Իսլամաֆոբիան արևմուտքում (111)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Հնդկաստանում ծայրահեղական հինդուների կողմից մուսուլմանների սպանության և Հնդկաստան կատարած այցի ընթացքում այդ սպանությունների նկատմամբ Դոնալդ Թրամփի պահած լռության ու պասիվության մասին:
Իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը չեն սահմանափակվում միայն արևմտյան երկրներով: Իսլամատյացները աշխարհի այլ մասերում էլ ջանքեր են գործադրում մուսուլմանների նկտամամբ բռնություն կիրառել ու որոշ երկրներում ինչպես Մյանմայում մուսուլմաններին ցեղասպանության ենթարկել: Այս օրերում աշխահում կորոնավիրուսի տարածման ֆոնին Հնդկաստանում ծայրահեղական հինդուները սպանում են մուսուլմաններին: Այն երկիրը, որը հայտնի է որպես 72 ազգությունների երկիր, դարձել է անապահով վայր 200 մլն. մուսուլմանների համար:
«Գարդիան» օրաթերթի լրագրող «Քենան Մալեքը» «Հնդկաստանում բռնությունը «խռովություն» չէ, այլ մուսուլմանների դեմ թշնամություն» խորագրով զեկույցում գրել է.«Այս ամենն ինչ այսօր Նոր Դելիում դրա ականատեսն ենք խառնաշփոթ կամ խռովություն չէ, այլ այդ երկրի մուսուլմանների դեմ իրականացվող ռասիստական քայլ է»: Մալեքն իր զեկույցում նշել է, որ Հնդկաստանում պաշոտնատար անձինք երկար ժամանակ է ինչ հակաիսլամական բռնությունները խռովություն են անվանում: Իսկ հնդիկ լրագրողներն ու դիվանագետները մուսուլմանների նկատմամբ իրականացվող քայլերը խռովություն են համարել, սակայն իրականությունն այն է, որ մուսուլմանների դեմ այս բռնությունը ղեկավարում են հինդու ազգայնականները այդ թվում «Բհարաթիա Ջանաթա» կուսակցության կողմնակիցները: Այսօր աշխարհում մուսուլմանների սպանության մասին տարածվել են լուսանկարներ ու ֆիլմեր, որոնք ցավացնում են ցանկացած ազատախոհ մարդու սիրտը: Այս լուսանկարներից մեկում «Մահակներով բազմության մեջ մի մարդ ընկել է գետնին: Նրա սպիտակ զգեստը թաթախված է իր արյան մեջ: Այդ մարդը իր գլուխը պահում է իր բազուկների մեջ, որպեսզի այն պաշտպանի մահակների ուժգին հարվածներից: Ամեն վայրկյան հարվածողների բազմության թիվն ավելանում է և միայն մի քանի քայլ այն կողմ ոստիկանները կանգնած միայն նայում են»: Մի այլ տեսագրության մեջ քարը ձեռքներին մարդկանց բազմություն երկու կանանց գցել է մի անկյուն որտեղ կան կուտակված փայտեր: Մի վայրկյան դադարում են այս կանանց մարմինների վրա իջնող փայտերի հարվածները և այս միջոցին մի մեծ քար իջնում է կանանցից մեկի նվաղած մարմնի վրա: Կինը գլուխը հետ է դարձնում ու ճիշտ նայում է այս դաժանությունները տեսագրողներից մեկի հեռախոսի ուղղությամբ ու հանկարծ մազերի միջից հոսող արյունը ծածկում է նրա երեսը»: Հնդկաստանի մուսուլմաններն ամեն օր ապրում են այս ցավն ու տեսնում են այսպիսի տեսարաններ: Հնդկաստանի մուսուլմանների սպանության հարցում հետաքրքիրն այն է, որ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում՝ իրականացվող սպանությունները հասան իրենց գագաթնակետին և նա ոչ մի կերպ չարձագանքեց տեղի ուենցող ցեղասպանությանը:
Հնդկաստանի մուսուլմանների սպանության նկատմամբ Թրամփի դիրքորոշումը ուշագրավ էր: Հնդկաստան կատարած Թրամփի այցի մասին «Լոս Անջելես Թայմզ» օրաթերթը գրել է.«Հնդկաստան կատարած իր երկօրյա այցից հետո Դոնալդ Թրամփը խուսափեց դատապարտել մուսուլմանների համար խտրական ու աշխարհում վիճահարույց դարձած Հնդկաստանի քաղաքացիական նոր օրենքը»: Նոր Դելիում կայացած մամլո ասուլիսում ԱՄՆ-ի նախագահը շփոթված ու տարակուսած էր երևում և փորձում էր շեղել կամ էլ չպատասխանել Հնդկաստանում տեղի ունեցող կրոնական բռնություններին վերաբերող հարցերին, քանի որ կարծես Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին մահացու զենքերի վաճառքը ավելի կարևոր էր քան Մոդիի ու վերջինիս կուսակցության հակաիսլամական քաղաքականությունների դատապարտումը: Իհարկե մի հանցագործության նկատմամբ Թրամփի այս դիրքորոշումը նոր երևույթ չէ: Իր նախորդների նման Դոնալդ Թրամփի համար մարդասիրությունը այնքանով է կարևոր, քանի դեռ չեն վտանգվել ԱՄՆ-ի շահերը: Եթե ինչ-որ տեղ էլ արթնանում են նրանց մարդասիրական զգացմունքները միայն փորձում են քաղաքական ու քարոզչական շահ ստանալ այդ երևույթից: Այն ժամանակ, երբ սաուդցի քննադատ Ջամալ Խաշողջիի մարմինը մասնատվեց Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, Դոլանդ Թրամփն իր ողջ ջանքերը գործադրում էր արդարացնել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Բին Սալամնին: Սաուդյան Արաբիայի կողմից մանուկների ու կանանց սպանության նկատմամբ լռության պահպանումը մարդկային իրավունքների նկատմամբ ԱՄՆ նախագահի մոտեցումների մի այլ օրինակն է: Հնդկաստանում ծայրահեղական հինդուների կողմից մուսուլմանների սպանության ու այդ երկրում ռասայական խտրականության նկատմամբ Թրամփի լռությունը նույնպես պետք է գնահատել այս շրջանակներում: Հնդկաստանի մուսուլմանների սպանությունը սկսվեց այն ժամանակ, երբ Հնդկաստանի ազգայնական կառավարությունը վավերացրեց մի օրենք, ինչի համաձայն քաղաքացիություն է տրվում ոչ մուսուլման ներգաղթյալներին միայն: Հնդկաստանի քաղաքացիության շնորհման մասին նոր օրենքը հիմնված է երեք հարևան երկրներից Հնդկաստան ներգաղթող ոչ մուսուլմաններին քաղաքացիության շնորհման վրա: Այդ պատճառով էլ մուսուլման քաղաքացիները այս խնդիրը լոկ մի օրենք չեն համարում: Նրանք համոզված են, որ Հնդկաստանի կառավարության հիմնական նպատակն է՝ հասկացնել տալ նրանց երկրորդական կարգի քաղաքացի լինելը: Այս խնդրի պատճառով Հնդկաստանում մուսուլմանները զանգվածային ցույցեր անցկացրին այդ օրենքի դեմ: Այդուհանդերձ, մեծ թվով հինդուներ, սիքեր ու քրիստոնյաներ ևս բողոքեցին այդ օրենքի դեմ: Հնդկաստանի մուսուլմաների միասնության խորհրդի գլխավոր քարտուղար Ասադեդդին Օվեյսին համոզված է, որ քաղաքացիական նոր օրենքը և ազգային գրանցման նախագիծը Հնդկաստանի աղքատների ու թույլ խավերի իրավունքները ոտնահարելու համար մշակված ծրագրեր են: Ծայրահեղական հինդուներն ու իշխող «Բհարաթիա Ջանաթա» կուսակցության անդամները Հնդկաստանի քաղացիության տրման մասին նոր օրենքի դեմ բողոքի խաղաղ ցույցերը ծառայեցրին որպես պատրվակ մուսուլմաններին բռնությամբ պատասխանելու և վերջիններիս նկատմամբ ցեղասպանություն գործելու: Իշխող «Բհարաթիա Ջանաթա» կուսակցությունը հինդուների օրենքը համարում է Հնդկաստանում ապրելու միակ ճիշտ ու ընդունելի ճանապարհը: Անցյալ ամիս Հնդկաստանի կառավարության նախարարներից Գիրիաջ Սինգն ասել է, որ այս երկրի բոլոր մուսուլմանները պետք է ուղարկվեն Պակիստան: Այն ինչ պատահում է Հնդկաստանում միայն հինդուների ու մուսուլմանների միջև իրականացվող կրոնական հակամարտություն չէ, այլ Հնդկաստանում առկա երկու տեսակ մտածողության քաղաքական բախումն է: Երկու տեսակ մտածողության կրողներից մեկը Հնդկաստանը համարում է բաց ու առանց կրոնական նախանձախնդրության երկիր, իսկ մյուսը երազում է ողջ երկրում միայն հինդուներ լինեն: Թե որ մտածողությունը իվերջո կհաղթի կարևոր է ոչ միայն մուսուլմանների, այլև բոլոր հնդիկների ապագայի համար:

Համալսարանի դասախոս, հավաքական ընդվզումների փորձագետ և «Հնդկաստանում հինդուների ու մուսուլմանների կրոնական բախումներն ու քաղաքացիական կյանքը» գրքի հեղինակ «Աշոթշ Վարեշթին» Ֆարին Փալիսի «Foreign Policy» օրաթերթին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Հնդկաստանը մուսուլմանների դեմ ավելի մեծ սպանդի ու ցեղասպանության ականատեսն է լինելու: Այս հնդիկ գրողը այս կապակցությամբ ասում է.«Նոր Դելիում մուսուլմանների դեմ կատարվող բռնությունը կազմակերպված հանցագործության ակնհայտ նմուշ է, որ սրանից առաջ ևս եղել է Հնդկաստանում»: 2002թ. Գուջարաթում, որտեղ Հնդկաստանի ներկայիս վարչապետ Նարենդրա Մոդին նահանգային նախարար էր, կրոնական բախումների ընթացքում սպանվեցին ավելի քան հազար մուսուլմաններ և դա այն դեպքում, երբ քննադատների խոսքերով, Նարենդրա Մոդին կարող էր բախումների կանխարգելման համար ավելի շատ միջոցներ ձեռնարկել: Հնդկաստանի դատական համակարգը նրան արդարացրեց ցանկացած մեղադրանքից: Վարեշթին համոզված է, որ անցյալ շաբաթվա մահացու բախումները կրկնվելու են Հնդկաստանի տարբեր հատվածներում և մուսուլմանները այս առումով չափազանց խոցելի են: Այս կապակցությամբ նա ասում է.«Այս բռնությունների կրակը մեղմելու հարցում ոստիկանության դերը շատ էական ու կարևոր է, սակայն քանի որ ոստիկանությունը հնազանդվում է նահանգային կառավարությանը, մուսուլմաններն են, որ դառնում են նրանց թիրախը: Հնդկաստանի տարբեր նահանգներում իշխող կուսակցության կառավարությունները ոստիկանության ուժերին դրդում են մուսուլմանների դեմ: Հետևաբար մուսուլման փոքրամասնությունն է, որ մեծ վնասներ է կրում այս բախումների ընթացքում և ցեղասպանությունը նրանց դեմ է կատարվում»: Վարեշթին նույնպես ասել է.«Մուսուլմանները խստորեն վտանգված են «Բհարաթիա Ջանաթա» կուսակցության իշխանության ներքո գտնվող կառավարություններում: Հատկապես Ութար-Փրադեշում, որը 200 մլն. բնակչությամբ համարվում է Հնդկաստանի ամենաբազմամարդ նահանգը և մուսուլմանները նահանգի բնակչության 18 տոկոսն են կազմում՝ փոքրամասնությունների այս խմբի վիճակը ավելի վատ է»: Այս հնդիկ գրողը շեշտել է, որ լրատվամիջոցները կարող են կենսական դեր ունենալ հակաիսլամական բռնությունների նվազեցման հարցում: Նա հավելել է.«Լրատվամիջոցները պետք է միջազգային նորմերի խախտում համարվող քայլերը դատապարտելով ու պարզաբանումներ կատարելով նվազեցնեն այս բռնությունները»:
Ցավոք արևմտյան բոլոր երկրները և իսլամական երկրների մեծ մասը լռություն են պահպանում և պասիվ քաղաքականություն են վարում Հնդկաստանի մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործությունների նկտամամբ: ԻԻՀ-ն ու Պակիստանը այն երկրներից են, որ արձագանքել են Հնդկաստանում մուսուլմանների սպանության նկատմամբ: Դատապարտելով հնդիկ զորայինների ու ծայրահեղական հինդուների կողմից Հնդկաստանի մուսուլման բողոքարարների սպանությունը Պակիստանի վարչապետ Օմրան Խանը հայտարարել է.«Հնդկաստանի մուսուլմանների սպանության նկատմամբ միջազգային հանրության պահած լռությունը նողկալի է»: Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը արձագանքելով Հնդկաստանում մուսուլմանների դեմ իրականացվող բռնություններին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ դատապարտում է Հնդկաստանի մուսուլմանների նկատմամբ գործադրվող համակարագված բռնությունները: Նա հավելել է.«Իրանը դարեր շարունակ եղել է Հնդկաստանի բարեկամը և այդ իսկ պատճառով Հնդկաստանի պաշտոնատարներին կոչ ենք անում ապահովել բոլոր հնդկաստանցիների անվտանգությունը և թույլ չտալ շարունավեն այս անիմաստ սպանությունները: Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Այս ճանապարհը պետք է հիմնված լինի խաղաղ երկխոսության և օրենքի գերակայության վրա»: Այս կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է.«Իրանը մտահոգությամբ հետևում է Հնդկաստանում պատերազմների ու կրոնական ու էթնիկ տարաձայնությունների մասին լուրերին և ցավում է այն ամենի համար ինչ տեղի է ունեցել»: Նա ասել է.«Մենք Հնդկաստանը ճանաչում ենք որպես 72 ազգությունների երկիր, որոնք խաղաղությամբ ապրում են իրար կողքի: Այդ իսկ պատճառով այդ լուրերը, որ լսում ենք չափազանց անհանգստացնող են և հուսով ենք հնարավորինս շուտ Հնդկաստանում վերջ կտրվեն մուսուլմանների դեմ գործադրվող բռնություններին և Հնդկաստանի փոքրամասնությունների հատկապես մուսուլմանների կյանքում կտիրի կայունություն ու խաղաղություն»: