Չեմ կարող շնչել(1)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Չեմ կարող շնչել» խորագրով նոր հաղորդաշարը, նվիրված ամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդին: Հաղորդաշարի ընթացքում կքննարկենք Արևմուտքում տարածված ռասիզմը:
«Ծունկը դրվեց կոկորդին ու մի քանի րոպեից տղամարդու շունչը կտրվեց»:
Այս պատմությունը շատ կարճ է: Սակայն այն չավարտվեց Ջորջ Ֆլոյդի վերջին շնչով:
Հաղորդումների համաձայն, երբ ամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդն արդեն խեղդամահ էր լինում ոստիկանի կողմից, կանչում էր իր մորը: Սակայն ոչ ոք չօգնեց նրան: Իսկ երբ Ֆլոյդի ձայնը լռեց, մարդիկ բարձրացրին իրենց բողոքի ձայնը՝ բռնության դեմ:
Բռնությունը մարդկության պատմության մշտական ուղեկիցներից է: Սակայն բռնությունը երբեք չկարողացավ հարմարվել մարդկային էության հետ: Որովհետև անգամ բռնատերերը չեն դիմացել բռնությանը:
Բռնությունները մշտապես ուղեկցել են ԱՄՆ-ի սևամորթներին: Եվ հենց այդ պատճառով, երբ Ջորջ Ֆլոյդը սպանվեց, նրա բողոքի ձայնը հասավ անգամ Բրիտանիա և բարձրաձայնվեց բրիտանացիների կողմից: Արևմտյան երկրներում սևամորնթերի նկատմամբ բռնությունը շատ տարածված է: Այն երկրներում, որտեղ սպիտակամորթն ունի գերազանցություն մյուս ռասաների նկատմամբ, թերևս ուրիշ բան հնարավոր չէր ակնկալել: Կապիտալի կուտակումը, որ արդյունաբերական հեղափոխության հետևանքն էր և ԱՄՆ-ի ու Եվրոպայի զարգացման հիմքը, մարդուժի առումով հենված էր ստրկատիրության վրա: Իսկ նյութական ու ֆինանսական առումով՝ գաղութատիրության: Այլ խոսքով, «Չեմ կարող շնչել» նախադասաությունը, որ ասոցացվում է Ջորջ Ֆլոյդի անվան հետ, միլիոնավոր սևամորթների կյանքի պատմությունն է ստրկատիրության ժամանակ: Նրանք խեղդվեցին նավերի մեջ աշխատելիս, թթվածնի պակասից: Որովհետև նրանք համարվում էին ապրանք և հազարավոր մարդիկ դարեր շարունակ նետվեցին ԱտլաՆտյան օվկիանոս:
Ջորջ Ֆլոյդի աղաչանքի ձայնը, որը սպիտակամորթ ոստիկանին դիմելիս ասում էր,- Սըր, հազարավոր սևամորթ ստրուկների մարած ձայնն էր, որոնք տասնամյակներ շարունակ, աշխատեցին ամերիկյան ագարակներում, պատժվեցին ու շարունակում էին իրենց տերերին կոչել Սըր: Ջորջ Ֆլոյդի մահը պատճառ դարձավ, որպեսզի մեկ անգամ ևս արևմտյան երկրներում առկա բռնությունն ի հայտ գա: Ֆլոյդի ողբերգական մահը մարդկութանը ևս մկ անգամ զգուշացրեց, որ բռնության տարածումը դեռ չի նշանակում որ դիմացինը սովորում է բռնությանն ու խտրությանը:

Չնայած ամերրիկացիները նշում են ստրկատիրության ավարտի օրն ինչպես Սահմանադրության օրն ու հպարտանում դրանով, սակայն սպիտակամորթների գերազանցությունը և արտոնյալ վիճակն այդ երկրում, դեռևս շարունակվում է: Թերևս շատ ամերիկացիներ հպարտանում են նրանով, որ Կոնգրեսից պահանջել են Կու-կլուքս-կլանին հռչակել ահաբեկչական խմբավորում: Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներում դեռևս չկա գործող օրենք այն խմբերի դեմ, որոնք սևամորթներին հետապնդում են, խոշտանգում ու սպանում: Այլ խոսքով, ԱՄՆ-ում գործող օրենքը դեռևս դիմանում է այնպիսի խմբերի, որոնք հասարակական ահաբեկչության խորհրդանիշ են և ունեն հստակ գաղափարախոսություն: Ու չնայած հիմա Կու-կլուքս-կլանի անդամների կողմից սևամորթների վրա իրականացվող գործողությունները նվազել են, սակայն մյուս կողմից ավելացնել են սևամորթների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացվող բռնությունները:

Ինչևէ, «Սևամորթների կյանքը կարևոր է» և «Ես չեմ կարող շնչել» կոչերով հակառասիսական բողոքի ցույցերը մեկ անգամ ևս վկայում են, որ ԱՄՆ-ում ոչ սպիտակամորթների նկատմամբ բռնություններն անտանելի են դարձել հասարակության համար:

Ջորջ Ֆլոյդը չէր էլ պատկերացնում, որ իր մահով հանրային կարծիքի դատարանի առաջ կկանգնեն մեծ թվով պաշտոնյաներ: Բողոքարարները մեղադրում են ոչ միայն պաշտոնյաներին, այլ նաև արևմտյան երկրների քաղաքական ու տնտեսական էլիտային, որոնց անունը դարեր շարունակ շաղկապված է եղել ստրկատիրության հետ: ԱՄՆ-ում Եվրոպայում տապալված, կարմիր ներկված կամ ծովը նետված արձանները այն քաղաքակրթության հպարտություններն են, որոնք մշտապես փառաբանվել են սպիտակամորթների արտոնյալ վիճակը պահպանելու պատճառով: Այսօր ոչ միայն սևամորթներն ու կարմրամորթներն այլ նույնիսկ սպիտակամորթներն այլևս տանել չեն կարողանում այդ արձանների ներկայություննն ու ողջունում են դրանց տապալումը: Արևմտյան երկրների երկակի ստանդարտները՝ մի կողմից քաղաքակրթության զարգացումը, մյուս կողմից ռասիզմը, նոր փուլ են թևակոխել: Այս փուլում ոչ միայն արևմտյան հասարակության այսօրը, այլ՝ երեկը, հանրային կարծիքի կողմից հետաքննվում է: Միացյալ Նահանգներն այլևս չի կարող արդարանալ միայն այն պատճառով, որ մի ժամանակ երկրի նախագահ է եղել սևամորթ քաղաքացի և քողարկել այն լայնածավալ բռնությունը, որին մշտապես ենթարկվում են սևամորթները: