Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(158)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված գիտական, տեխնիկական ու բժշկական ձեռքբերումներին:
Ռոյան հետազոտական կենտրոնի հետազոտողները, Իրանի Բաբոլ քաղաքի բժշկական համալսարանի մասնագետների համագործակցությամբ, ուսումնասիրել են բնական ճանապարհով կամ կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց մոտ հետծննդաբերական դեպրեսիան:Այդ նպատակով, ուսումանսիրություն է իրականացվել 406 մայրերի և 3-9 ամսական նորածինների շրջանում: Կանանցից 308-ը ծննդաբերել են բնական ճանապարհով, իսկ 98-ը՝ կեսարյան հատմամբ: Կանայք պատասխանել են տարբեր հարցերի: Արդյունքում պարզվել է, որ հակառակ որոշ տվյալների, այս երկու խմբերի մոտ առկա վիճակի մեջ որևէ առանձնահատուկ տարբերություն գոյություն չի հայտնաբերվել:
Արդյունքները հրապարակվել են International Journal of Fertility and Sterility անմսագրում:
Իրանական գիտելիքահենք ընկերությունը ստացել է Միջին Արևելքում վերքերի բուժման նոր մեթոդի վկայականը:
Ընկերությունը օգտվելով արծաթե նանոքլոիդ տեխնոլոգիայից, արտադրել է նոր տեսակի վիրակապեր, որոնք կանխում են արյունահոսությունը: Ընկերությունն արժանացել է Technology Award մրցանակին: Մինչ այժմ ընկերությունը գրանցել է 5 միջազգային և 22 ներքին գյուտ:
Բիոակտիվ վիրակապերի արտադրության ժամանակ կիրառվել են բժշկագիտության ոլորտի վերջին ձեռքբերումները: Դրանք մշակվել են բնական նյութերից և կարող են օգտագործվել տարբեր վերքերի բուժման համար:
Քրիստինա Քոխը տիեզերքում ամենաերկար քայլած կին տիեզերագնացն է, ով երկիր մոլորակ կվերադառնա այս տարվա փետրվարին՝ տիեզերքում 300 օր անցկացնելուց հետո: Նախորդ անգամ, տիեզերքում ամենաերկար ժամանակ քայլած կինը եղել է Ջեսիկա Միրը: Հունվարի երկուսին, Քոխը և Միրը տիեզերական քայլք են կատարելու, որպեսզի լրացնեն տեիզերակայանի արևի պանելների տեղադրման գործողությունները: Մինչ այժմ 15 կին քայլել է տիեզերքում, տղամարդ տիեզերանգնացի ուղեկցությամբ:
Գիտնականները լուսնային համակարգից դուրս վեց մոլորակ են հայտնաբերել, որոնցից 3-ը ժայռեր են և գտնվում են շատ մոտիկ այն աստղերին, որ պտտվում են իրենց շուրջը: Հետազոտողները նշում են, որ այս մոորակներն ունեն շատ մեծ ինֆորմացիա, որը թույլ կտա մեծացնել Երկիր մոլորակի մասին գիտնականների ինֆորմացիան: Այս մոլորակները հայտնաբերել է Չիլիում ԵՄ տիեզերական կազմակերպության մոլորակներ հայտնաբերող աստղադիտակը:
Վաշինգտոնի համալսարանի մասնագետներն իրականացրել են հետազոտություն, որը ցույց է տալիս, որ պրոտոնային թերապիան, քիմիաթերապիայի հետ զուգակցելիս, կարող է թուլացնել բուժման բացասական հետևանքները: Քաղցկեղով տառապող հիվանդների մոտ, որոնց բուժման ժամանակ կիրառվել է պրոտոնային թերապիա, ավելի քիչ բացասական հետևանքներ են առաջացել և նրանք ավելի քիչ ժամանակ են անցկացրել հիվանդանոցում: Այս մեթոդի կիրառմամբ բուժված հիվանդների մոտ չի գրանցվել սրտխառնոց և լուծ: Պրոտոնները էլեկտրոմագնիսական մոլեկուլներ են, որ կարող են հեշտորեն շարժվել մարմնում և առանց վնասելու կարողանում են մուտք գործել օրգանիզմի տարբեր մասեր:
Գլիոբլաստոման ուղեղի ամենամահաբեր քաղցկեղի տեսակն է, որի բուժումը շատ բարդ է: Սակայն ԱՄՆ-ի Փենսիլվանիայի հետազոտողները նոր մեթոդ են հայտնաբերել որի ժամանակ, լաբորատոր պայմաններում, մարդու ցողունային բջիջների միջոցով աճեցվում է փոքրիկ ուղեղ: Այն կարող է ընդօրինակել մարդու ուղեղի ֆունկցիաները և նույնիսկ թույլ տալ հասկանալ, թե բուժման որ մեթոդն է ավելի արդյունավետ տվյալ անձի համար: Այս մեթոդը թույլ կտա նման հիվանդությամբ տառապողներին չանցնել տարբեր փորձարկումների միջով:
Պետք է ասել, որ բուժման տարբեր միջոցների նկատմամբ ռեակցիան տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Հետևաբար, այս մեթոդի միջոցով կարելի է պարզել տվյալ անձի օրգանիզմի ռեակցիան բուժման նկատմամբ: Այս մեթոդից կարելի է նաև վիրահատությունից հետո մաքրել քաղցկեղի բջիջները: