Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (26)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Մոհամմեդ մարգարեի մասին ԱՄՆ-ի հյուսիսային Կարոլինայի համալսարանի կրոնական ուսումնասիրությունների վաստակավոր պրոֆեսոր Կառլ Էռնստի տեսակետներին: Ընկերակցեք մեզ։
Տարիներ է ինչ , Եվրոպայում և ԱՄՆ-ում, արևմտյան ԶԼՄ-ները այդ երկրների ժողովրդի մոտ սերմանում են իսլամաֆոբիա:Այս հարցը սկսվել է արևմուտքում միջնադարից , և հենց այդ ժամանակաշրջանից փորձեր են արվել իսլամը ժողովրդին ներկայացնել ,որպես բռնի կրոն, սրի կրոն և կրոն, որը միայն սպանելով է զբաղվում:Միջնադարում որոշ գրողներ սկսեցին գրել իսլամի դեմ,սակայն շատ էլ չհաջողեցին, քանի որ այն քրիստոնյաներն ու հրեաները, որոնք Իսլամի սկզբնական շրջանում ապրում էին իսլամական երկրներում, և մուսուլմանների կողքին ,ականատեսն էին իսլամի բարեկամության ու մեծահոգության: Արևելագետները հետագայում օգտագործելով զանգվածային լրատվամիջոցների առաջընթացը եւ զարգացումը , հատկապես տպագրական արդյունաբերության ոլորտում ,շարունակեցին իրենց հակաիսլամ քարոզչությունը,մինչև որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո այն հասավ իր գագաթնակետին:
Մեծ Մարգարե, Մուհամմեդը կատարյալ հայելին է Ամենակարող և միակն Աստծո ,որ արարիչն է բոլոր գեղեցկությունների: Աստված Ս. Գրքում բարձր է գնահատել և գովերգել ընտրյալ մարգարեին:Ըստ սուրբ Ղուրանի՝ Մարգարեն ողորմության մարգարե է և խաղաղության ու երջանկության ավետող :Նա ուրիշների բռնության դիմաց բռնություն չէր օգտագործում : Մարգարեն իր մեղմ ու խաղաղ բնավորությամբ գրավում էր մարդկանց սրտերը:Բարձրյալն Աստված «Թոբե»սուրայի 128-րդ այաում մեծ Մարգարեի ողորմության, գթության , բարության և կարեկցանքի մասին այսպես է ասում.«Իսկապես, մարգարեն Ձեր միջից ելնելով , եկել է դեպի Ձեզ և ձեր յուրաքանչյուր տառապանքը , թանկ է նրա համար, նա Ձեզ հետ է ու բարի և կարեկցող հավատացյալների հանդեպ»:

Աստծո Մարգարեի փայլուն անհատականության պատճառով իսլամի և մարգարեի դեմ հարձակումները անպատասխան չմնացին:Այս պայմաններում մուսուլմանները , մտավորականներն ու ազատականները և նույնիսկ արևմտյան մտավորականները,անտարբեր չմնալով, դիրքորոշվեցին:Պրոֆ. Կառլ Էռնստը մեկն էր այն անհատներից,ով միջամուխ դառնալով հարցին, պաշտպանը հանդիսացավ Իսլամի և իսլամի մեծ մարգարեի:Պրոֆեսոր Կառլ Էռնստը, ԱՄՆ-ի հյուսիսային Կարոլինայի համալսարանի կրոնական ուսումնասիրությունների վաստակավոր պրոֆեսոր է:Նա ծնվել է 1950-ին ԱՄՆ-ում:Նա ,1973 թվականին «համեմատական կրոնի» բակալավրի կոչում ստացավ Ստենֆորդի համալսարանից և Հարվարդի համալսարանում շարունակելով իր ուսումը իր ասպիրանտուրան ստացավ նույն համալսարանից՝ 1981 թվականին :
Ամերիկացի այս նշանավոր պրոֆեսորը այն կարծիքի է, որ Իսլամի նկատմամբ արևմուտքի տեսակետը դաժան է ու ոխերիմ և ճիշտ չի ընկալվել իսլամը: Հետևաբար, նա իր պարտքը համարեց պատասխանել այս գործընթացին,հեղինակելով «Հետևել Մուհամմեդ մարգարեին» գիրքը:Այս գրքի ներածության մեջ պրոֆեսոր Էռնստը անդրադանալով իր մուսուլման չլինելուն ասում է.«Ես մուսուլման չեմ, բայց մուսուլման չլինելը ինձ չի խանգարում, որ ներկայացնեմ փաստերը և պաշտպանեմ Ղուրանն և իսլամը, հասցեագրված անիրավություններից: Տարիների ընթացքում ես խորը կապեր եմ հաստատել մի շարք մուսուլմանների հետ, ովքեր ինձ հրավիրել են իրենց բնակարաններ և ինձ հյուրընկալել իրենց ընտանեկան օջախներում:Հետևաբար, այս գրքի հարցերի բարձրացումը ամենաչնչին քայլն է ինչ կարող եմ անել ի պատիվ այս հարաբերություններին »:
Կառլը ,մի ուրիշ տեղ, այս գիրքը հեղինակելու նպատակը այսպես է նշում.«...«Հետևել Մուհամմեդ մարգարեին» գիրքը այն նպատակով է գրվել ,որպեսզի փարատի կասկածների և թյուրիմացությունների ամպերը և առիթ ընձեռնի ,որպեսզի ընթերցողները կարողանան ընկալել պատմական իրավիճակը և հիմնական խնդիրները, որոնք ազդում են աշխարհում մուսուլմանների և ոչ մուսուլմանների վրա»:
Պրոֆեսոր Կառլ Էռնստը ծավալուն կերպով ուսումնասիրել է իսլամը և ճանապարհորդել իսլամական շատ երկրներ:Այժմ նա հանրահայտ միջազգային գործիչներից է իսլամի պատմական ուսումնասիրությունների ոլորտում:Նա որոշ ժամանակ աշակերտել է ժամանակակից իսլամագետ տիկ. Անն-Մարի Շիմելին և իր գիրքը նվիրել է նրան:Պրոֆեսոր Էռնստը շատ հետաքրքրված է իսլամական միստիցիզմով և շատ հետազոտություններ է կատարել Շեյխ Ռուզբեհանի վերաբերյալ և Ռուզբեհանի մասին գրել երկու գիրք։Նա անցյալ տարի իր այս աշխատանքների համար արժանացել է «Ֆարաբի» փառատոնի մրցանակին :
Կառլի «Հետևել Մուհամմեդ մարգարեին» գիրքը ունի մեկ նախաբան և վեց գլուխներ:Գրքի ընհանրության մեջ շեշտվում է իսլամի մարգարեի դերը, որպես իսլամի իմաստն ու ոգին տարբերակելու հիմնական առաջատար անհատականություն:Երրորդ գլուխը նվիրված է «իսլամի սուրբ աղբյուրներին», Ղուրանին և մարգարեի իրավահաջորդների զրույցներին: Այս գլուխը սկսվում է իսլամի մարգարեի կյանքով և շեշտվում է իսլամական ուսմունքներում, իսլամի մարգարեի առանցքային դերը, ՝ որպես «աշխարհի ժողովուրդների ողորմություն» : Պրոֆեսոր Էռնստն արծարծելով վիլայաթի հարցը մոտենում է շիաների հայեցակետերին: Նույն գլխում նա քննարկում է Ղուրանի նկատմամբ թշնամական դիրքորոշումները և մանավանդ դրանցից վերջիններին ՝ Սալման Ռուշդիի «սատանայական այաներ » գրքին և պատասխանում դրանց:
Կառլ Էռնստը մեծ հարգանք է տածում Աստծո Մարգարեի նկատմամբ և մեծ մարգարեին համարում է Իսլամի առանցքը:Նա քննարկելով իսլամաֆոբիայի ակունքները ,ուսումնասիրում է միջնադարի գործընթացները և խաչակրաց արշավանքները, հասնելով մինչև 21-րդ դար:Գրքի մի մասում նա գրում է .«Միջնադարում քրիստոնյա գրողները աղավաղեցին բոլոր այն առաքինությունները, որոնք մուսուլմաններին ապացուցում էին Մուհամմեդ մարգարեի իրավացիությունը և դրանք ներկայացրեցին ,որպես թերություններ: Պարզապես դա այն պատճառով էր ,որ նրանք չէին ընդունում , Հիսուս Քրիստոսից հետո գա այլ մարգարե»: Նրա ուղերձը արևմուտքին հետևյալն է, որ դուք տգիտության վարագույրի հետևում եք տեսնում իսլամի մարգարեի հայացքը , իսկ իսլամի սկզբնավորման շրջանի հրեաներն ու քրիստոնյաները մարգարեից երբեք նմանատիպ պատկեր չէին ներկայացնում: Նա«Հետևել Մուհամմեդ մարգարեին » գիրքը գրել է Սեպտեմբերի 11-ի դեպքից և մուսուլմանների նկատմամբ ճնշումները մեծանալուց հետո։ Նա Իսլամի մարգարեի համաշխարհային ողորմածության մասին գեղեցիկ պատկեր ներկայացնելով, ճանապարհ է հարթում միջկրոնական երկխոսության համար:
Կառլ Էռնստը քննարկում է իսլամի սուրբ կրոնի երկու առանցքներ՝ Ղուրանն ու մարգարեին։ Շատ պարագաներում նա Ղուրանը համարում է ավելի սրբություն, քան Աստվածաշունչը և Թորան, իսկ Մարգարեին ներկայացնում է, որպես համաշխարհային դեմք: Նա արևմուտքցիներին ներկայացնում է մարգարեի բարոյական գեղեցիկ հատկությունները և բարի պահվածքը:Հատկապես Իմամ Ալիի դիտանկյունից մարգարեից գեղեցիկ պատկեր է ներկայացնում ,որի մասին իմամ Ալին անդրադարձել է «Նահջ ալ-Բալաղայում»:
Իմամ Ալին , ով բարոյականության, մարդկության և արդարության մարմնավորումն է, բազմիցս խոնարհվել և սիրով գովերգել է Մարգարեին:Նա իրեն համարում է նրա գաղափարով դաստիարակված , և նրա ազնիվ սիրտը լի է սիրով, հավատով և նվիրվածությամբ: Նա Մարգարեի մասին ասում է . «Մեծ Մարգարեն առաջնորդն է բարեպաշտների,իսկ առաջնորդության ձգտողների համար միջոց է խորաթափանցության և իմաստության համար:Նա փայլուն լույսով ճրագ է և պայծառ աստղ...Աստված մարգարեին ընտրեց մարգարեների հզոր տոհմից , և մինչ նա առաջնորդության լույսի աղբյուր և լույսի փարոս էր անգիտության խավարի մեջ, նրան դարձրեց իմաստնության աղբյուր:Նա ամենուր փնտրում էր հիվանդներին և բուժում նրանց...Նրա ուղին չափավոր է, նրա կյանքի ընթացքը կայուն , նրա խոսքերը ապացուցում են ճշմարտությունը և բացահայտում սխալները և նրա հրամանը արդար է...Երբեք, նրան ստախոս անվանող թշնամիների համախմբվածությունը չհրաժարեցրեց նրան իր արդարության կոչից և ձախողեց նրանց ջանքերը, ովքեր ձգտում էին մարել նրա առաքելության լույսը »:
Պրոֆեսոր Կառլ Էռնստը նոր հայացքով այսօրվա աշխարհին ներկայացնում է մուսուլմաններին և ողջույն է հղում Աստծո Մարգարեի մեծ անհատականությանը: