Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները(1.Իսլամը և ռասայական տարբերությունների դեմ պայքարը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i122532-Իսլամը_և_փոքրամասնությունների_իրավունքները(1.Իսլամը_և_ռասայական_տարբերությունների_դեմ_պայքարը)
Փոքրամասնությունները մեծ թվով երկրներում ունենում են լուրջ խնդիրներ: Սակայն իսլամը փոքրամասնությունների հետ շփումը կարգավորում է խաղաղ համակեցության և մարդու իրավունքները հարգելու սկզբունքներով: Այս կապակցությամբ որպես հիմք է ծառայում Ղուրանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2020 16:13 Asia/Tehran

Փոքրամասնությունները մեծ թվով երկրներում ունենում են լուրջ խնդիրներ: Սակայն իսլամը փոքրամասնությունների հետ շփումը կարգավորում է խաղաղ համակեցության և մարդու իրավունքները հարգելու սկզբունքներով: Այս կապակցությամբ որպես հիմք է ծառայում Ղուրանը:

Թանկագին բարեկամները, այս հաղոռդման ընթացքում կխոսենք  Իսլամական համակարգում փոքրամասնությունների իրավունքների և Ղուրանի տեսակետից փոքրամասնությունների իրավունքների և այն մասին, թե Իսլամն ինչ սկզբունքներով է կարգավորում մեծամասնության ու փոքրամասնության հարաբերությունները:

***

Պետք է ասել, որ իսալմի թշնամիները պատմության ընթացքում մշտապես փորձել են այս կրոնը ներկայացնել որպես մարդու և փոքրմասնությունների իրավունքները խախտող կրոն: Դա այն դեպքում, երբ իսլամական երկրներում բնակվող փոքրամասնությունների համար նկատի են առնվել տարբեր իրավունքներ:

Փոքրամասնությունները մեծ թվով երկրներում ունենում են լուրջ խնդիրներ: Սակայն իսլամը փոքրամասնությունների հետ շփումը կարգավորում է խաղաղ համակեցության և մարդու իրավունքները հարգելու սկզբունքներով: Այս կապակցությամբ որպես հիմք է ծառայում Ղուրանը:

Շատ երկրներում, պատմության ընթացքում մշտապես առկա է եղել ռասայական խտրականություն: Սակայն իսլամի տեսանկյունից, այդ տարբերությունն անհիմն է: Ղուրանի Հուջարաթ սուրահն ասում է. « Ով մարդիկ, մենք ձեզ ստեղծեցինք որպես տղամարդ ու կին և դարձրինք ազգ, որպեսզի շփում ունենաք: Հիրավի, ձեզանից նա է Աստծու մոտ սիրելի, ով բարեպաշտ է: Աստված ամենագետ է ու ամենակարող»:

Աստված մարդկանց ստեղծում է  նույն էությամբ ու նրանց միջև չկա տարբերություն: Հենց այդ պատճառով էլ իսլամը դատապարտում է որևէ տեսակի խտրություն մարդկանց միջև: Իսլամի տեսանկյունից, որևէ տարբերություն չկա սևամորթի ու սպիտակամորթի, կնոջ ու տղամարդու, հարուստի ու աղքատի, թագավորի ու գյուղացու, երիտասարդի ու ծերի միջև: Այս սուրահն ասում է, որ մարդիկ ստեղծվել են մի հորից ու մի մորից, և բոլորն էլ այդ հարցում ընդհանուր են: Իսկ ազգերի բաժանվելը ոչ թե նրա համար էր որ որևէ մեկն իրեն ավելի արտոնյալ համարի:

Պետք է ասել, որ երբ Մեքքան իսլամի մարգարեի կողմից գրավվեց, մարգարեն հրամայեց որ Բալալ անունով մի մարդ ազան կանչի: Բալալը բարձրացավ մզկիթի ամենաբարձր մասը և ազան կանչեց: Աթաբ Բեն Ասիդը, ով իրեն  Մեքքայի ազատագրվածներից էր համարում, ասում է. «Փառք Աստծու, որ հայրս գնաց այս աշխարհից և այս օրը չտեսավ»: Իսկ Հարես Բեն Հեշամն ասում է. «Արդյոք Աստծու մարգարեն չէ՞ր կարող գտնել մեկ ուրիշ մարդու, քան այս տգեղ ու սև ագռավն էր»:

Հատկանշական է, որ Բալալը մուգ մաշկ ուներ և աղքատ էր, սակայն մարգարեն հենց նրան ընտրեց մարդկանց աղոթքի հրավիրելու համար:

Սոցիալական արդարությունը մշտապես եղել է մարդու երազանքը: Հադիդ սուրահի 25-րդ այան ասում է. «Մենք մարգարեներին ուղարկեցինք ձեզ և նրանց տվեցիքն գիրք ու չափորոշիչ, որպեսզի մադկանց մեջ տարածեն արդարությունը»: Աստված, բոլոր մարգարեներին ուղարկել է  արդարություն հաստատելու համար, և դա վկայում է, թե որքան կարևոր է արդարությունը: Պատմությունը վկայում է, որ մարգարեները մշտապես պայքարել են հասարակության մեջ արդարություն հաստատելու համար: Իսկ իսլամի մարգարեի ու նրա հետևորդների քայլերը վկայում են, որ նրանք ամեն ինչ արել են, արդարություն հաստատելու համար:

Նեսա սուրահի առաջին այան ասում է. «Ով մարդիկ, վախեցեք այն Արարչից, որ ձեզ ստեղծեց մի շնչից»: Այս այան, բոլոր մարդկանց և ոչ թե միայն հավատացյալներին, հրավիրում է առաքինության ու բարեպաշտության, ինչը շատ կարևոր է հասարակության բարեփոխման և արդարության հաստատման համար: Այստեղ կարևորվում են նաև մարդկանց իրավունքները, ընտանեկան իրավունքները, որբերի իրավունքները: Այնուհտեև, Այան խոսում է այն Աստծու մասին, որ վերահսկում է մարդկանց և նշում, որ բոլոր մարդկանց ստեղծել է մի Արարիչ, ուրեմն որևէ ազգ կամ լեզու, կամ մշակույթ, չի կարող մյուսներից արտոնյալ լինել:

Իսլամի առաջնորդներից իմամ Սադեղը, խստորեն քննադատում է այն մադուն, ով հպարտանում է իր ազգությամբ և նշում, որ դա բխում է տգիտությունից: Իսլամի մարգարեն ասում է. «Ձեր հայրը և Արարիչը մեկ են: Ոչ մի իրանցի արաբից արտոնյալ չէր և ոչ մի արաբ իրանցուց արտոնյալ չէ: Ոչ մի կարմրամորթ արտոնյալ չէ սևամորթից և ոչ մի սևամորթ՝ կարմրամորթից: Տարբերությունը պետք է գտնել նրանց բարեպաշտությսն մեջ»:

Այսպիսով, կարելի է  հասկանալ, որ իսլամի մարգարեի համար ամենակարևորը մարդկանց բարեպաշտությունն էր: Բազմաթիվ մարդիկ միգուցե չունեն մեծ գերդաստան, սակայն իրենց ջանքերի շնորհիվ, մոտենում են Աստծուն  և մյուսների համար օրինակ են ծառայում բարության, առաքինության ու բարեպշտության առումով: Բնականաբար, նման մարդիկ համարվում են Աստծու մերձավորները և կարևոր չէ թե ինչ արմատներ ունեն: Իսլամը մարդկանց տարբերում է ըստ նրանց բարոյական արժեքների: Եվ Բալալը դրա լավագույն  օրինակն էր: Նա սևամորթ ստրուկ էր: Սակայն երբ իսլամ ընդունեց, դարձավ իսլամի առաջին ազան ասողը: Նրա արարքն այնքան բարձր էր, որ իսլամական որոշ աղբյուրներ ասում են. «Դրախտը երեք հոգու է սպասում՝ Ալիին, Ամմարին և Բալալին»:

Իսկ իմամ Սադեղը Բալալին որպես մարգարեի գերդաստանի մերձավոր է բնութագրում: Որոշ աղբյուրների համաձայն, Ներկայիս Իրանի խորասան քաղաքից մի մարդ, այսպես է ասել . «Իմամ Ռեզայի հետ գնում էի Խորասան ճամփորդության: Մի օր նա հրամայեց, որ սեղան բացենք և հավաքենք բոլոր ծառայողներին: Ես ասացի,- Ձեր հոգուն մատաղ, չե՞ք ցանկանում, որ ձեզ համար առանձին սեղան բացեմ: Իմամը շատ զարմացավ ու ասաց,- Աստված մեկ է: Մայրը Մեկ է: Հայրը մեկ է: Եվ մարդու գործերի համար Աստծու վարձատրությունն ու պատիժը մեկ են: Այս պատմությունը պատմել է Աբդուլլահ Բեն Օլսալթը:

Ավարտվեց այսօրվա հաղորդումն այն հույսով, որ մի օր ամբողջ աշխարհում կլինեն այնպիսի հասարակություններ որոնցում այլևս տարբերություն չի լինի մարդկանց միջև ու գոյություն չի ունենա ռասայական խտրություն: