Իսլամի մարգարեն արևելագետների տեսանկյունից (27)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i122278-Իսլամի_մարգարեն_արևելագետների_տեսանկյունից_(27)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Մոհամմեդ մարգարեի մասին գերմանացի արևելագետ Աննեմարի Շիմմելի տեսակետներին: Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2020 15:11 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Մոհամմեդ մարգարեի մասին գերմանացի արևելագետ Աննեմարի Շիմմելի տեսակետներին: Ընկերակցեք մեզ։

Մարդկության պատմության ընթացքում ծնվել են այնպիսի մարդիկ, որ իրենց գաղափարներով ու մտածելակերպով ազդել են ամբողջ աշխարհի վրա, հանդիսանալով լուսավոր կետ՝ մարդկության պատմության մեջ: Նման մարդիկ, աշխարհում փոփոխությունների հնարավորություն են ստեղծում և ճանաչվում են նրանց միջոցով, ովքեր ուսումնասիրում են վերջիններիս կյանքը: Մուհամմադի լուսավոր ինքնությունն աշխարհում մարդկային ամենախոշոր քաղաքականություններից մեկի հետ է կապված: Այս եզակի անհատականությունը ոչ միայն իր հետևորդների, այլ նաև արևելագետների ու ոչ մուսուլմանների ուշադրությանն է արժանացել: Նրա մասին գրվել են մեծ թվով ստեղծագործություններ:

Նման հեղինակներից է գերմանացի արևելագետ Աննեմարի Շիմմելը, ով հեղինակել է . «Մուհամմադը՝ Աստծու մարգարե» գիրքը: Նախաբանում հեղինակը նշել է, որ գիրքը գրել է 40 տարում, ի ցույց դնելով իր քառասնամյա սերն ու հետաքրքրությունը մուսուլմանների նկատմամբ:

 

Նա գրել է. «Կյանքիս երկրորդ տասնամյակում ծանոթացա Մուհամմադի իմաստուն անձին և մեծ ազդեցություն կրեցի նրանից: Այդ ժամանակ կարդացի մի շարք գրքեր, այդ թվում՝ բենգալցի պատմաբան Սեյեդ Ամիր Ալիի «Մուհամմադի կյանքը և ուսմունքները» գիրքը և այս կապակցությամբ Անդրաեի ուսումնասիրությունը: Ուսանողական տարիներին Բեռլինի համալսարանում իսլամի մարգարեի մասին բանաստեղծությունը, որը գրել է  Սուլեյման Չալավին, մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Այնուհետև, երկարատև ուսումնասիրությունից հետո հասկացա, որ Մուհամմադն Աստծու իմաստուն առաքյալն է  և վերջին մարգարեն, որ իր հետ բերեց նոր կրոն: Այն կրոնը, որ համապարփակ է ու միևնույն ժամանակ վերաիմաստավորել է նախորդ կրոնների ուսմունքները »:

Աննեմարի Շիմմել

 

Պրոֆեսոր Աննեմարի Շիմմելը մեծ հետաքրքրությամբ սկսում է ուսումնասիրել Արևելքն ու իսլամը և հետագայում  քայլեր է անում Արևմուտքում իսլամի ճշմարիտ կրոնը լուսաբանելու ուղղությամբ: Իհարկե, այն իսլամը, որը կես դարում ճանաչեց Շիմմելը, մեծապես տարբերվում է այն իսլամից, որ ներկայացվել է եվրոպացի  գիտնականների ու քրիստոնյա հոգևորականների կողմից: Նրանք խեղաթյուրել են ճշմարտությունը և իսլամի մարգարեին ներկայացրել որպես ագրեսիվ ու ռազմատենչ մարդ: Իսկ Շիմմելն այս երևույթը քննադատելով ու իսլամի մասին ուսումնասիրություններ կատարելուց հետո, գրում է. «Իսլամն արևմտյան երկրներում սխալ է հասկացվել և ներկայացվել է այնպսի մարդկանց կողմից, որոնք կամ լավ չեն ճանաչել իսլամը, կամ դիտավորյալ կերպով խեղաթյուրել են այն»: 

Շիմմելն ավելի քան 100 գիրք է հեղինակել իսլամական մշակույթի, իմաստնության և իսլամ աշխարհի հռչակավոր մարդկանց մասին՝ գերմաներեն, արաբերեն և անգլերեն լեզուներով:  Շիմմելի ամենահայտնի գրքերից մեկը «Մուհամմադը՝ Աստծու մարգարե» գիրքն է, որը հրատարակվել է գերմաներեն ու անգլերեն լեզուներով: Նա գրքում Մուհամմադին ներկայացնում է որպես ամենաբարձր մարգարե: Այս արևելագետի լայն մտահորիզոնը պատճառ է դարձել, որ իսլամի մեծ մարգարեի մասին լայնածավալ ուսումնասիրություն իրականացնի: Նա իր գրքում  ներկայացրել է այս կապակցությամբ մուսուլմանների և  ոչ մուսուլման մտավորականների հետազտությունները և իր տեսակետները: Շիմմելի խոսքերը հեռու են միակողմանիությունից:

Շիմմելն իր գրքում  դիմել է արևմտյան երկրներում ապրող ոչ մուսուլմաններին: Նա փորձել է ներկայացնելով իսլամի մարգարեի հոգևոր կերպարը, մաքրել նրան այն սխալ ընկալումներից, որ եղել են արևմտյան որոշ գիտնականների մոտ: Շիմմելն իսլամի մարգարեին ներկայացնում է որպես բարի և ճկուն անձնավորություն: Շիմմելը ճամփորդել է մեծ թվով իսլամական երկրներում և ընկալել, թե մուսուլմաններն ինչպիսի հարգանք են տածում իսլամի մարգարեի նկատմամբ: Նա գրում է. «Այս բարի մարգարեին հետևելը յուրաքանչյուր մուսուլմանի ստիպում է հարգել ու մեծարել նրան: Իսլամի մարգարեն հենց այդ առանձնահատկություններով է այսքան սիրված և հենց այդ պատճառով էլ նա գերել է մուսուլմանների սիրտն ու հոգին»:

Շիմմելը, վկայակոչելով ասվտրալացի գրող Արթուր Ջեֆրիին, գրում է. «Որոշ քրիստոնյաներ, անխոհեմաբար վիրավորել են մուսուլմաններին: Պատճառն այն է, որ նրանք չեն կարողացել ճիշտ ընկալել մարգարեի անձը:» Շիմմելը համոզված է, որ Արևմուտքը Մուհամմադի վերաբերյալ սխալ կարծիք է ունեցել: Նա նշում է, որ իսլամի մարգարեն ձևավորեց ամենահաջողված կրոնական շարժումն ամբողջ աշխարհում: Շիմմելը գրում է. «Մեր օրերում, երբ Արևմուտքն իսլամը համարում է ոչնչացած կրոն, մուսուլմանների զարթոնքը հիացմունք է պատճառում: Սակայն այս ինքնաճանաչողությունն Արևմուտքին ստիպեց ավելի ճիշտ հասկանալ մուսուլմանների մշակույթը և նորից ուսումնասիրել իսլամի կրոնական ու հասարակական սկզբունքները: Ես ևս ցանկանում եմ ոչ մուսուման ընթերցողին ցույց տալ, որ Մուհամամդը կարող է յուրաքանչյուր մարդու համար լավագույն օրինակ ծառայել և մարդը կարող է իր ամբողջ կյանքում նրան հետևել: Մուհամմադի նկատմամբ մուսուլմանների սերը մեծ է, ոգևորող ու խորը: Պատմության ընթացքում բազմաթիվ մարդիկ հարգանք են տածել նրա նկատմամբ ու նրան են դիմել: Այս մարգարեն  մշտապես եղել է բոլոր մարդկանց կյանքի համար լավագույն օրինակը և ինչպես Ղուրանում է ասվում ու ինչպես վկայում են մուսուլմանները նամազի ժամանակ, նա իրոք Աստծու մարգարեն է»:

Շիմմելն իր գրքում ասում է, որ Մուհամմադն ավելի  վեհ արժեքներ էր փնտրում, որոնք ավելի վեհ էին այն ծեսերից ու ավանդույթներից, որ կային իր ժամանակ: Նա երբեմն գնում էր Հարայի քարանձավ, որը մոտ էր Մեքքային և հենց  այնտեղ էլ առաջին աստվածային փոփոխությունը տեղի ունեցավ և Աստծու պատվիրաններն իջան նրա համար: Ղուրանի տարբեր այաներում ասվում է, որ Մուհամմադը մի մարդ էր, որի առանձնահատկությունները պատճառ դարձան, որպեսզի նա Աստծու կողմից ընտրվի որպես մարգարե: Իսլամի մարգարեն տեղյակ էր, որ այն, ինչ ուղարկվում է իրեն, միակ Աստծու անբացատրելի բարությունն է: Նա ընտրվել էր, որպեսզի Աստծու բարությունը հասցներ մարդկանց: Նա նոր ապրեալձև առաջարկեց և հսարակական և անձնական կյանքում, որպեսզի հավատացյալները կարողանան ընթանալ ճիշտ ուղով: Այլ խոսքով, մարգարեի վարքագիծը կարող է ապրելու համար լավագույն չափանիշը լինել:

Շիմմելի խոսքերով. «Մուհամմադն ուներ վեհ առանձնահատկություններ և հմայիչ արտաքին: Մարգարեի արտաքին գեղեցկությունն արտացոլում էր նրա ներքին գեղեցկությունը, քանի որ Աստված նրան ստեղծել էր կատարյալ: Ասվում է, որ երբ մարգարեն հարության գիշերը գնում էր Աստծու մոտ, իր հայացքից մի քանի կաթիլ իջավ երկրի վրա ու մի հոտավետ ծաղիկ աճեց: Մուհամմադի առանձնահատկությունների և հմայքի մասին գրվել են մեծ թվով բանաստեղծություններ ու գեղարվեստական ստեղծագործություններ»:

Գերմանացի արևելագետի տեսակետից, եթե Արևմուտքի ընթերցողները, որ մեծ մասամբ սխալ կարծիք ունեն Մուհամմադի մասին, հասկանան, որ մարգարեի ամենամեծ առանձնահատկությունը եղել է նրա համեստությունն ու բարությունը, կհիանան, քանի որ նա շատ ուշադիր էր կարիքավորների նկատմամբ: Մուհամմադն ապրում էր շատ պարզ, ինչը մարդկանց գրավում էր: Մարգարեի անսահման սերը տարածվում էր բոլոր մարդկանց վրա և  հատուկ ուշադրություն էր դարձնում հատկապես երեխաներին: Փողոցով անցնելիս մարգարեն բարևում էր նրանց ու դառնում երեխաների խաղընկերը: Իսկ մայրերի նկատմամբ նրա հարգանքն անասելի մեծ էր:   

Այնուհետև Շիմմելը գրում է. «Մարգարեի կյանքի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ նա կարողացավ համադրել իշխանությունն ու կրոնը: Մուսուլմանների տեսակետից, մարգարեն, աստվածային ուղերձը քարոզելու համար, պետք է օգտվեր աշխարհիկ միջոցներից, որպեսզի մարդկանց ցույց տար երջանկության ուղին: Այս առանձնահատկությունն ավելի է ընդգծում մարգարեի ճշմարտացիությունը: Մուսումանները, հակառակ Արևմուտքի ազատականների, կրոնն ու քաղաքականությունը չեն առանձնացնում իրարից: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ իսլամի մարգարեն, և ջիհադում և խաղաղության ժամանակ, և ճամփորդելիս ու ընդհանրապես կյանքի բոլոր փուլերում, մարդկայնության լավագույն օրինակն է: Այն ինչ նա արեց, հավերժ մնալու է որպես մարդկանց ուղեցույց»: