Աշխարհը և ԱՄՆ-ի հեգեմոնիայի ավարտը
ԱՄՆ-ի համաշխարհային հեղինակության նվազումը, սկսվեց 1970թ. երբ այդ երկիրը պարտվեց Վիետնամի դեմ պատերազմում: Սակայն ջորջ Բուշի օրոք, երբ չնայած ՄԱԿ-ի ընդդիմությանը, ԱՄՆ-ը սկսեց հարձակումներ իրականացնել Աֆղանստանում ու Իրաքում, այդ երևույթն ավելի է ընդգծվել:Իսկ երբ 2017թ հունվարի 20-ից ԱՄՆ-ը սկսեց ղեկավարել Դոնալդ Թրամփը, այդ երկրի միակողմանի քաղաքականությունն ավելի ընդգծվեց և ԱՄՆ-ի ու մյուս գերտերությունների միջև տարաձայնությունները սրվեցին:
Բարաք Օբամայի օրոք, այդ քաղաքականությունը որոշակիորեն մեղմ էր, հատկապես միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Թրամփը սակայն, «նախ՝ Ամերիկան» կոչով, առաջին հերթին կենտրոնացավ այդ երկրի նպատակների ու շահերի վրա, առանց ուշադրություն դարձնելու այլ երկրների շահերին: Դա պատճառ դարձավ, որ Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների միջև որոշակի լարվածություն առաջանա: Այդ լարվածությունը հատկապես տեսանելի էր ԱՄՆ-ի մրցակիցներ Ռուսաստանի ու Չինաստանի դեպքում:
Ֆրանսիացի փորձագետ Մարի Սիսիլ Նավի ասելով. «Դոնալդ Թրամփի քաղաքականության իրական նպատակը բազմաբևեռ աշխարհին վերջ տալն է: Այն հիմնված է խաբեության, սպառնալիքի և ետնաբեմում իրականացվող քայլերի վրա»: Թրամփի քաղաքականության հետևանքով, համաշխարհային հանրությունը մասնատվել է: ԱՄՆ-ի դաշնակիցները նույնպես քննադատել են այդ քաղաքականությունը:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Ռոբերթ Մալին ասում է. «Թրամփի միակողմանի քաղաքականությունը մեկուսացրել է ԱՄՆ-ին: Իսկ երբ Վաշինգտոնը դուրս եկավ ՀԳՀԾ-ից, այնուհետև մաքսային սակագներ սահմանեց իր առևտրային դաշնակիցների համար, այդ մեկուսացումն ավելի ընդգծվեց: Թրամփի իշխանության օրոք, միաջզգային հանրությունն ավելի լարված վիճակում հայտնվեց՝ կրկին վերջինիս քաղաքականության ու գործողությունների հետևանքով: Հատկապես այն պատճառով, որ Թրամփն ընդհանրապես չի հարգում միաջզգային ու տարածաշրջնային համաձայնագրերը: Ներկայումս նա դուրս է եկել բազմաթիվ միջազգային համաձայնագրերից այդ թվում՝ Փարիզի կլիմայական համաձայնագրից, ՀԳՀԾ-ից, և քննադատելով Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը, հայտարարել է որ այն պետք է վերանայել: Մյուս կողմից, Կանադայի ու Մեքսիկայի վրա ճնշում գործադելով, Թրամփը նրանց հետ ստորագրեց նոր առևտրային պայմանագրեր:
Թրամփը դադարեցրեց նաև Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև ազատ առևտրի պայմանագրի վերաբերյալ բանակցությունները: Բացի այդ, նա առևտրային պատերազմ է սկսել Չինաստանի հետ ու սպառնացել, որ դուրս կգա Առևտրի համաշխարհային կազմակերպությունից:
Թրամփի կառավարությունը ցանկանում է դուրս գալ նաև սպառազինության վերահսողության պայամանագրերից: ԱՄՆ-ը դուրս եկավ Միջին և կարճ հեռահարության հրթիռների պայմանագրից ու բաց երկնքի պայմանգրից: Բացի այդ նա հայտարարեց, որ չի վերականգնելու Նոր Ստարտ պայմանագիրը: Թրամփի կառավարությունը ոտնահարում է միջազգային բոլոր սկզբունքները և ագրեսիվ քաղաքականություն վարում միջազգային կազմակերպությունների, հատկապես նրանց նկատմամբ, որոնք դեմ են արտահայտվում Վաշինգտոնի ու նրա ամենամոտ դաշնակցի՝ Սիոնիստական ռեժիմի պահաջներին: Թրամփը հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից, դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը և ի վերջո դուրս եկել կազմակերպությունից:
Թրամփի վերջին քայլը վերաբերում էր Հաագայի միջազգային քրեական դատարանին, որը պատժամիջոցի ենթարկվեց Վաշինգտոնի կողմից: Արդյունքում, աշխարհի մեծ թվով երկրներ դեմ են արտահայտվել Թրամփի քաղաքականությանը: Արդյունքում, ԱՄՆ-ը հեղինակազրկվել ու մեկուսացել է:
ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակցիները նույնպես բացասաբար են տրամադրված Թրամփի կառավարության նկատմամբ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխարհում ԱՄՆ-ի հեգեմոնիան ավարտվել է: Նման հայտարարություններով հանդես են եկել նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
2020թ հունիսի վերջին, Մերկելը եվրոպական երկրներին զգուշացրեց, որ խորապես ուսումնասիրեն այն աշխարհը, որն առնչվելու է նոր իրականությունների հետ:
Մերկելն ասաց. «Մենք մեծացել ենք այն գաղափարախոսությամբ, որ ԱՄՆ-ը ցանկանում է լինել աշխարհի միակ գերտերությունը: Սակայն թերևս այդ երկիրը որոշի հրաժարվել այդ դերակատարությունից: Ուստի Եվրոպան պետք է արդեն մտածի այն աշխարհի մասին, որտեղ ԱՄՆ-ը այլևս գերիշխող տերություն չէ»: Այս հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ Թրամփը որոշեց ամերիկյան զորուժի մի մասը դուրս բերել Գերմանիայից: Մերկելը հաստատեց այդ հայտարարությունը և նշեց, որ ԱՄՆ-ը 9 հազար 500 զինծառայող դուրս է բերում այդ երկրից: Թրամփը, խոսելով այն մասին, որ գերմանիան որպես ՆԱՏՕ-ի ամենախոշոր եվրոպական երկիր, պետք է ավելի մեծ գումար վճարի կազմակերպությանը, հավելել է. «Քանի դեռ Գերմանիան չի մեծացրել ՆԱՏՕ-ում իր բյուջեի բաժինն, ամերիկյան զորուժը դուրս է գալիս այդ երկրից»:
Պետք է ասել, որ ըստ երևույթին, ԱՄՆ-ի ավանդական հարաբերությունների նկատմամբ Վաշինգտոնի աշխարհայացքը, հատկապես Արևմտյան Ասիայում, Արևելյան Ասիայում ու Եվրոպայում, փոխվել է: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ավարտվել է այն ժամանակը, երբ ամերիկյան ուժերը պարտավոր էին ԱՄՆ-ի հաշվին ապահովել այդ երկրի դաշնակիցների անվտանգությունը: Թրամփը հայատարարել է, որ պահանջում է, որպեսզի որոշ երկրներ, այդ թվում նաև Գերմանիան, հոգան իրենց հողում հաստատված ամերիկացի զինծառայողների ծախսերը:
Այս հարցն իհարկե ոչ միայն արժանացավ Բեռլինի խիստ քննադատությանն այլ պատճառ դարձավ, որ Եվրոպան այլևս Վաշինգտոնի վստահելի գործընկերը չհամարվի: Դա պատճառ է դարձել, որ եվրոպացիները, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարությամբ, ուշադրությունը սևեռեն Եվրոպայի անկախ պաշպանական ներուժը զարգացնելու վրա:
Այդ նպատակով, ներկայումս քննարկվում է ոչ միայն պաշտպանական հիմնադրամի ստեղծման, այլ նաև պաշտպանական, ռազմական ու սպառազինական նախագծերի գործադրման հարցը: Միևնույն ժամանակ, ամերկյան ուժերի դուրսբերումը Գերմանիայից, պատճառ է դարձել, որ եվրոպացիները հարցականի տակ դնեն ԱՄՆ-ի պատասխանատվությունն իր դաշնակիցների նկատմամբ: Իսկ սա վկայում է, որ Բեռլինի ու Վաշինգտոնի միջև լարվածությունը լուրջ բնույթ է կրում: Ամեն դեպքում, Մերկելի վերոնշյալ հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ –ի հեղինակությունը նվազում է և ըստ երևույթին այդ երկիր հեռնում է համաշխարհային գերտերության դերից:
Պետք է ասել, որ այս կապակցությամբ հայտարարություն է արել նաև Ջոզեֆ Բորելը: Նա 2020թ մայիսին հայտարարեց, որ վերլուծաբանները վաղուց էին նախազգուշացրել ամերիկյան դարի ավարտի մասին ինչի ականատեսն է այսօր աշխարհը:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հավելել է, որ կորոնավիրուսի տարածումը կարելի է համարել ելակետ՝ Արևմուտքից դեպի Արևելք ուժի հավասարակշռության փոփոխության հարցում:
Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ Եվրոպայի վրա ճնշումն ավելի է մեծանում ընտրություն կատարելու հարցում: Նա հավելել է, որ Եվրոպան պետք է հետապնդի իր շահերը և խուսափի դառնալ գործիք այս կամ այն ուժի ձեռքերում: Այժմ, Միացյալ Նահանգներն ունի բազմաթիվ պարտքեր, մյուս կողմից նվազում է նրա հեղինակությունը և Վաշինգտոնը վարում է միակողմանի քաղաքականություն, միևնույն ժամանակ հրաժարվելով բազմաթիվ պայմանագրերից ու միջազգային կազմակերպություններից: Դրան զուգահեռ, մեծանում են նաև այդ երկրի տարաձայնությունները Չինաստանի ու Ռուսաստանի հետ: Այսպիսով, ըստ երևությին, ԱՄՆ-ը մենակ է մնացել: Մյուս կողմից, Թրամփի որոշումը, որը ԱՀԿ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունքի արդյունք էր և այդ կարևոր միջազգային կառույցի օգնությունների դադարեցումը, ի վերջո համագործակցության ավարտը, որը տեղի ունեցավ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, բազմաթիվ քննադատությունների արժանացավ ՄԱԿ-ի ու նրա մրցակիցնրի կողմից:
Ինչպես հայտարարել է Գերմանիայի նախկին ԱԳՆ Զիգմար Գաբրիելը. «Ներկա իրավիաճկը, որում ԱՄՆ-ի համաշխարհային դերը կրճատվում է , չի սկսվել Թրամփի ժամանակ: Այն շարունակվելու է անկախ նրանցի, թե ով կկառավարի այդ երկիրը»:
Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասի ասելով. «Ըստ երևույթին, եվրոպական երկրների և ԱՄՆ-ի սերտ հարաբերությունների ժամանակաշրջանն ավարտվել է և թերևս եթե նույնիսկ ԱՄՆ-ում իշխանության գա դեմոկրատ թեկնածուն, որևէ բան չի փոխվելու և այս գործընթացը շարունակվելու է»: