Կյանքն Արևմուտքում.Հայացք ներսից(25)
Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կխոսենք աշխարհում դեղորայքի ու սննդի արդյունաբերության մասին:
Առողջապահության միջոցներն այսօր համարվում են համաշխարհային արդյունաբերության ամենաեկամտաբեր ոլորտներից: Դեղորայքի համաշխարհային արդյունաբերության արժեքն ըստ տվյալների, 2017թ․ հասել է 11 տրիլիոն դոլարի: Իսկ արդյունաբերության 80 տոկոսը վերաբերում է զարգացած երկրներին: Իր կարևոր նշանակության պատճառով, այս ոլորտը մշտապես եղել է բժիշկների և սոցիոլոգների ուշադրության կենտրոնում: Նախ այն պատճառով, որ դեղորայքի ու սննդի արդյունաբերությունից եկամուտ ստանալն առնչվում է մարդկանց առողջության հետ: Դեղորայքի ոլորտի արդյունաբերությունը զարգանում է հատկապես այն ժամանակ, երբ մարդիկ հիվանդանում են: Դեղորայքի արդյունաբերությունն իր եկամտաբերությամբ երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Դեղագործական ընկերությունների ղեկավարները միլիոնավոր դոլաների եկամուտ են ստանում տարբեր տեսակի դեղորայք, վիտամիններ և հավելումներ վաճառելով: Հետևաբար, որոշ մարդիկ համոզված են, որ այս ոլորտի խոշոր ընկերությունները չունեն ցանկություն կանխելու հիվանդությունները:
Գերմանացի բժիշկ Մաթիաս Ռաթը համոզված է. «Դեղորայքի արդյունաբերության մասնագետներն առաջին հերթին մտածում են մաքսիմալ շահույթի մասին: Իսկ դեղորայքի համաշխարհային արդյունաբերության առաջին խնդիրը դեղորայքի վաճառքն է, ոչ թե հվանդությունների կանխումը: Հենց այդ պատճառով էլ դեղորայքն արտադրվում է, որպեսզի հիվանդություններն ու ցավերը մեղմանան ոչ թե վերանան: Իսկ դեղագորածական խոշոր ընկերությունները զբաղված են շարունակական ցեղասպանությամբ: Նրանք միլիոնավոր կենդանիների ու մարդկանց լաբորատոր փորձարկումների առարկա են դարձրել»:
Ավելի շատ մտահոգություն է առաջանում այն պատճառով, որ մեծ թվով հեղինակավոր անձինք դերկատարություն ունեն այս ոլորտում: Պետք է ասել, որ դեղագործությունը որպես արդյունաբերություն, ի հայտ եկավ 19-րդ դարում, երբ մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարներ հասկացան, որ առողջապահությունը կարելի է վերածել արդյունաբերության ու մեծ շահույթ ապահովել: Այստեղ, ինչպես կապիտալիստական համակարգի բոլոր ոլորտներում, խնդիրը հիմնված է պահանջարկի ու առաջարկի վրա: Սակայն այստեղ առկա է նաև պատենտի խնդիրը: Քանի որ օրենքով հնարավոր չէ բնության մեջ եղած մոլեկուլների համար գրանցում ստանալ, այդ իրավունքը ձեռքբերելու համար, անհրաժեշտ է ստեղծել ոչ բնական մոլեկուլներ: Դեղորայքը գրանցվում է այն ժամանակ, երբ ոչ բնական մոլեկուլները կիրառվում են դեղերի արտադրության մեջ: Դեղագործական արդյունաբերությունը քիմիական արդյունաբերության մաս է կազմում:
Novartis, Pfizer, Merck&C, Johnson&Johnson. Sanofi, Roche, Hoffmann-La, Bayer, AG GlaxoSmithKline, AstraZeneca եվրոպական ու ամերիկյան ընկերությունները վերջին տարիներին միավորվելով դարձել են բազմազգ ընկերություններ և կարողացել են անգամ մուտք գործել քաղաքականություն և իրենց ազդեցությունը տարածել քաղաքական որոշումների վրա: Այսօր մեծ թվով բժիշկներ համոզված են, որ հիվանդությունների մեծ մասը առաջանում է քիմիական դեղորայքի կիրառումից:
Որպես օրինակ, կալցիումի պակասը լրացնելու համար կիրառվող դեղամիջոցն առաջացնում է երիկամային քարեր: ԱՄՆ-ի դեղորայքի շահագործման ազգային ինստիտուտի հրապարակած զեկույցի համաձայն, 1999-2000թթ քիմիական դեղորայքից մահացության թիվը 8048-ից հասել է 47600-ի: Որոշ ժամանակ առաջ, Նյու Յորք Թայմսը հաղորդեց, որ որոշ ընկերություններ ԱՄՆ-ի հասարակության մեջ տարածում են քիմիական ու արդյունաբերական բաղադրիչներով արտադրված Opioid դեղորայքը, որն ունի մորֆինի ազդեցություն: Այս կապակցությամբ քննադատության էր արժանացել Purdue Pharma ընկերությունը, որն արտադրում է OxyContin դեղորայքը: Նշվել է, որ ընկերությունը բավականաչափ հետազոտություններ չի իրականացրել այս դեղորայքի բացասական հետևանքների մասին և բժիշկներին կաշառելով, նրանց ստիպել է լռել այդ կապակցությամբ: Ավելի ուշ պարզվեց, որ դեղամիջոցն առաջացնում է ուժեղ կախվածություն:
Ընկերությունը չընդունեց մեղադրանքները: Սակայն Կալիֆորնիայի համալսարանի պրոֆերոսր Ջեֆրի Սքասի ասելով, ընկերությունը հայտարարեց, որ այսուհետ կհետևի հորդորներին:
Մյուս կողմից, դեղորայք և սնունդ արտադրող ընկերություններն անընդհատ շուկա են ներմուծում նոր ապրանքներ և զբաղվում գովազդով: Սակայն շատ արագ պարզվում է որ դրանք լուրջ ազդեցություն չունեն: Վիտամինները պատկանում են այդ խմբին: Այնպիսի զարգացած երկրներ ինչպես ԱՄՆ-ի և Գերմանիայի քաղաքացիները, չնայած չունեն թերսնման խնդիր, որպես օրինակ ավելի շատ են կիրառում վիտամիններ: Եվ որպես կանոն, նման վիտամիններ օգտագործում են հիմնականում ապահով խավի ներկայացուցիչները:
Գերմանական Դոյչրե Վելլե թերթը գրել է, որ 2008թ աշխարհի գիտնականներից կազմված Cochrane Collaboration խումբը հրապարակեց վիտամինների վերաբերյալ մի զեկույց, որում նշվում էր, որ մեծ թվով մարդիկ մահացել են բետակարոտիններ կամ օրինակ C վիտամին օգտագործելու պատճառով: Գիտնականները հայտարարեցին, որ C վիտամինը ոչ մի դերակատարություն չունի մարդու առողջության վրա: Գիտնականներից Քրիստիան Քլոդը հայտարարեց, որ վիտամինների կիրառումն օրգանիզմին որևէ օգուտ չի տալիս:
Սակայն չնայած նման զեկույցների մեծ թվին, ամերիկացիների ու եվրոպացիների կյանքից վիտամիններն ու հավելումները չեն պակասում: Պատճառն այն է, որ դեղորայք արտադրող ընկերությունները մեծ շահույթ են ստանում և այդ պատճառով իրենց գունավոր գովազդները տարածում են տարբեր միջոցներով, որպես օրինակ՝ պատվիրված բժշկական հոդվածների հրապարակմամբ: Որպես օրինակ, հայտարարվում է, որ հիմա սննդի մեջ առկա վիտամինները ավելի քիչ են քան նախկինում և պետք է կիրառել լրացուցիչ վիտամիններ:
Սակայն վիտամինները կիրառվում են նաև սննդի, մանկական սննդի, տարբեր խմիչնքերի արտադրության մեջ: Դոյչե Վելլեն գրում է . «Նման արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններից են Nestle, Coca-Cola, Craft ընկերությունները: Nestle-ն տարեկան ունի մոտ 20 միլիարդ շվեյցարական ֆրանկի շահույթ: Իսկ դեղագործական DSM նիդերլանդական ընկերության տարեկան շահույթը հասնում է 700 միլիոն եվրոյի»:
Այս ամենը վկայում է, թե դեղագործական արդյունաբերությունը ինչ մեծ շահույթ է ապահովում իր արտադրանքի վաճառքից: