Առողջապահական հանդես (9.Ալցհեյմերի հիվանդություն Մաս Ա)
Հարգելի բարեկամներ, «Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում, փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ ու դրանց կանխարգելման և բուժման մեթոդները ,նաև՝ սննդակարգի, մարզանքի եւ առողջ ապրելակերպի միջոցով առողջությանը նպաստող ելքերը: Նշենք, որ ծրագրի ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է և խորհուրդ չի տրվում, առանց մասնագետ բժշկի դիմելու ախտորոշել կամ բուժել որևէ հիվանդություն։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին զեկույցի՝ ներկայումս աշխարհում ավելի քան 50 միլիոն մարդ տառապում է Ալցհեյմեր հիվանդությունից: Այս թիվը մինչև 2030 թվականը կաճի ավելի քան 65 միլիոնով: Եթե այս հիվանդությունը մեկ տարի շուտ ախտորոշվի հնարավոր կլինի հինգ տարով կրճատել Ալցհեյմերի հաշմանդամությունը։

Ալցհեյմերի հիվանդությունը թուլամտության ամենատարածված տեսակն է, որն սկիզբ է առնում դանդաղ առաջընթացով, որն աստիճանաբար ազդում է հիշողության և մտավոր ունակությունների , ինչպիսիք են մտածողության, բանականության և դատողության վրա և մարդու համար դժվարացնում է առօրյա կյանքը: Դեմենցիայի դանդաղ զարգացման հետևանքով ուղեղի հիմնական գործառույթը դանդաղում է և ոչնչանում: Հիշողության կորուստը սովորաբար այն նշանն է, որի պատճառով մարդ դիմում է բժշկի: Բացի այդ վնասվում են մտքի, խոսքի, դատողության, բանականության և ընկալման կարողությունները:
Ալցհեյմերի հիվանդությունը հիվանդների ուղեղի հիպոկամպի բջիջների վրա առաջացնում է սպիտակուցային կուտակումներ, որոնք կոչվում են ամիլոիդային վահանիկներ: Այս վահանիկները ոչ միայն կանխում են նյարդային բջիջների միջև հաղորդակցությունը, այլև ոչնչացնում են դրանց շրջապատող բջիջները: Բացի ամիլոիդային վահանիկներից, ուղեղի նյարդային բջիջներում ձևավորվում են նեյրոֆիբրիլային խճճվածքներ: Այս բաղադրության տարածումը և աճը սպանում է ուղեղի բջիջները: Որոշ քիմիական նյութերի նվազումը, որոնք պատգամներ են փոխանցում նյարդային բջիջներին, նույնպես առաջացնում են բջիջների միջև հաղորդակցության կորուստ: Այս բոլորը կարող են առաջացնել ուղեղի ատրոֆիա:

Դիմելով Բժշկի կարելի է ախտորոշել հիվանդությունը և անցկացնել ֆիզիկական-հոգեբանական թեստեր, CT սկաներ, ուղեղի MRI, ուղեղի սկանավորում, ողնաշարի հեղուկի թեստեր կամ հոգեբանական թեստեր: Բժիշկը կարող է ախտորոշել հիվանդությունը` ստուգելով հիվանդի առողջության պատմությունը և կատարելով ֆիզիկական-հոգեբանական զննումներ և թեստեր, ինչպիսիք են ՝ CT սկան, ուղեղի MRI, ողնաշարի հեղուկի ստուգում կամ հոգեբանական թեստեր: Այնուամենայնիվ, այս հիվանդության ճշգրիտ պատճառները հայտնի չեն, բայց տարբեր գործոններ ինչպես 65 տարեկանից բարձր տարիքը, ընտանեկան պատմությունը, ուղեղի կաթվածը, ուղեղային ցնցումը, կորոնար զարկերակներ հիվանդությունը, մտավոր գործունեության անբավարարությունը, վիտամինների և ֆոլաթթու անբավարարությունը, ֆիզիկական գործունեության և վարժությունների պակասը, դեպրեսիան, հոգեբանական սթրեսը, արյան բարձր խոլեստրինը, ծխախոտը, շրջակա միջավայրի տոքսինները և այլն այս հիվանդության առաջացման պատճառներից են:

Սովորաբար, ուղեղի վնասման գործընթացը սկսվում է կարճատև հիշողությունից, իսկ հետո տարածվելով ուղեղի տարբեր մասերում, հայտնվում են տարբեր ախտանիշների լայն տեսականի: Դա ներառում է ճանաչողական խանգարում, տրամադրության-հոգեբանական խանգարումներ և վարքագծային խանգարումներ: Հիշողության խանգարում և մոռացություն, լեզվական խանգարումներ, մտածողության խանգարումներ, դատելու և պատճառաբանելու անկարողություն, ժամանակի և վայրի նկատմամբ կողմնորոշման խանգարում, որոշումների կայացման և խնդիրների լուծման խանգարում, նոր բովանդակության ուսուցման անկարողություն, ուշադրության և կենտրոնացման նվազում, ինչպես նաև ընթերցանությունը գրելու, և հաշվելու անկարողությունը, ճանաչողական խանգարումների հետևանքներից են:
Հոգեբանական խանգարումների հետևանքները ներառում են տրամադրության փոփոխություններ և բնավորության անկայունություն, վախ և անհանգստություն և ընկճվածություն, զգացմունքների աստիճանական թուլություն, թերահավատություն, կասկածներ, հոռետեսություն և անվստահություն, անքնություն և քնի խանգարումներ, առանց որևէ պատճառի միանգամից ծիծաղելը և լաց լինելը, խառնաշփոթ և անկանխատեսելի պահվածք, անհանգստություն և անտարբերություն և անշարժություն, մոլորվել, ագրեսիա և ագրեսիվ պահվածք, համառություն և ընդդիմություն, ծայրահեղ կախվածություն խնամակալից, մոլուցքային մտքեր, պահվածքի և մի արտահայտության բազմիցս կրկնությունը ցույց են տալիս վարքային խանգարումները: Անհատականության աստիճանական փոփոխությունները, սարքավորումների կամ սննդամթերքի թաքցնելը, և քայլելու, ուտելու, հագնվելու, լողանալու ֆիզիկական հավասարակշռության նվազումը և վատ վարքագծի դրսևորումն այն խանգարումներն են, որոնք կարող են առաջանալ հիվանդերի մոտ:

Ալցհեյմերի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի առաջնային դեգեներատիվ հիվանդություն է, որի առկայության դեպքում արագանում է ինտելեկտի նվազումը, թուլանում է հիշողությունը և փոխվում է մարդու վարքագիծը: Անհատականությունը և գենդերային տարբերությունները դեր են խաղում ախտանիշների առաջացման գործում: Հիվանդության տևողությունը տատանվում է 3-ից 20 տարի, բայց տևում է 5-10 տարի: Հիվանդությունն ունի երեք փուլ: Վաղ փուլերում աստիճանաբար հայտնվում են հիվանդության ախտանիշները: Կարճ հիշողության խանգարումը, խոսքի սահունության խանգարումը, ժամանակի կորուստը, ծանոթ վայրերում և թաղամասերում կորչելը, ընտրության և որոշումների կայացման հետ կապված խանգարումներ, մոտիվացիայի և հետաքրքրության նվազումը, ընկճվածությունն ու զայրույթը, և ակտիվության անկումը, սովորաբար տեղի են ունենում վաղ փուլերում:
Միջին փուլում հիվանդության ախտանիշներն այնքան ակնհայտ են դառնում, որ դրանք ազդում են սոցիալական կյանքի, զբաղվածության և հիվանդի առօրյա գործունեության վրա: Օրինակ ՝ մարդը դառնում է շատ մոռացկոտ և դժվարանում է հիշել մարդկանց և առարկաների անունները: Հիվանդի մոտ առաջանում է վարքային և տրամադրության փոփոխություններ, ինչպիսիք են անհիմն անհանգստությունն ու վախը, զայրույթը և թերահավատությունը: Հիվանդը տեսնում կամ լսում է առարկաներ և հնչյուններ, որ գոյություն չունեն: Գործերն կատարելու համար նրան անհրաժեշտ են ուրիշների օգնությունը:
Առաջադեմ փուլում հիվանդը լիովին կախված է մյուսներից և սովորաբար ուտելու դժվարություն է ունենում: Նա ծանոթ մարդկանց և առարկաները չի ճանաչում: Նա դժվարությամբ է խոսում և հայտնում իր մտադրությունները: Նա դժվար է լսում և տեսնում և հասկանում է, թե ինչ է կատարվում շրջապատում: Դժվարությամբ է քայլում: Նրա մոտ առաջանում է միզուղիների անզսպություն և չի կարողանում իրեն վերահսկել: Իրեն ոչ պատշաճ է պահում: Հիվանդը սովորաբար իր ժամանակի մեծ մասն անցկացնում է անկողնում կամ աթոռին նստած:

Ալցհեյմեր հիվանդության համար ընդհանուր դեղերը ներգրավվում են երկու ընդհանուր կատեգորիաներում՝ ճանաչողական խանգարման բուժում և Ալցհեյմերի հիվանդության վարքային ախտանիշների բուժում: Հիվանդության վաղ ախտորոշումը շատ կարևոր է: Կան բուժման ծրագրեր, որոնք կարող են արդյունավետ լինել հիվանդության վաղ փուլերը ախտորոշելու համար: Ներկայումս շատերի մոտ թուլամտության առկայությունը դժվարացնում է հիվանդության ախտորոշումը: Ախտորոշման հետաձգումը նշանակալի ազդեցություն ունի բուժման գործընթացի վրա և դա ստեղծում է կորցրած ժամանակ բուժման համար և բազմաթիվ խնդիրներ է առաջացնում ՝ Ալցհեյմերի հիվանդների, ընտանիքների, խնամակալների, հասարակության և առողջապահական համակարգերի համար:
Համաձայն Ալցհեյմերի համաշխարհային ասոցիացիայի զեկույցի (2011 թ.) թուլամտության հիվանդների երկու երրորդից ավելին չի ախտորոշվում: Բարձր եկամուտ ունեցող երկրներում ճանաչողական և հիշողության խանգարումով հիվանդների միայն 20-ից 50 տոկոս են ախտորոշվում: Սակայն ցածր եկամուտ ունեցող երկրներում այդ տոկոսը շատ ավելի ցածր է: Օրինակ ՝ Հնդկաստանում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեմենցիայի (ճանաչողական և հիշողության խանգարում) ունեցող մարդկանց 90% -ը ապրում են հասարակությունում առանց ախտորոշման: Հիվանդությունը ախտորոշելու բացակայությունը ուժեղացնում է թյուրըմբռնումները, ինչպիսիք են մոռացկոտությունն ու դեմենցիան (ճանաչողական և հիշողության խանգարում) կապելով ծերության հետ: Վերջին զեկույցները ենթադրում են, որ բուժումը և խնամքը հատկապես հիվանդության վաղ փուլերում կարող են արդյունավետ և ազդեցիկ լինել: Հիվանդության վաղ փուլերում դեղերի օգտագործումը և հոգեբանական բուժումը կարող են բարելավել ճանաչողական խանգարումը, պահպանել անհատական անկախությունը և բարելավել նրանց կյանքի որակը: Հիվանդների աջակցությունն ու խորհրդատվությունը կարող են բարելավել տրամադրությունը և նվազեցնել սթրեսը և կամ հետաձգել հիվանդներին ծերանոցներ կամ հիվանդանոցներ տեղափոխումը: