Զբոսաշրջության դիվանագիտությունը և Իրանի գրավչությունները(2)
Հանուն բարձրյալի ,բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Զբոսաշրջության դիվանագիտությունը և Իրանի գրավչությունները» հաղորդման երկրորդ և վերջին մասը: Նախորդ թողարկման ընթացքում քննարկեցինք զբոսաշրջության դիվանագիտությունը և լրատվամիջոցների դերը:Այսօր դուք կծանոթանաք Իրանի զբոսաշրջությանը և համաշխարհային զբոսաշրջության ոլորտում Իրանի դիրքին :Ընկերակցեք մեզ:
1979 թվականին Իրանի Իսլամական հեղափոխությունից առաջ, Իրանի բնակչության մեծ մասը զրկված էր զբոսաշրջությունից և ճանապարհորդությունից,բայց Իսլամական հեղափոխությունից հետո գյուղական ճանապարհների հնգապատիկ աճով և միջքաղաքային ճանապարհների 32 անգամ ավելացման արդյունքում, ճանապարհորդությունն ու տուրիզմը իրանցի ընտանիքի կենսապերպի մաս կազմեց: Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարար Ալի Ասղար Մունեսանն ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ երկիր էր մուտք գործում 450 000 զբոսաշրջիկ, իսկ այժմ մենք ականատես ենք զբոսաշրջիկների թվային աճի, և երկիր են մտնում ավելի քան 6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկներ,իսլամական հեղափոխությունից առաջ երկրում գործում էր ընդամենը 263 հյուրանոց և 28 բնակարանային հյուրանոցներ, իսկ ներկայումս Իրանում գործում են 1200 հյուրանոցներ»:
Իրանում զբոսաշրջության հեղինակության արտացոլումը կարելի է տեսնել միջազգային լրատվամիջոցներում: Business Insider հեղինակավոր տնտեսական լրատվամիջոցը, հրապարակել է 2017 թվականին զբոսաշրջիկների համար ամենաընդհանրացած 50 ընտրյալ նպատակակետեր և՝ Իրանը համարել է աշխարհի 50 տուրիստական ուղղություններից մեկը:Ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթի կայքը ևս Իրանը ներկայացրել է, որպես գրավիչ վայր օտարերկրյա զբոսաշրջիկների համար և իր զեկույցում նշել է,որ զբոսաշրջիկները այցելում են բազմազանությունների երկիր, ֆրանսիական և համաշխարհային հեղինակավոր տուրիստական գործակալությունները շեշտում են Իրանի մշակութային հարստությունը:Ըստ Ֆիգարոյի, վերջին տարիներին Իրան այցելած ֆրանսիացի զբոսաշրջիկների թիվը, հատկապես Փարիզ-Թեհրան չվերթով , ավելացել է 144 տոկոսով:
Հարգարժան ունկնդիրներ, շարունակելով հաղորդումը կներկայացնենք Իրանում զբոսաշրջային տեսարժան վայրերից մի քանիսը:Որպես զբոսաշրջային վայր ,Իրանը կարող է բավարարել տարբեր ճաշակներ:Իրանում տուրիստներին հետաքրքրում են պատմական ,հնեաբանական ,մշակութային ,ձեռարվեստի և շրջակա բազմազան միջավայրի գրավչությունները:Հատկանշական է , որ Իրանը պատմական հուշարձանների ու շինությունների առումով աշխարհի 9 երկրների շարքում է:Բնական ռեսուրսների առումով, Իրանը համարվում է չորս եղանակների երկիր , որը գտնվում է Պարսից ծոցի և Կասպից ծովի միջև և ունի շրջակա միջավայրի բազմազանություն:Ծովերի, լճերի, անտառների, անապատների, գետերի, բարձրաբերձ լեռների և բազմաթիվ հարթավայրերի ու դաշտավայրերի առկայությունը եզակի է դարձրել Իրանի շրջակա միջավայրի բազմազանությունը:Էկոտուրիզմի գրավչությունների առումով ևս Իրանը աշխարհի 10 լավագույն երկրներից մեկն է:Իսպանական El Mundo օրաթերթն իր «զբոսաշրջություն և տուրիզմ»բացառիկ համարներից մեկը նվիրել է Իրանի զբոսաշրջային տեսարժան վայրերի նկարագրությանը և գրում է.«Փաստն այն է, որ Իրանն ունի այնպիսի գրավիչ տուրիստական վայրեր , որոնք զարմացնում են յուրաքանչյուր այցելուի:Միգուցե կարելի լինի նույնը ասել այլ երկրների մասին, որոնց մասին գուցե սխալ դատողություններ են կատարվել,սակայն անկասկած նրանցից ոչ մեկը չունի Իրանի գեղեցկությունը, պատմությունը, մշակույթը և բնական տեսարժան վայրերը»:Իր զեկույցում .« El Mundo- ի թղթակիցն անդրադառնալով Իրանի բոլոր տարածքներում տիրող անվտանգությանը գրել է.«Որևէ վտանգ չի սպառնում, նույնիսկ այն աղջիկներին և կանանց, ովքեր միայնակ են ճանապարհորդում Իրան»:
Իրանն աշխարհի քաղաքակրթության ձևավորման ամենահին կենտրոններից է և ունենալով ավելի քան 9000-ամյա պատմություն ,հանդիսանում է վաղեմի պատմություն ունեցող երկրներից մեկը:Իրանի սարահարթում մարդկային բնակության պատմությունը վերադառնում է նեոլիթյան ժամանակաշրջանին, և Իրանում մարդկային բնակության ամենահին կենտրոնները ձևավորվել են Զագրոսի և Ալբորզի լեռների շրջակայքում :Իրանի ամենակարևոր հնագույն կենտրոններն են՝ Քաշանի «Սիլք» բլուրը, Դամղանի «Հեսար»-ի բլուրը, Գորգանի «Թուրանգ» բլուրը, Ատրպատականում «Հասանլու» բլուրը, Ռուդբարում «Մարլիկ»բլուրը և Խուզեստանում գտնվող Շուշը :Այս կենտրոններում հնագիտական պեղումները վկայում են այնպիսի կոթողների մասին , որոնցից որոշների վաղեմիությունը հասնում է ՔԾԱ հինգերորդ հազարամյակին:
Իր կրոնական բազմաթիվ շինությունների ու կենտրոնների շնորհիվ ,Իրանը նաև գրավիչ վայր է այն զբոսաշրջիկների համար, ովքեր հետաքրքրված են կրոնական վայրերով: Համաշխարհային կատեգորիաների համաձայն, կրոնական տուրիզմը ներառում է մի քանի կետեր, ներառյալ.«Այցելություն մզկիթներ, սրբավայրեր և իմամների հետնորդների դամբարաններ, գերեզմանատներ ու տապանաքարեր և հին սգատներ, մեհյաններ և ատրուշաններ ,մենաստաններ և դերվիշների հավաքավայրեր»: Իրանում, այս բոլոր տեսարժան վայրերը կարելի է տեսնել ամբողջ երկրի տարածքում:Օրինակ ՝ պատմական փաստաթղթերի համաձայն, Իրանում կան 33 մարգարեների դամբարաններ, քանի որ պատմության ընթացքում Իրանը իր տարածաշրջանային հեղինակության և կրոնական համոզմունքների շնորհիվ միշտ ընդունել է կրոններին և աստվածային մարգարեներին:Իրանում մարգարեների դամբարանների շարքում կարող ենք նշել Խալիդ Նաբիի, Հայղուղ Նաբիի, Ղիդդար Նաբիի, Աշմուիլի, Յուշա մարգարեի , Հազրաթ Խալիդ բին Սանանի Աբբասիի, Շաիա Նաբիի, սրբ. Հոջիի, Հազրաթ Ղադերի, սրբ. Ռուբիլի, սրբ. Սալամի, Սոլումիի , Սոլհուլիի և Ալ-Ղիայի դմբարանները : Կարելի է նշել մարգարեների ամենահայտնի դամբարաններից մեկին՝ մասնավորապես «Դանիել մարգարեի դամբարան »-ին, որը տեղակայված է Խուզեստան նահանգի Շուշ քաղաքում:
Իրան կատարած օտարերկրյա զբոսաշրջիկների փորձառության ուսումնասիրությունը պարզում է ,որ Իրան այցից առաջ առկա նրանց բացասական պատկերացումների մեծ մասը վերանում են նրանց այցից հետո :Այլ կերպ ասած, նրանց այդ պատկերացումնեը հիմնականում հիմնված են թշնամաբար տրամադրված ԶԼՄ-ների կողմից Իրանաֆոբիայի տարածված քարոզչության վրա, ինչը շատ հեռու է իրական փաստերից: Իրանի մասին թշնամական մոտեցմամբ տրամադրված որոշ երկրների կողմից կլիշե դարձած քարոզչություններով հանդերձ , Իրանը ոչ միայն անապահով երկիր չէ զբոսաշրջության համար,այլև նրա քաղաքացիները հայտնի են իրենց «հյուրընկալությամբ»: «Բլումբերգ»հանդեսը բարձր գնահատելով Իրանի ժողովրդի հյուրընկալությունն ու իրանական ուտեստի բազմազանությունը,վկայակոչելով եվրոպական տուրիստական մի գործակալության տնօրենի գրել է.«Իրանում մշակութային մի արժեք կա, ըստ որի հյուրը Աստծու ուղարկածն է: Հաճախ տարբեր զբոսաշրջիկներից լսել եմ ,որ ասում են թե՝եղել են աշխարհի շատ վայրերում , բայց ոչ մի տեղ Իրանի չափ չեն հյուրընկալվել»:
34 ամյա Կլոին հարավային Կորեայից մի զբոսաշրջիկ է ,ով ճամբորդել է Իրան: Նա Իրանում իր հետաքրքիր տեսածների մասին ասում է .«Նախ և առաջ Իրանը ինձ համար մեծ երկիր է: Միմյանցից շատ տարբեր են այս երկրի հյուսիսը,հարավը ,արևելքը և արևմուտքը ,այսինքն աշխարհագրական և մշակութային առումներով խիստ տարաբնույթ է: Իրանում այլ հետաքրքիր երևույթը հետևյալն է, որ դուք կարող եք ուղղակիորեն խանութներից գնել թարմ տեղական կաթնամթերք: Այսինքն , որոշ թարմ արտադրություններ ուղղակիորեն ագարակներից առաքվում են խանութներ, և ես կցանկանայի, որ իմ երկիրը ևս նույն կերպ կատարեր»: Հարավային Կորեայից այդ զբոսաշրջիկը անդրադառնալով Իրանի ժողովրդի յուրահատկություններին ասել է.«Իրանի ժողովուրդը շատ հյուրասեր է և զբոսաշրջիկներին սիրով հյուրընկալում է իր բնակարանում»:
Իրանցիների հյուրընկալությունն ունի իր մշակութային արմատները և շատ հանրահայտ զբոսաշրջիկների ուղեգրություններում ակնարկվել է այդ մասին: Սեֆյանների, Ղաջարների և Փահլավի ժամանակաշրջանների ուղեգրություններում ևս ակնարկվել է իրանցիների մշակութային այդ յուրահատկություններին :Նասերեդդին թագավորի թագավորության առաջին տարիներին, Անգլիայի վարչապետի կինը Լեյդի Մերի Շելը ,իր հեղինակած «Լեյդի Շելի հուշեր»-ը գրքում համեմատելով օսմանցի ժողովրդի վերաբերմունքը Իրանի ժողովրդի հետ, ,համոզված էր, որ իրանցիները շատ ավելի ջերմ ու հյուրընկալ են քան օսմանցիները:Անգլերենախոս մշակութային զբոսաշրջիկների էքսկուրսավար Փանիզ Մոստոֆին, ով ավելի քան հինգ տարի եվրոպացի զբոսաշրջիկներից բաղկացած շրջագայություններ էր կազմակերպում ,նրանց դիտանկյունից անդրադառնալով Իրանի գրավչություններին և Իրանի նշանավոր վայրերին այսպես է գրել.«Ուղևորներից շատերը այցելում են Թեհրանի, Քաշանի, Յազդի և Շիրազի դասական ճանապարհով , բայց ես բազմիցս ունեցել եմ ուղևորներ ,ովքեր մեկ անգամ այցելել են դասական ճանապարհով ,իսկ հաջորդ անգամ գալիս են հյուսիս -արևելքից դեպի արևմուտք, Մաշհադից մինչև Թավրիզ և հյուսիս -արևմուտքից մինչև հարավ -արևմուտք: Արտասահմանցի զբոսաշրջիկներին զարմացնող ամենանշանավոր վայրերից են ՝ Թախթե Ջամշիդն ու Փասարգադը, Շուշն ու Չողազանբիլը, և Շուշթարի ջրային կառույցները: Իմամ Ռեզային դամբարանը զբոսաշրջիկների համար յուրահատուկ գրավչություն ունի,մի խոսքով շատ են սիրում Իրանի կրոնական վայրերի հոգևոր մթնոլորտը,որը մեծ տպավորություն է թողնում նրանց վրա»: