Թիվ 655 չվերթն իրականացնող ինքնաթիռի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման տարելիցը
Իրանական 1367 թ․ թիր ամսի 12-ին (1988 թ․ հուլիս) ,«Իրան-Էյր» ավիաընկերության ինքնաթիռը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանից օդ բարձրացավ և ուղղություն վերցրեց դեպի Դուբայ, սակայն երբեք չհասավ նպատակակետին: Ներկայացնում ենք թիվ 655 չվերթն իրականացնող ինքնաթիռի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման տարելիցին նվիրված հատուկ հաղորդում։Ընկերակցեք մեզ։
290 քաղաքացիական ուղևորներով թիվ 655 չվերթը `12,000 ոտնաչափ բարձրության վրա, ԱՄՆ-ի ծովուժի «USS Վինսեննես»ռազմանավի արձակված հրթիռով, հավերժացավ պատմության մեջ:
Իրանի իսլամական հանրապետության «Էյր բաս»մակնիշի ինքնաթիռը 275 ուղևորներով և 16 անձնակազմով ,Բանդար Աբբասի օդանավակայանից մեկնեց դեպի Դուբայ: Ինքնաթիռը տեղական ժամանակով ժամը10:15րոպեին սկսեց բարձրանալ և , ժամը 10:24 րոպեին , հաղորդում է թռիչքի բարձրությունը 12,000 ոտնաչափ, և այդ ժամանակվանից օդաչուի կողմից այլևս կապ չի հաստատվել:Փաստորեն այդ պահից հետո , ինքնաթիռը թիրախն է դարձել Վինսենս ամերիկյան ռազմանավից արձակված մակերես- օդ դասի երկու հռթիռների և պայթելով Իրանի Հենգամ կղզու մոտակայքում, կործանվել է:Աղետի հետևանքով նահատակվեցին ինքնաթիռի բոլոր ուղևորները այդ թվում ՝ մինչև 12 տարեկան 66 երեխա, 52 կին և Հարավսլավիայի, Քուվեյթի, Աֆղանստանի,Հնդկաստանի, Պակիստանի, Իտալիայի, Շարժայի և Դուբայի, 46 քաղաքացիներ ,ներառյալ Իրանում Պակիստանի ռազմական կցորդը և նրա ընտանիքը:
Ամերիկացիները կործանեցին ինքնաթիռը և հրաժարվեցին պատասխանել մի հարցի:Նրանք ասացին, որ այդ նավի կապիտանը սխալվել է ,իսկ եթե նա սխալ էր, ի՞նչու հրամանատարին պարգևատրեցին մեդալով:
Նման հակասությունները շատ են ամերիկացիների վարքագծում: Հակասություններ, որոնք նույնիսկ շատ հստակ են պարզամիտների համար ։ԱՄՆ-ի գործող և տարօրինակ նախագահի պարագային ևս , բազմաթիվ են նման հակասություններ ու սխալներ:
ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի ցանկը շատ ծավալուն է ,որի մասին այս օրերին քաջ գիտեն միջազգային լրատվամիջոցները։ Նույնիսկ այդ երկրի լրատվամիջոցները ամաչում են աշխարհում ԱՄՆ-ի քայլերից և իրենց մեղավոր համարում այդ դեպքերի համար,քանի որ մինչև վերջերս նրանց բոլոր ջանքերը եղել են ԱՄՆ-ի մարդու իրավունքների վերաբերյալ կեղծ և սուտ պատկեր ներկայացնելը:Այժմ Եմենում, Պաղեստինում, Իրաքում և Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարողներին և երեխաներին սպանող վարչակարգերին ցուցաբերվող ԱՄՆ-ի ուղղակի աջակցությունը փաստ է, որի մասին իհարկե գիտի հանրային կարծիքը:
1988 թ․-ին տեղի ունեցած այս ողբերգական իրադարձությունը ևս բացառություն չէ:Այս դեպքի զոհերի հիշատակը ամեն տարի նշվում է այն պայմաններում ,երբ ԱՄՆ-ի հակամարդկային հանցագործությունների մասին ավելի սարսափելի լուրեր են հրապարակվում:Իրանի ժողովուրդը տարիներ է ինչ ենթարկվում է դաժան պատժամիջոցների և ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության թիվ մեկ թիրախն է:Այս պատժամիջոցները վերջին երկու տարիների ընթացքում խստացվել են ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության շրջանակում, այն էլ նրանց կողմից, ովքեր չարաշահելով մարդու իրավունքները տասնամյակներ է ինչ խախտում են մարդու հիմնարար իրավունքները ամբողջ աշխարհում :
Յուլիսի 3-ին ԱՄՆ-ի ակնհայտ ոճրագործությունը , որը հետևանքն էր տարածաշրջանում ԱՄՆ-ի ոչ ցանկալի ռազմական ներկայության ,չի ջնջվելու աշխարհի մարդկային պատմական հիշողությունից:
Ամերիկացի հանցագործների կողմից Իրանի ճամփորդատար ինքնաթիռի կործանումը , փաստորեն, Իրանի Իսլամական հանրապետության դեմ համաշխարհային իմպերիալիզմի դիմակայության շրջանակում արված ևս մեկ քայլ էր ՝ պատերազմի ճակատներում իրաքցի ագրեսորներին ուժեղացնելու համար:Ինքնաթիռի կործանումից հետո ,ԱՄՆ-ի պաշտոնատարները արդարացնելու համար իրենց աններելի հանցագործությունը իրարամերժ պատրվակներ բերեցին և փորձեցին թշնամական այդ քայլը մի սխալ ներկայացնել : Սակայն քանի որ Վինսենս ռազմանավը զինված էր ամենաարդիական ռադարային և համակարգչային համակարգերով, ինչպես նաև պարզ էր թռչող ինքնաթիռի տեսակը ,ուրեմն պարզ դարձավ, որ սխալի հավանականություն չի եղել , և այդ գործողությունը լիովին թշնամական է եղել:
Այս ոճրագործությունը,ևս գրանցվեց ԱՄՆ-ի կառավարության կողմից կատարված այլ հանցագործությունների սև ցուցակում և որպես սև բիծ ավելացավ ԱՄՆ-ի ահաբեկչական և հանցավոր գործողությունների ցուցակին:Իրանի ճամփորդատար ինքնաթիռի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմամբ և դրանից հետո `ԱՄՆ-ի պաշտոնատարների ստախոսություններով և քողարկումներով ,խաղի վերածվեց միջազգային իրավունքը:Այս գործընթացում հասարակական կարծիքը ապակողմնորոշվեց, և աշխարհի որոշ կառավարություններ ևս իրենց անտարբերությամբ, առիթ ընձեռնեցին ԱՄՆ-ին, շարունակելու այդ խաբեբայությունը:
Թիվ 655 ճամփորդատար թռիչքի դեմ միտումնավոր հարձակման առումով ԱՄՆ-ի ահաբեկչական հարձակումը,մեկ անգամ ևս հաստատեց ,որ կեղծ են ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների մասին հայտարարությունները:Առաջին հակազդեցությամբ ,Սպիտակ տունը այս ինքնաթիռը հայտարարեց ռազմական,սակայն երբ ջրի վրա տարածվեցին կանանց և երեխաների անկենդան դիակները ,պարզվեց ամերիկացիների սուտ հայտարարությունները :Հաջորդ փուլում ԱՄՆ-ն այդ քայլը ներկայացրեց սխալմունք ,սակայն երբ կրակելու հրահանգ արձակած հրամանատարին պարգևատրեցին մեդալով ,պարզվեց որ այդ քայլը սխալմունք չի տրվել :
Այս ոճրագործությունից հետո, 1988 թվականի հուլիսի 5-ին ,Իրանի Իսլամական Հանրապետությունը, Անվտանգության խորհրդի նախագահին ուղղած նամակով , պահանջեց հրատապ նիստ ,խնդրին հետամուտ լինելու համար: Նիստին մասնակցում էին Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակի ԱԳՆ դոկտ.Վելայաթին և ԱՄՆ-ի ժամանակի փոխնախագահ Ջորջ Բուշը: Իրանի ժամանակի արտգործնախարարն իր ելույթի ընթացքում ,Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը համարեց տարածաշրջանում անօրենության ու չարիքի գործոն ,որի հետևանքը ոչ այլ ինչ է եթե ոչ անապահովություն: Անվտանգության խորհրդից և ԻԿԱՕ-ի խորհրդից բացի , Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև բողոք ներկայացրեց Հաագայի Արդարադատության միջազգային ատյանին: Այնուամենայնիվ, ԻԿԱՕ-ն (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը) ևս հեռու չմնաց քաղաքական խնդիրներից, և տեխնիկական զննում անցկացնելու և Անվտանգության խորհրդին ճանապարհ ներկայացնելու փոխարեն, բավարավեց միայն ցավակցել զոհվածների հարազատներին :Չնայած ,որ ապացուցվեց ոճրագործության միտումնավոր լինելու հանգամանքը,սակայն Վինսենս ռազմանավաի անձնակազմից և ոչ մեկը ,ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց ,այլև ռազմանավի հրամանատարն իր առաքելության ավարտին արիության մեդալով պարգևատրվեց իրանական ճամփորդատար ինքնաթիռը խոցելու և 290 ուղևորներին ոչնչացնելու համար:
Չորս տարի անց «Նյու յորք թայմզ»-ը մի զեկույցով ,որը պարունակում էր մի քանի նոր կետեր գրեց.«Վինսենս ռազմանավը գտնվում էր Իրանի բարձրավանդակի ջրերում և ոչ թե միջազգային ջրերում ,սակայն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը ,այն ժամանակ քողարկեց այդ իրողությունը: Ռեյգանի նախագահության շրջանում ԱՄՆ-ի զինյալ ուժերի համատեղ շտաբի պետ ծովակալ Վիլիամ Քրաունը ,Բի.Բի.Սի լրատվական ցանցին տված ասուլիսում շեշտել է.«Վինսենս ռազմանավը ,որը կրում էր հեռահար հրթիռներ ու թնդանոթներ, առանց որևէ պատճառի անցել էր Իրանի ջրային տարածք:Դա ապացուցում է,որ ռազմանավը միտունավոր պատրաստվել էր չար նպատակի համար: Ամերիկացի պաշտոնատարները, ովքեր 1983-ին հարավային Կորեայի ճամփորդատար ինքնաթիռի կործանումը համարել էին բարբարոսություն ,պահանջելով նախկին Խորհրդային միության ավիագծերի դեմ միջացգային բոյկոտ սահմանել ,Իրանի ճամփորդատար ինքնաթիռի դեմ միտումնավոր հրթիռային հարձակումից հետո փորձեցին վկայակոչելով կեղծ քարոզչությունները և անհիմն հայտարարությունները ,աղետը փոքր ներկայացնել և 290 անմեղ մարդկանց զոհվելը ներկայացնել որպես դժբախտ պատահար։
ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ռոնալդ Ռեյգանի տեղակալ ՝հայր Ջորջ Բուշը ,իրանական Էյր բաս ինքնաթիռի դեմ հրթիռային հարձակումից մեկ ամիս անց ասաց.«Ես երբեք ԱՄՆ-ի անունից ներողամտություն չեմ հայցելու :Ինձ համար կարևոր չէ թե ինչ է կատարվել: Ինձ համար իրականությունը կարևոր չէ»: Վինսենս ռազմանավի առաջին կապիտան ,հրամանատար Վիլիամ Ռաջերզը ևս բացարձակապես հայտարարեց .«Եթե հարյուր անգամ էլ նույն դեպքը պատահի ես կհրահանգեմ կրակել»:
Իհարկե, ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից նման խոսքեր լսելը նորություն չէ: Քանի որ ԱՄՆ-ը,այս բնագավառում երկար պատմություն ունի: Հիրոսիմայի և Նակազակիի ռմբակոծության մեջ ատոմական զենքի օգտագործումը և ավելի քան 220,000 խաղաղ բնակիչների սպանվելը, 1846-ից1848 թվականներին Մեքսիկայի պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործություններ իրականացնելը,1899-ից 1992 թվականներին Ֆիլիպիններում պատերազմական ոճրագործություններ կատարելը և առնվազն 200.000 խաղաղ բնակիչների սպանությունը, 1955-ից 1975 թվականներին Վիետնամի պատերազմի տարիներին հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների սպանությունը, աշխարհի զանազան երկրներում տասնյակ զինվորական հեղաշրջումներ իրականացնելը,ինչպես 1953 թվականի օգոստոսի 18-ին, Իրանում կատարված հեղաշրջումը, Իրանի և Իրաքի քաղաքների և գյուղերի դեմ հարձակումների ժամանակ քիմիական զենք օգտագործելու հարցում Սադդամին աջակցելը, գաղտնի բանտեր կառուցելը և Գուանտանամո ու Աբուղորայբ բանտերում բոլոր տեսակի խոշտանգման մեթոդներ կիրառելը,և այս օրերին, ԱՄՆ-ում հակառասիտական ցույցերի ճնշումը ,ԱՄՆ-ի անմարդկային ոճրագործությունների անավարտ ցանկի մաս են կազմում: ԱՄՆ-ն այս սև վկայականով, ոչ միայն իրավունք չունի դատողություն անել այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակի մասին, այլև նրան պետք է դատի տալ և պատժի ենթարկել պատերազմական հանցագործությունների դատարանում: