Սաուդյան կոալիցիայի միջազգային հանցագործությունները Եմենում և դրանց հատուցման անհրաժեշտությունը(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121731-Սաուդյան_կոալիցիայի_միջազգային_հանցագործությունները_Եմենում_և_դրանց_հատուցման_անհրաժեշտությունը(3)
Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք «Սաուդյան կոալիցիայի միջազգային հանցագործությունները Եմենում և դրանց հատուցման անհրաժեշտությունը» հաղորդման երրորդ և վերջին մասը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 14, 2020 16:49 Asia/Tehran

Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք «Սաուդյան կոալիցիայի միջազգային հանցագործությունները Եմենում և դրանց հատուցման անհրաժեշտությունը» հաղորդման երրորդ և վերջին մասը:

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք Սաուդյան կոալիցիայի իրականացրած ոճրագործությունների ու ցեղասպանությունների մասին: Այս  հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Միջազգային քրեական դատարանի դերակատարությանը Եմենի կրած վնասները փոխհատուցելու հարցում:

Միջազգային տվյալների համաձայն, Սաուդյան կոալիցիայի հարձակումների ընթացքում, 2015թ. մարտի 26-ից 2020թ. մարտի 26-ը Եմենում վիրավորվել է 25,964,  զոհվել՝ 16,618 մարդ: Բացի այդ, մեծ վնաս է հասցվել երկրի ենթակառուցվածքներին ու ոտնահարվել են միջազգային մեծ թվով օրենքներ:

Տվյալների համաձայն, այս ընթացքում Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է  1999 ջրամատակարարման համակարգ, 355 գործարան, 6456 գյուղատնտեսական հողատարածք, 668 շուկա, 294 անանսապահական ֆերմա, 10,910 առևտրական շինություն, 736 սննդի բեռնատար և 286 վառելիքի բեռնատար, 15 օդակայարան, 16 նավահանգիստ, 459 ձկնորսական նավ, 287 վառելիքի կայան, 357 զբոսաշրջային կենտրոն, 6404 փոխադրամիջոց, 458,061 բնակելի միավոր, 3819 ճանապարհ ու կամուրջ, 1336 մզկիթ, 1072 դպրոց, 520 ինտերնետային ցանց, 46 ինֆորմացիոն ենթակայան, 6404 տրանսպորտային միջոց 6456 ագարակ, 394 թռչնաբուծարան, 866 սննդի պահեստ, 129 սպորտային կենտրոն, 173 համալսարանական շինություն, 1953 պետական շենք, 387 բենզալցակայան, 297 ՀԷԿ, 459 նավ:

Միջազգային ատյանները պետք է զբաղվեն այս հարցով և այս կապակցությամբ լուծում գտնեն:

Եմենի պատերազմից անցել է 5 տարի և փաստերը վկայում են, որ Սաուդյան կոալիցիան և Էմիրությունները դիտավորյալ կերպով միջազգային հանցագործություն են իրականացրել այդ երկրում:

Եմենի դեմ իրականացված սաուդյան կոալիցիայի ագրեսիայի նյութական և բարոյական վնասը հատուցելու անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի զեկույցում, որը հրապարակվել է 2019թ. սեպտեմբերին ասվում է, որ Սաուդյան  Արաբիայի ղեկավարները և կոալիցիոն ուժերի բարձրաստիճան հրամանատարները պետք է միջազգային պատասխանատվության  ենթարկվեն Եմենում իրականացրած հանցագործությունների համար: Հանցագործությունների գլխավոր պատասխանատուն Մուհամմադ Բին Սալմանն է, ով ղեկավարել է ռազմական գործողությունները: Եմենի Մարդու իրավունքների զեկույցում ասված է, որ նա նույնպես պետք է ենթարկվի պատասխանատվության:

Այժմ հարց է ծագում, թե արդյոք Միջազգային քրեական դատարանը կարո՞ղ է դատական գործ հարուցել Սաուդյան Արաբիայի և Մուհամմադ Բին Սալմանի դեմ:

Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 27-րդ կետի համաձայն, պաշտոնյաների դեպքում նման բան հնարավոր չէ: Իրանցի իրավաբան Մուհամմադ Ջավադ Շարիաթբաղերն ասում է. «Կանոնադրության  13-րդ կետի համաձայն,Միջազգային քրեական դատարանն այն ժամանակ է կարող  նման քայլի դիմել, եթե հանցագործություն գործած երկիրը կամ դրա կառավարությունը   ընդունած լինեն դատարանի կանոնադրությունը: Սակայն  ցավոք սրտի, ոչ Եմենը և ոչ էլ Սաուդյան Արաբիան չեն ընդունել այդ կանոնադրությունը:

Եմենում Սաուդյան կոալիցիան ցեղասպանություն է  իրականացրել 

Իհարկե որևէ երկրի կառավարություն կարող է իր նկատմամբ կատարված հանցագործության ժամանակ ընդունել դատարանի իրավասությունը: Եմենի կառավարությունը կարող է նման պահանջ ներկայացնել: Որպես օրինակ, 2009-2015թթ Պաղեստինի կառավարությունը Գազայի իրադարձությունների վերաբերյալ հայց էր ներկայացրել Միջազգային քրեական դատարանին: Իհարկե սա հարցի մի կողմն է: Սակայն քանի որ աշխարհում միջազգային հանցագործությունների թիվն աճում է, անհրաժեշտ է անկախ Միջազգային քրեական դատարանին երկրների անդամակցությունից, դատարանին թույլ տալ անկախ հետաքննություն անցկացնել: Սա կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ ֆիզիկական անձինք կամ Հասարակական կազմակերպությունները հայց են ներկայացնում դատարանին: Իսկ քանի որ Սաուդյան Արաբիան շարունակում է Եմենում հանցագործություններ իրականացնել, ըստ երևույթին, միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի նման փոփոխության: Անշուշտ, Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումները և երկրում տիրող իրավիճակը համարվում են խաղաղության խախտում:

Հետևաբար եթե հարցն ուղարկվի ԱԽ, Միջազգային քրեական դատարանը կարող է հետաքննություն սկսել Սաուդյան կոալիցիայի իրականացրած հարձակումների հարցով: Այդ դեպքում, դատարանին Ռիադի անդամակցությունը պարտադիր չի լինի հետաքննություն սկսելու համար:

Սակայն նկատի առնելով այն փաստը, որ ԱՄՆ- ն և Բրիտանիան ԱԽ անդամ են և պաշտպանում են  Սաուդյան Արաբիային, քիչ  հավանական է, որ հետաքննություն սկսվի: Սակայն եթե փաստվի որ Սաուդյան կոալիցիան Եմենում մարդկության դեմ ուղղված հանցագործություն է իրականացրել, հնարավոր է անտեսել պաշտոնյաների ու ռազմաան հրամանատարների անձեռնմխելիությունը և նրանց ենթարկել պատասխանատվության:

Ինչպես արդեն նշվեց, Սաուդյան Արաբիան Եմենում իրականացրել է բազմաթիվ ոճրագործություններ, ոտնահարելով միաջզգային նորմերը, սպանել խաղաղ քաղաքացիների, կիրառել արգելված զենքեր, տիրացել այդ երկրի նավթի ու գազի պաշարներին, խաղաղ բնակչությանը սովի է մատնել, շրջափակել է այդ երկիրը ծովից, ցամաքից և օդից, ավերել է հիվանդանոցները, դպրոցները համալսարանները, պատմական ու կրոնական արժեք ունեցող կոթողները, ստեղծել գաղտնի կալանավայրեր, բռնություն գորածդրել, կանանց նկատմամբ, ոչնչացրել այդ երկրի բանկային համակարգը: Հետևաբար, Սաուդյան Արաբիան պետք է պատասխանատվություն կրի բոլոր այն տառապանենքերի ու վնասների համար, որ պատճառել է Եմենի ժողովորդին: Եվ եմենիցներն իրավունք ունեն օգտվել փոխհատուցման իրավունքից, որը հաստատված է միջազգային փաստաթղթերում: Այդ օրենքների համաձայն, փոխհատուցումը  պետք է համապատասխանի տվյալ երկրի կրած վնասներին: Միջազզգային օրենքի համաձայն, հատուցումը պետք է իրականացվի գումարային տեսքով, բավարարելով զոհերի պահանջները և երաշխիքներ ստանալով, որ նման դեպքեր չեն կրկնվելու: Սա հատկապես ընդգծվել է կառավարությունների միջազգային իրավունքի պատասխանատվության  նախագծում, որը հաստատվել է 2011թ:

Միջազգային օրենքների համաձայն, կայուն խաղաղության հասնելու համար, Սաուդյան Աբաբիայի կառավարությունը պետք է փոխհատուցում վճարի և հանձնառություն ստանձնի վերականգնելու Եմենը:

 

Միջազգային օրենքների համաձայն, կայուն խաղաղության հասնելու համար, Սաուդյան Աբաբիայի կառավարությունը պետք է փոխհատուցում վճարի և հանձնառություն ստանձնի վերականգնելու Եմենը: Հենց այս նպատակով, պետք է իրականացվի արդար ու կայուն խաղաղության նախագիծ,  քանի որ միայն արդար խաղաղությունը կարող է լինել կայուն: Իսկ եթե կոալիցիոն կառավարությունների պատասխանատվությանն անդրադարձ չկատարվի, այդ խաղաղությունը կայուն չի լինի: Հենց այս պատճառով էլ նրանք, ովքեր ոտնահարել են մարդու իրավունքները, պետք է ընդունեն Եմենի պատերազմում իրենց պատասխանատվությունը: Իսկ միջազգային օրենքների համաձայն, պետք  է հիմնվի համապատասխան հանձնաժողով՝ փոխահատուցման չափը որոշելու համար: