Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ(1)
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, արդեն 12 տարի անընդմեջ, յուրաքանչյուր տարին անվանում է որոշակի կոչով, որպեսզի ժողովուրդն ու կառավարությունն իրենց ուշադրությունը սևեռեն հասարակությանը հուզող ամենակարևոր խնդիրների վրա:
2008թ. Իրանի առաջնորդը հռչակել էր Նորարարության ու բարգավաճման, 2009թ. Սպառման ձևի բարեփոխման տարի: 2010 թ՝ Կրկնակի ջանքերի ու աշխատանքի, 2011 թ Տնտեսական ջիհադի, 2012թ . Ազգային արտադրության և ներդրումների աջակցության տարի: 2013 թ․ հռչակվել է որպես Քաղաքական ու տնտեսական զարգացման տարի, 2014թ ՝ տնտեսության, մշակույթի և ջիհադական կառավարման, 2016թ՝ Դիմադրողական տնտեսության, 2017թ․ Արտադրության ու զբաղվածության, 2018թ. Իրանական արտադրությանն աջակցելու, 2019 թ Արտադրության բարգավաճման և 2020 թ․ Արտադրության թռիչքի տարի:
Շատ փորձագետների կարծիքով, ներկա դրությամբ, արտադրության զարգացումն այնքան էլ արդյունավետ չի լինի, եթե գիտական ու գործնական, քայլեր չձեռնարկվեն որպեսզի ներկա կիրավիճակը բարեփոխվի և երկրի ներուժը լիարժեք օգտագործվի: Այս կապակցությամբ, արտադրության ու տնտեսության թռիչքը նաև տեղի է ունեցել արդյունաբերական մի շարք երկրներում՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում Չինաստանում: Այդ երկրներն այնքան մեծ արտադրական թռիչք են գրանցել, որ կարողացել են նվազեցնել տնտեսապես զարգացած երկրների հետ իրենց տարածությունը և վերածվել արդյունաբերական բևեռների:
Այս տարին, որն Իրանի առաջնորդի կողմից հռչակվել է որպես արտադրության թռիչքի տարի, պայմանավորված է մի շարք սկզբունքներով: Հեղափոխության առաջնորդը կարևորել է արտադրության զարգացումը և տնտեսության դիմադրողականության բարձրացումը, ինչպես նաև հավատքը ներքին կարողության նկատմամբ: Այս սկզբունքը որպես անհրաժեշտ հիմք, պետք է ծառայեցնել հաջողության համար: Իրանը տարիների ընթացքում կարողացել է բազմաթիվ տնտեսական նախագծեր իրականացնել և մեծ փորձ ունի և պատերազմի ժամանակաշրջանից և պատժամիջոցներից: Եվ ունենալով մեծ ներուժ, Իրանը ներկայումս գտնվում է կարևոր ժամանակաշրջանում ու պարտավոր է իր ջանքերն ու եռանդը մեծացնել ու քայլեր անել՝ արտադրական թռիչքի ուղղությամբ, հիմնվելով երկրում իրականացվող ներդրումների վրա: Հեղափոխության առաջնորդը բոլոր գործարարներին ու ներդրողներին կոչ է արել քայլեր անել երկրի զարգացման ուղղությամբ: Հետևաբար, արտադրական թռիչքը կարելի է որակել որպես Իրանի արտադրական նպատակների ուղղությամբ արվող քայլ:
Այս հեռատես քաղաքականության նպատակն ավելի շուտ ազգային շահերին ուշադրություն դարձնելն է և այս ուղղությամբ հաջողւթյուններ արձանագրելու համար, անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ: Նախ պետք է երկրի արտադրական ու տնտեսական պաշարներից ճիշտ օգտվել: Իսկ դիամդրողական տնտեսության ոլորտում հաջողում է այն երկիրը, որ կարողանում է իր ներքին հնարավորություններից ու ներուժից օգտվել՝ այլ տնտեսությունների հետ շփման ժամանակ: Արտադրության թռիչք գրանցելու համար, կարելի է ձևավորել արտադրության նոր ձևեր, խոշոր տնտեսության նախագծերն իրականացնելու նպատակով: Արտադրության վրա պետք է կենտրոնանալ, սակայն նոր տեխնոլոգիաներով և պահպանելով բարոյական ու հոգևոր արժեքները: Տնտեսական կենտրոններն այդ թվում՝ արտադրամասերը, չեն կարող մեծ փոփոխություններ առաջացնել երկրում, եթե չփոխվի երկրի տնտեսական ու առևտրային վարքագիծը: Ուստի տնտեսությունը զարգացնլու համար, պետք է ուշադրություն դարձնել բոլոր գործոններին: Այս ուղղությամբ, կարելի է ուսումնասիրել այլ երկրների փորձը:
Որպես օրինակ, երկրորդ աշխարհամարտի ընթացքում, Ճապոնիայի տնտեսությունը քայքայվեց: Սակայն հատուցումները վճարելուց հետո, երկրի տնտեսությունը կրկնակի աճ գրանցեց՝ կենտրոնանալով արտադրության վրա: Ճապոնիան այսպիսով կարողացավ կրճատել արտասահմանյան ապրանքների ներմուծումը,բարձրացնելով ներքին արտադրական ուժը ,իսկ երբ բացեց իր դռները ներկրվող ապրանքների համար, ներքին արտադրանքն արդեն մրցակցության կարողություն ուներ: Այսինքն՝ Ճապոնիայի արդյունաբերությունն ունենալով մասնագետ ու բանիմաց արհեստավորներ ու հմուտ մասնագետներ, հիմք դրեց Ճապոնիայի նոր ու ժամանակակից արտադրությանն այն էլ 19-րդ դարի կեսերին: Այդպիսով, այդ երկրի արդյունաբերությունը մեծ զարգացում գրանցեց: Հնդկաստանն ու Բրազիլիան նույնպես զարկ տվեցին ներքին արտադրությանը: Իսկ Հարավային Կորեան ու Թուրքիան կենտրոնացան ներկրման վրա: Իրանն ունենալով մեծ հնարավորություններ, ներդումնե և աշխատուժ, տարբեր ոլորտներում նոր և տեղային նախագծերի կարիք ունի: Դիմադրողական տնտեսության օրինակը բարձր ճկունության շնորհիվ, կարող է այս գործընթացի ուղղությամբ նոր մոդելների հիմք դառնալ: Իսկ այս ուղղությունը կարող է համարվել ԻԻՀ նոր ռազմավարությունը ներկա պայմաններում, նկատի առնելով միջազգային իրավիճակը: