Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i122291-Իրանի_առանցքային_դերը_Պարսից_ծոցի_անվտանգության_մեջ_(2)
Թանգակին ունկնդիրներ, «Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում ուսումնասիրելու ենք Հորմուզի նեղուցի կարևորությունը տնտեսական և մշակութային տեսանկյունից: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2020 07:40 Asia/Tehran
  • Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ (2)

Թանգակին ունկնդիրներ, «Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում ուսումնասիրելու ենք Հորմուզի նեղուցի կարևորությունը տնտեսական և մշակութային տեսանկյունից: Ընկերակցեք մեզ:

Հորմուզի նեղուցը կարևոր է տարբեր պատճառներով: Այս նեղուցի կարևորության պատճառներից մեկն է՝ դրա տնտեսական նշանակությունը համաշխարհային տնտեսության մեջ և նրա դերը էներգիայի փոխանցման հարցում: Այս նեղուցով իրականացվում է արևելյան Ասիայի ու Եվրոպայի երկրների նավթի ու էներգիայի մատակարարումները,ինչը նույնպես կարևոր է արաբական երկրների համար: Այս Նեղուցով է իրականանում աշխարհի նավթի արտահանումների ավելի քան 30 տոկոսը: Օրական մոտ 18 միլիոն բարել նավթ, նավթային տանկերների միջոցով տեղափոխվում է աշխարհի տարբեր կենտրոններ, ներառյալ Չինաստան, Հնդկաստան, Եվրոպա, Միացյալ Նահանգներ և Ճապոնիա: Նեղուցը նաև հանդիսանում է միջազգային նավագնացության ամենակարևոր տարածաշրջաններից և ափամերձ երկրների համար տնտեսական զարգացման հիմնական աղբյուրներից մեկը: Այս տարածաշրջանի անվտանգությունը ոչ միայն այս տարածաշրջանի երկրների ընդհանուր տնտեսության վրա է ազդում, այլ նաև ազդում է որոշ անդրտարածաշրջանային երկրների տնտեսության վրա:

Հորմուզի նեղուցով է նավթ և էներգիա փոխադրվում  Արևելյան Ասիայի և եվրոպական երկրներ

Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի կարևորության մյուս պատճառը տնտեսական և տարանցիկ գործոններն են: Մեծ քանակությամբ նավթի պատճառով, որն Այս նեղուցի միջոցով մեծ քանակությամբ նավթ է փոխանցվում  համաշխարհային շուկա,ինչի բերումով Հորմուզի նեղուցը դարձել է աշխարհի ամենակարևոր նավթագազային կոնդենսատի տեղափոխման երթուղին:  ԱՄՆ էներգետիկայի տեղեկատվության վարչության U.S. Energy Information Administration (EIA) հայտարարության համաձայն, Պարսից ծոցի նավթն արտահանող արաբական երկրները, այդ թվում Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Կատարը 2018 թ.-ին, Հորմուզի նեղուցով արտահանել են օրական մոտ 21 միլիոն բարել նավթ և նաֆթամթերք, ինչը կազմել է այդ տարվա  համաշխարհային սպառման մոտ 21% -ը: Դա էական աճ է 2016 թվականի համեմատությամբ, երբ այն կազմում էր օրական մոտ 18 միլիոն բարել:

ԱՄՆ էներգետիկայի տեղեկատվության վարչության  տվյալներով՝ 2018 թվականին Հորմուզի նեղուցի՝ նավթի և տարանցիկ գազի կոնդենսատի 76 տոկոսը տեղափոխվել է ասիական շուկաներ: Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Սինգապուրը Հորմուզի նեղուցով փոխանցվող հում նավթի խոշորագույն գնորդներն են, որոնք տարածաշրջանից գնել են տարանցիկ նավթի և գազի կոնդենսատի 65 տոկոսը: Վաշինգտոնի ինստիտուտի արևմտյան Ասիայի հարցերով հետազոտող «Պատրիկ Կլաուսոն»-ն ասում է. «Եթե ​​Հորմուզի նեղուցը փակվի, համաշխարհային տնտեսությունը կփլուզվի»: Ընդգծելով, որ աշխարհի նավթի կարիքների շուրջ 40 տոկոսը անցնում է այս կենսական նշանակության մայրուղով, նա շեշտել է, որ եթե նեղուցը երկար ժամանակով փակի, համաշխարհային տնտեսությունը կփլուզվի:

Հորմուզի նեղուցի տնտեսական կարևորությունը և դրա դերը տարածաշրջանում էներգետիկ տարանցման հարցում

2018 թ․-ին  նավթի ու հեղուկացված բնական գազի (LNG) մոտ 33 տանկերներ , ամեն օր դուրս գալով Պարսից ծոցից և հատելով Հորմուզի նեղուցը  հում նավթը և բնական գազը տեղափոխում էին ասիական երկրներ,ներառյալ Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան և Հարավային Կորեա: Չնայած Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ 2016 թվականից ի վեր Հորմուզի նեղուցով տարանցվող անմշակ նավթի, նավթի կոնդենսատի և  նավթամթերքների ծավալը համեմատաբար կայուն է եղել: Հորմուզի նեղուցը նաև նշանակալի դեր ունի տարածաշրջանի երկրների էներգետիկ տարանցման հարցում , որն առավել նկատելի է այդ երկրների մեկ արտադրանքի տնտեսության պատճառով:  Սաուդյան Արաբիայի նավթի շուրջ 88 , Իրանի նավթի 90 , Իրաքի նավթի 98 տոկոսը, և Քուվեյթի ու Կատարի ամբողջ նավթը Հորմուզի նեղուցով արտահանվում է այլ երկրներ: Նավթից բացի, աշխարհի հետ տարածաշրջանի առևտրի 50 տոկոսն այս նեղուցով է իրականանում: Ելնելով այս վիճակագրությունից, կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանի երկրներն իրենց նավթն արտահանելու համար Հորմուզի նեղուցը փոխարինելու  սահմանափակ տարբերակներ ունեն։ 

Այն փաստը, որ աշխարհում նավթի այլ պաշարներն սպառվելուց հետո,Պարսից ծոցը կշարունակի ունենալ նավթի պաշարներ ,մեծացնում է Հորմուզի նեղուցի ռազմավարական և կենսական նշանակությունը:

Համաձայն կանխատեսումների,  նավթի համաշխարհային սպառումը մինչև 2021 թվականի սկիզբը կկազմի օրական 112 միլիոն բարել: Հետևաբար, Պարսից ծոցի նավթի համաշխարհային պահանջարկը կավելանա: Ընդհանուր առմամբ, նոր էներգետիկ ռազմավարություններում Պարսից ծոցի տարածաշրջանային դիրքի աճող նշանակությունը կարող է վերագրվել երկու գործոնի.1. Սպառման ծավալների ավելացում և, այդպիսով, հում նավթի պահանջարկի մեծացում.2. Նավթի պաշարների նվազում այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Հյուսիսային ծովը և, հավանաբար, Կենտրոնական Ամերիկան ​​և Կարիբյան ավազան:Կանխատեսումների համաձայն, Պարսից ծոցի տարածաշրջանին ցուցաբերվող գլոբալ ուշադրությունը կմեծանա առնվազն առաջիկա 25 տարիների ընթացքում: Չնայած արդյունաբերական երկրները այժմ փորձում են նվազեցնել իրենց կախվածությունը Պարսից ծոցի ռեսուրսներից ՝ գտնելով այլընտրանքներ, ինչպիսիք են ռուսական նավթը և Կասպյան ավազանը։Սական նրանք իևնույն ժամանակ նկատի ունեն, որ Ռուսաստանում, Կասպից ծովում և աշխարհի այլ երկրներում էներգետիկ ռեսուրսների կայունությունը Պարսից ծոցի էներգետիկ ռեսուրսների համեմատ  կլինի ավելի կարճատև և  ծախսատար։

Մինչդեռ, Կասպյան ավազանում նավթի պաշարների վերաբերյալ վիճակագրությունը շատ անիրատեսական ու ուռճացված է, և նավթի պակասի պատճառով այս ոլորտում շատ հորատանցքեր փակվել են:

Պարսից ծոցի տարածաշրջանի և Հորմուզի նեղուցի երկրները

Պարսից ծոցում նավթի առանձնահատկություններն են՝ մասվորապես, արտադրության ցածր գինը, բարձր որակը, առատությունը:Հետևաբար, Պարսից ծոցի տարածաշրջանում էներգետիկ անվտանգության և Հորմուզի նեղուցով դրա տարանցման հարցը դառնում է ավելի ու ավելի կարևոր:Այս առումով տարածաշրջանի երկրների էներգետիկ անվտանգությունը կապված է Հորմուզի նեղուցի անվտանգության հետ:Անկասկած, Պարսից ծոցի տարածաշրջանում նավթի և գազի կարիք ունեցող երկրները նույնպես պետք է ուշադրություն դարձնեն այս տարածաշրջանի անվտանգությունը չվտանգելու իրենց պատասխանատվությանը՝  ընդգծելով Պարսից ծոցից օտարերկրյա ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը:ԱՄՆ-ն և Բրիտանիան  հանդիսանալով Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող անապահովության  հեղինակները, այս տարածաշրջանի էներգիայի մեծ կարիք ունեն:Նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այդ երկրի որոշ պաշտոնյաների այն հայտարարությունները, թե Վաշինգտոնին Պարսից ծոցի էներգիան պետք չէ, անիրատեսական  են: Բրիտանիայում վարչապետ Գորդոն Բրաունի պաշտոնավարման օրոք  այդ երկրի նավատորմի նախկին հրամանատար և ազգային անվտանգության նախկին խորհրդական Լորդ Ուեսթը,  Financial Times- ին հայտնել էր․-Եթե ​​Հորմուզի նեղուցը փակվի,  Բրիտանիան մեծ ծախսերի առջև կկանգնի, որոնցից մեկը բնական գազի ներմուծման ծավալի կրճատումն է, ինչը կարող է հանգեցնել երկրում լուրջ ճգնաժամի: Նա շեշտեց, որ նման հարցը, անկասկած, կտրուկ կանդրադառնա բրիտանական տնտեսության վրա և կավելացնի նավթի ու  գազի համաշխարհային գները։

Մշակութային նշանակության առումով, Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը եղել են բազմաթիվ կրոնների և քաղաքակրթությունների խաչմերուկ:Հորմուզի նեղուցի մշակութային և սոցիալական նշանակությունը, առաջին հերթին, հիմնված է այն տարբեր մշակույթների վրա, որոնք առկա են տարաշրջանի  մերձակա երկրներում: Էթնիկական առումով այս տարածաշրջանը  արաբական և պարսկական երկու հիմնական էթնիկ խմբերի ապահով վայրն է, որոնք դարեր շարունակ ապրել են միասին:Բացի այդ, տարածաշրջանի տնտեսական կարևորության և արաբական երկրներում տիրող  իրավիճակի բերումով այս տարածաշրջանում են գտնվում մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում նաև Արևելյան Ասիայի երկրների,ներառյալ Բանգլադեշից և Ֆիլիպիններից: Օրինակ ՝ ՄԱԿ-ի 2018 թվականի տվյալներով, Սաուդյան Արաբիայի ընդհանուր բնակչության 30 տոկոսը բաղկացած է օտարերկրացիներից, որոնք կազմում են 10 միլիոն ներգաղթյալներ:Այս տարածաշրջանի մշակութային կարևորության առավել ակնառու կողմերից մեկն այն է, որ այն ոչ միայն իսլամական աշխարհի ծանրության կենտրոնն է, այլև Աստծո կողմից ուղարկված բոլոր աստվածային մեծ մարգարեները, այդ թվում ՝ Մովսես Մարգարեն, Հիսուս Քրիստոսը  և Մուհամմեդ մարգարեն եղել են այս տարածաշրջանում: Հուդայականության, քրիստոնեության և իսլամի հետևորդները դարեր շաորնակ կողք կողքի ապրել են այս աշխարհագրական տարածքում:

Քաղաքական, անվտանգության, տնտեսական և մշակութային առումով Պարսից ծոցի  և Հորմուզի նեղուցի նշանակությունը հաշվի առնելով, անշուշտ  տարածաշրջանի նավթով հարուստ երկրները պետք է ավելի շատ համագործակցություն ունենան տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու և  արտատարածաշրջանային երկրների հատկապես ԱՄՆ-ի և Բրիտանիայի ապակառուցողական միջամտությունը  կանխելու ուղղությամբ: Ըստ այդմ, Իրանը, որը պատմականորեն առանցքային դեր է ունեցել Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության մեջ, շեշտում է տարածաշրջանում երկրների անվտանգության համագործակցությունը և օտարերկրացիների ներկայությունը համարում է այս տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքը:Սա մի հարց է, որն Թեհրանի կողմից շեշտադրվել է Հորմոզի խաղաղության նախագծում:

Այս հաղորդման ընթացքում մենք քննարկեցինք Հորմուզի նեղուցի կարևորությունը տնտեսական և մշակութային տեսանկյունից: