Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (160)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված գիտական, տեխնիկական ու բժշկական ձեռքբերումներին:
Ռոյան հետազոտական ինստիտուտի, Շահիդ Լաբաֆինեժադի հիվանդանոցի և Բուշեհրի բժշկական համալսարանի հետազոտողները փորձում են հիվանդի սեփական ցողունային բջիջներով բուժել միզուղիների անզսպությունը:
Հետազոտողները 24-ամսյա կլինիկական հետևողական հետազոտության ընթացքում և օգտագործելով հիվանդների մկանային բջիջները կարողացել են բուժել միզուղիների սթրեսային անզսպություն ունեցող կանանց: 18 տարեկանից բարձր կանանց 25-35 տոկոսը տառապում է միզուղիների անզսպությամբ,ինչը կանանց մոտ առողջության ամենատարածված խանգարումն է: Այս հիվանդների մոտ առաջանում է միզուղիների անզսպություն փռշտոցի, հազի, ծիծաղելու, լարված վարժությունների կամ ծանր բեռ բարձրացնելու ժամանակ:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ միզուղիների սթրեսային անզսպություն ունեցող մարդկանց մկանային բջիջների օգտագործումն անվտանգ է: Թերապևտիկ ազդեցությունը ուսումնասիրելու համար անցկացվել է կլինիկական փորձարկում, որի ընթացքում միզուղիների սթրեսային անզսպություն ունեցող 20 կանայք ստացել են մկանային բջիջներ՝ միզուղիներ ներարկվելու ճանապարհով :Այնուհետև, ներարկումից մի քանի ամիս անց, պարբերաբար տարբեր մեթոդներով գնահատվել է մեզի պահպանման մակարդակը:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մինչև 17 ամիս անց կլինիկական քայլերին հետևած 17 կանանցից 10-ը (59%) լիարժեք ապաքինվել են, իսկ 2-ը (12%) ցույց են տվել հարաբերական վերականգնում, իսկ 5-ի մոտ ( 29%) բարելավում չի նկատվել: 24 ամիս անց, 10 հոգուց 5-ն առողջացել են և երկուսի մոտ էլ ովքեր մասնակի ապաքինվել էին, վերականգնվել է հիվանդությունը: Բացի այդ, կլինիկական հետազոտության բոլոր փուլերում չի նկատվել էական կողմնակի բարդություններ: Այս կլինիկական փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ միզուղիների մկանների բջիջների օգտագործումը միզուղիների անզսպություն ունեցող կանանց բուժման համար անվտանգ մեթոդ է: Մինչ այժմ բուժման արդյունքն այնքան էլ լավ չի եղել, բայց անհրաժեշտ է, որ բազմաթիվ բժշկական կենտրոններում կրկնել թեստը վերջնական արդյունքի հասնելու համար:
Իր բարձր մաքրության և հարմար գնի պատճառով իրանական ոսկու նանո մասնիկները օգտագործվում են բժշկական ախտորոշիչ թեսթերի արտադրության համար: Իրանական մի ընկերություն արտադրելով ոսկու նանո մասնիկներ բավարարում է ներքին շուկայի կարիքները: Այս նանոնյութերի արտադրությունը սկսվել է, և դրանք ներկայումս վաճառվում են շուկայում:
Յուրահատուկ հատկությունների պատճառով ոսկու նանո մասնիկները օգտագործվում են արդյունաբերության լայն տեսականիով: Այս նանո մասնիկները օգտագործվում են բժշկության և առողջության ոլորտներում: Նանոմասնիկների հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունները հնարավորություն են տվել դրանք օգտագործել առողջապահության ոլորտում: Նանոմասնիկները օգտագործվում են բժշկական ախտորոշիչ թեսթերում:
Ընկերության ոսկու նանո մասնիկները ներկայումս օգտագործվում են այս ախտորոշիչների պատրաստման համար: Իհարկե, այն նաև օգտագործվում է հետազոտական և գիտական բաժնում և մի քանի հոդվածներ են տպագրվել այդ նանոմասնիկների օգտագործման մասին:
Իրանական գիտելիքահենք մի ընկերություն կարողացել է Գազ կամ խազիրան (լատ. Astragalus) տեղական բույսից մշակել թափանցիկ լուծույթ, որը վերացնում է ավտոմեքենայի ներկածածկույթի քերծվածքները: Օգտագործելով տեղական բույսեր գիտելիքահենք այս ընկերությանը, հաջողվել է արտադրել լուծույթ, որն օգտագործվում է որպես հակաքերծվածքային ծածկույթ մեքենայի համար: Այս լուծույթը ցելոֆանի տեսքով տեղադրվում է մեքենայի մակերեսին՝ մեկ շերտով: Արտասհամանյան նմուշի համեմատ այս լուծույթի առավելությունն այն է, որ անգույն է: Մեքենայի վրա ցողելով մեքենայի գույնը չի փոխվում և քերվածք չի առաջացնում: Երբ մեքենան արտադրվում է գործարանում, այն տեղադրվում է պահեստում, ավտոկայանատեղիում և այլն, որը կարող է վնասների ենթարկվել: Լուծույթը մաքրում է մեքենայի քերծվածքը: Ամիրքաբիր համալսարանում կատարված լուծույթի թեստերը ապացուցվել են: Նախագիծն ունի արտոնագրային վկայագիր և գրանցվել է Թեհրանի համալսարանի գիտության և տեխնոլոգիաների պարկում:
Չիկագոյի համալսարանի հետազոտողները երկնաքարի մեջ հայտնաբերել են աստղային փոշու մասնիկներ, որը 5-ից 7 միլիարդ տարեկան է։ Կես դար առաջ երկնաքարով այն ընկավ երկրի վրա ,որը երկիր մոլորակի վրա հայտնաբերված ամենահին պինդ նյութն է:
Աստղերը երկնային մարմիններ են, որոնց ներսում կատարվում են միջուկային ռեակցիաներ։ Աստղերը ներկայացնում են մեծ լուսարձակող գազային միացություններ, որոնք առաջանում են գազափոշային միացություններից (հիմնականում ջրածնից և հելիումից) գրավիտացիոն սեղմումների հետևանքով։ Աստղերի մեծամասի համար էներգիայի գոյացման պատճառը նրանց մեջ ընթացող միջուկային ռեակցիաներն են, ինչի հետևանքով ջրածինը վերածվում է հելիումի և փոխարկումը կատարվում է բարձր ջերմաստիճաններում։ Աստղերը բոցավառվում են միլիոնավոր տարիներ և, ի վերջո, մահանում են ։ Աստղերի մահանալուց հետո նրանց մեջ ձևավորված մասնիկները տիեզերք են արձակվում։ Այս մասնիկները կամ աստղերի փոշին աստիճանաբար ձևավորում են նոր աստղեր, մոլորակներ, արբանյակներ և երկնաքարեր: Այս մասնիկները ամենահին պինդ նյութերն են, որոնք երբևէ հայտնաբերվել են և նրանք մեզ տեղեկություններ են փոխանցում Ծիր կաթի գալակտիկայում աստղերի ձևավորման մասին: Այս հետազոտության մեջ ուսումնասիրված նյութերը, ըստ էության, արեգակից առաջ են գոյացել։ Այս մասնիկները աստղային փոշու իրական պինդ նմուշներ են:
Արեգակի գոյացումից առաջ մասնիկները շատ փոքր և հազվագյուտ են և նկատվել են երկիր վրա ընկած երկնաքարերի միայն 5% -ում: Մուրչիսոնի երկնաքարը 1969 թվականին ընկել է Ավստրալիայում, որը պահվում է Ֆիլդ թանգարանում:
Այս ուսումնասիրության մեջ նախարևային մասնիկները առանձնացվել էին Մուրչիսոնի երկնաքարից մոտ 30 տարի առաջ: Այս գործընթացը ներառում է երկնաքարի որոշ մասերի ջախջախում և փոշիացում: Երբ բոլոր մասնիկները բաժանվեցին, ձևավորվեց մի տեսակ խմոր: Երկնաքարի մածուկը լուծվում էր թթվի մեջ և վերջում միայն մնում էր մասնիկները: Հաջորդ փուլում հետազոտողները պարզել են, թե այդ մասնիկները պատկանում են ինչ տեսակ աստղերին և քանի տարեկան են: Գիտնականները պարզել են, որ երկնաքարի մասնիկների մի մասը ամենահին մասնիկներն են,որոնք երբևե ե հայտնաբերվել են երկիր մոլորակի վրա:
Գիտնականները պարզել են, որ մասնիկների մեծ մասը 4․6-ից 4․9 միլիարդ տարեկան է, իսկ որոշ մասնիկներ՝ ավելի քան 5․5 միլիարդ տարեկան:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ 19-րդ դարից ի վեր մարդու մարմնի ջերմաստիճանը նվազել է: Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 37 աստիճան է: Բայց ժամանկակից մարդու մարմնի ջերմաստիճանը, կարծես ավելի ցածր է: ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանի հետազոտողները 2000-ականներից ի վեր չափում էին մարդկանց մարմնի ջերմաստիճանը: նրանք դա համեմատել են ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմին մասնակցած զինվորների ջերմաստիճանի հետ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ այժմ տղամարդկանց մարմնի ջերմաստիճանը 0․58, իսկ կանանց մարմնի ջերմաստիճանը 0․32 սանտիգրադ ցածր է, քան այն մարդկանց ջերմաստիճանը, ովքեր ապրել են 19-րդ դարում:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց մարմնի միջին ջերմաստիճանը այժմ 36,6 աստիճան է, համեմատած 19-րդ դարի սկզբին որն եղել է 37,16 աստիճան:
Հետազոտողների կարծիքով, մարդու մարմնի ջերմաստիճանի իջեցումն հաստատված չէ, բայց նրանք կարծում են, որ հավանական պատճառը սննդի և կենսակերպի բարելավումն է: Սթենֆորդի համալսարանի բժշկի և հետազոտողի կարծիքով, մարդու մարմնի ջերմաստիճանը այն չէ, ինչ մարդիկ կարծում են:
Միշտ ենթադրվում էր, որ մարդու մարմնի ջերմաստիճանը 37 աստիճան է: Բայց այժմ փոխվել է շրջակա միջավայրը, տները և միկրոօրգանիզմների հետ շփումը և սննդի տեսակը: