Ռասիզմի նոր դրսևորումներն ԱՄՆ-ում(1)
Ռասիզմը և ռասայական խտրականությունը հատկապես սևամորթների նկատմամբ, մշտապես եղել է ԱՄՆ-ի հասարակության ամենացավոտ հարցերից մեկը:
Գունավոր մաշկ ունեցող քաղաքացիներն ԱՄՆ-ի 300-ամյա պատմության մեջ մշտապես բռնության են ենթարկվել: Չնայած 1950 թ․ սևամորթների քաղաքացիական իրավունքի շարժումը երկրում բողոքի մեծ ալիք բարձրացրեց, սակայն ԱՄՆ-ի ներկա հասարակության մեջ նույնպես շարունակում է գոյություն ունենալ ռասայական խտրությունը:
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, այս երևույթն ու սևամորթների նկատմամբ ճնշումներն ավելի են ընդգծվել:
Ֆրանսիացի քաղաքական փորձագետ Բերնգերե Վինութն ասում է. «Թրամփն իր հետ խաղաղություն ու բարեկամություն չի բերել: Եվ պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ-ում բռնությունը նրա նախագահության օրոք ավելի է խորացել: Իմ կարծիքով, 2017թ. Շառլոթսվիլում տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Այն ժամանակ, Թրամփը, չդատապարտեով բռնությունները հայտարարեց, որ ատելությունն առկա է երկու կողմերի մեջ: Նա այդպիսով անուղղակի կերպով պաշտպանեց բռնություն կիրառողներին»:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հապարակած տվյալները վկայում են, որ Թրամփի նախագահության օրոք, ռասիզմի հողի վիա իրականացված հանցագործությունների թիվն աճել է: Այլ խոսքով, կարելի է ասել, որ Թրամփի օրոք, ատելության հողի վրա իրականացված հանցագործությունները նոր ալիք են բարձրացրել 2011թ․ իրադարձություններից հետո:
Հիմա, երբ ԱՄՆ-ում տարածվել է կորոնավիրուսը և այդ երկիրը առաջատար է վարակակիրների ու զոհերի տեսակետից, ռասայական փոքրամասնությունների վիճակը շատ վատ է և զոհերի մեծ մասը սևամորթներ են: Դա վկայում է, որ կառավարությունն անտարբեր է սևամորթների կյանքի նկատմամբ: Խտրական ու կոշտ վերաբերմունքը սևամորթների նկատմամբ, որը սկսվել է 17-րդ դարի ստրկատիրական ժամանակաշրջանից, շարունակվում է առ այսօր: Եվ ԱՄՆ-ի սևամորթները համարվում են լատինաամերիկացիներից հետո երկրորդ ռասայական փոքրամասնությունը: Երբ Բարաք Օբաման, ընտրվեց ԱՄՆ նախագահ, ակնկալվում էր, որ սևամորթների վիճակը կբարելավվի: Սակայն այդպես չեղավ: Ավելին, սևամորթների վիճակն ավելի վատացավ:
Վերջին տարիներին մենք ականատես ենք լինում, որ ԱՄՆ-ում ռասիզմի հողի վրա իրականացվող բռնությունները և հատկապես ոստիկանների կողմից, ավելի են շատացել: Մյուս կողմից, ԱՄՆ-ում կիրառվող ռասիստական օրենքները մշտապես քննադատության են ենթարկվել սևամորթների կողմից: Չնայած ԱՄՆ-ի բնակչության 13 տոկոսը սևամորթներ են, սակայն նրանք լավ կրթություն չեն ստանում և չունեն տնտեսական լավ պայմաններ: Հակառակ դրան, երկրում առկա խնդիրներում նրանց չափաբաժինը բավականին մեծ է: ԱՄՆ-ում բանտարկյալների մեծ մասը սևամորթներ են: Սևամորթների կյանքը հատկապես ծայրամասերում, շատ ծանր է: Միացյալ Նահանգներում ոստիկանների կողմից բռնության ենթարկվողները հիմնականում սևամորթներն են, ինչի հետևանքով էլ այդ երկրում ժամանակ առ ժամանակ, տարբեր քաղաքներում բարձրացել են բողոքի լայնածավալ ալիքներ: Ռասայական, կրթական, մասնագիտական ու սոցիալական խտրականությունն, ինչպես նաև սևամորթների նկատմամբ գործադրվող բռնությունները մի երկրում, որն իրեն համարում է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության գաղափարի տարածողը, սովորական երևույթի է վերածվել: Ամերիկյան ԶԼՄ-ները նույնպես բավարար չափով չեն լուսաբանում սևամորթների խնդիրները:
Ու չնայած սևևամորթների վերոնշյալ վիճակին, ԱՄՆ-ում նրանց նկատմամբ ճնշումներն ավելանում են: Ու սևամորթները պետք է դիմանան իրենց նկատմամբ կիրառվող ռասայական վերաբերմունքին, բռնություններին ու նվաստացումներին: Եվ այս իրավիճակի փոփոխության դրական հեռանկար գոյություն չունի: Այդ երևույթը Բարաք Օբաման որակել էր որպես ամերիկացիների արյան մեջ առկա ռասայական խտրականություն: 2015թ անդրադառնալով սևամորթների նկատմամբ գործադրվող բռնություններին, Օբաման հայտարարել էր. «Չնայած ռասայական խտրականության նկատմամբ ԱՄՆ-ի հասարակության մեջ ձևավորվող բացասական վերաբերմունքին, պետք է նշել, որ ստրկատիրության ժամանակաշրջանը խորը ստվեր է թողել ամերիկյան հասարակության վրա և մտել նրանց ԴՆԹ-ի մեջ»:
ԱՄՆ-ում աճել են ոստիկանների կողմից սևամորթ տղամարդկանց ու կանանց նկատմամբ կիրառվող բռնությունները: Իրավապաշտպանները հայտարարում են, որ սևամորթների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնության հավանականությունը և դատարաններում սևամորթներին դատապարտելու հավանականությունը երկու անգամ մեծ են: Սևամորթները նաև 30 տոկոսով ավելի շատ են ենթակա հրազենով սպանվելու վտանգին, քան սպիտակամորթները: Ըստ Վաշինգտոն Փոստ թերթի հրապարակած տվյալների, սևամորթներն ավելի շատ են հայտնվում ոստիկանների հրաձգության թիրախում և ավելի շատ են սպանվում ոստիկանների կողմից կիրառված բռնությունների հետևանքով: ՀԿ-ների կողմից իրականացված հետազոտությունները վկայում են, որ ոստիկանների կողմից սևամորթների սպանվելու հավանականությունն ավելի մեծ է քան սպիտակամորթներինը:
Սևամորթների դեմ ԱՄՆ-ի ոստիկանության բռնության հարցը, հատկապես Բարաք Օբամայի նախագահության օրոք, կրկնակի կարևոր էր, քանի որ շատերը կարծում էին, որ Օբաման իրավական գործողություններ կձեռնարկի այդ բռնությունների տարածումը կանխելու համար: Սակայն նա այդ ուղղությամբ որևէ քայլ չարեց: Սևամորթների նկատամբ ոստիկանության գործողությունները մշտապես բողոքի ալիք են բարձրացրել ԱՄՆ-ում, որոնց արդյունքում ձևավորվել են տարբեր շարժումներ: Դրանցից է «Սևերի կյանքը կարևոր է» շարժումը: Այս շարժման հեղինակությունը վարկաբելելու նպատակով բազմաթիվ քայլեր են արվել: Նման օրինակ է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիի հայտարարությունը, որը նշել է, թե այս շարժման հետևանքով ձևավորվել է մի երևույթ, որն անվանվել է «Ֆերգյուսոնի ազդեցություն»: Դա նշանակում է, որ բողոքի ակցիաները մեծացրել են ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունը և արդյունքում աճել է սպանությունների թիվը:
Հաշվի առնելով, որ մինչև 2050թ գունամորթները կազմելու են ԱՄՆ բնակչության 50 տոկոսը, նրանց նկատմամբ ոստիկանական բռնությունների ավելացման հարցը դարձել է ավելի ու ավելի կարևոր, քանի որ բնակչության թվի աճին զուգահեռ, ավելանալու է նաև սևամորթների նկատմամբ ոստիկանության բռնությունների թիվը: Սևամորթները մի կողմից կանգնած են կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած խնդիրների դիմաց, մյուս կողմից բախվում են ոստիկանության բռնություններին: Վերջերս սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունը բողոքի լայնածավալ ալիք է բարձրացրել երկրում և սևամորթները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ոստիկանության ռասիստական գործողությունների դեմ: Ցույցերի ընթացքում, ոստիկանների կողմից գործադրված բռնությունների հետևանքով զոհվում են այլ քաղաքացիներ: Եվ արդյունքում, ցուցարարները վերադառնում են տուն, սակայն մեկ այլ քաղաքացու սպանությունը նրանց կրկին դուրս է բերում փողոցներ:
Չնայած կրկնվող բողոքներին, դաշնային կառավարությունը կամ ԱՄՆ Կոնգրեսը որևէ արդյունավետ քայլ չեն ձեռնարկել՝ կանխելու սևամորթների նկատմամբ ոստիկանության բռնությունները, և այդ հանցագործությունների համար դատական վարույթները հաճախ անցկացվել են ոստիկանության սպաների արդարացմամբ:
Սա ավելի է սրել սևամորթ ամերիկացիների վրդովմունքն ու հանգեցրել ավելի լայնածավալ բողոքների: Վերջին օրինակը Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի լայնածավալ ալիքն է ԱՄՆ-ի մեծ թվով քաղաքներում, որը տարածվել է ամբողջ աշխարհում: