Իրանը՝ ահաբեկչության ամենամեծ զոհը (2.Հատուկ հաղորդում «Ամերիկյան մարդու իրավունքների » շաբաթվա առիթով)
1979թ. իսլամական հեղափոխության հաղթանակից իվեր ԱՄՆ-ն պատժամիմջոցներ է սահմանել Իրանի դեմ: Այս քայլը, որ համարվում է մի ժողովրդի դեմ իրականացվող տնտեսական ահաբեկչություն, այսօր դարձել է հակամարդկային հանցագործություն, իր մեջ ներառելով նաև դեղերի ու բժշկական պարագաների ներմուծման սահմանափակումները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերականգնելով հակաիրանական պատժամիջոցները և խստացնելով դրանք, հակամարդկային հանցագործություն է իրականացրել: ԱՄՆ-ի կառավարությունն այն երկրներին, որ չեն հարգել հակաիրանական պատժամիջոցները ենթարկել է քաղաքական ծանր ճնշումների, բանկային ու ֆինանսական խիստ տուգանքների, որպեսզի այդ հակամարդկային հանցագործությունը իրականանա ամենաբարձր մակարդակով:
ԱՄՆ-ն այդ քայլերով մեծ դժվարություններ է առաջացրել իրանցիների համար և այս խնդիրը ապագայում պետք է արծարծվի միջազգային ինչ-որ դատարանում: Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի մեկնաբանությամբ.«Այժմ բժշկական ահաբեկչությունն էլ գումարվել է ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը և աշխարհը չպետք է սրանից ավել լռություն պահպանի այս հանցագործության դեմ: ԱՄՆ-ի բռնապետ նախագահի այս կեղտոտ քայլը հակամարդկային հանցագործության բացահայտ նմուշ է:
Այժմ մոտ վեց ամիս է, ինչ աշխարհը պայքարում է Կովիդ-19 հիվանդության դեմ: Այն դեպքում, երբ մեծ թվով երկրներ իրենց ողջ ուժը կենտրոնացրել են այս հիվանդության տարածումը վերահսկելու և հիվանդներին բուժելու համար, Իրանի ժողովուրդը մի կողմից պայքարում է այս վիրուսի դեմ և մյուս կողմից բախվում ԱՄՆ-ի անմարդկայիան ու դաժան պատժամիջոցների հետ:
Չպետք է մոռանալ, որ նույնիսկ կորոնավիրուսի տարածումից շատ առաջ, իրանցիների առողջության և Իրանի բուժման համակարգի վրա դեղորայքի ոլորտում սահմանված պատժամիջոցների ազդեցությունը ապացուցվել էր և եթե նախկինում կասկածներ կային իրանցիների առողջության վրա պատժամիջոցների թողած ազդեցության վերաբերյալ, այսօր կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ոչ մի կասկած չկա այս կապակցությամբ և ամերիկացի պաշտոնյաներն իրենք խոստովանում են, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը նախագծվել է քաղաքացիների մոտ Իրանի իշխանության նկատմամբ դժգոհություն առաջացնելու նպատակով:
Իրանի դեմ, նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ի կողմից դեղերի ու բժշկական սարքավորումների վաճառքի համար սահմանված պատժամիջոցները դեմ են մարդասիրական սկզբունքներին ու միջազգային օրենքներին:
ԴԵղերի և բժշկական սարքավորումների վաճառքի նկատմամբ սահմանված էմբարգոն ու նաև այն պատժամիջոցները, որ իրանցիներին զրկում են դեղերի ու բուժսարքավորումների հասանելիությունից ուղղակիորեն վտանգում են ժողովրդի կայնքը և բացահայտ սպառնալիք է ոււղված մարդկային կյանքի իրավունքի դեմ, որով խախտվում են մարդկային ամենահիմնական իրավունքները:
Հիմնվելով այս կետերի վրա Իրանը կարող է Միջազգային քրեական դատարանին հայց ներկայացնել ԱՄՆ նախագահի դեմ:
Ցավոք միջազգային համակարգի մեխանիզմը պասիվ դիրքորոշում է ընդունել ԱՄՆ-ի ահաբեկչական կառավարության ու նրա հակամարդկային քայլերի դեմ:
Ազատախոհ մարդկանց սպանության քաղաքականությունը ու նույնպես ժողովուրդների պահանջների դեմնմիակողմանի ու անօրինական քայլերը և նրանց անվիճելի իրավունքների ոտնահարումը ոչ միայն այսօր, այլ դարեր է ինչ իրականացվում է ԱՄՆ-ի կողմից: Երկար տարիներ է ինչ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանելով ու միջազգային հանրության կողմից պատասխանատվության չենթարկվելով, ամենայն վստահությամբ ամենադաժան հանցագործություններն է իրականացրել մարդկության դեմ:
Դատարանի կանոնադրության 6-րդ հոդվածի համաձայն, խաղաղ քաղաքացիների դեմ ծավալուն կամ կազմակերպված հարձակման մեթոդով անձանց զանգվածային ոչնչացումը հակամարդկային հանցագործություն է համարվում: Մյուս կողմից դատարանի 1996թ. նոյեմբերի 29-ի որոշման մեջ հստակեցվել է, որ հակամարդկային հանցագործությունները դասվում են այն բռնությունների շարքում, որոնք թիրախ դարձնելով կենդանի էակների ամենահիմնական իրավունքները, ինչպես կյանքի ու ազատության իրավունքները, վնաս են հասցնում նրանց ֆիզիկական և հոգեկան առողջությանն ու մարդկային արժանապատվությանը:
Դեղերի դեմ սահմանված պատժամիջոցները հակամարդկային այն արարքներից են, որ տարածվածության պատճառով դրանց հետևանքները ակնհայտ են դառնում մարդկության կյանքում, ինչը բավարար փաստ է այս հանցանքը ապացուցելու համար: ԱՄՆ-ի պատժամիջոցներն ունեն այս հատկանիշները:
Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում խստացնելով ու շարունակելով անօրինական պատժամիջոցները, տնտեսական ու բժշկական ահաբեկչությունը, ԱՄՆ-ն հասել է մարդկության դեմ հանցագործությունների մակարդակի:
ՄԱԿ-ում «Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ համաշխարհային պայքարի վրա միակողմանի բռնի քայլերի ազդեցության քննարկումը» թեմայով նիստի ընթացքում ունեցած ելույթում անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի ցավալի պայմաններին դիմակայող երկրների դեմ ԱՄՆ-ի կողմից գործադրվող բռնի միջոցներին, կառույցում Իրանի մշտական ներկայացուցիչ «Մաջիդ Թախտ Ռավանչին» հստակեցրել է.«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելեու համար դեղերին ու անհրաժեշտ սարքավորումներին հասանելիությունը բոլոր երկրների իրավունքն է, սակայն ԱՄՆ-ի միակողմանի քայլերը մեծ ու լուրջ խոչընդոտներ են համարվում այս խնդրի իրականացման ճանապարհին»:
Նշելով որ ԱՄՆ-ն հավակնում է սննդամթերքն ու բուժսարքավորումները չեն ներառվում իր կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում, Թախտ Ռավանչին հիշեցրել է.«Միջազգային առևտրից ու բանկային համաշխարհային համակարգից մի երկրի զրկելը, այդ երկրին լիովին զրկում է առկա ֆինանսական մեխանիզմներով դեղերի ու սննդամթերքի հասանելիությունից»:
Անբուժելի հիվանդներին անհրաժեշտ դեղամիջոցներից զրկելը միջազգային իրավունքների համաձայն ցեղասպանություն է համարվում:
Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժ սահմանելու մասին ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ այս կարգի հանցագործությունների հեղինակներին պետք է պատասխանատվության ենթարկել՝ հանցագործության կատարման վայր հանդիսացող երկրի դատարանի կամ ՄՔԴ-ի կողմից, որի արժանավորությունը հաստատել են դաշնակից պետությունները: Ուստի կարող ենք մատնանշել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նշանակությունը, որ խորհրդին անդամակցող երկրների ձայներով սկսվում է հատուկ մի երկրում մարդու իրավիճակների քննարկման գործը: ԱՄՆ-ի դատավարությունը ավարտին հասցնելու գործում այս խորհուրդը շոշափելի դեր կարող է ունենալ:
Միջազգային հանրությունը պետք է ամրապնդելով համերաշխությունը մերժի ու դատապարտի ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական քայլերը, որպեսզի այս ճգնաժամը վերահսկվի մարդկային արժեքների ու բարոյական սկզբունքների հիմունքներով: ՄԱԿ-ը և միջազգային այս կազմակերպության անդամ երկրները պարտավոր են ԱՄՆ-ի դաժան ու ավերիչ քաղաքականությունները դադարեցնելու հարցում ուղեկցել Իրանի ժողովրդին ու կառավարությանը, որպեսզի ավելի շատ մարդիկ այս քաղաքականությունների զոհը չդառնան:
Քաղաքական գիտությունների ու միջազգային հարաբերությունների դասախոս «Ջամալ Զահրանը» այս կապակցությամբ ասում է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների շարունակումը այն էլ կորոնավիրուսի տարածման պայմաններում մարդկության դեմ կատարվող հանցագործություն է համարվում: Այն դեպքում, երբ աշխարհը այս պայմանների համար Իրանի ժողովրդից ներողություն է խնդրում, ԱՄՆ-ի նախագահն արժանի է դատի տրվի ՄՔԴ-ում»: