Կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևի հաստատումը՝ձախողված սցենարի կրկնություն
Անցած ուրբաթ, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն ընդունեց մի բանաձև, որի նախագիծը ներկայացրել էին Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան: Բանաձևում Իրանին կոչ է արվում ավելի սերտ համագործակցություն ունենալ ՄԱԳԱՏԷ-ի հետ: Հենց սկզբից էլ պարզ էր, որ բանաձևի նպատակն է տապալել ՀԳՀԾ-ն:
Մի կողմից, կարելի է ասել, որ ԱՄՆ-ը 2018թ ՀԳՀԾ-ից հրաժարվելով, իր բոլոր ջանքերը գործադրեց, որպեսզի Իրանին դնի դժվար վիճակի մեջ՝ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կատարելու հարցում: Այդպիսվ, ԱՄՆ-ը նպատակ ունի ՀԳՀԾ-ի անարդյունավետության համար պատասատանվությունը բարդել Թեհրանի վրա: Սակայն Վաշինգտոնին դա չհաջողվեց: Այդ պատճառով, ԱՄՆ-ը սկսեց Իրանի դեմ մեղադրանքներ որոնել:
Այդ սցենարը իրագործվեց մոտ մեկ ամիս առաջ, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի համագործակցությամբ մշակված, քաղաքականացված բանաձևի օրինագծի շրջանակներում: Իհարկե ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, այս բանաձևի ընդունմանը զուգահեռ, հանդես եկավ հակաիրանական հայտարարությամբ, ասելով, որ Թեհրանը գործակալության տեսուչներին թույլ չի տվել ստոգումներ անցկացնել միջուկային երկու օբյեկտներում: Այս հարցի շուրջ քննարկումները սկսվեցին անցած երկուշաբթի օրվանից ու տևեցին մինչև ուրբաթ: Արդյունքում պարզվեց, որ ՄԱԳԱՏԷ-ի պահանջը նախապես ծրագրված քայլ է եղել և կապ չունի տեխնիկական խնդիրների հետ և հետապնդում է քաղաքական նպատակներ: Կառավարիչների խորհրդի կողմից վավերացված բանաձևն իրականում մի քանի երկրի ճնշումների ու լոբբինգի արյդունքն էր, որոնց նպատակն է ավելի մեծ արտոնություններ կորզել: Բնականաբար Իրանը մերժում է նման քաղաքականությունը, որ երկրի կամ կազմակերպության կողմից էլ որ այն լինի: Իրանն այսօր ամենաբարձր մակարդակի համագործակցությունն է ցուցաբերում ՄԱԳԱՏԷ-ին այլ երկրների համեմատ: Իրանում տարեկան իրականացվում է ավելի քան 33 ստուգում:
Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը, չկատարելով ՀԳՀԾ-ով ստանձնած իր հանձնառությունները, դիտավորյալ կերպով խախտել է ԱԽ 2231 բանաձևը և ՄԱԿ-ի կոնվենցիայի 25-րդ հոդվածը: Այն ինչ կասկած է առաջացնում այս բանաձևի ազնվության նկատմամբ: Այլ խոսքով, բանաձևը ներկայացվել է այն երկրների կողմից, որ կամ միջուկային զենք ունեն, կամ իրենց տարածքը տրամադրել են մեկ այլ երկրի՝ միջուկային զենք պահելու համար: Հենց այս պատճառով, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարեց, որ այս օրինագիծը հիմնված է Սիոնիստական ռեժիմի լրտեսական տեղեկությունների ու ԱՄՆ-ի անօրինական պահանջների վրա: Նա հավելել է. «Մենք ներկա իրավիճակը համարում ենք ամերիկա-իսրայելական թակարդ, որոնք անցած երկու տարիների ընթացքում ոչ մի ջանք չենք խնայել տապալելու ՀԳՀԾ-ն: Եվ դրա համար, գործակալության վրա գործադրել են ճնշում ու անհիմն հայտարարություններով փորձել շեղել համագործակցության ուղին»:
Այս գործընթացի վերաբերյալ գոյություն ունի երկու նկատառում:
Առաջինը վերաբերում է Իրանի որոշմանը: Իսկ Իրանի որոշումը հստակ է ու պարզ: Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը, նշված բանաձևի հաստատման վերաբերյալ նշել է, որ Իրանը մերժում է կառավարիչների խորհրդի բանաձևը և դիմելու է պատասխան քայլերի: Նա հավելել է, որ Կառավարիչների խորհրդի բանաձևը իրավական պարտավորություն չի ստեղծում Իրանի համար՝ գործակալության հետ նշված երկու պահանջների կապակցությամբ համագործակցության վերաբերյալ:
Միջազգային իրավունքի համաձայն, միջուկային գործունեության վերահսկողության ժամանակ, անհրաժեշտ է ձևավորել փոխվստահության մթնոլորտ: ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը, հինգշաբթի օրը կառավարչիների խորհրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Վիեննան բազմակողմ քաղաքականության վերջին հանգրվանն է և եթե կառավարիչների խորհուրդն անհրաժեշտ հեռատեսություն չցուցաբերի, այն նույնպես կդառնա մոռացված հեքիաթ:
Այս շրջանակներում, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ դեսպան Միախայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը դեմ են կառավարիչների խորհրդի բանաձևին: Նա հավելել է. «Մենք հավատում ենք, որ բանաձևը ոչ կառուցողական է և Թեհրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պետք է անհապաղ լուծեն այդ խնդիրը»:
Երկրորդ խնդիրը, որին պետք է անդրադառնալ, այն է, թե բանաձևն ինչ հետևանք է ունենալու ՄԱԳԱՏէ-ի հետ Իրանի հետագա համագործակցության վրա:
Իրանը տեղյակ է օրինական պահանջների և իր միջուկային ծրագրի թափանցիկության կապակցությամբ իր պարտականությունների մասին և հարգում է դրանք: Սակայն միևնույն ժամանակ, որպես ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկիր, պահանջում է, որպեսզի նման պահանջների դեպքում ներկայացվեն հավաստի փաստեր, որոնք հաստատված կլինեն գործակալության կողմից: Իրանը մինչև այսօր շարունակել է թափանցիկ կերպով համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ, ինչը ապացուցվել է նաև գործակալության զեկույցներում: Սակայն այս տարվա մարտից, այս փաստը գործակալության զեկույցներում հակառակ ձևով է ներկայացվում, ինչի նպատակն է ՀԳՀԾ-ի չեղարկումը: Ուստի վերոնշյալ բանաձևի հաստատումը վկայում է, որ Միացյալ Նահանգներն ու եվրոպական մի շարք երկրներ, փորձում են շահարկել գործակալության դերը: Նման գործողությունների պատմությունը վկայում է, որ միջուկային պայմանագրով և լրացուցիչ արձանագրությամբ նախատեսված պարտավորություններից դուրս պահանջները մշտապես ունեցել են քաղաքական նպտակներ և հիմնված են եղել Թեհրանի միջուկային գործունեության վերաբերյալ Իսրայելի ու ԱՄՆ-ի լրտեսների կեղծ հայտարարությունների վրա: Դրանք վնասել են գործակալության հեղինակությանը և ավելի բարդացրել իրավիճակը: Բանաձևը հաստատվեց ԱՄՆ-ի ու Եվրոպայի լոբբինգի ու ճնշումների արդյունքում, սակայն ոչ բոլոր անդամները կողմ քվեարկեցին դրան: ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը կառավարիչների խորհրդում և ԱԽ բանաձևի նկատմամբ անարգալից վերաբերմունքն այժմ վերածվել է վտանգավոր քաղաքականության, որն անշուշտ խաթարելու է միջազգային հարաբերություններում տիրող կարգը: Եվրոպական երեք երկրներն այդ բանաձևը ներկայացնելով, ռազմավարական մեծ սխալ կատարեցին, ապացուցելով, որ չեն ցանկանում գործադրել ՀԳՀԾ-ով սահմանված իրենց պարտավորությունները: