Առողջապահական հանդես (13.Դեպրեսիա Ա․մաս)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i122569-Առողջապահական_հանդես_(13.Դեպրեսիա_Ա_մաս)
«Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք Ձեզ ծանոթացնել տարբեր հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը և ներկայացնել դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդները, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջությանը նպաստող ճանապարհները: Մենք նպատակ ունենք միայն ձեր տեղեկացվածության մակարդակը բարձրացնել և երբևէ չենք հավակնում որևէ հիվանդության համար բուժում առաջարկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2020 18:48 Asia/Tehran

«Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք Ձեզ ծանոթացնել տարբեր հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը և ներկայացնել դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդները, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջությանը նպաստող ճանապարհները: Մենք նպատակ ունենք միայն ձեր տեղեկացվածության մակարդակը բարձրացնել և երբևէ չենք հավակնում որևէ հիվանդության համար բուժում առաջարկել:

«Առողջապահական հանդես»հաղորդաշարի այս շաբաթվա թողարկման ընթացքում կխոսենք դեպրեսիայի  մասնին։ Կանդրադառնանք այս հիվանդության պատճառներին  ու  տեսակներին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO)-ի տվյալների համաձայն, վերջին տասնամյակում ամբողջ աշխարհում դեպրեսիայով տառապող մարդկանց թիվը աճել է գրեթե 20% -ով:  Դեպրեսիայի հետևանքով մարդիկ հաճախ ինքնասպանություն են գործում:Դեպրեսիան աշխարհում  դարձել է հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների պատճառներից մեկը: Յուրաքանչյուր տարի աշխարհում 800 000 մարդ ինքնասպան  է լինում , այսինքն յուրաքանչյուր  40 վայրկյանում տեղի է ունենում ինքնասպանության մեկ դեպք:

Նախ տեսնենք, թե ի՞նչ  է դեպրեսիան: Դեպրեսիան  ցածր տրամադրության  վիճակ է, որը կարող է ազդել մարդու մտքերի, վարքի, հակումների, զգացումների և լավ ինքնազգացողության վրա։ Դեպրեսիան ուղեկցվում է կորստի, զայրույթի, տխրության և վշտի զգացմունքներով, որոնք խանգարում են մարդու առօրյա  գործունեությանը:Տրամադրության մեկնաբանությունը հետևյալն է ՝ ներքին ներթափանցող և կայուն  զգացողություն ,որի մեջ , անհատի ընկալումն ու վերաբերմունքը՝ իր, մյուսների և առհասարակ շրջակա միջավայրի նկատմամբ խորապես ազդեցություն է կրում: Վերջերս կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ հիմնական դեպրեսիվ խանգարումը, ամբողջ աշխարհում,ամենատարածվածն է հոգեբուժական խանգարումների մեջ: Դեպրեսիան մարդկանց մոտ տարբեր ձևերով է իհայտ գալիս: Դեպրեսիան կարող է խնդիրներ առաջացնել ձեր առօրյա աշխատանքում և նվազեցնել ձեր աշխատանքի արդյունավետությունը:Դա կարող է նաև ազդել ձեր հարաբերությունների վրա:Արթրիտը, սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, շաքարախտը և բազմակի սկլերոզը, հիվանդություններ են, որոնք կարող են վատթարանալ դեպրեսիայի  հետևանքով:

Նկատի առեք ,որ  երբեմն տխրությունը ,վիշտը  կամ ինչ որ բանի պակասի զգացմունքը համարվում են  կյանքի բնական երևույթներ:Բոլորի կյանքում պատահում են տխուր և անհանգստացնող իրավիճակներ: Բայց եթե պարբերաբար զգում եք  թշվառ և հիասթափված կարգավիճակ,  հավանաբար տառապում եք դեպրեսիայով: Դեպրեսիան լուրջ խանգարում է համարվում ,որը  կարող է սրվել  համապատասխան  և  ճիշտ բուժման բացակայության դեպքում: Մարդիկ ովքեր գիտակցաբար բուժման պրոցեսն են անցկացնում եւ անհրաժեշտ քայլերի հետևում,մի քանի շաբաթվա ընթացքում նրանց մոտ նկատվում  է բարելավում:

Ընդհանուր առմամբ, դեպրեսիայի ախտանիշները  կարող են տարբեր լինել՝ կանանց , տղամարդկանց  և երեխաների մոտ: Այս ախտանիշներն են՝ տխրության և վշտի զգացողություն, էներգիայի նվազման և հոգնածության զգացողություն, ախորժակի և քաշի փոփոխություններ, անքնություն կամ շատ քնել, հիասթափություն, դատարկության և անօգտակարության  զգացողություն, մոտիվացիայի պակաս, դյուրագրգռություն, հոռետեսություն, մեղքի զգացում, սեռային ցանկության նվազում,որոշումներ  կայացնելու անկարողություն և ինքնասպանության ցանկություն:

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նկատի առնել, որ այս խանգարումները առաջացած չլինեն   այլ հիվանդութունների պատճառով (ինչպիսիք են ՝շաքարախտը, ալերգիաները, վարակիչ հիվանդությունները, հեպատիտը, քաղցկեղը և վահանաձև գեղձի խնդիրները) կամ էլ հետևանքը չլինեն  սիրելիի մահվան հետ կապված ռեակցիայի :Դեպրեսիվ խանգարման ախտորոշման կարևոր կետն այն է, որ այս ախտանիշները պիտի լինեն այնքան սաստիկ ,որոնք բացասաբար ազդեն անհատի աշխատանքի վրա: Այս խանգարման ախտորոշման համար անհրաժեշտ է քննարկել , թե ի՞նչքան ժամանակ է տևել  մարդու տրամադրության փոփոխության ցիկլը և քանի օր է տևում:Ֆիզիկական ախտանշանները ապացուցում են , որ դեպրեսիան վեր է մարդու մտքից և ոչ միայն խանգարում է անհատի  մտքերը ,այլև ունի ավելի խորը  ազդեցություն:

Մեծահասակների համեմատությամբ երեխաներից մոտ դեպրեսիայի ախտանիշները  փոքր-ինչ տարբերվում են :Երեխաների մոտ դեպրեսիան բնութագրվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են դյուրագրգռությունը, զայրույթը, տրամադրության  և հոգեկան փոփոխությունները և  շատ լաց լինելը, ինչպես նաև անարժանության զգացումը:Օրինակ ՝ երեխան զգում է, որ ինքը չի կարող ինչ որ գործ ճիշտ կատարել: Հիասթափությունը, ծայրահեղ տխրությունը, դպրոցում դժվարությունը կամ դպրոց գնալուց հրաժարվելը, դպրոցում գործընթացի  նվազումը և ուսման մակարդակի նվազումը , կենտրոնացման  դժվարությունը, ընկերներից , քույրերից ու  եղբայրներից հեռանալը, ինքնասպանության գաղափարը , անքնությունը կամ չափից ավելին քնելը, Էներգիայի կորուստը, մարսողական խնդիրները, ախորժակի փոփոխությունը և քաշի կորուստը կամ քաշի ավելացումը , երեխաների մոտ դեպրեսիայի ախտանշաններից են: Այս ախտանշանները պետք է նկատվեն  գրեթե ամեն օր ,կամ առնվազն երկու անընդմեջ շաբաթ,որպեսզի երեխայի մոտ դեպրեսիա ախտորոշվի:

Ինչ վերաբերում է դեպրեսիայի պատճառներին, ապա այն տարբերվում է մարդկանց մոտ, ՝ կախված տարիքից, սեռից և կենսաբանական վիճակից:Դեպրեսիայի ամենատարածված պատճառներն են ՝ ընտանեկան կամ գենետիկական անցյալը,տրավման կամ մանկական շրջանում վնասվածքը և  ուղեղի կառուցվածքը:Եթե ​​ ունեք դեպրեսիայի ընտանեկան անցյալ կամ տրամադրության այլ խանգարումներ, ապա ավելի հավանական է, որ հիվանդանաք  դեպրեսիայով:Տրավման կամ մանկության շրջանում վնասվածքը  այսպես  է ի հայտ գալիս, որ որոշ իրադարձություններ ազդում են մարմնի հակազդեցությանը,կապված ՝  վախի և սթրեսային պայմաններին: Ողբերգական կամ սարսափելի իրավիճակի փորձառությունը , ապագայում կարող է հանգեցնել դեպրեսիայի:Դեպրեսիայի մեկ այլ տարածված պատճառը՝ ուղեղի կառուցվածքն է:Ուղեղի «լուբ ֆրոնթալ»-ի  նվազ գործունեությունը կարող է մեծացնել դեպրեսիայի վտանգը:Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, արդյ՞ոք դա տեղի է ունենում դեպրեսիայի ախտանշնների առաջացումից առաջ թե՝ հետո :Ֆիզիկական մի շարք  խնդիրներ,ինչպես  ՝ քրոնիկ հիվանդություն (օրինակ ՝ քաղցկեղ, MS, վահանաձև գեղձի խնդիրներ), անքնություն, քրոնիկ ցավեր (օրինակ ՝ գլխացավ,հոդացավ ), Attention-deficit hyperactivity disorder կամ «Ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարում»  ,թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման անցյալ ունենալը, որոշակի դեղամիջոցներ ընդունելը և օրգանիզմում վիտամինների պակասը   (օրինակ ՝ B12)-ի, կարող են  մարդու մոտ  դեպրեսիա առաջացնել:Երբեմն էլ անհատի մոտ  դեպրեսիայի  առաջացման պատճառները  մնում են անհայտ։

Դեպրեսիայի պատճառները ճանաչելուց  հետո մենք կքննարկենք դեպրեսիայի տեսակները:Կախված ախտանիշների սաստկությունից , դեպրեսիան կարելի է բաժանվել տարբեր կատեգորիաների:Որոշ մարդիկ մեղմ և ժամանակավոր դեպրեսիա են ունենում, մինչդեռ ոմանք ունենում են ծանր և հարատև դեպրեսիա:Դեպրեսիայի խանգարումներն լինում  են հիմնական կամ մեծ  դեպրեսիվ խանգարում, կայուն կամ դիսմենորեային դեպրեսիա, մանիկ  կամ երկբևեռ խանգարումը, Փսիխոզ կամ հոգեկան գործունեության խանգարում, հետծննդյան կամ փրինաթալ  դեպրեսիա, նախադաշտանային  դեպրեսիա, սեզոնային դեպրեսիա, ժամանակավոր ընկճված դեպրեսիա և աթիփիկ  դեպրեսիա:

Հիմնական կամ Մեծ  դեպրեսիան բնութագրվում է հարատև տխրության, հիասթափության և անարժանության   զգացողությամբ, որը պահանջում է բժշկական միջամտություն:Հիմնական դեպրեսիվ խանգարումը ախտորոշելու համար ,անհատի մոտ թվարկված ինը ախտանիշներից  հինգը պետք է շարունակվեն առնվազն երկու շաբաթ:Ախտանշաններից են՝օրվա ժամերի  մեծ մասում ընկճված և տխուր տրամադրություն ունենալը, առօրյա աշխատանքների նկատմամբ  հետաքրքրության նվազումը, քաշի  զգալի կորուստը  կամ ախորժակի կորուստը, անքնությունը կամ շատ քնելը, անհամբերությունը  կամ ֆիզիկական ակտիվության նվազումը, ծայրահեղ հոգնածությունը կամ  էներգիայի կորուստը ,անարժեքության կամ մեղքի զգացողությունը, մտածելու, կենտրոնանալու կամ որոշումներ կայացնելու ունակության անկումը, մահվան մասին հաճախակի մտածելը, կամ ինքնասպանությունների մասին մտածելը և ինքնասպանության փորձերը:

Այս ախտանշանները պետք է նկատվեն մարդու մոտ գրեթե ամեն օր, և առաջին ու երկրորդ նշանները, այսինքն ՝ ընկճված տրամադրություն և հետաքրքրության և հաճույքի նվազումը, պետք է  առկա լինեն այն հինգ ախտանիշների մեջ , որոնք անձը զգում է:Այս ախտանշաններից բացի, պետք է լինեն առնվազն երեք դեպքեր, որոնց կանդրադառնանք: Ինքնագնահատականի բարձրացում, օրվա ընթացքում հանգստյան ժամերի պակասելը , շատախոսությունը , տարբեր և ցաք ու ցրիվ  տեսակետներ հայտնելը , կենտրոնացում չունենալը  և հեշտությամբ մտքի շեղվելը , հիպեր ակտիվություն և ֆիզիկական ակտիվության բարձրացում, չափից ավելին զբաղվել հաճոյալի և ռիսկային գործողություններով:

Մշտական ​​դեպրեսիան կամ(Persistent depression)-ը մեղմ,բայց միաժամանակ  քրոնիկ խանգարում է:Այս խանգարումը ախտանշելու համար  պետք է նշանները տևեն առնվազն երկու տարի :Այս դեպրեսիան կարող է ազդել մարդու կյանքի վրա ավելին, քան հիմնական ընկճվածությունը, քանի որ այն ավելի երկար է տևում:Այս խանգարման տարածվածությունը կանանց մոտ ավելի բարձր է, քան տղամարդկանց  և ունի ավելի քրոնիկ ընթացք:Այն սկսվում է աննշան  և հաճախ նկատվում է այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ հոգեկան ճնշումեների  տակ են եղել կամ հանկարծակի կորուստ են ունեցել:Բարդությունները սովորաբար վատթարանում են օրվա վերջում և սովորաբար սկսվում են 20-ից 35 տարեկան հասակում:Իհարկե այս խանգարման մի տեսակը կարող է սկսվել 21 տարեկանը չլրացրած անհատի մոտ: Առնվազն երկու ախտանիշներից, որոնց մենք կանդրադառնանք, դեպրեսիայի հետ միասին,  կարող են համարվել այս խանգարման հավանական պատճառները:Հիշյալ ախտանշաններից են՝ ախորժակի կորուստը կամ շատակերությունը,անքնությունը կամ շատ քնելը, էներգիայի պակասը կամ հոգնածությունը, ինքնավստահության կորուստը, կենտրոնացման նվազելը կամ որոշումներ ընդունելու հարցով դժվարությունը  և անհուսությունը:

Երկամյա այս ժամանակաշրջանում ,որն  իդեպ երեխաների ու երիտասարդների մոտ տևում է մեկ տարի ,անհատը երկու ամսից պակաս չպիտի այդ ախտանշանները ունենա: Այս ախտանշանները պետք է զգալի ցավ և անհանգստություն պատճառեն անհատին,և զգալիորեն ազդեն նրա սոցիալական, մասնագիտական ​​ և այլ աշխատանքների վրա:

 

Երկբևեռ կամ մանիկ դեպրեսիան ներառում է խելագարություն կամ հիպոմանիա (որտեղ մարդը իրեն շատ երջանիկ է զգում), զուգորդվում է  դեպրեսիայի ախտանշաններով:Մանիկ  դեպրեսիան  երկբևեռ խանգարման հին անվանումն է :Մարդու մեջ երկբևեռ խանգարումը ախտորոշելու համար պետք է նրա մոտ դրսևորվի   խելագարության   մի հատված, որը տևում է յոթ օր:Նա կարող է դեպրեսիան զգալ  խելագարությունից  առաջ կամ հետո: Դեպրեսիվ և խելագար վիճակների ցիկլը պետք է շարունակվի երկարատև: Դեպրեսիայի  ախտանշանները, նման են ՝հիմնական դեպրեսիային:Մանիկային  դեպրեսիայի  ախտանշաններն են ՝ բարձր էներգիան, քնելու նվազումը, դյուրագրգիռությունը, մտքերի և խոսքի հոսքը ,   ինքնավստահության բարձրացումը, անսովոր պահվածքը, ռիսկայինությունը  , ինքնավնասումը և էյֆորիայի զգացողությունները:Ծանր դեպքերում այս խանգարումը կարող է հանգեցնել երևակայությունների :

Փսիխոզով տառապող հիվանդների մոտ   առաջանում է վառ արտահայտված հոգեկան գործունեության խանգարում, որի ժամանակ հոգեկանի հակազդեցությունը հակասում է իրականությանը, որն արտացոլվում է իրական աշխարհի ընկալման և վարքի խանգարումներով, որը կարող է դրսևորվել   զառանցանքի  և պատրանքի  ձևով: Պատրանքն այն  դեպքն է, երբ մարդը տեսնում է այն ,ինչը գոյություն չունի , կամ լսում  ձայներ,որոնք չկան ,զգում հոտեր ու համեր ,որոնք իրականում գոյություն չունեն: Այս դեպրեսիան կարող է ունենալ նաև ֆիզիկական ախտանիշներ: