Թրամփը պատերազմ է հայտարարել լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի դեմ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով ընդհանրապես Twitter- ի օգնությամբ աշխարհին էր հայտնում իր անակնկալ որոշումները, այժմ պայքարում է սոցիալական այս ցանցի դեմ,որտեղ նա ուներ մոտավորապես ութսուն միլիոն հետևորդ: Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք այս պատերազմին հանգեցրած իրադարձություններին:
Հունիսի առաջին օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը twitter-ում երկու գրառում կատարելով հայտարարեց ,որ ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններում փոստով քվեարկությունը կհանգեցնի «տարածված կեղծիքների», և որ հավանական է «փոստարկղերը գողացվեն»:
Այս գրառումների հրապարակումից հետո ,Twitter- ը նրանց տակ տեղադրեց ճշմարտացիությունը ապացուցող պիտակ ,որը մի լինքի միջոցով ՝ օգտատերերի ցանկության դեպքում միացնում էր տարբեր լրատվամիջոցների էջերին ու հոդվածներին ,որոնք նրանց ուղղորդում էին փոստի միջոցով ԱՄՆ-ում քվեարկության մասնակցելուն: Twitter-ն իր ընթերցողներին նախազգուշացնում է այն մասին, որ գրառման մեջ պարունակվող տեղեկատվությունը կարող է կեղծ լինել և լրացուցիչ ստուգում է պահանջում: Twitter- ը ճշմարտացիության ստուգման պիտակի համար ընտրեց հետևյալ խորագիրը.«Ստացեք իրականություններ փոստով քվեարկելու մասին »:
Բայց Twitter- ի այս քայլը դուր չեկավ ԱՄՆ-ի նախագահին, ով միայն ցանկանում է , որ ԶԼՄ-ները առանց քննարկումների հրապարակեն միայն իր խոսքերը և խիստ քննադատելով Twitter- ին ,սոցիալական այս ցանցին մեղադրեց ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեջ և գրեց.«Twitter- ն այժմ միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:Նրանք ասում են, որ իմ հայտարարությունները ... սուտ են՝ հիմք ընդունելով կեղծ լրատվամիջոցներ «ՍԻ.Էն.ԷՆ »-ի և «Վաշինգտոն փոստ»-ի կատարած փաստերի ստուգման արդյունքը»:

Թրամփի բախումը Twitter- ի հետ չսահմանափակվեց ԶԼՄ-ների քննադատությամբ, և հունիսի 27-ին նա մեկ այլ Twitte-ով հայտարարեց .«Հանրապետականները կարծում են, որ սոցիալական հարթակները կատարելապես լռեցնում են պահպանողականների ձայնը:Նախքան այն ,որ թույլ տանք, դա տեղի ունենա, մենք խստորեն օրինականացնելու կամ փակելու ենք դրանք»:
Թրամփը անդրադառնալով «պայքար կիբեր տարածքում գրաքննության դեմ» խնդրին ,պահանջել է չեղարկել ԱՄՆ-ի հաղորդակցությունների մասին քաղաքացիական օրենքի 230-րդ կետը :Նա Twitte-ի իր անձնական էջում գրառում կատարելով միջանկյալ ձևով նշել է ,որ իր գրառումների մի մասը սահմանափակվել է Twitter- ի միջոցով,որտեղ նա երկրի կարևորագույն որոշումների մեծ մասը հայտարարում է ըստ իր անձնական տեսակետների:
230-րդ կետը ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից 1996 թվականին ընդունված օրենքներից մեկն է, որի համաձայն սոցիալական ցանցերը և ինտերնետային ընկերությունները պատասխանատու չեն օգտատերերի գործողությունների և կարծիքների համար:Սոցիալական լրատվամիջոցները նաև դատական լիազորություն ունեն չեղարկելու այն նյութերը, որոնք հակասում են հասարակության նորմերին կամ ուղղված են բռնության տարածմանը:
Թրամփը բազմիցս թվիթներ է գրառել , որոնց մեջ վիրավորել է զանազան մարդկանց, նպաստել է բռնության բոլոր ձևերին և այժմ ցանկանում է անձամբ չեղյալ հայտարարել օրենքը:Սակայն այդ կետի կողմնակիցները չեն լռել, քանի որ Facebook- ի, Twitter- ի և Google- ի պես ընկերությունները ,իրենց մեծ թվով օգտատերերի նյութերի բովանդակությունների հիմամբ վերածվել են ինտերնետային գիգանտների:Այժմ, այդ օրենքի ուժի մեջ մտնելուց տարիներ անց,յուրաքանչյուր ինտերնետային խոշոր ընկերություն ,ներկայացնում է իր ստանդարտ կանոնները `230-րդ կետի մեկնաբանության հիման վրա և անհայտ պատճառներով ՝ այն չեղարկում է իր օգտատերերի նյութերը:Ահավասիկ այս վիճակից օգտվում են նրանք ,որոնք պատասխանատվություն չունեին սոցիալական այս ցանցերում տեսակետներ արտահայտելու համար և բավարարվում էին միայն մի քանի նախազգուշացումներով:

Թրամփը ԶԼՄ-ների սահմանափակումների մասին, իր նոր հրամանագիրը ստորագրելիս ասաց.« Սահմանափակ թվով հզոր և մենաշնորհային սոցիալական ցանցերի ընկերություններ վերահսկում են ԱՄՆ-ի մասնավոր և հասարակական բոլոր հաղորդակցությունների մեծ մասը:Այս ընկերություններն ունեն անսանձ իշխանություն ՝ հաղորդակցման մեծ մասը ցենզուրայի ենթարկելու, սահմանափակելու, խմբագրելու, ձևավորելու ,թաքցնելու կամ փոփոխելու համար:
Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ կառավարությունը հուսով է, որ այդ հրահանգը ի վերջո առիթ ընձեռնի նոր օրենքների մշակման և այդ ընկերությունների, այդ թվում ՝ Twitter- ի և Facebook- ի գործունեության առավել մոնիտորինգի ենթարկելու համար:Հրամանը օրենքի գործադիր կազմակերպություններին թույլ է տալիս իրավական գործողություններ ձեռնարկել այնպիսի ընկերությունների դեմ, ինչպիսիք են Facebook- ը և Twitter- ը ՝ այս ցանցերում առկա նյութերի բովանդակությունը վերահսկելու համար:
Twitter- ը այս հրահանգը անվանեց «հետադիմական գործընթաց և քաղաքական մոտեցում կարևոր մի օրենքի նկատմամբ» և հայտարարեց ,որ 230-րդ հոդվածը պաշտպանում է «ԱՄՆ-ում նորարարությունն ու խոսքի ազատությունը և հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա»:
Google- ը, որը YouTube- ի պատասխանատուն է համարվում , ի հակազդեցություն Թրամփի այս հրամանի՝ ասել է, որ օրենքի 230-րդ հոդվածի փոփոխությունը «հարվածելու է ԱՄՆ -ի տնտեսությանը և ինտերնետի ազատության առումով նրա գլոբալ տիրույթին »:
Facebook- ի գործադիր տնօրեն Մարկ Զաքր բերգը «Ֆոքս Նյուզ »-ին տված ասուլիսում ասել է«Սոցիալական մի ցանցի գրաքննության ենթարկելը հարմար քայլ չէ այն կառավարության համար ,որը մտահոգված է գրաքննությամբ»:
Washington Post- ը հայտնել է, որ ԱՄՆ-ի խոշոր սոցիալական ցանցերը հայտ են ներկայացրել Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ և այն համարել են՝ խոսքի ազատության խախտում:
Բայց Թրամփի հրամանը ի՞նչ կետեր է թիրախավորել:Հրամանի մեջ նշվել է, որ եթե որևէ կայքէջ աննպատակ սահմանափակի ուրիշների նյութերին հասանելիությունը կամ դրանք չեղարկի , ուստի չեզոք և անկողմնակալ պլատֆորմի փոխարեն ,այն պիտի համարվի որպես հրատարակիչ , ինչը թույլ է տալու նրա դեմ գանգատ հարուցել:Եթե Թրամփի ցանկությունը դառնա օրենք , ապա պլատֆորմների համար շատ դժվար կլինի, քանի որ նրանք պատասխանատու կլինեն այն չարամիտ նյութերի համար, որ օգտատերերը հրապարակում են:Օրինակ, եթե մի անձի նկատմամբ վիրավորանք կամ զրպարտանք է հասցեագրվել Twitter-ի օգտատիրոջ կողմից, նա կարող է անհատի փոխարեն գանգատվել սոցիալական ցանցից:
Այնուամենայնիվ, հավանական է, որ այդ դատական հայցերի մեծ մասը փակուղու դեմ առնեն , քանի որ դատարանը նախ պետք է որոշի,որ արդյոք սոցիալական մեդիան բավարար չափով է զբաղվել խմբագրմամբ ՝ անձեռնմխելիությունը վերացնելու համար թե ոչ:Միգուցե դատավարության արդյունքը սոցիալական ցանցերի վնասին չլինի , բայց դատական երկար գործընթացը, ինչպես նաև նրանց պատճառող ծախսերը, ամենայն հավանականությամբ կհուսահատեցնեն պլատֆորմերին՝ դրա բովանդակությունը և ֆիլտերը քննարկելու առումով:
Հրամանագրով Կապի ֆեդերալ հանձնաժողով (FCC)-ից պահանջվում է մշակել կանոնակարգեր,ըստ որոնց եթե սոցիալական ցանցերը կամ ընկերությունները ոչ նպատակահարմար պատճառով սահմանափակեն նյութերին հասանելիությունը,կկորցնեն իրենց անձեռնմխելիությունը:Իհարկե, Կապի ֆեդերալ հանձնաժողովը անկախ գործակալություն է, որի վրա Թրամփը վերահսկողություն չունի ,և նրա անդամներն են երեք հանրապետականներ և երկու դեմոկրատականներ :Ուստի , հնարավոր է, որ ԱՄՆ-ի նախագահը հաղթի:
Փորձագետներն այժմ նշում են, որ ԱՄՆ-ի Նախագահը չի կարող մի հրամանագրով փոխել Կոնգրեսի օրենքը և այդ հրամանը իրավական առումով քիչ արժեք ունի:Փաստորեն, նման հրամանով Թրամփը ցանկանում է կանխել Twitter- ում իր թվիթների դեմ ուղղված պիտակները:ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին ասել է, որ Twitter- ի ճշմարտացիությունը ստուգելու պիտակը քաղաքական գործունեություն է, բայց հստակ ձևով չի պարզաբանել, թե ինչպես է այն իրականացնելու այդ հրամանը:

Այս խնդիրներով հանդերձ ,ըստ զեկույցների , կառավարությունները վաղուց իվեր ձգտում են թիրախավորել սոցիալական ցանցերին , և Թրամփի հրամանագրի նախօրինակը ,նախապես արդեն գրվել էր:Հրամանագրից բացի, ԱՄՆ-ի նախագահը սոցիալական ցանցերի համար նախատեսել է այլ ծրագրեր, որոնք ապագայում կարող են նրանց համար խնդիր հարուցել:Դոնալդ Թրամփը յուրաքանչյուր գործադիր մասնաճյուղի և գործակալության տնօրենի պարտավորեցրել է պատրաստել զեկույց, որում նշվում են առցանց պլատֆորմերում գովազդների ծախսերը:Այս քայլի նպատակն է ,այս պլատֆորմերում արգելել շուկա փնտրելու հավանականությունը հարկ վճարողների բյուջեներով, ինչը բացասաբար կանդրադառնա կայքերի եկամուտների վրա:
Թրամփի նկատի առած այլ կետերից է՝ սոցիալական ցանցերում նյութերի հանելը կամ խմբագրելը ,ըստ թափանցիկ ցուցումների:Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ ինտերնետային ընկերությունների մեծամասնությունը ունեն ծառայությունների մատուցման պայմանների մի բաժին, որ օգտատերը դրանք ընդունելով ընկերությանը տալիս է լիազորություն:Օրինակ ՝ Twitter- ը հայտարարել է, որ սոցիալական այս ցանցը իրավասու է օգտագործել, պատճենել, վերարտադրել, մշակել, փոփոխել, հավասարակշռել,բարեփոխել, հրապարակել, փոխանցել, ցուցադրել և տարածել նյութը, և օգտատերը նման թույլտվություն է տալիս սոցիալական այդ ցանցին:
Ի վերջո, ընդհանրապես չի բացառվում, որ այս կանխատեսումների հակառակը ապացուցվի և ընկերություններն իրենց անձեռմխելիությունը չկորցնելու նպատակով այլևս չմիջամտեն օգտատերերի նյութերի բովանդակությանը,և չկիրառեն ուղղիչ քաղաքականություն:Ամենայն դեպս Twitter-ի և Թրամփի միջև բախումը հանգեցնելու է երկու հետևանքի ՝կամ Twitter- ը, և, մի խոսքով , բոլոր սոցիալական ցանցերը կորցնելու են 230 կոչվող անձեռնմխելիությունը, ինչը նրանց վրա մեծ ճնշում կգործադրի՝ նյութերի ֆիլտերինգի համար,որը հավանաբար կատարվի սոցիալական ցանցերի գոյության գնով:Կամ էլ Թրամփը և այդ ցանցերի տերերը կհաշտվեն, և քաղաքական խաղերն այլ երանգ կհաղորդեն իրավիճակին։
Միգուցե դա էր պատճառը, որ Զաքերբերգը արագորեն աշխատանքի անցավ Թրամփի կողքին կանգնելով և փորձեց պահպանել 230-րդ կետը :Զաքերբերգը ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է, որ չնայած նա անձամբ համաձայն չէ Թրամփի հաղորդագրությունների բովանդակության հետ, սակայն ընկերության որոշումն այն էր, որ Թրամփի հաղորդագրությունների բովանդակության վերաբերյալ հանրային իրազեկումը անհրաժեշտ է, հետևաբար դրանք չեն հանվել: Մի տեսակետ , որը քննադատության է ենթարկվել սոցիալական ցանցերի շատ ակտիվիստների կողմից:
Նրանք անդրադառնում են վերջերս կատարված օրինակին , որը տեղի ունեցավ ամերիկացի սևամորթ քաղաքացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, այդ երկրի ոստիկանության միջոցով:ԱՄՆ-ի նախագահն իր Twitter- ի գրառման մեջ ցուցարարների դեմ սպառնալիք էր հնչեցրել գրելով.«Կրակի պատասխանը կրակն է»:Մեկնաբանություն, որը բացահայտ օրինակն է բռնության քաջալերման և ապացուցում է, որ ոչինչ չի փոխվել:Թրամփը անծանոթ է մարդկանց շրջանում ապրելու կյանքի կանոններին, և դա ապացուցել է բազմիցս իր ռասիստական և հակամարդկային խոսքերի միջոցով: