Իսլամաֆոբիան արևմուտքում (108)
(last modified Tue, 09 Jun 2020 21:51:11 GMT )
Հունիս 10, 2020 02:21 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ֆրանսիայում իսլամատյացության տարածման թեմային, փետրվարի 1-ը որպես հիջաբի համաշխարահային օր հռչակվելու քայլին և դրա համաշխարհային արձագանքին:

Արևմտյան երկրներում 2019թ. ավարտվեց մուսուլմանների դեմ բռնությունների գործադրմամբ: Իսլամաֆոբայի դեմ պայքարի խորհրդի հետ կապված իսլամաֆոբիայի վերահսկման բաժնի տնօրեն Աբդուլլահ Զեքրին ասել է.«2019թ. Ֆրանսիայում մուսուլմանների նկատմամբ գործադրվող բռնություններն ու խտրական մոտեցումները նախորդ տարվա համեմատությամբ 54 տոկոս ավելացել էին»: Աբդոլլահ Զեքրին մի հաղորդագրությամբ հայտարարել է.«2018թ. Ֆրանսիայում մուսուլմանների դեմ իրականացվել էր 100 հարձակում: Այս թիվը 2019թ. հասել է 154-ի»: Նրա ասելով.«Այս հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել Իլ-դե Ֆրանս, Ռոն-Ալպ և Պասա թաղամասերում: Զեքրին շեշտել է.«Իսլամի ու ահաբեկչության միջև ոչ մի կապ չկա և Ֆրանսիայում մուսուլմանները մյուս կրոնների նման պետք է կարողանան ազատորեն կատարել իրենց արարողությունները»:

2019թ. Ֆրանսիան իսլամաֆոբիայի առաջատարն էր

Անցկացված մի սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանասիայի մուսուլմանների 42 տոկոսը առնվազն մի անգամ ճաշակել է կրոնական խտրականությունը: Հիշյալ սոցհարցման արդյունքների համաձայն հիջաբ կրող կանանց 60 տոկոսը ենթարկվել են խտրականության և նրանց 37 տոկոսի նկատմամբ կիրառվել են բանավոր բռնություններ: Հիջաբ չունեցող կանայք էլ իրենց կրոնի համար են խտրականությունների ենթարկվում: 2004թ. մուսուլման աշակերտների հագուստի վերաբերյալ տեղի ունեցած բազում բանավեճերից հետո  այս երկրի դպրոցներում կրոնական բնույթ կրող հագուստներ հագնելու արգելքը դարձավ օրենք: Ֆրանսիան եվրոպական առաջին երկիրն էր, որ հանրային վայրերում արգելեց երեսը ծածկելը և հիջաբ կրելը: Ֆրանսիայից հետո հանրային վայրերում և ուսումնական հաստատություններում մուսուլման հիջաբ կրող կանանց ներկայության արգելքների ալիքը տարածվեց արևմտյան բոլոր երկրներում: Այժմ արաևմտյան մեծ թվով երկրներում մուսուլման կանայք ու աղջիկները հասարակական գործունեություն ծավալելու համար արգելքների առաջ են կանգնած: Այս արգելքների ու սահմանափակումների պատճառով մուսուլմանները փորձել են, արևմտյան երկրներում արշավախմբեր ձևավորելով ու դատարաններին ներկայացրած հայցերով, դիմակայել կանանց նկատմամբ գործադրվող այս խտրականությանը: Ֆերեշթե Լուդինը առաջին մուսուլման կինն էր, որ 20 տարի առաջ Գերմանիայի սահմանադրության վերաքննիչ դատարանին հայց ներկայացրեց իր աշխատանքի վայրում հիջաբ կրելու արգելքի դեմ և Բադեն-Վերթեմբերգ նահանգի դպրոցներում հիջաբով դասարան ներկայանալու և  դասավանդելու իրավունք ստացավ: 1998թ. հիջաբ ունենալու պատճառով նրան արգելել էին դասավանդել Բադեն-Վերթեմբերգ նահանգի դպրոցներում: Այս արգելքի սահմանումից հետո Լուդինը դիմեց Գերմանիայի սահմանադրության վերաքննիչ դատարանին: Դատարանի դատավորները 2003թ. հայտարարեցին, որ այն դեպքում է հնարվոր արգելել մուսուլման կանանց մուտքը դպրոցներ, երբ ցանկացած նահանգի խորհրդարանը առանձին օրենք վավերացնի այդ կապակցությամբ: Դրանից հետո 2015թ. Գերմանիայի սահմանադրական դատարանը չեղարկեց մուսուլման ուսուցչուհիների հիջաբի արգելումը:

Գերմանիայի սահմանադրության վերաքննիչ դատարանի դատավորների տրամաբանությունն այն էր, որ հիջաբի արգելումը հակասում է այս երկրում կրոնի ազատության սկզբունքին: Այդուհանդերձ Գերմանիայի որոշ նահանգներում տարաձայնություններ կան այս երկրի սահմանադրական դատարանի կայացրած դատավճռի շուրջ: Նույնպես 2018թ. Ավստրիայի տարրական դպրոցներում աշակերտուհիների համար հիջաբի արգելումը Գերմանիայում թեժացրեց այդ թեմայի շուրջ ծավալվող բանավեճերը: Այս տարվա ընթացքում Գերմանիայի պառլամենտում քրիստոնյա կուսակցությունների հետ կապված պատգամավորներն ու նահանգային կառավարությունների որոշ պաշտոնյաները տարածելով մի հաղորդագրություն կոչ արեցին 14 տարեկանը չբոլորած աղջիկների համար արգելել հիջաբը: Այժմ հիջաբը արևմուտքում իսլամատյացների ամենահիմնական պատրվակներից մեկն է, ովքեր հիջաբի ու աշխարհիկ համակարգերի միջև հակասության պատրվակով փորձում են սահմանափակություններ առաջացնել մուսուլման կանանց ու աղջիկների ներկայության համար: Սա այն դեպքում է, երբ մուսուլման կանանց համար հիջաբի արգելումը լիբերալ ժողովրդավարական սկզբունքների խախտում է համարվում: Արևմուտքում իսլամատյացները փորձում են ցանկացած պատրվակով մեկուսացնել և լուսանցք մղել մուսուլման հասարակությանը: Այդքանով ինչ իսլամատյացները ձգտում են լուսանցք մղել մուսուլմաններին նույնչափ էլ մուսուլմանները շահագրգռվում են տարբեր մեթոդներով պաշտպանել իրենց իրավունքները: Այդ քայլերից մեկը Նյու Յորքում բնակվող հիջաբ կրող մուսուլման Նազմե Խանի կողմից փետրվարի մեկը որպես հիջաբի համաշխարհային օր հռչակվելն է: Հիջաբի օրը ամեն տարի ավելի լայն արձագանք է գտնում: Աշխարհի տարբեր կողմերում գտնվող ու տարբեր էթնիկ խմբերին պատկանող հարյուր հազարավոր կանայք փետրվարի մեկին անց են կացրել հիջաբի համաշխարհային օրվա 8-րդ տարեդարձը: Դպրոցները, համալսարանները, գրասենյակներն ու պողոտաները զարդարվել էին հատուկ կերպով և մեծ թվով կանայք մուսուլման կանանց հետ սրտակցության համար իրենց աշխատանքի վայրեր ներկայացան գույնզգույն հիջաբներով: Հազարավոր մուսուլման կանայք թվիթերում ու այլ վիրտուալ տիրույթներում տարածել են իսլամական հիջաբով իրենց լուսանկարները, ինչի պատճառով էլ «Հիջաբի համաշխարհային օր հեշթեգը» ոչ միայն շաբաթ փետրվարի մեկին, այլ նաև շարունակվեց կիրակի օրը: Սոցիալական ցանցերի ընդլայնումը նույնպես նպաստել է «Հիջաբով մի օր փորձառությունը» կիսելու հնարավորությանը և «Հիջաբի համաշխարհային օր հեշթեգը» 2014թ. 326 հաղորդագրությունից 2017 թվականին հասել է 1 մլն. 439 հաղորդագրության, «Ես կանգնած եմ հիջաբի համար հեշթեգի» 5 մլն. 945 հաղորդագրությամբ շատերը աշխարհի մյուս ոչ մուսուլման կանանց հետ կիսել են հիջաբ կրելու իրենց փորձառությունը: Ռիք Բորթոնը գրել է.«Առաջին անգամ էր, որ մասնակցում էի այս արշավին և շատ հաճելի էր: Ես սիրում եմ հիջաբ կրելու զգացումը և հնարավոր է, որ ավելի շատ անգամներ կատարեմ այս քայլը»: Ֆարահ Աքլիֆը գրել է.«Հիջաբը ընկալված ամենագեղեցիկ հասկացությունն է: Դուք կարիք չունեք, որ ուրիշները տեսնեն ձեր գեղեցկությունը»:

Մայամիի համալսարանում մուսուլման կին Սարա Ուքանելը ասում է.«Մենք գիտենք, որ մեկ օրով չենք կարող փոխել հիջաբի մասին ուրիշների կարծիքն ու սխալ պատկերացումները, սակայն հուսով ենք, որ այս ծրագիրը կկարողանա սկիզբ հանդիսանալ երկարատև բանակցությունների, որ մենք կշարունակենք այն»: Հիջաբի համաշխարհային օրը արտակարգ իրադարձություն է, որ ձգտում է փարատել հիջաբի ու մուսուլման կանաց մասին անորոշությունունները և նպաստել հիջաբ կրելու պատճառների ճանաչողությանը և միաժամանակ հնարավորություն է ստեղծում նրանք էլ հիջաբ կրելու փորձառություն ունենան: Ամերիկացի քրիստոնյա Դեբորա Չեյսը հիջաբ կրելու փորձառության մասին ասում է.«Իմ կարծիքով դա մի խոր փորձառություն էր: Ինձ ծածկելուց բացի հիջաբը նաև ինձ պաշտպանում էր և դա այն իմաստով որ ես իմ մարդկային արժեքները ճանաչեցի: Այն որ դու հասարակության մեջ միայն դեմքիդ կլորությունն ես ցույց տալիս ու ոչ թե մարմնիդ անդամները ապացուցում է, որ դու նրանց հետ անկեղծ ես: Չնայած որ ես սելֆիի կողմնակից չեմ, սակայն այս լուսանկարը ինձ համար շատ գրավիչ էր, քանի որ դա իմ իրական դեմքն էր»: Իր հիջաբով լուսանկարը տարածելուց հետո Քաթրիշ Մելիգանը գրում է.«Հիջաբի համաշխարհային օրը գեղեցիկ օր է: Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ կյանքիս մի օրը ապրեմ այլ մարդու կյանքի պայմաններով: Այս օրվա ընթացքում կարողացա լավ հասկանալ ֆունդամենտալիզմը և տարբեր զգացողություն ունեցա: Հիջաբի նկատմամբ ժողովրդի բացասական վերաբերմունից սիրտս կոտրվեց և հասկացա, որ մուսուլման կանայք ամեն օր ինչ են զգում: Իմ կարծիքով մուսուլմանները սիրալիր ժողովուրդ են»: Ֆլորա Գրիմզը նույնպես ասում է.«Մարդկայնության իրական իմաստը չհասկացա մինչև այն պահը, երբ դպրոցում ծանոթացա մի մուսուլման աղջկա հետ, շատ էի սիրում նրան և իմ կարծիքով նա հիջաբով շատ օրիգինալ ու աննման էր: Նա էլ ինձ սովորեցրեց ուժեղ լինել և ինձ իմ բոլոր թերություններով հանդերձ սիրում էր»: Այն դեպքում, երբ արևմուտքում շատ մարդիկ կարծում են, որ հիջաբը կանանց ճնշելու միջոց է, մուսուլման կանայք իրենց ապրելակերպով ու տարբեր աշխատանքներում իրենց արձանագրած հաջողություններով մերժել են այս կաղապարը և այլ բան են ապացուցում: Այեշե Մուհամմեդը բրիտանացի հիջաբ կրող մուսուլման կին է: Նա բժշկուհի է և մարզիչ: Նա համոզված է, որ հիջաբը երբեք չի խոչընդոտել հասարակության մեջ իր առաջադիմությանը: Նա, որ տեսավ մուսուլման կանայք ավելի քիչ են զբաղվում ֆիթնեսով, որոշեց զբաղվել այս մարզաձևով: