Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (28)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i122625-Իսլամի_մարգարեն_արևելագետների_տեսանկյունից_(28)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից հաղորդաշարի վերջին թողարկումը։Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2020 06:45 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից հաղորդաշարի վերջին թողարկումը։Ընկերակցեք մեզ։

Իսլամի պատմության սկզբում, մարգարեի ջանքերով, տեղի ունեցավ մեծ հեղափոխություն նոր սկզբունքներով և չափանիշներով: Մարդկային արժանապատվությունը, ազատությունը, արդարությունը, սոցիալական խտրականության վերացումը և բարոյական վերափոխումը մարգարեի հեղափոխության հիմնական առանցքն էին: Մադինա քաղաքում մարգարեի ներկայության տասնամյա ժամանակահատվածը մարդկության պատմության մեջ ամենապայծառ  իրադարձություններից  է: Մի դարաշրջան, որում ստեղծվեց իսլամական համակարգը, որը ներկայացնում էր կրոնական իշխանության մոդել՝ Աստծո Մարգարեի կողմից բոլոր վայրերի և բոլոր ժամանակների համար: Իրականում, մարգարեի հեղափոխությունը և նոր համակարգը հեղափոխության ճանապարհային քարտեզ են կատարելագործմանը ձգտող մարդկանց  համար, ովքեր փնտրում են լավագույն և ամենապարզ կրոնը: Մարգարեն իր օրինակելի համակարգը  հստակ ցուցանիշներով ստեղծեց Մադինայում և այն ներկայացրեց մարդկությանը: 

Իսլամի և մարգարեի կյանքի վերաբերյալ արևելագետների  շատ ուսումնասիրություններ հաճախ  ուղեկցվել են քաղաքական միտումներով կամ հատուկ մշակութային նպատակներով:  Իսլամի ակնհայտ աճը և մարգարեի անձի գրավչությունը ստիպեցին, որ որոշ եվրոպացի քահանաներ խոսեն նրա մասին, ոչ թե ազնվությունից և արդարությունից ելնելով, այլ փորձեցին վարկաբեկել մարգարեի կյանքն ու ուսմունքը: Այս հաղորդաշարի ընթացքում մենք փորձեցինք ներկայացնել իսլամի մեծ մարգարեի գեղեցիկ և աստվածային կերպարն արևելագետների տեսանկյունից: Իսլամի մարգարեն այն փայլող արևն է, որը կարիք չունի հաստատվելու կամ հերքվելու:

Ղուրանում ասված է.«Ով մարգարե, մենք քեզ ուղարկել ենք, որպես վկա և ավետաբեր և Աստծո հրամանով քեզ նշանակել ենք Աստծո լուսապարգև առաքյալը»: 

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք պրոֆեսոր Աննեմարի Շիմմելի գրած «Մուհամմադը Աստծո առաքյալը» գրքի մասին:

Իսլամի մարգարեին ներկայացնելիս ՝ այս գերմանացի արևելագետը չի բավարարվել ասածներով ու լսածներով, այլ փորձել է հետ մղել վարագույրները և հիմնվելով պատմական փաստերի և ղուրանական ապացույցների վրա պարզել մարգարեի բնավորության խորությունը: Հենց այդ պատճառով նա փորձել է ներկայացնել իսլամի մարգարեի հոգևոր կերպարը, և ցավ է հայտնել այն սխալ ընկալումների և անարգանքի համար, որ եղել են արևմտյան որոշ գիտնականների մոտ:

Շիմմելն ասում է.«Մուհամմադի լույսը փայլեց իր պայծառ գոյության ողջ ընթացքում: Աստված իր լույսը, որը չի սահմանափակվում միայն որոշակի ժամանակով և վայրով ՝  փայլատակեց աշխարհում մարգարեի միջոցով»:

Նա փայլող լույս էր, որը ի հայտել է եկել անտեսանելի աշխարհից և  մարմնավորվում է տիեզերքում:Այս լույսը հայտնվեց Ադամի մոտ և այնուհետև մարգարեների, մինչև որ այն կատարելագործվեց Մուհամմադի մոտ և տիեզերքի արարման  երևույթներն ավարտվեցին»:

Շիմմելն ասում է.««Չնայած Մուհամմադը հասավ լուսավորության շատ բարձր մակարդակի, սակայն բարձրագույն դիրքերում նա շարունակեց մնալ Աստծո ծառան և արարածը: Երբ մուսուլմանները աղոթում են նրա առաքելության մասին են վկայում, նրանք խոստովանում են, որ Մուհամմադը Աստծո ծառան է: Մարգարեի մարդկային դեմքը համահունչ է նրա հոգևոր ճշմարտությանը: Միստիկները ոգեշնչվել են Մուհամմադի լույսով և բարձր են գնահատել նրա մարդկային հատկությունները:

Աննեմարի Շիմմել

Շիմմելի կարծիքով, այն մարդը, ով Աստծո կողմից ուղարկվում է մարդկանց առաջնորդության համար, պետք է ունենա վեհ առանձնահատկություններ,լինի ճշմարիտ ու ազնիվ։

Նա գրում է «Մանուկ հասակում Մուհամմադը խուսափեց Մեքքայում կռապաշտության անվայել սովորությունից և չէր մասնակցում իր մանկության ընկերների խաղերին»:

Իրականում կարևոր է հետևել Մուհամմադին, քանի որ նա զերծ էր բոլոր սայթաքումներից և մեղքերից և կարողացավ օրինակ հանդիսանալ մարդկանց համար: Նա երբեք մեղք չգործեց: Մուհամմադը կատարյալ մարդ էր, ով զսպել էր իր բնազդն ու ցանկությունները: Իր կյանքի ընթացքում, մտքով և գործով, նա իրականացրեց Աստծո կամքը և սատանային հաղթեց իր անպարտելի կամքով: Մուսուլմանները աղոթքի ժամանակ Աստծուն խնդրում են, որ նրանց գոյությունը զարդարվի Մուհամմադի գեղեցիկ հատկություններով: Մուհամմադի առանձնահատկություններն այնքան յուրահատուկ են, որ գիտնականներն ընդգծում են, որ մարգարեի անսահման հարգանքը պահպանելու համար չպետք է նրան համեմատել էմիրների և աշխարհի այլ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների հետ:

Պրոֆեսոր Շիմմելը իր գրքում  իսլամի մարգարեի հրաշքները համարում է նրա հոգևոր անհատականության դրսևորում և ասում է.«Ղուրանը նրա հիանալի հրաշքն էր»: Ղուրանի մեկնաբանները, գիտնականները, միստիկները և բանաստեղծները Ղուրանում բավականաչափ նյութեր են  գտել և դրանից ստեղծել գեղեցիկ պատմություններ: Նա ավելացնում է.«Մուհամմադի ժողովրդականությունը ևս մեկ զարմանք է, որն ավելացնում է նրա հրաշքները: Այն մարդը, որ գրել և կարդալ չգիտեր, ինչպես կարող էր անցյալի և ապագա իրադարձությունների մասին տեղյակ լինել: Աստծո կողմից նրան շնորհված իմաստությունը հնարավորություն տվեց Մարգարեին իմանալ աշխարհում ամեն ինչ, նույնիսկ ապագան և մարդկային հասարակության մեջ խորը փոփոխություն առաջացնել: Շիմմելը, ուշադիր ուսումնասիրելով իսլամի մարգարեի կյանքը, համոզվում է որ Մարգարեն բարիք է աշխարհի համար: Նա գրում է. «Ըստ Ղուրանի այաների ՝ հավատացյալներն առանց վարանելու կարող են ապավինել նրան, քանի որ մարգարեն կարող է կենդանություն պարգևել մեռած սրտերին և ապաստան տալ սիրահարներին: Մուսուլման բանաստեղծները խոսել են մարգարեի ողորմածության, շնորհի և  վեհ անհատականության մասին»:

Այս գերմանացի պրոֆեսորի տեսանկյունից Մարգարեի մեծությունը կարելի է հասկանալ նույնիսկ նրա անուններից: Անուններ, ինչպիսիք են Մուհամմադ և Ահմադ, առանձնահատուկ նշանակություն ունեն, և այնպիսի բանաստեղծներ, ինչպիսիք են Աթթար Նեյշաբուրին և Ջամին, գեղեցիկ նկարագրություններ ունեն այս անունների և մարգարեի այլ հատկանիշների մասին: Մուսուլմանները հատուկ օրհնություն ունեն մարգարեի անվան համար: Նրանք մարգարեի անունը հիշում են հատուկ օրհնանքներով: Սալավաթը աղոթք է, որը մեծացնում է մարգարեի փառքը: Հավատացյալները զգում են, որ Մուհամմադը վերահսկում է իրենց գործողություններն ու պահվածքը:

Աննեմարի Շիմմել

Իսլամական մշակույթի և քաղաքակրթության խորը ուսումնասիրության արդյունքում Շիմմելը իսլամը անվանեց Մարգարեի մեծ պարգևը և  արևմտյան լրատվամիջոցների թունավոր մթնոլորտում  նա հայտարարեց.«Ինձ համար շատ ցավալի է, որ արևմտյան շրջանակները իսլամը դիտում են բացասական հայացքով: Իսլամն ունի բարձր դիրք, որին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել: Մուհամմադի ուսմունքը խաղաղության, հանգստության և արդարության կրոն է: Այս կրոնը դատապարտում է ահաբեկչությունը և մարդկանց սպանելը»:

Աննեմարի Շիմմելն իր գրքում գրել է.«Հենց այն որ Ամենակարող Աստված ինքը գովաբանել է իր առաքյալին, դժվարացնում է բանաստեղծների աշխատանքը նրա առաքինությունները նկարագրելու համար: Եգիպտացի Բուսիրի մեկնաբանությամբ, այն փաստը, որ լեզուներն անկարող են ըստ արժանավույն արտահայտել նրա արժանապատվությունը, հենց մարգարեի հրաշքներից մեկն է»: