Առողջապահական հանդես (11.Գլխացավեր)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i122131-Առողջապահական_հանդես_(11.Գլխացավեր)
Առողջապահական հանդես հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք Ձեզ ծանոթացնել տարբեր հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը և ներկայացնել դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդները, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջությանը նպաստող ճանապարհները: Մենք նպատակ ունենք միայն ձեր տեղեկացվածության մակարդակը բարձրացնել և երբևէ չենք հավակնում որևէ հիվանդության համար բուժում առաջարկել:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 25, 2020 15:09 Asia/Tehran

Առողջապահական հանդես հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք Ձեզ ծանոթացնել տարբեր հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը և ներկայացնել դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդները, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջությանը նպաստող ճանապարհները: Մենք նպատակ ունենք միայն ձեր տեղեկացվածության մակարդակը բարձրացնել և երբևէ չենք հավակնում որևէ հիվանդության համար բուժում առաջարկել:

Գլխացավը անհանգստացնող ու երբեմն էլ անհամբերելի ցավ է, որ կարող է պատահել ցանկացած ժամանակ: Տարատեսակ գլխացավերի պատճառներն ու ախտանշանները տարբեր են լինում: Գխացավերի մեծ մասը կարճատև ու անցողիկ են, որ հաճախ մտահոգության պատճառ չեն դառնում: Այնուամենայնիվ գլխացավի տեսակի ախտորոշումն օգնում է գտնել լավագույն միջոցը դրա բուժման համար և անհրաժեշտության դեպքում պետք է դիմել բժշկի: Մարդիկ մեծ մասամբ իրենց կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ գլխացավ ունեցել են: Չնայած որ երբեմն հնարավոր է գլխացավերը շատ ցավոտ լինեն, սակայն հաճախ ցավազրկիչ դեղեր ընդունելուց մեկ կամ մի քանի ժամ հետո դրանք անհետանում են: Բայց իրարահաջորդ գլխացավերի ու դրանց հատուկ տեսակների առկայությունը հնարավոր է ինչ-որ լուրջ հիվանդության նշաններ լինեն: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք տարբեր գլխացավերն ու դրանց պատճառները ու նաև այն, որ երբ պետք է դիմել մասնագետ բժշկի:

Գոյություն ունեն գլխացավերի ավելի քան 150 տեսակ, որոնք բաժանվում են երկու հիմնական՝ առաջնային ու երկրորդային խմբերի: Առաջնային գլխացավերը ներառում են այն գլխացավերը, որոնք պայմանների ու այլ դժվարության բերումով չեն առաջացել:

Սկզբում կներկայացնենք առաջնային գլխացավերից տարածված տեսակներից մեկը, որի մասին շատ եք լսել: Միգրենը տարատեսակ գլխացավերից մեկն է: Միգրեն ունեցող անհատն իր գլխի մի կողմում ուժեղ ցավ է զգում: Հնարավոր է անհատը բարձր զգայնություն ունենա ուժեղ լույսի ու հոտի նկատմամբ: Սրտխառնոցն ու փսխումը նույնպես որոշ դեպքերում տարածված են: Միգրենի սկսվելուց առաջ հիվանդների շուրջ մեկ երրորդի մոտ  առաջանում է այնպիսի մի վիճակ, որը կոչվում է «աուրա»:Այն սովորաբար տևում է 5-ից 60 րոպե: Զիգզագ գծեր, լուսային շրջան կամ լուսավոր կետ տեսնելը, կարճ ժամանակի համար տեսողության կորուստը, անզգայնությունը, ծակծկոցը, մկանային թուլությունը և խոսելու խանգարումը միգրենի որոշ ախտանշաններն են համարվում:

Եթե միգրենի գխացավերը համախատասխան բուժում չստանան, սովորաբար տևելու են 4-ից 24 ժամ: 4 ժամ միգրենի ցավերը համբերելը երկար ժամանակ է և ավելի լավ է հնարավորինս շուտ բուժման համար դիմել համապատասխան մասնագետի: Իհարկե պետք է ուշադիր լինել, քանի որ այս ախտանշանները գուցե ուղեղային կաթվածի կամ էլ մենենգիտի նախանշաններ լինեն: Եթե առաջին անգամ եք այդ նշաններն ունենում անշուշտ դիմեք բժշկի: Միգրենային գլխացվեր ունենում են և երեխաները և մեծահասակները, սակայն կանանց մոտ դրա հավանականությունը եռապատիկ է: Միգրենի նոպաների հաճախականությունը կարող է տատանվել շաբաթվա մեջ մի քանի անգամից մինչև տարին մեկ անգամ: Միգրերի պատճառները պարզ չեն և հաճախ ժառանգական են լինում: Այս հիվանդությունը տարածված է հատուկ պայմաններով անձանց այդ թվում դեպրեսիա և էպիլեպսիա ունեցող անձանց շրջանում:

Հաղորդումը կշարունակենք անդրադառնալով միգրենի առաջացման մեջ ազդեցիկ գործոններին: Սթրեսը և անհանգստությունը, քնի խանգարումները, հորմոնային փոփոխությունները, քաղցած մնալը, ջրի պակասը, որոշ սննդատեսակները, լույսը, և բարձր ձայնը համարվում են միգրենի առաջացման որոշ պատճառները: Միգրենի նոպաները հնարավոր է մեղմացնել օգտագործելով սովորական ցավազրկիչներ, ճակատի վրա դնելով սառույց կամ սառը թրջոց ու ջուր խմելով: Բուժմանը դիմացկուն որոշ միգրենների համար էլ նշանակվում են հատուկ դեղեր: Քրոնիկ միգրեն ունեցող անհատները կանխարգելիչ բուժում ստանակու համար պետք է դիմեն բժշկի: Եռամսյա ժամանակահատվածում նկատելով ամսվա մեջ ավելի քան 15 օր գխացավ ունենալու և առնվազն միգրենի ախտանշաններից 8-ի առկայությունը, բժիշկը կարող է ախտորոշել միգրենի առկայություն: Լրացուցիչ սննդի ընդունումը, մեդիտացիան և ասեղնաբուժությունը կարող են հարմար տարբերակներ լինել միգրենի կանխարգելման համար:

Միգրենի պատճառները

Լարվածության գլխացավերն էլ նույնպես առաջնային գլխացավերի այլ տեսակն են համարվում, որն ի դեպ շատ տարածված  է և անհատները ժամանակ առ ժամանակ ունենում են դրա փորձը: Գլխացավի այս տեսակը որպես շարունակվող ցավ հիվանդը զգում է իր գլխի երկու կողմում: Դեմքի, գլխի և պարանոցի վրա ցավի ու նաև աչքերի հետևում ճնշման զգացողությունը և լույսի ու ձայնի նկատմամբ գերզգայնությունը այս գլխացավի ախտանշաններից են համարվում:Գլխացավի այս տեսակը կարող է տևել 30 րոպեից մինչև մի քանի ժամ: Ցավի ուժգնությունը կարող է տարբեր լինել, սակայն հաճախ չի խոչընդոտում առօրյա գործունեությանը: Լարվածության գլխացավի պատճառները անհայտ են, սակայն սթրեսը, անհանգստությունը և դեպրեսիան դրա հիմնական պատճառներից են համարվում: Ջրի պակասը, բարձր ձայնը, նստակյաց կյանքն ու սպորտով չզբաղվելը, քնի պակասը, քաղցածությունն ու աչքերի հոգնածությունը այս գլխացավի առաջացման այլ հավանական պատճառներից են համարվում: Այն անձինք, ովքեր ամսվա մեջ ավելի քան 15 օր գլխացավ են ունենում անշուշտ պետք է դիմեն մասնագետ բժշկի: Բուժման որոշ մեթոդնեորւմ ապրելակերպի փոփոխությունը կարող է օգնել լարվածության գլխացավի կանխարգելմանը: Բավարար քունը, սպորտային հաճախակի ու կանոնավոր պարապմունքները և ձգողական շարժումների կատարումը, կանգնելու և նստելու դիրքի փոփոխությունը, աչքերի զննումը, սթրեսի ու անհանգստության վերահսկումը և ասեղնաբուժությունը կարող են կանխել այս տեսակի գլխացավը:

Առաջնային գլխացավի տեսակներից է համարվում նաև փնջային գլխացավը (կլաստերային), որը համարվում է ամենասուր գլխացավերից մեկը: Հնարավոր է Փնջային գլխացավը աչքի մեջ կամ գլխի մի կողմում առաջացած ուժեղ ցավով կես գիշերին ձեզ քնից արթնացնի: Սովորաբար փնջային գրոհներ կոչվող իրարահաջորդ գրոհներից հետո, որ սովորաբար տևում են մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս, կա ժամանավոր ապաքինման շրջան: Այս ժամանակահատվածում գլխացավը դադարում է: Փնջային գլխացավի նշանները սովորաբար սկսվում են առանց նախապայմանի ու արագությամբ, նույնպես հնարավոր է, որ սկզբում տեսողության խանգարում կամ էլ սրտխառնոց ունենաք: Փնջային գլխացավի առաջացման պատճառն անհայտ է: Փնջային գլխացավը  երբեմն անվանում են «զարթուցիչ գլխացավ», պայմանավորված ցավերի կրկնումների հստակ պարբերականությամբ։ Փնջային գլխացավի նոպաները սովորաբար կրկնվում են օրվա նույն ժամին, վաղ առավոտյան կամ գիշերը։ Ցավի փնջերը նունպես սովորաբար կրկնվում են նույն պարբերականությամբ, երբեմն ամեն տարի տարվա նույն ժամանակահատվածում,  կամ սեզոնային փոփոխությունների ժամանակ։ Երբեմն ցավերը կարող են սկսվել անկանխատեսելի, առանց որևէ պարբերականության։ Այս տվյալները թույլ են տալիս գիտնականներին ենթադրելու, որ հիվանդությամ ախտաբանության մեջ ներգրավված է հիպոթալամուսը։ Վերջինս կարգավորում է օրգանիզմի կենսաբանական ժամացույցի  աշխատանքը,որի խանգարումը կարող է դերակատար լինել դրա առաջացման մեջ:

Գլխացավի մի այլ տեսակ է ակտիվության գլխացավը, որ առաջանում է ֆիզիկական ծանր պարապմունքների բերումով: Վազքը, ծանրամարտը, սեռական հարաբերությունը, շարունակվող հազը կամ փռշտոցը ակտիվության այն տեսակներն են, որ կարող են հանգեցնել այս գլխացավին: Այս տիպի գլխացավը սովորաբար երկար չի տևում, սակայն երբեմն հնարավոր է շարունակվել մինչև 2 օր: Այս ցավը մեղմ է և զգացվում է գլխի բոլոր մասերում և ավելի տարածված է միգրենի ընտանեկան անցյալ ունեցող անձանց շրջանում:

Առաջնային գլխացավերի այլ տեսակներից են համարվում քնի հետ կապված գլխացավերը: Հազվադեպ հանդիպող այս գլխացավն առաջին անգամ առաջանում է 50-60 տարեկանում կամ ավելի շուտ: Այս գլխացավը նույնպես անհատին գիշերը քնից արթնացնելու պատճառով նաև հայտնի է զարթուցիչ անունով:  Հիպնիկ գլխացավը ներառում է մեղմ մինչև միջին ուժգնության ցավեր, որ սովորաբար զգացվում են գլխի երկու կողմերում: Այն կարող է տևել մինչև երեք ժամ և ուղեկցվում է սրտխառնոցի, լույսի ու ձայնի նկատմամբ գերզգայնության ախտանշաններով: Այս գլխացավի գրոհները կարող են պատահել շաբաթվա մեջ մի քանի անգամ:

Խոսեցինք առաջնային գլխացավի տեսակների մասին, երաժշտական կարճ դադարից հետո, մեր զրույցը կշարունակենք ներկայացնելով երկրորդային գլխացավի տեսակները: Շարունակեք մնալ մեզ հետ:

***

Երկրորդային գլխացավերն առաջանում են այլ գործոնների ազդեցությամբ և որևէ հիվանդության կամ հատուկ պայմանների ինչպես գլխին հասցված վնասի, կաֆեինի օգտագործման հանկարծակի դադարեցման ու նույնպես չափից ավել ցավազրկիչների ընդունման նշաններ են:

Սինուսային գլխացավերը երկրորդային ու բացառիկ գլխացավերից են, որ առաջանում են սինոսիտի և սինուսների բորբոքման պատճառով: Այս գլխացավի նշաններից են աչքերի շուրջը, այտերի ու ճակատի հատվածում մեղմ ցավի զգացողությունը: Հնարավոր է, որ շարժման կամ կծկման բերումով ցավն ավելի ուժեղանա և երբեմն էլ տարածվի մինչև ատամներն ու ծնոտը: Այլ նշաններ կարող են համարվել քթի փակվելը, ջերմությունը, սրտխառնոցը, ձայնի ու լույսի նկատմամբ զգայնությունը: Այն դեպքում, երբ քթի փակվածության նշանը չլինի հնարավոր է, որ դա միգրենի գլխացավ է:

Կոֆեինի չափից ավել օգտագործումը, այսինքն օրական 400 մլգ. ավել կամ մեկ գավաթ սրճի օգտագործումը երբեմն հանգեցնում է գլխացավի: Հոգնածությունը, ապակենտրոնացումը, գրգռվածությունը և սրտխառնոցը այս գլխացավի նշաններից են համարվում: Սովորաբար ախտանշաններ կոֆեինի օգտագործումից մեկ ժամ անց նվազում են: Տարբեր մարդկանց մոտ կոֆեինի ազդեցությունները տարբեր են, սակայն դրա օգտագործման նվազեցումը կարող է փոքրացնել գլխացավի առաջացման ռիսկերը:

Գլխին ու պարանոցին հասցված մեղմ ու թույլ հարվածները սովորաբար անհանգստության պատճառ չեն հանդիսանում: Սակայն երբեմն հարված հասնելուց անմիջապես հետո հնարավոր է անհատի մոտ առաջանա գլխացավ: Այս կարգի գլխացավերը նմանվում են միգրենի կամ լարվածության գլխացավերին և հաճախ բուժվում են ցավազրկիչներով: Եթե այս գլխացավը շարունակվեց ու ավելի ուժգնացավ անշուշտ պետք է դիմել բժշկի: Եթե անհատը ունեցավ գիտակցության կորուստ, փսխում, ցնցում, հիշուղության կորուստ, շփոթվածություն և տեսողության ու լսողության հետ կապված խնդիրներ պետք է անհապաղ նրան փոխադրել հիվանդանոց:

Դաշտանային գլխացավերը նույնպես երկրորդային գլխացավերից են համարվում, որ հաճախ կապված է մարմնում հորմոնների մակարդակի փոփոխության հետ: Կանանց մոտ էստրոգենի մակարդակի բնական փոփոխությունների պատճառով տարածված է միգրենը: Դաշտանային ցիկլի այս միգրեններն այն գլխացավերից են, որոնք առաջանում են նախքան օվուլյացիայի՝ ձվադրության օրերը կամ ընթացքում կամ էլ դրանից հետո: Դրա նշանները նման են առանց աուրայի միգրենի նշաններին, սակայն ավելի երկարատև: Հորմոնի հետ կապված գլխացավեր կարող են առաջանալ հակաբեղմնավորիչ, հղիության և դաշտանային ցիկլի դադարեցման համար դեղերի ընդունման պատճառով: Դաշտանային գլխացավը բուժվում է առանց աուրայի միգրենի բուժման մեթոդով:

Հարգելի բարեկամները   հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք գլխացավի կանխարգելման ու բուժման մեթոդներին:

-----

 

*** Աուրայի ուղեկցությամբ միգրենն այն տեսակն է, որ նախքան միգրենը կամ դրա ընթացքում լինում են նախազգուշացնող նշաններ ինչպես լուսավոր կամ մութ կետեր տեսնելը կամ երեսի ու ձեռքերի վրա ծակծկոցի զգացողությունը: