Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից (26)
«Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից» հաղորդաշարի վերջին թողարկման ընթացքում կփորձենք քննադատների տեսանկյունից ներկայացնել ԱՄՆ-ի ուսումնական համակարգի անարդյունավետության պատճառները:
Վերջին տարիների ընթացքում աշխարհի երկրներում այն կարևոր խնդիրներից, որ անհրաժեշտ է վերատեսության ու կառուցվածքային բարեփոխումների ենթարկվել,դա կրթության համակարգն է:
2019թ. վերջին ամիսների ընթացքում Ռոյթերս լրատվական գործակալությունը հայտարարել էր.«ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի կրթական համակարգում գոյություն ունի ռասայական տարանջատում: Սևամորթ ու ծագումով իսպանացի երեխաները կենտրոնացած են այն դպրոցներում, որոնք ամենաչնչին հնարավորություններն ունեն»: 2014թ. UCLA համալսարանում քաղաքացիական իրավունքների ոլորտում գործունեություն ծավալող մի խումբ հրապարակեց մի հետազոտության արդյունքները, որի համաձայն՝ ԱՄՆ-ի դպրոցների մեծ մասը ընթանում է դեպի ռասայական տարանջատում: Որպես օրինակ Նյու Յորք, Կալիֆորնիա և Տեխաս նահանգներում լատին ամերիկացի աշակերտների ավելի քան կեսը սովորում են այն դպրոցներում, որտեղ աշակերտների 90 տոկոսը ծագումով լատին ամերիկացի են: Սևամորթներն էլ նույն վիճակն ունեն Իլինոյս, Նյու Յորք, Մերիլենդ և Միչիգան նահանգներում:
Կրթության բնագավառում խտրականությունն ԱՄՆ-ի կրթական համակարգի անարդյունավետության վիճելի թեմաներից մեկն է: Մինչև 1945թ. մայիսի 17-ը սևամորթ աշակերտները իրավունք չունեին սովորել սպիտակամորթների դպրոցներում: Երկար տարիներ ԱՄՆ-ի կառավարությունների ուշադրությունը կենտրոնացած է եղել սպիտակամորթների դպրոցների որակի բարձրացման վրա: Սևամորթ աշակերտները ավելի քիչ հնարավորություններ են ունեցել և այդ պատճառով էլ Բարձրագույն ուսումնական հաստատություններից շրջանավարտ դարձած սևամորթ աշակերտների թիվն էլ շատ չնչին էր: Հակառասիստ ակտիվիստների ու քաղաքացիական իրավունքների աջակիցների տարիներ տևած պայքարից հետո իվերջո 1945թ. ԱՄՆ-ի դաշնային գերագույն դատարանը չեղարկեց այդ երկրի կրթական համակարգում առկա ռասայական տարանջատումը: Սակայն ռասիզմը երբեք լիովին արմատախիլ չեղավ այդ երկրի կրթական համակարգից: Այնպես որ այսօր 21-րդ դարի երրորդ տասնամյակի սկզբին ԱՄՆ-ի ժողովուրդը մի անգամ ևս այս երկրի կրթական համակարգում ռասայական տարանջատման ականատեսն է: ԱՄՆ-ի ազգային դպրոցների պատասխանատուների մեծ մասը գերադասում է ընդունել մի ռասայի պատկանող աշակերտների և սպիտակամորթ ընտանիքներն էլ չեն սիրում իրենց երեխաներին ուղարկել բազմազգ դպրոցներ:
Ամերիկյան դպրոցներին ուղղված մյուս քննադատությունը դասարաններում աշակերտների կուտակումն է՝ հատկապես այն քաղաքներում, որոնցում բնակչության մեծ աճ է նկատվում: Լրագրող և հրապարակախոս Լաուրա Լինգը ԱՄՆ-ում կրթական համակարգի պարտության մասին խոսելիս անդրադարձել է Չիկագո քաղաքի հյուսիսում չափից շատ աշակերտների արձանագրության փաստին: Նա իր հաղորդման մեջ խոսում է ավելի քան 50 դպրոցների փակվելու մասին, ինչի պատճառով էլ մի դասարանում սովորում են 60 կամ նույնիսկ ավելի մեծ թվով աշակերտներ, որ երկու անգամով գերազանցում է մի դասատանի իրական թվին:
Թվով քիչ չեն այն լրատվամիջոցները, որոնք ժամանակ առ ժամանակ հաղորդումներ են պատրաստում ամերիկացի ուսանողների պարտքերի մասին: Անցնող երեք տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ում ուսման ծախսերը քառապատկվել են: Հատկապես մագիստրատուրայում և դոկտորականում, որ ուսանողները ստիպված են լինում խոշոր վարկեր վերցնել: «THE STUDENT LOAN MESS» գրքի հեղինակներ JOEL & ERIC BEST-ի ասելով ուսանողական վարկերը ձնագնդի նման են, որ որոշ սխալների պատճառով ավելի ու ավելի են մեծանում: . Այսօր ԱՄՆ-ում ավելի քան 44 միլիոն ուսանողներ, ովքեր ստանում են ուսանողական վարկեր, ավելի քան 1.5 տրիլիոն դոլար պարտք են: ԱՄՆ-ի PBS հեռուստաալիքը մի վավերագրական ֆիլմում քննարկելով այդ երկրում ուսանողական վարկերի պատմությունը, հաղորդել է,որ ուսման վարձերի ավելացման մի մասը պատճառը՝ համալսարանի որոշ բաժիններում այդ թվում հանրակացարաններում, դասարաններում, ճաշարաններում ու մարզասրահներում կատարվող անտրամաբանական ծախսերն են:
Նյու Յորքի տնտեսագիտական համալսարանի դասախոս Կոնստատին Յանլիսն ասում է.«ԱՄՆ-ի ավելի քան 40 մլն. պարտք ունեցող ուսանողների շուրջ 10 տոկոսը երկու տարի անց կորցնում են վարկերը մարելու կարողությունը: Չի բացառվում, որ ապագայում նույնպես նրանց թիվն ավելանա: ԱՄՆ-ում ուսանողական պարտքերը հասել են տագնապալի աստիճանի»: Բրուքինգզ ինստիտուտի գնահատումների համաձայն կանխատեսվում է, որ 2023թ. ԱՄՆ-ի պարտք ունեցող ուսանողների շուրջ 40 տոկոսը վարկերը մարելու հարցում դժվարությունների կհանդիպեն»:
ԱՄՆ-ում ուսանողական վարկերն այն դեպքում են վերածվում տնտեսական ճգնաժամի, երբ փաստորեն ԱՄՆ-ի երիտասարդները աշխատանքային առավել լավ պայմաններում գտնվելու համար ուսուման ավելի բարձր դիպլոմների կարիքն ունեն: Ուստի ուսանողական վարկեր վերցնելը ինչ-որ տեղ համարում են ապագայի համար ներդրում: 2020թ. Ջորջ Թաունի անվան համալսարանի կողմից կատարված հետազոտությունների համաձայն ԱՄՆ-ում աշխատատեղերի 65 տոկոսը ձեռք բերելու համար երիտասարդները առնվազն բակալավարի դիպլոմի կարինք ունեն:
Ուսանողներին հաճախորդի վերածելը մի քաղաքականություն է, որ թվում է թե դարձել է ԱՄՆ-ի ուսումնական համակարգի մի մասը: 2010թ. FRONTLINE հեռուստաալիքի կողմից արտադրված «Համալսարանի արդյունաբերություն» (COLLEGE,INC) վավերագրական ֆիլմը անդրադառնում է ԱՄՆ-ում սնանկացած համալսարանների վրա կատարված ներդրումներին: Որոշ ներդրողներ գնում են սնանկացած համալսարանները, որպեսզի օգրագործելով նրանց մենաշնորհը կարողանան ուսանողներ ներգրավելով գումար ստանան դաշնային կառավարությունից և ապա ֆոնդային շուկայում վաճառելով դրանց բաժնետոմսերը ակնառու շահ ձեռք բերեն: Ինչպես Գրանդ Քենիոն համալսարանը, որի անունը մինչև 2008թ. ոչ մեկը չէր լսել, սակայն 2008թ.-ին Ուոլ Սթրիթ ֆոնդային շուկայում նրա բաժնետոմսերի առաջարկի սկզբնական քայլով համալսարանի արժեքը հասավ 1 մլրդ. 200մլն. դոլարի: «Համալսարանի արդյունաբերություն» ֆիլմի լրագրող և գրող Մարտին Սմիթը ԱՄՆ-ում բարձրագույն կրկթությունը համարում է ծաղկուն բիզնես, որ հովանավորվում է ժողովրդի ու հարկատուների գումարներով: Նա վտանգավոր է համարում այն երևույթը, որ բարձրագույն ուսմանը վերաբերվեն ինչպես արագ պատրաստվող սննդի ոլորտին:
ԱՄՆ-ում ուսման ցածր որակը մի խնդիր է որին նույնպես անդրադարձել է ծագումով ճապոնացի ԱՄՆ-ի քաղաքացի հայտնի ֆիզիկոս դոկտոր Միչիո Կակոն: Նա ասում է.«ԱՄՆ-ն գիտությունների ուսուցման ամենավատ համակարգն ունի: Մենք հիմար սերունդ ենք պատրաստում: ԱՄՆ-ի հիմարության աստիճանը ամեն տարի բարձրանում է: Սա մի իրականություն է: Բայց ինչո՞ւ այս գիտական համակարգը չի կործանվում: Մի գաղտնիք պիտի բացեմ: ԱՄՆ-ն մի գաղտնի զենք ունի և դա H-1B վիզան է: Եթե այն չլիներ ԱՄՆ-ի գիտական համակարգը ոչնչացած կլիներ: Գուգլը պետք է մոռանայինք, Silicon Valley-ն պետք է մոռանայինք, եթե H-1B-ն չլիներ Silicon Valley գոյություն չէր ունենա»:
Շարունակելով նա հավելում է.«H-1B-ն հենց էլիտայի համար նախատեսված վիզան է: ԱՄՆ-ում դոկտորականի ուսանողների 50 տոկոսը ծնվել է ԱՄՆ-ից դուրս: Ֆիզիկայի ոլորտում, որ ԱՄՆ-ի ամենամեծ համակարգերից է դոկտորականի ուսանողների 100 տոկոսը ամերիկացի չեն: ԱՄՆ-ն մի մագնիսի նման է, որ իր կողմն է գրավում աշխարհի ուղեղներին և այս ուղեղները արդեն վերադառնում են: Նրանք վերադառնում են Չինաստան, վերադառնում են Հնդկաստան: Ուոլ Սթրիթ Ժուռնալը հաղորդել է, որ ԱՄՆ-ի կոնգրեսի պատգամավորներից մեկն ասել է, որ պետք է վերացնել H-1B վիզան: Բայց ինչո՞ւ: Քանի որ ոչ ամերիկացիների ԱՄՆ գալով ամերիկացիների համար աշխատատեղեր չեն լինում: Ուոլ Սթրիթ Ժուռնալը պատասխանել է, որ բարձրակարգ մասնագիտությունների ոլորտում իր աշխատանքը կորցրած կամ աշխատանքի չընդունված ոչ մի ամերիկացի չկա: Սրանք բարձր տեխնոլոգիաներն են: Ի դեպ ոչ ամերիկացիներն են, որ շատ աշխատատեղեր են ստեղծելու ԱՄՆ-ում»:
Հարգելի ունկնդիրներ հուսով ենք, որ այս հաղորդաշարով կարողացել ենք ներկայացնել արևմտյան հասարակությունների ներքին իրականությունների մի մասը: Աստված ձեզ պահապան: