Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից(24)
Այն ժամանակ , երբ տգիտությունն ու խավարամտությունը պատել էր մարդկանց սրտերն ու մտքերը և նրանց հեռու պահել կյանքի և արարչագործության փաստերից ու իրողություններից, Իսլամի մեծ մարգարեն լույս սփռեց և հոգևոր նոր հեղափոխության հիմք դրեց միլիոնավոր մարդկանց կյանքում։
Իսլամի մեծ մարգարեն «Ալլահից բացի այլ Աստված չկա» կարգախոսով ժողովրդին հրավիրեց դեպի միաստվածություն և նրանց կոչ արեց սովորել գիտություն , մարդկայնություն և բարոյականություն:
Մուհամմեդ մարգարեն հրավիրելով դեպի Իսլամ ,համայն աշխարհը լցրեց աստվածապաշտության լույսով, և ահավասիկ այսօր այս կրոնի հիմնադրումից ավելի քան 14 դար անց, նրա գլոբալացման ձայնը լսելի է աշխարհի արևելքից ու արևմուտքից և Մուհամմեդը գեղեցկագույն անունն է, որ մարդիկ ընտրում են իրենց որդիների համար:

Ժամանակակից հետազոտող և գիտահետազոտող Loura Vaccia Vaglieri-ն, իտալացի արևելագետ է:Նա եղել է արաբական գրականության պրոֆեսոր և Նեապոլի համալսարանի իսլամական քաղաքակրթության պատմության դասախոս և ուսումնասիրել է արաբերեն, ինչպես նաև իսլամ կրոնը:Վագլիերին իսլամի հանրագիտարանի խմբագիրներից էր ,ով իսլամի մասին գիրք էր հրատարակել «Իսլամի արագ առաջընթացը» վերնագրով:Այս գիրքը գրելիս նա փորձել է հետազոտական ու գիտական հայացքով վերլուծել Մուհամմեդ մարգարեի անհատականությունն ու նրա պատգամը :
Իր գրքում Վալգիերին անդրադառնում է Մուհամմեդի առաքելությանն և մարդկության կողմից աստվածապաշտության հարցով նրա թողած ազդեցությանը, նրան համարելով մեծ ու ազնիվ բարեփոխիչ և գրում է.«Որքան ազնիվ և պատվաբեր էր այս մեծ մարդու՝ Մուհամմեդի գործողությունը,ով մի քանի տարվա ընթացքում կռապաշտ ու վայրենի հասարակությանը վերածեց միաստվածության միասնական հասարակության, նրան հասցնելով բարոյական զգացումների ամենաբարձ մակարդակի»: ..Նա ավելացնում է.« Մուհամմեդ մարգարեն բացարձակապես պայքարում էր մարդկության հին ու հետադիմական հակումների դեմ ,քանի որ նրանք այդ մոտեցումներով արարչի հետ էին դասում այլ արարածներին : Մուհամմեդ մարգարեն խոնարհաբար և համեստաբար ոտքի ելավ ՝ փշրելու համար եսասիրության և փառամոլության պատնեշը:Նա ,որպես աստվածային կրոնի քարոզիչ և առաքյալ , նույնիսկ բարությամբ և կարեկցանքով էր մոտենում սեփական թշնամիներին :Այս մարգարեի անհատականության մեջ միաձուլված են արդարության և գթության երկու առանձնահատկությունները, որոնք հարգված են մարդկային մտքի կողմից:
Սակայն Ղուրանի գրավչությունը չի սահմանափակվել միայն արաբ ժողովրդով և անցյալ դարերով ,այլ մեր ժամանակներում, նույնիսկ նրանց համար, ովքեր տեղեկություններ չունեն արաբական գրականության առեղծվածների մասին, դրա գրավչությունը զարմանալի և հրաշալի է:Իսլամի վերաբերյալ իր ուսումնասիրություններում Նեապոլի համալսարանի պրոֆեսորը, Ղուրանը համարում է մարգարեի մեծագույն հրաշքը: «Իսլամի արագ առաջընթացը» գրքում նա գրել է.«Իսլամի երկնային գիրքը հրաշքի օրինակ է...Ղուրանը այն գիրքն է, որը հնարավոր չէ ընդօրինակել...Արաբական գրականության մեջ Ղուրանի ոճն ու եղանակը աննախընթաց է:Այն ազդեցությունը, որ Ղուրանի արտահայտման ոճն է ստեղծում մարդու հոգում , առանց որևէ պատահական և կամ հանկարծակի օգնության, արդյունքն է դրա առավելությունների և արտոնությունների...Ինչպե՞ս կարող էր այս հիասքանչ գիրքը արդյունքը լինել Մուհամմեդի:Այն դեպքում ,երբ նա անուս արաբ էր, ով իր ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը երկու-երեք բանաստեղծություն է արտասանել, որոնցից և ոչ մեկը բանաստեղծական արժեք չեն ներկայացնում»:
Նա ավելացնում է.«Այս գրքում մենք տեսնում ենք գիտելիքների այնպիսի հարստություն ,որոնք վեր են ամենաուշիմ մարդկանց ,ամենամեծ փիլիսոփաների և ամենահզոր քաղաքական այրերի կարողականություններից ու ունակություններից:Այս բոլորի պատճառով է, որ Ղուրանը չի կարող մի անուս մարդու ստեղծածը լինել ,այդ էլ մի մարդու,ով իր ամբողջ կյանքը անցկացրել է ոչ կրոնական հասարակության մեջ ,որը շատ հեռու էր կրոնի ու գիտության մարդկանց շրջանակից:Նա այն մարդն էր , ով միշտ պնդում էր, որ թե ինքը նման է այլ մարդկանց,այդ պայմաններում նա չէր կարող հրաշքներ գործել առանց ամենակարող Աստծո օգնության:Մարգարեի ամենամեծ հրաշքը Ղուրանն է, որի միջոցով մեզ փոխանցվել է մի շարք չափածո և հակիրճ պատմվածքներ ու տեղեկություններ հստակ որոշակի տվյալների հիմամբ: Ղուրանի ծագումն ու արմատը կարող էր ակունք առնել այն Աստծուց, որի գիտությունը ներառում է այն ամենն ինչ տիրում է երկնքում և երկրում»:
Իտալացի այս գիտնականը, ով ծավալուն աշխատանք և հետազոտություններ է ունեցել իսլամի և սուրբ Ղուրանի հասկացությունների ու բովանդակության վերաբերյալ , ասում է.«Չնայած, որ Ղուրանը բազմիցս ընթերցվում է Իսլամ աշխարհում,սակայն դրա կրկին ընթերցումը չի հոգնացնում իր հետևորդներին,այլ ընդհակառակը, այն անընդատ կարդալիս, ամեն օր դառնում է ավելի սիրելի:Ղուրանի ընթերցումը կամ լսելը ,ակնածանքի և հարգանքի զգացում է առաջացնում ընթերցողի կամ ունկնդրի մտքում:«Ղուրանի բովանդակությունը նրա հայտնությունից իվեր դարերի ընթացքում մնացել է նույնը ,և դեռ կմնա այնքան ժամանակ ,որ Աստված կամենա, և այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը կշարունակվի»:
Իսլամին ծանոթանալուց հետո տիկին Վագլիերին իր զգացումները այսպես է արտահայտում.«Իմ ծանոթությունը իսլամի և Ղուրանի կենսատու ուսմունքներին և փայլուն հասկացություններին ,ինձ մոտ նոր և խորը հասկացություն առաջացրեց և կատարելապես փոխեց իմ մտածելակերպը արարչական աշխարհի և գոյության փիլիսոփայության մասին, զգացի, որ Իսլամի ուսմունքը մարդուն ճանաչում է, որպես ազնիվ և հավասարակշռված էակ.. Այս գրքում հետաքրքիր և իմաստուն ձևով ներկայացված է ապրելակերպը և այս աշխարհի հաճույքները վայելելու ձևաչափը»: