Զբոսաշրջության դիվանագիտությունը և Իրանի գրավչությունները(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121689-Զբոսաշրջության_դիվանագիտությունը_և_Իրանի_գրավչությունները(1)
Ներկայացնում ենք 2 մասից բաղկացած «Զբոսաշրջության դիվանագիտությունը և Իրանի գրավչությունները» հաղորդումը, որի ընթացքում կխոսենք զբոսաշրջության դիվանագիտության և այս ոլորտում ԶԼՄ-ների դերակատարության մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 13, 2020 21:42 Asia/Tehran

Ներկայացնում ենք 2 մասից բաղկացած «Զբոսաշրջության դիվանագիտությունը և Իրանի գրավչությունները» հաղորդումը, որի ընթացքում կխոսենք զբոսաշրջության դիվանագիտության և այս ոլորտում ԶԼՄ-ների դերակատարության մասին:

Ի տարբերություն շոշափելի ապրանքների,  այն ապրանքները, որ մեր մտքում են, ինչպես օրինակ հուշերը, երկար ժամանակ շարունակում են գոյատևել: Հենց այդ պատճառով, զբոսաշրջությունն այլ ոլորտների համեմատ, հատուկ դեր է կատարում բիզնեսի աշխարհում: Այս առանձնահատկությունը զբոսաշրջության ոլորտին թույլ է  տալիս լինել ավելի բազմազան :

ԶԼՄ-ների դերակատարությունը զբոսաշրջության ոլորտում

 

Այն թե արդյոք այս ոլորտի վերջնական արդյունքը՝ փորձը, հաջող է եղել թե ոչ, կախված է նրանից, թե զբոսաշրջիկն ինչպիսի տպավորություններ է ստացել: Այստեղ հատկապես կարևոր  են զբոսաշրջային  կենտրոնները, քաղաքական գործոնները, քաղաքական ոլորտը, կառավարությունը, մասնավոր ոլորտը, կազմակերությունները, մի խոսքով զբոսաշրջության դիվանագիտության ոլորտի վրա ազդող բոլոր գործոնները:

Զբոսաշրջության դիվանագիտությունը մեծ դեր ունի խաղաղության, բարեկամության, անվտանգության հաստատման և աշխարհի երկրների միջև հարաբերությունների զարգացման վրա: Այն ազդում է նաև տվյալ երկրի տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև հնարավորություն է տալիս չեզոքացնել որոշ երկրների վերաբերյալ հակաքարոզչությունը:

Քաղաքական որոշումները և ընդհանրապես դիվանագտությունը, մեծ դերակատարութուն  ունեն զբոսաշրջային տնտեսության վրա: Իսկ զբոսաշրջային տնտեսությունը սերտ կապի մեջ է խաղաղության ու կայունության հետ:

Որպես օրինակ, Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման ընթացքում 2015-2017թթ ամերիկացի զբոսաշրջիկների մուտքն այդ երկիր պակասեց 40 տոկոսով: Կորոնավիորուսի պանդեմինան նույնպես բացասական մեծ ազդեցություն է թողել զբոսաշրջության ոլորտի վրա: Իրանն ունի պատմամշակութային ու աշխարհագրական բազմաթիվ հնարավորություններ, որոնք այս երկրին թույլ են տվել դառնալ զբոսաշրջային կարևոր ուղղություն:

2016թ դեկտեմբերի 13-ին, Forbes պարբերականն Իրանին ներկայացրել է որպես այցելության 10 կարևոր ուղղություններից մեկը: Իսկ Master Card վեբ կայքը, 2016թ իր ամենամյա զեկույցում, Թեհրանը ներկայացրել է որպես իններորդ քաղաքը, որը շատ արագ է զարգացրել զբոսաշրջիկներ գրավելու իր հնարավորությունները: Զեկույցում ասվում է, որ Թեհրանը միջազգային զբոսաշրջիկներին գրավելու ոլորտում գրանցել է 13 տոկոս աճ:

Զբոսաշրջության միջազգային գործակալությունը նշել է, որ զբոսաշրջությունն ավելին է, քան պարզապես որևէ տարածքում հանգստանալը: Զբոսաշրջիկը հանգստին զուգահեռ, կարող է իրականացնել նաև  երկարատև կամ կարճատև բիզնես ծրագրեր:

Այսօր զբոսաշրջության արդյունաբերությունը շատ կարևոր դերակատարություն ունի աշխարհում և մեծ դեր՝  երկրների տնետասական զարգացման վրա: Զբոսաշրջիկը որևէ երկիր մուտք գործելու պահից սկսում է սնունդ գնել, վճարել կեցության վայրի, տրանսպորտի համար, շրջում է քաղաքներով, նվերներ է գնում: Այդ ծախսերը նպաստում են երկրի տնտեսության զարգացմանը: Որքան շատանա զբոսաշրջիկների թիվը, այնքան շատ աշխատատեղեր կբացվեն: Եվ սա կարևոր է հատկապես այն երկրների համար, որոնց բնակչությունը երիտասարդ է: Զբոսաշրջության տարբեր ձևեր կան: Որպես օրինակ՝ մշակությաին զբոսաշրջությունը, որի ընթացքում զբոսաշրջիկը ծանոթանում է տվյալ երկրի արվեստին ու մշակույթին, մասնակցում երաժշտական ու մշակութային փառատոնների, այցելում է օպերա, թատրոն, համերգ, թանգարան և ծանոթանում տվյալ երկրի ձեռարվեստին ու ավանդույթներին:

 Հարի Փոթեր Պարկը Կալիֆորնիայում

 

Գոյություն ունի նաև բիզնես տուրիզմ, երբ տվյալ անձն իր աշխատանքի պատճառով հայտնվում է մի երկրում և մասնակցում տարբեր համաժողովների ու ընկերությունների կողմից կազմակերպված հյուրասիրությունների:

Թերևս տեղյակ եք «սև զբոսաշրջիկների» մասին: Նրանք որոշակի երկիր են մուտք գործում ուսումնասիրելու տվյալ երկրի հասարակության դառը փորձը: Այստեղ պետք է խոսել հատկապես ԶԼՄ-ների ու կինոարդյունաբերության մասին:  

Պետք է ասել, որ հեռուստատեսային հաղորդումներն ու ֆիլմերը կարող են ազդել որևէ երկիր զբոսաշրջիկների այցելելու վրա: Դա կովչվում է Movie-induced կամ film-induced: Դա նշանակում է օրինակ, որ երբ որևէ մեկն նայում է մի երկրի արտադրության սերիալ, ու սկսում հետաքրքրվել այդ երկրի մշակույթով:

Կանադայի համալսարանի դասախոս Սյու Բիթոնը և Գրահամ Բուսբին, ովքեր ուսումնասիրություններ են իրականացրել այս կապակցությամբ, ասում են. «Երբ նկարահանող խումբը մուտք է գործում որևէ երկիր, այդ ընթացքում ծանոթանում է տարբեր վայրերի և ոլորտի ներկայացուցիչների հետ»:

Առողջապահական զբոսաշրջությունը վերաբերում է մարդկանց, ովքեր որևէ երկիր են գնում բուժվելու համար: Որպես օրինակ, Իրանում մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում պլաստիկ վիրաբուժության ենթարկվելու համար: Պատճառներից մեկն այն է, որ բժշկական տվյալ ծառայությունը Իրանում ավելի  էժան է:  Զբոսաշրջության այս ոլորտը վերջին տարիներին զարգացել է  հատկապես ասիական երկրներում: Այսօր զբոսաշրջիկները փորձում են այցելել երկրներ, որտեղ կկարողանան օգտվել նաև տարբեր հնարավորություններից, որպես օրինակ՝ ջրաբուժությունից;

 

Իրանը մեծ առաջընթաց է  արձանագրել նաև   ցողունային բջիջների, փոխպատվաստման ու անպտղության ոլորտներում: Միւևնույն ժամանակ, վերջին տարիներին զարգացել է նաև Իրանի ավանդական բժշկությունը: Իրանն ունի նաև բուժիչ հանքային ջրեր: Իրանում զարգացած է  նաև տիղմաբուժությունը: Այս երկրում կան գեղատեսիլ վայրեր: Եվ այս ամենը կարող  են մեծ ազդեցություն ունենալ բժշկական զբոսաշրջության վրա:

Զարգացած երկրները հասկացել են, որ մարդուն անհրաժեշտ է ճամփորդությունը և փորձում են ներգրավել հնարավորինս շատ զբոսաշրջիկների: Ու քանի որ մարդիկ զբոսաշրջությունը շատ են կարևորում, որպեսզի ծանոթանան աշխարհի տարբեր երկրներին, ուստի կարելի է այս զգացողությունն օգտագործել եկամուտ ստանալու համար: Զբոսաշրջային արդյունաբերությունն ունի տնտեսական ու հասարակական կարևոր նշանակութուն, այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծումը, արտարժույթի ներգրավումը, ինչպես նաև մշակութային երկխոսությունը, որը նպաստում է աշխարհում խաղաղության հաստատմանը: Միևնույն ժամանակ, զբոսաշրջիկներն օգնում են, որպեսզի տվյալ երկրի ներքին արդյունաբերությունը զարգանա: Զբոսաշրջությունը զարգացող ու զարգացած երկրների համար եկամտի մեծ աղբյուր է համարվում: Ուստի երկրներն ամեն ինչ անում են՝ այս ոլորտը զարգացնելու համար: Ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ զբսաշրջութունը նաև հյուրընկալ երկրի մշակույթի ու հասարակության վրա է ազդում: Զբոսաշրջությունը նպաստում է նաև, որպեսզի երկրներն ուշադրություն դարձնեն իրենց մշակութային ժառանգությանը և զարգացնեն այն:  Դա կարող է լինել երաժշտությունը, թատրոնը, ձեռարվեստը, ճարտարապետությունը և այլն:

Ասիական, աֆրիկյան, ամերիկյան ու միջնարևելյան շատ երկրնհերի ձեռարվեստը զարգացել է հենց զբոսաշրջության շնորհիվ: