Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i122348-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ(1)
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, արդեն 12 տարի անընդմեջ, յուրաքանչյուր տարին անվանում է որոշակի կոչով, որպեսզի ժողովուրդն ու կառավարությունն իրենց ուշադրությունը սևեռեն հասարակությանը հուզող ամենակարևոր խնդիրների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2020 09:55 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, արդեն 12 տարի անընդմեջ, յուրաքանչյուր տարին անվանում է որոշակի կոչով, որպեսզի ժողովուրդն ու կառավարությունն իրենց ուշադրությունը սևեռեն հասարակությանը հուզող ամենակարևոր խնդիրների վրա:

2008թ. Իրանի առաջնորդը հռչակել էր Նորարարության ու բարգավաճման,  2009թ.  Սպառման ձևի բարեփոխման տարի: 2010 թ՝ Կրկնակի ջանքերի ու աշխատանքի, 2011 թ Տնտեսական ջիհադի, 2012թ . Ազգային արտադրության և ներդրումների աջակցության տարի: 2013 թ․ հռչակվել է որպես Քաղաքական ու տնտեսական զարգացման տարի, 2014թ ՝ տնտեսության,  մշակույթի և ջիհադական կառավարման, 2016թ՝  Դիմադրողական տնտեսության, 2017թ․ Արտադրության  ու զբաղվածության, 2018թ.  Իրանական արտադրությանն աջակցելու, 2019 թ Արտադրության  բարգավաճման և 2020 թ․ Արտադրության թռիչքի տարի:  

Շատ փորձագետների կարծիքով, ներկա դրությամբ, արտադրության զարգացումն այնքան էլ արդյունավետ չի լինի, եթե գիտական ու գործնական, քայլեր չձեռնարկվեն որպեսզի ներկա կիրավիճակը բարեփոխվի և երկրի ներուժը լիարժեք օգտագործվի: Այս կապակցությամբ, արտադրության ու տնտեսության թռիչքը նաև տեղի է ունեցել արդյունաբերական մի շարք երկրներում՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում Չինաստանում: Այդ երկրներն այնքան մեծ արտադրական թռիչք են գրանցել, որ կարողացել են նվազեցնել տնտեսապես զարգացած երկրների հետ իրենց տարածությունը և վերածվել արդյունաբերական բևեռների:

Այս տարին, որն Իրանի առաջնորդի կողմից հռչակվել է որպես արտադրության թռիչքի տարի, պայմանավորված է մի շարք սկզբունքներով: Հեղափոխության առաջնորդը կարևորել է արտադրության զարգացումը և տնտեսության դիմադրողականության բարձրացումը, ինչպես նաև հավատքը ներքին կարողության նկատմամբ: Այս սկզբունքը որպես անհրաժեշտ հիմք, պետք է ծառայեցնել հաջողության համար: Իրանը տարիների ընթացքում կարողացել է բազմաթիվ տնտեսական նախագծեր իրականացնել և մեծ փորձ ունի և  պատերազմի ժամանակաշրջանից և պատժամիջոցներից: Եվ ունենալով մեծ ներուժ, Իրանը ներկայումս գտնվում է կարևոր ժամանակաշրջանում ու պարտավոր է իր ջանքերն  ու եռանդը մեծացնել ու քայլեր անել՝ արտադրական թռիչքի ուղղությամբ, հիմնվելով երկրում իրականացվող ներդրումների վրա: Հեղափոխության առաջնորդը բոլոր գործարարներին ու ներդրողներին կոչ է արել քայլեր անել երկրի զարգացման ուղղությամբ:  Հետևաբար, արտադրական թռիչքը կարելի է  որակել որպես Իրանի արտադրական նպատակների ուղղությամբ արվող քայլ:

Այս հեռատես քաղաքականության  նպատակն ավելի շուտ ազգային շահերին ուշադրություն դարձնելն է և այս ուղղությամբ հաջողւթյուններ արձանագրելու համար, անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ: Նախ պետք է երկրի արտադրական ու տնտեսական պաշարներից ճիշտ օգտվել: Իսկ դիամդրողական տնտեսության ոլորտում հաջողում է այն երկիրը, որ կարողանում է իր ներքին հնարավորություններից ու ներուժից օգտվել՝ այլ տնտեսությունների հետ շփման ժամանակ: Արտադրության թռիչք գրանցելու համար, կարելի է  ձևավորել արտադրության նոր ձևեր, խոշոր տնտեսության նախագծերն իրականացնելու նպատակով: Արտադրության  վրա պետք է կենտրոնանալ, սակայն նոր տեխնոլոգիաներով և պահպանելով բարոյական ու հոգևոր արժեքները: Տնտեսական կենտրոններն այդ թվում՝ արտադրամասերը, չեն կարող մեծ փոփոխություններ առաջացնել երկրում, եթե չփոխվի երկրի տնտեսական ու առևտրային վարքագիծը: Ուստի տնտեսությունը զարգացնլու համար, պետք է ուշադրություն դարձնել բոլոր գործոններին: Այս ուղղությամբ, կարելի է  ուսումնասիրել այլ երկրների փորձը:

Որպես օրինակ, երկրորդ աշխարհամարտի ընթացքում, Ճապոնիայի տնտեսությունը  քայքայվեց:  Սակայն հատուցումները վճարելուց հետո, երկրի տնտեսությունը կրկնակի աճ գրանցեց՝ կենտրոնանալով արտադրության  վրա: Ճապոնիան այսպիսով  կարողացավ կրճատել արտասահմանյան ապրանքների ներմուծումը,բարձրացնելով  ներքին արտադրական ուժը ,իսկ երբ բացեց իր դռները ներկրվող ապրանքների համար, ներքին արտադրանքն արդեն մրցակցության կարողություն ուներ: Այսինքն՝ Ճապոնիայի արդյունաբերությունն ունենալով մասնագետ ու բանիմաց արհեստավորներ ու հմուտ մասնագետներ, հիմք դրեց Ճապոնիայի նոր ու ժամանակակից արտադրությանն այն էլ 19-րդ դարի կեսերին: Այդպիսով, այդ երկրի արդյունաբերությունը մեծ զարգացում գրանցեց: Հնդկաստանն ու Բրազիլիան նույնպես զարկ տվեցին ներքին արտադրությանը: Իսկ Հարավային Կորեան ու Թուրքիան  կենտրոնացան ներկրման վրա: Իրանն ունենալով մեծ հնարավորություններ,  ներդումնե  և աշխատուժ, տարբեր ոլորտներում  նոր և տեղային նախագծերի կարիք ունի: Դիմադրողական տնտեսության օրինակը բարձր ճկունության շնորհիվ, կարող  է այս գործընթացի ուղղությամբ նոր մոդելների հիմք դառնալ: Իսկ այս ուղղությունը կարող է համարվել ԻԻՀ նոր ռազմավարությունը ներկա պայմաններում, նկատի առնելով միջազգային իրավիճակը: