Նվիրված՝ Սարդաշտի քիմիական ռմբակոծության տարելիցին(Մարդու իրավունքները` ԱՄՆ-ի դիտանկյունից)
1987 թվականի հունիսի 27-ին և 28-ին, Սադդամի ոճրագործ ռեժիմը ,թունավոր գազերով քիմիական հարձակումների թիրախ դարձրեց Իրանի արևմուտքում գտնվող Սարդաշտ սահմանային քաղաքի չորս բազմաբնակիչ կետերը:
Հունիսի 28-ն Իրանի օրացույցում նշվում է ,որպես կենսաբանական ու քիմիական զենքերի դեմ պայքարի օր:Սարդաշտը, առաջին քաղաքն էր, որն առաջին աշխարհամարտից և քիմիական զենքերի արգելման մասին կոնվենցիաների վավերացումից հետո, բաասական վարչակարգի կողմից պարտադրյալ պատերազմի թեժ օրերին չորս անգամ անընդմեջ քիմիական ռմբակոծության ենթարկվեց:
Անմարդկային այս ոճրագործության հետևանքով նահատակվեցին սահմանային այս քաղաքի մոտ 110 անպաշտպան քաղաքացիներ,իսկ հազարավորներ ևս վիրավորվեցին քիմիական ու թունավոր գազերի հետևանքով:
Սարդաշտի քիմիական ռմբակոծությունը կատարվեց մարդու իրավունքների հավակնորդների հովանավորությամբ և այս ոճրագործության հեղինակների նկատմամբ միջազգային կառույցների պասիվ մոտեցումը վկայում է այս կապակցությամբ դառը իրողության մասին:
Սարդաշտի քիմիական ռմբակոծությունից հետո Իրանը պահանջեց բանաձև ընդունել Սադդամի կառավարության դեմ, որը վետոյի ենթարկվեց ԱՄՆ-ի կողմից:Սարդաշտի ողբերգությունը ապացուցեց , թե զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը արգելելու մասին կոնվենցիաները և իրավական պայմանագրերը ինչպե՞ս են ազդվում այսպես կոչված, մարդու իրավունքների պաշտպանների քաղաքական նկատառումներից և շահադիտական մոտեցումներից :Այսօր ևս նույն այդ երկրները , քիմիական զենքի վերաբերյալ հանդիպումներում և խորհրդաժողովներում հավակնում են թե՝ պայքարում են այդ զենքերի դեմ:Մինչդեռ նույն այդ երկրները խոչընդոտում են քիմիական զենքերի օգտագործումը արգելող կոնվենցիաների իրագործմանը:
Այս սարսափելի ողբերգությունից մի քանի տարի անց հրապարակված փաստաթղթերն ապացուցեցին , որ եվրոպական և ամերիկյան ընկերությունները անմիջական դեր են խաղացել Սադդամի վարչակարգի կողմից քիմիական և կենսաբանական զենք ձեռք բերելու գործում:Նույն փաստաթղթերի համաձայն. գերմանական, հոլանդական, ֆրանսիական, բելգիական և ամերիկյան տասնյակ ընկերություններ մասնակցել են քիմիական նյութերի և տեխնոլոգիաների Իրաք ուղարկման գործին:
Այսօր աշխարհում հասարակական կարծիքը գիտի, որ Սադդամի կողմնակիցները այս հանցագործության հիմնական մեղավորներն են:Քանի որ այս ռեժիմին իրենց օգնությամբ և օժանդակությամբ և նրան արգելված քիմիական զենքով զինելով ՝ Սադդամը համարձակություն և հնարավորություն ունեցավ օգտագործել քիմիական զենքերը:
ԱՄՆ-ի A.B.C հեռուստաաիքը 1990-ի սեպտեմբերի 11-ին «Ավազի վրա մի գիծ»խորագրով հաղորդման ընթացքում,անդրադարձել է Սադդամին քիմիական զենքով զինելու ԱՄՆ-ի և Գերմանիայի գործունեությանը ,և հաղորդել է, որ հանրային որևէ բողոք չլինելու պատճառով, Սադդամ Հոսեյնը զարգացրել է իր քիմիական զինամթերքի գաղտնի համալիրը, որը նախագծվել էր արևմտյան Գերմանիայի ընկերությունների կողմից, Բաղդադի սահմաններից դուրս Սամարայում:
Իրաքի գրավման ընթացքում քիմիական զենքերի օգտագործումը մեծ վնաս է պատճառել այդ երկրի ժողովրդին: Այդ մասին «Ինդիփենդենթ»պարբերականը ,փաստագրական զեկույցով հաղորդել է Իրաքում մեծահասակների շրջանում տարբեր քաղցկեղով տառապող հիվանդների թվի չորս անգամ և 14 տարեկանից ցածր երեխաների մոտ 12 անգամ աճ արձանագրվելու մասին:
1988-ին Սադդամի վարչակարգի քիմիական հարձակումը քրդաբնակ Հալաբջա քաղաքի վրա ևս ,մեկ հանցագործություն էր ,որը կատարվեց Սարդաշտի ռմբակոծությունից մի քանի ամիս անց , որի հետևանքով զոհվեց առնվազն 5000 մարդ:
1984 թվականից սկսած ՝ Սադդամն այդ զենքերով իրականացրած հարձակումներում մեծ քանակությամբ օգտագործում էր տաբուն թունավոր գազը:Սակայն դա թանկ արժեր և դժվար էր գտնել դրա պատրաստման անհրաժեշտ նյութերը: Նա հետագայում օգտագործեց «Վի Իքս»կոչվող գազը ,որն ավելի ուժեղ ու դիմակայուն էր: 1988-ին Սադդամն այդ գազից ուներ շուրջ 4 տոննա: Սակայն նա մեծ քանակությամբ ուներ քիմիական «զարին գազ»-ը: Նա շատ էր օգտագործում նաև Իպրիտ(մանանեխի գազ) :Այս գազն ուներ երկարաժամկետ հետևանքներ ՝ կուրություն, տարատեսակ քաղցկեղներ , անպտղություն և ծնունդից առաջ հաշմանդամություններ :ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ,քաղաքական շահերի ու նպատակների պատճառով, Սադդամին զինեցին քիմիական զենքով, որպեսզի Իրաքի բաասական վարչակարգը կարողանա այս զենքերի օգնությամբ պարտադրյալ պատերազմն ԱՄՆ-ի համար հաղթանակի վերածել, որը սակայն Սադդամին և իր դաշնակիցներին պարտադրեց պարտություն, նվաստացում և խայտառակություն:
Եթե ԱՄՆ-ը և Սադդամի մյուս դաշնակիցներն այդ ոճրագործություններում չօգնեին Սադդամին ,հազարավոր անմեղ մարդիկ ,ոչ՝ Սարդաշտում և ոչ էլ Հալաբջայում քիմիական զենքերի զոհը չէին դառնա:
Թեհրանի պետական համալսարանի միջազգային իրավագիտության դասախոս և Պահապանների խորհրդի անդամ Աբբաս Ալի Քադխոդային,հրապարակելով «Երկակի ստանդարտներ, ԱՄՆ-ի և արևմուտքի մշտական գինը» հոդվածը,գրել է «Տարիներ առաջ նման մի օր,Սադդամի ռազմատենչ վարչակարգի պաշտոնատարները պաշտոնապես խոստովանեցին ,որ պարտադրյալ պատերազմի տարիներին Իրանի և Իրաքի ժողովուրդների դեմ օգտագործվել էր քիմիական զենք և դեռ ավելի ցավալին հետևյալն էր ,որ այդ հարձակումներում զինվորականների թիրախ դառնալուց առավել ,մահաբեր քիմիական ռումբերը նետվել են խաղաղ ու ոչ զինվորական բնակիչների վրա ,և 8-ամյա պարտադրյալ պատերազմի տարիներին Սադդամի 378 քիմիական հարձակումների զոհ են դարձել Իրանում Բանեի, Մարիվանի,Սարդաշտի ,Փիրանշահրի Սումարի և ...,իսկ Իրաքում Հալաբջայի, Ֆավի, Մաջնուն կղզիների և ....բնակիչները: Տվյալների համաձայն, այդ հարձակումների ընթացքում զոհվել ու վիրավորվել է ավելի քան 50 հազար մարդ»:
ԱՄՆ-ի վկայականում գրանցված են ոճրագործություններ, իշարս Ճապոնիայի Հիրոսիմայի և Նակազակիի ատոմական ռմբակոծությունները և հրթիռային հարձակմամբ միտումնավոր տապալված Իրանի «Էյրբաս»ճամբորդատար ինքնաթիռը:Այս ցանկին ավելացել է Իրանի և Իրաքի ժողովրդի դեմ Սադդամի քիմիական հարձակումներում ներգրավվածությունը:
ԱՄՆ-ը երկար անցյալ ունի զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման առումով :
Պատերազմների ընթացքում ԱՄՆ-ը բազմիցս է օգտագործել արգելված զինամթերք:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ն արտադրեց մոտ 5 հազար քիմիական ռումբ: Տվյալները վկայում են, որ ամերիկացիները Վիետնամի պատերազմում ավելի քան 75 միլիոն լիտր քիմիական թույն են թափել Վիետնամի գյուղացիների վրա և հարյուր հազարավոր հեկտար անտառներ են ոչնչացրել: Այս նարնջագույն թունավոր նյութերը 300 հազար վիետնամցիների մահվան և հարյուր հազարավոր երեխաների հաշմանդամ ծնվելու պատճառ դարձան:
Փաստորեն, ԱՄՆ-ի վկայականը լի է հակամարդկային հանցագործություններով:Սարդաշտի քիմիական ռմբակոծության աղետը ևս մեկ այլ փաստ է, որն ապացուցում է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ի հավակնության կեղծ լինելը:
Ձոն քիմիական զենքերի հետևանքով վիրավորներին, ովքեր մահանում են լռության մեջ...
Սիրահարված կարմիր ձկները գտնվում են թթվով լի լողավազանում
Նրանք կարոտել են ծովը,ով գիտի ի՞նչ են քաշել
Գիտեք ի՞նչ ցավ ունի անձայն երգելը
Գիտեք,ի՞նչ տառապանք է ,շնչել կրակի մեջ
Զեփյուռի հոպ հոպ դարձանք ,շրջեցինք սիրո յոթը քաղաք:
Մենք չենք հոգնել ,պարզ է ովքեր են հոգնել
Անկեղծ կրծքի կրակ է,այստեղ պատճառը սերն է
Տես այս սիրահար սրտերը ,ինչպիսի դրախտ են կառուցել
Երկրորդ ճակատի տղաները ,գլուխները հողին խոնարհված,սակայն
Առաջին գծի տղաները ,դեպի երկինք սավառնեցին
Գլուխ չխոնարհած գլխիկոր ծաղիկների պես
մահանում են ,բայց չեն ասում թե կտրել են իրենց կոկորդները
ո՞վ է ասել, որ կակաչները միակն են որ չկան
Սրանք որ երկինք սավառնեցին մի՞թե նահատակներ չեն:
Ալիռեզա Ղազվե