Արևմտյան ԶԼՄ-ների երկակի ստանդարտները ռասիզմի վերաբերյալ
Արևմուտքում ԶԼՄ-ները կարևոր դերակատարություն ունեն հանրային կարծիքը ձևավորելու հարցում: Դրանք կարող են ճշմարտությունը ներկայացնել ինչպես ցանկանան և նույնիսկ խեղաթյուրել այն:Հետևաբար, ճշմարտությունը ԶԼՄ-ներից իմանալը հնարավոր չէ,հատկապես եթե դա վերաբերում է ռասիզմին:
Շատերը կարծում են, որ ԱՄՆ-ն իր քարոզչամեքենայից օգտվելով, փորձում է կոծկել երկրում առկա ռասիզմը: Որպես օրինակ, ԱՄՆ Մորգանի անվան համալսարանի դասախոս Ջարեդ Բալի ասելով, Մալքոմ Իքսը շուրջ 50 տարի ասում էր, որ ԱՄՆ-ը մեդիայի միջոցով կարող է այդ երկրի և այլ երկրների հասարակություններին ամեն ինչ ներկայացնել այնպես, ինչպես ցանկանում է: Այժմ տեսնում ենք, որ ԱՄՆ-ի քարոզչական մեքենան այնպես է աշխատում, որ սևամորթների խնդիրները չմեկնաբանվեն, իսկ լրատվամիջոցները նրանց ներկայացնեն որպես խռովարարներ:
Վերջերս իրականացված հետազոտության արդյունքները, որի ընթացքում ուսումնասիրվել են 90 ԶԼՄ-ների հրապարակումները, վկայում են, որ այդ ԶԼՄ-ները, սևամորթների վերաբերյալ գրառումներում օգտվում են տարբեր միջոցներից, այդ թվում՝ սպիտկամորթներին որպես օրինակ ծառայելը, հակառասիստական ժեստեր ընդունելը, սևամորթների մասին ստերեոտիպեր ձևավորելը:
Իրականությունն այն է, որ լրատվամիրջոցները, ինչպես նաև կինոմատոգրաֆիան, լավ միջոց են տարբեր խնդիրները լուսաբանելու և հանրային կարծիք ձևավորելու հարցում:
Միացյալ Նահանգներում Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ծայր առած բողոքի լայնածավալ ցույցերի ֆոնին, հայտնի աստղերն իրենց թվիթերյան ու իսնտագրամյան էջերում տարբեր հրապարակումներ են արել: Կինոգործիչները նույնպես ուղերձներ են հրապարակել այդ կապակցությամբ: Որպես օրինակ, Netflix ընկերությունն իր թվիթերյան էջում գրեց. «Լռել, նշանկում է մեղսակից լինել: Սևամորթների կյանքը կարևոր է: Մենք ունենք մեկ պլատֆորմ և պարտավոր ենք պաշտպանել մեր ընկերության սևամորթ անդամներին, աշխատողներին և տաղանդներին»:
Հենց այս բանաձևով էլ Թվիթերում տարածվեց «#սևամորթների կյանքը կարևոր է» հեշթեգը:
Amazon Studios-ն իր ինստագրամյան էջում գրեց. «Մենք կանգնելու ենք սևամորթ համայնքի կողքին: Գործընկերներ, ավեստագետներ, սցաներիստներ, գրողներ, պրոդյուսներ և հեռուստադիտողներ: Բոլորս միասին ենք ռասիզմի ու անարդարության դեմ պայքարում»:
Tubi-ն որը ներկայացնում է հեռախոսային ծրագրեր, գրեց. «Մենք բոլորս պայքարում ենք հանուն արդարության»:
Holo-ն իր թվիթերյան ու ինստագրամայան էջերում գրեց. «Պաշտպանում ենք սևամորթների կյանքը այսօր և ամեն օր: Տեսել ու լսել եք մենք ձեր կողքին ենք»:
Marol Entertinment-ն իր թվթիերյան էջում գրեց. «Դիմակայել ռասիզմին»:
Սակայն ինչպես էին մինչ այս ներկայացնում լրատվամիջոցները ռասիզմը:
Ռասիզմի ու ստրկատիրության թեման մշտապես եղել է հոլիվուդյան ֆիլմերում: Որպես օրինակ, հոլիվուդյան կինոյի հայրը համարվող Դեյվիդ Գրիֆֆիթի 1915թ նկարահանած «Մի ժողովրդի ծնունդ» ֆիլմում, ֆիլմի դրական հերոսները Կու-կլուքս-կլանի անդամներն են, իսկ սևամորթները՝ սարսափելի մարդիկ:
***
Իսկ 1936թ ամերիկացի լրագրող Մարգարետ Միտչելը գրեց «Քամուց քշվածները» վեպը: Գիրք, որն այսօր համարվում է գրականության մեջ ռասիզմի արտահայտման լավագույն օրինակ: Վեպը ԱՄՆ-ի հարավի ու հյուսիսի միջև պատերազմների մասին է: Այդ պատերազմներում Նահանգները բաժանվել էր երկու մասի՝ հյուսիսային մասի բնակիչները մերժում էին ստրկատիրությունը, իսկ հարավային նահանգները պաշտպանում այն: Վեպի սիրային իրադարձությունների կողքին, ռասիստական վերաբերմունք է ցուցաբերվում սևամորթների նատմամբ: Այդ պատճառով, ԱՄՆ-ի որոշ նահանգներում գիրքն արգելված է: Վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը համարվում է կինոաշխարհի լավագույն գործերից մեկը և մշտապես ներառված է աշխարհի լավագույն 100 ֆիլմերի ցուցակում:
Հոլիվուդում նկարահանվել են նաև ստրկատիրության թեմայով այլ ֆիլմեր, ինչպես՝ «Ստրկության 12 տարիներ» կամ «Ծառայողը»: Սակայն այս ֆիլմերում սևամորթները ներկայացվում են որպես վախկոտ, անճար ու երկրորդ կարգի մարդիկ և սպիտակամորթները պետք է փրկեն նրանց: Այս ֆիլմերում նկատելի է, սպիտակամորթի տեր և սևամորթի՝ ստրուկ լինելու հանգամանքը:
Սևամորթ ռեժիսոր Սփայք Լիի ֆիլմերն այն մասին են, թե լրատվամիջոցներն ինչպես են մարդկանց խաբել ու խեղաթյուրել ԱՄՆ-ի պատմությունը: Նրա ֆիլմերը հակառասիստական շրջանակներում բարձր են գնահատվում: Լին ասում է. «Մեզ երբեք չեն ասել, որ ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն ունեցել է 123 ստրուկ: Այս թեման երբեք ԶԼՄ-ներում չի արծարծվել»:
Մենք գիտենք, որ կարմրամորթները համարվում են ԱՄՆ-ի իսկական բնիկներն ու տերերը: Սակայն նրանք ձուլվել են հյուսիսային շրջանների բնակիչների հետ: Տեղաբնկիները ֆիլմերում ներկայացվում են որպես անկառարավարելի ու արյունարբու ցեղեր: Այդ ֆիլմերից են Union Pacific, «Պար գայլերի հետ», «Դիլիջան» ֆիլմերը, որոնցում սևամորթները ներկայացված են որպես կիսավայրենի ցեղեր, որ մահ են տարածում:
Այս կապակցությամբ իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ: Որպես օրինակ, Ռիչարդ Դայերը իրականացրել է հետազոտություն, որում նշում է , որ ռասիստական ֆիլմերը փորձում են տարբեր ձևերով վերաիմաստավորել սպիտակամորթներին ու նոր ձևով ներկայացնել: Այս ֆիլմերում սպիտակամորթները խելացի ու կարգապահ մարդիկ են, ի հակադրություն սևամորթների, որոնք անկարգ ու անկառավարելի են:
2013 և 2014թթ արտադրվեցին «Ազատագրված Ջանգոյը» և «Ստրկության 12 տարի» ֆիլմերը, որոնցում ներկայացվում են ԱՄՆ-ի ստրկատիրության ժամանակաշրջանում սևամորթների նկատմամբ իրականացվող բռնությունները:
Սակայն որոշ փորձագետներ համոզված են, որ ինչպես գրել է Ստյուրատ Հոլը, իր «Պատմության մեկնաբանություն» գրքում, չնայած Հոլիվուդում սևամորթների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, սակայն դեռևս գոյություն ունեն կաղապարներ, ինչն էլ պատճառ է դառնում, որ մշտապես սևամորթներին առանձնացնեն ընդհանուր ամերիկյան հասարակությունից:
Բացի դրանից, վերջերս Color of the change ինստիտուտը հրատարակվեց մի զեկույց, որը ցույց է տալիս, որ ամենասխալ վերաբերմունքը ոչ սպիտակամորթ քաղաքացիների նկատմամբ, գրանցվել է այն ֆիլմերում,որ2017 և 2018 թթ հեռարձակել են Netflix-ը NBC-ն և ABC-ն : Այս ուսումնասիրությունը վկայում է որ հանդիսատեսին ներշնչվում է, որ 23 սխալ արարք, սկսած ստախոսությունից մինչև ուրիշների կյանքի մասին սպառնալիքներով խոսելը յուրահատուկ է ոչ սպիտակամորթներին:
Ուսումնասիրության ղեկավար Ռոբինզոնի ասելով. «Այս զեկույցը մեզ ցույց է տալիս ինչպես հասնել թրամփիզմի: Դուք կարող եք հասարակությանը սխալ ուղով տանելով և անարդարությունն ու սխալ քայլերը որպես նորմալ երևույթ ներկայացնելով, հասնել նրան, ինչ անում է Թրամփը»:
«Քամուց քշվածների» և նման այլ ֆիլմերի նկարահանումից անցել է մոտ 80 տարի: Սակայն որոշ կինոքննադատների քննադատություններով հանդերձ, որոշ ֆիլմերի չի արգելվել էկրան բարձրանալ: Մի քանի օր առաջ, այս ֆիլմը հանվեց օնլայն ցուցադրությունից, սակայն միաժամանակ դարձավ Ամազոնի ամենավաճառված ֆիլմերից: Ոմանք ասում են որ պատճառը հետաքրքրասիրությունն է եղել: Սակայն փաստն այն է, որ ֆիլմում քարոզվող երևույթները շարունակում են գոյություն ունենալ ԱՄՆ-ում: Ու չնայած ստրկատիրությունն ԱՄՆ-ում չեղարկվել է սակայն դրա ստվերը շարունակվում է: Այսպսիով, կարելի է ասել, որ ռասիզմը շարունակում է գոյատևել ԱՄՆ-ի հասարակության մեջ: