Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(159)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121778-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ(159)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված գիտական, տեխնիկական ու բժշկական ձեռքբերումներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 15, 2020 20:55 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված գիտական, տեխնիկական ու բժշկական ձեռքբերումներին:

Ավստրալիայում իրանցի մի հետազոտող, համագործակցելով ավստրալացի  այլ հետազոտողների հետ, մշակել է մարտկոցի նոր տեխնոլոգիա, որը 5 անգամ գերազանցում է լիթիում-իոնային նմուշների լիցքին:Ըստ հետազոտողի՝ սա աշխարհի ամենաարդյունավետ լիթիում-ծծումբ մարտկոցն է:Այս նոր մարտկոցի լիցքը կարող է բավականացնել մինչև 5 անընդմեջ օր, կամ այն կարող է  հնարավորություն ընձեռնել ,որ  էլեկտրական փոխադրամիջոցը  հազարավոր կիլոմետրեր ընթանա առանց լիցքավորման անհրաժեշտության:Պահեստավորման այս արդիական  տեխնոլոգիան ոչ մի կապ չունի տարբեր սարքերում օգտագործվող ներկայիս նմուշների հետ:Լիթիում-իոնային մարտկոցների նոր տեխնոլոգիան օգտագործում է լիթիում-ծծումբ:Լիթիումի- ծծմբային մարտկոցները լիցքավորման պահեստավորման առումով կարող են մինչև 5 անգամով գերազանցել լիթում-իոնային մարտկոցներին, բայց մինչ օրս հնարավոր չի եղել  դրանք օգտագործել էլեկտրոնային սարքերում:Այս առումով ամենակարևոր մարտահրավերը՝մարտկոցի կաթոդի անկայունությունն է, որը յուրաքանչյուր լիցքավորման փուլում կրճատվում է 78% -ով:Սա նշանակում է, որ մարտկոցը արագորեն փչանում  է և կրկին լիցքավորման հնարավորություն չունի։

Հետազոտողը և նրա գործընկերները պարզել են, որ ճկուն կաթոդի օգտագործմամբ հնարավոր է վերահսկել մարտկոցի ընդլայնումը և կծկումը ՝ առանց չափի նվազեցման:Նրանք պնդում են, որ պատրաստել  են աշխարհի ամենաարդյունավետ լիթիում-ծծումբ մարտկոցը:Ըստ հետազոտողի ՝ աշխարհին անհրաժեշտ են էներգախնայողության նոր տեխնոլոգիաներ ՝ կլիմայի փոփոխությանը դիմակայելու համար: Լիթիում-ծծմբային մարտկոցները օգտագործում են ծծմբի շատ բարձր կարողականությունը  և կարող են   պահեստավորել լիթիում-իոնային մարտկոցների էներգիան:Մարտկոցը պատրաստված է նաև էժան նյութերից, որոնք մատչելի են ամբողջ աշխարհում:Ըստ հետազոտողի, մարտկոցի այս տիպի առևտրայնացումը հավանաբար կտևի  2-ից 4 տարի, և հաստատվել է դրա արտադրության գործընթացի համար նախատեսված հոնորարը:

Այս մարտկոցի նախատիպը պատրաստված է Գերմանիայում, և այս տարի այս  տեխնոլոգիան փորձարկվելու է արեւային պանելներում:

Իրանցի հետազոտողի կողմից աշխարհում ամենաարդյունավետ մարտկոցի պատրաստումը

 

Իրանցի գիտահետազոտողի ղեկավարությամբ մի խումբ հետազոտողներ, MIT- ի համալսարանում  պարզել են, որ լուսնի մագնիսական դաշտը անհետացել է մոտ մեկ միլիարդ տարի առաջ:Հետազոտողը և նրա գործընկերները ուսումնասիրել են լուսնի ժայռերը:Այս ուսումնասիրությունները ցույց են տվել, թե ինչպես է մոլորակի մագնիսական դաշտը կորել մոլորակի միջուկի բյուրեղացումից  հետո:Սաիդ Միղաթին , ով աշխատում է MIT-համալսարանի   Երկրի, մթնոլորտային և մոլորակային գիտությունների բաժնում,Չինաստանի երկրաբանության համալսարանից Հուափի Վանգի հետ  մի քանի տարի ուսումնասիրեց լուսնի մագնիսական  դաշտը:

Երկրի մագնիսական դաշտը այն պաշտպանում է արևի լիցքավորված մասնիկներից:Գիտնականները համոզված են, որ այս դաշտը երկրագնդի կենտրոնում հեղուկ մետաղի շարժման հետևանքով առաջացած էլեկտրական հոսանքների արդյունք է:Ըստ այդ գիտնականների, լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ ՝ Երկրի կամ Մարսի չափսերի մոլորակի հետ խիստ  բախվելուց հետո:Այս բախումից առաջացած  բեկորներն աստիճանաբար և  գրավիտացիոն ուժերի արդյունքում  մոտեցան միմյանց և ստեղծեցին Երկրի արբանյակը:Հիմնականում , լուսինը այսօրվա համեմատությամբ շատ ավելի մոտ էր երկրին  , բայց ժամանակի ընթացքում այդ մոլորակը հեռացավ Երկրից, որը դեռ  շարունակվում է:Լուսնից երկրի տարածությունը տարեկան   մոտ մեկ դյույմ ավելանում է :Նաև լուսինը նախապես  ուներ շատ հզոր մագնիսական դաշտ, որն այժմ վերացել է:

Ըստ այս ուսումնասիրության հեղինակի, լուսնի հզոր մագնիսական դաշտը մոլորակի մակերեսը պաշտպանել է  արեգակնային քամիներից:Այդ խնդիրը  թույլ չէր տալիս, որ լուսնի հողը լցվի արեգակնային  գազերով:Բայց երբ լուսնի մագնիսական դաշտը ուժեղ էր, նրա հեռավորությունը Երկրից շատ ավելի կարճ էր:Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե ինչն է ստեղծել լուսնի մագնիսական դաշտը և ինչ է դրա անհետացման պատճառը դարձել:Նախորդ ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են, որ  4 միլիարդ տարի առաջ լուսնի մագնիսական դաշտը կազմում էր մոտ 100 միկրոթեսլա: Այլ կերպ ասած, լուսնի մագնիսական դաշտի ուժը ներկայունս կրկնակի գերազանցում է երկրին:Հետազոտողները ուսումնասիրելով լուսնի քարերի նմուշները  ,կարողացել են ճշտել  դրա մագնիսական դաշտի ուժը:Այս քարերի մեծ մասը  հրաբխային ժայթքումների արդյունքում դուրս էին  ժայթքել մոլորակի կենտրոնից:Այդ քարերի սառչելով ու կարծրանալով ,դրանց փոքր մասնիկները  հայտնվեցին  մագնիսական դաշտի ուղղությամբ:Այսպիսով նրանք արձանագրեցին  դաշտի գոյությունը:

Իհարկե, լուսնում հրաբխային ակտիվությունները դադարել են  մոտ 3 միլիարդ տարի առաջ:2017-թվականին մի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ մոտ 2,5 միլիարդ տարի առաջ լուսնի մագնիսական դաշտի ուժը կազմում էր մոտ 10 միկրոթեսլա:

Իրանցի մի գիտահետազոտողի  նոր հետազոտությունը լուսնի մագնիսական դաշտի վերաբերյալ

 

Կալիֆոռնիայի մի ստարտափ օգտագործելով  իրանցի հետազոտողների մշակած տեխնոլոգիան,պատրաստել է անլար լիցքավորման համակարգեր, որոնցից երեք նմուշներ  ցուցադրվում է CES2020- ում:Էլեկտրահոսանքի անլար փոխանցման իրական  տեխնոլոգիան, առանց էլեկտրական լարի կամ լիցքավորող պահոցի, հիմնական մարտահրավեր է տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Սակայն այսօր ,Կալիֆորնիայի ստարտափը  իրանցի հետազոտողների հայտնաբերած տեխնոլոգիայի միջոցով ,այս մարտահրավերի համար գտել է էժան և հեշտ միջոց:  «Գուրու»կոչվող ստարտափը  , մշակել է անլար լիցքավորման համակարգ, որը էլեկտրականությունը փոխանցում է բարձր հաճախականությամբ ռադիոալիքների միջոցով:Իրականում էլեկտրաէներգիան փոխանցվում է միլիմետրային ալիքների միջոցով:

Նախատեսված է ,որ «Գուրու»ստարտափը այս տարվա CES- ցուցահանդեսում ցուցադրի իր լիցքավորող արտադրանքի երեք նախատիպերը, և այդ ապրանքները կմշակվեն էլեկտրոնային սարքերի արտադրողների հետ համատեղ:Այս երեք նախատիպերը ներառում են սեղանի վրայի լիցքավորման համակարգ, որը կարող է անլար լիցքավորել ցանկացած հարմարանք մի քանի ֆուտ հեռավորությամբ:Մեկ այլ օրինակը `առաստաղի սալիկն է, որը ընդարձակ  լիցքավորման հնարավորություն ունի ,և վերջապես՝ երրորդ օրինակը շարժական ռոբոտ է, որը կարող է շարժվել մեծ տարածության մեջ և լիցքավորել փոքր և խելացի տնային հարմարանքները, ինչպիսիք են սարքերի  Internet սենսորները և տեսախցիկները:Ընկերությունը հավաքել է 15 միլիոն դոլար:Էլեկտրոնային ,և  կիրառական ֆիզիկայի  մի խումբ ինժեներներ և ինտեգրալային միկրոսխեմաների մի խումբ մասնագետներ,  2017թվականին հիմնադրել են Գուրուն :Այս տեխնոլոգիայի հիմքը դրվել է  Ալի Հաջի Միրիի լաբորատորիայում: Անցյալ  տասնամյակի ընթացքում Հաջի Միրին, Բեհրուզ Աբիրիի և Ֆլորիան Բոնի հետ միասին, մշակել են ռադիոհաճախականության համակարգեր, որոնք կարող են էներգիան փոխանցել հեռու տարածությամբ: Նրանք այս տեխնոլոգիան ՝ զարգացնելով և կապիտալ ստանալով բարելավեցին իրենց տեխնոլոգիան: 

Նրանք համագործակցելով «Քայրոս Վեչուրզ»-ի հետ և կապիտալ ներդրում ստանալով  «Քոլ Թեք»համալսարանից և այլ աղբյուրներից,  ստեղծեցին իրենց արդի  ռադիոհաճախականության համակարգերի մի քանի  նորարար սերունդ:Ըստ «Գուրու»ստարտափի  գործընկեր Թիմուր Բրուտուս Ղալիի, մարդիկ պետք է կարողանան առանց մտահոգության օգտագործել իրենց սարքերը և չմտածեն լիցքավորելու մասին:Գուրուն հնարավորություն ունի ապահովելու այս տեխնոլոգիան գլոբալ ստանդարտի վերածելու անհրաժեշտ ենթակառուցվածքը:

CES ցուցահանդեսում իրանցի հետազոտողների  անլար լիցքավորման նոր տեխնոլոգիայի ցուցադրոությունը

 

Միզուղիների  ինֆեկցիաների հայտնաբերումն այժմ շատ ժամանակ և գումար է պահանջում, բայց հնարավոր է այսուհետ դա արագորեն իրականացնել սմարթֆոնի միջոցով:Անգլիացի հետազոտողները առաջին անգամ   մշակել են հեռախոսով  հիմնված սարք, որը ուսումնասիրելով մեզի նմուշը կարող է հայտնաբերել վարակը ավելի քիչ, քան 25 րոպեի ընթացքում :Գործիքը հիմնված է մի շարք պլաստիկ շերտերի օգտագործման վրա, որոնցում ներկառուցված են տարբեր հակամարմիններով հագեցած նեղ խողովակներ, և նրանց գործը մարդու մեզի մեջ վարակների հայտնաբերումն է:

Երբ ժապավենի վրա  մեզի մի կաթիլ է դրվում, հակամարմինները հայտնաբերում են այնպիսի վտանգավոր բակտերիաներ, ինչպիսիք է E. coli- ն: Այնուհետև ինֆեկցիոն մանրէներին ավելացվում է հատուկ ֆերմենտ, որի արդյունքում  շերտի գույնը փոխվում է մինչև վառ կանաչ:Գույնի այս փոփոխությունը պարզվում  է հեռախոսի տեսախցիկի առջև պլաստիկ ժապավենը կպցնելով , այն նկարելով,ապա նկարը   մի հատուկ ափլիքեյշնի փոխանցելով, այն՝ վերլուծելու համար: E. coli- ն մեզի ամենատարածված մանրէն է, որը կազմում է միզուղիների վարակների 80% -ը: Հետազոտողները հույս ունեն,որ ապագայում   այս մեթոդը կօգտագործեն մեզի մեջ վտանգավոր բակտերիաների լայն տեսականին հայտնաբերելու համար:

Միզուղիների  վարակների հայտնաբերումը   սմարթֆոնի միջոցով