Առողջապահական հանդես (12.Գլխացավեր)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i122346-Առողջապահական_հանդես_(12.Գլխացավեր)
Առողջապահական հանդես հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք Ձեզ ծանոթացնել տարբեր հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը և ներկայացնել դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդները, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջությանը նպաստող ճանապարհները: Մենք նպատակ ունենք միայն ձեր տեղեկացվածության մակարդակը բարձրացնել և երբևէ չենք հավակնում որևէ հիվանդության համար բուժում առաջարկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2020 09:00 Asia/Tehran

Առողջապահական հանդես հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք Ձեզ ծանոթացնել տարբեր հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը և ներկայացնել դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդները, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջությանը նպաստող ճանապարհները: Մենք նպատակ ունենք միայն ձեր տեղեկացվածության մակարդակը բարձրացնել և երբևէ չենք հավակնում որևէ հիվանդության համար բուժում առաջարկել:

Նախորդ հաղորդման ընթացքում   խոսեցինք գլխացավի տեսակների  և  դրանց պատճառների մասին: Այսօր կանդրադառնանք գլխացավերը բուժելու և կանխելու եղանակներին:

Տարատեսակ գլխացավերի բուժումը տարբեր է լինում: Գլխացավերի մեծ մասը վտանգավոր չեն և հնարավոր է այն բուժել պարզ մեթոդներով: Եթե ​​գլխացավը շարունակվում է , պետք է դիմել մասնագետ բժշկի և բուժվել անհրաժեշտ դեղամիջոցներով:

Թեյն իր հակաօքսիդիչ և հակաբորբոքային հատկությունների պատճառով նվազեցնում է սթրեսը և թեթևացնում է գլխացավը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քրոնիկ ջրազրկումը գլխացավերի և միգրենի ընդհանուր պատճառներից է համարվում: Ջուր խմելն օգնում է բուժել գլխացավը: Օրվա ընթացքում բավական քանակությամբ ջուր խմելը և ջրալի սնունդ ընդունելն օգնում է գլխացավերի կանխմանն ու  բուժմանը։

Մագնեզիումը կարևոր նյութ է, որին կարիք ունի մարմինը և կարևոր դեր է խաղում ուղեղի և մարմնի միջև ազդանշանները փոխանցելու մեջ: Մագնեզիումի սպառումը արդյունավետ միջոց է գլխացավը բուժելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական 600 միլիգրամ մագնեզիում ցիտրատով բուժելը մեղմում է միգրենային  գլխացավերը:  Մագնեզիումի հավելումների օգտագործունը որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել կողմնակի բարդություններ, ինչպիսին է լուծը: Ուրեմն ավելի լավ է գլխացավերը այս նյութի  ցածր դոզայով բուժել:

Քնի պակասը շատ առումներով կարող է վնասակար լինել առողջության համար  և  որոշ մարդկանց մոտ գլխացավ պատճառել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր  քիչ են քնում, ավելի ծանր գլխացավեր ունեն: Այնուամենայնիվ, չափազանց շատ քնելն էլ կարող է գլխացավ առաջացնել: Նորմալ քունը գիշերը պետք է լինի  մոտ 7-ից 9 ժամ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հիստամինի նկատմամբ զգայունություն ունեցող մարդկանց մոտ այդ նյութի սպառումը կարող է ուժեղացնել միգրենային գլխացավերը:

Հիստամինով հարուստ սննդամթերքից չօգտվելը կարող է օգտակար լինել կրկնվող գլխացավերը կանխելու  համար:

Հիստամին են պարունակում այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ֆերմենտացված պանիրը (չեդարի պանիր, պարմեզան), սպանախը, ավոկադոն, մածունը, ձիթապտուղը, թթուն, հոթդոգը, երշիկեղենը և նրբերշիկը: Հիստամին է պարունակում  նաև բանջարեղենը, ,այդ թվում  թթու կաղամբը և ճակնդեղի թթուները, ինչպես նաև կաթնամթերքը, ներառյալ կաթնասերը։  Մայոնեզը և աղցանի սոուսները, ապխտած ձուկը, սնկերը, սմբուկը և տոմատի սոուսը, կարմիր պղպեղի սոուսը և մրգերը, ինչպիսիք են ծիրանը, կեռասը, թութը, արմավը, դեղձը, արքայախնձորը, սալորը, չամիչը և այլ մթերքներ ևս պարունակում են հիստամին :

Գլխացավերը բուժելու համար կարելի է  օգտագործել բուսական յուղեր: Անանուխի յուղը շնորհիվ մոնոլիտի բարձր մակարդակի պատճառով կարող է օգնել գլխացավերը, մկանների ցավերը  բուժելու համար և բացել քթածակերը: Երիցուկի յուղն էլ կարող է օգնել գլխացավերի բուժմանը: Նարդոսի յուղը  հակաբորբոքային հատկություններով կարող է օգնել ազատվել գլխացավից, անհանգստությունից, սթրեսից, անքնությունից և մկանների ցավերից:

Գլխացավերը կանխելու մեկ այլ եղանակն է վիտամին B-Complex- ի ընդունումը: B վիտամինների խումբը կարևոր դեր է խաղում մարմնում: Օրինակ դրանք օգնում են սինթեզել նեյրոհաղորդիչները և սնունդը վերածել էներգիայի: Որոշ B վիտամիններ կարող են պաշտպանողական ազդեցություն ունենալ գլխացավերի դեմ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ (B2), B12 և (B6) և վիտամին B- ն ընդհանուր առմամբ կարող են օգնել գլխացավերի բուժմանը: B խմբի որոշ վիտամիններ կարող են պաշտպանողական ազդեցություն ունենալ գլխացավերի դեմ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ (B2), B12 և (B6) և վիտամին B- ն ընդհանուր առմամբ կարող են օգնել գլխացավերի բուժմանը: B վիտամինները լուծվում են ջրում և դրա ավելցուկն  արտազատվում է մեզի միջոցով:

Սառցե կոմպրեսի օգտագործումն էլ կարող է օգնել գլխացավերի բուժմանը: Պարանոցի կամ գլխի վրա սառը կոմպրես օգտագործելը նվազեցնում է բորբոքումները:

Դիետայի բարեկարգումը գլխացավը կանխելու ևս մեկ միջոց է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշակի մթերքները գլխացավ են պատճառում: Ֆերմենտացված պանիրը, ալկոհոլը, շոկոլադը, ցիտրուսային մրգերը և սուրճը ամենատարածված սնունդներն են, որոնց մասին զեկուցվել  է  միգրենային գլխացավ  ունեցող մարդկանց կողմից և սննդակարգից դրանց հանելը, կօգնի բուժել գլխացավերը:

Թեյը կամ սուրճը, որը պարունակում է կոֆեին, կարող են թեթևացնել գլխացավերը: Կոֆեինը բարձրացնում է զգոնությունը և խթանում արյան անոթներին, այն նաև օգնում է բարձրացնել գլխացավի բուժման տարածված դեղամիջոցների արդյունավետությունը, ինչպիսիք են իբուպրոֆենը և ացետամինոֆենը:

Տաք ջրով ցնցուղ ընդունելը կարող է օգնել ցրտառությունից առաջացած գլխացավի բուժմանը կամ  մեղմել ջերմությունը և նվազեցնել սթրեսը: Յոգան հիանալի միջոց է թեթևացնելու սթրեսը, բարձրացնելու ճկունությունը, նվազեցնելու ցավը  և բարելավելու կյանքի որակը:

Յոգան կարող է օգնել նվազեցնել և նույիսկ բուժել գլխացավը:

Խուսափեք  օծանելիքերից և լվացող նյութերի ուժեղ հոտերից, քանի որ դրանք կարող են գլխացավ առաջացնել որոշ մարդկանց մոտ: Հոտերի նկատմամբ ալերգիան կոչվում է «Օսմոֆոբիա» որը տարածված է միգրենով տառապող հիվանդների մոտ:

Ծխախոտի ծխց, օծանելիքի հոտից խուսափելը կօգնի բուժել գլխացավը:

Մերսումը մեծացնում է արյան շրջանառությունը և նվազեցնում գլխացավերը: Այս մեթոդը շատ արդյունավետ է նյարդային գլխացավերի համար:

Պարանոցի և ուսերի թմրելը կարող են  նաև գլխացավեր առաջացնել , որոնք կարող են թեթևանալ մերսման միջոցով:

 

Երբեմն կանոնավոր և խորը շնչառությունն օգնում է գլխացավի բուժմանը: Թեթև սպորտը նաև օգնում է նվազեցնել գլխացավը: Ամենահեշտ մարզաձևերից մեկը քայլելն է:

Մութ սենյակում հանգստանալը կամ նստելը նույնպես օգնում է մեղմել միգրենային գլխացավը։

Կոճապղպեղը տնային միջոց է գլխացավերի անհապաղ թեթևացման համար: Կոճապղպեղը օգնում է նվազեցնել գլխի արյան անոթների բորբոքումն ու նվազեցնում է ցավը: Գլխացավերը բուժելու համար դուք կարող եք խմել կոճապղպեղի արմատը թեյով:  Այն օգնում է  մարսելուն և սրտխառնոցը թեթևացնելու համար: Գլխացավերը բուժելու համար դուք կարող եք կոճապղպեղի արմատից պատրաստված թեյ խմել: