Կորոնավիրուսը և նոր ապրելաձևը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i122646-Կորոնավիրուսը_և_նոր_ապրելաձևը
Այսօր աշխարհի բոլոր երկրների ժողովուրդներն անց են կացնում ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը: Այսօր հասարակական հարաբերություններն իրենց տեղը զիջել են հասարակական տարածությանը: Նման պայմաններում ի՞նչ վիճակում են հայտնվել արվեստը և մշակույթը: Այս կապակցությամբ, կխոսենք մեր հաղորդման ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2020 11:57 Asia/Tehran

Այսօր աշխարհի բոլոր երկրների ժողովուրդներն անց են կացնում ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը: Այսօր հասարակական հարաբերություններն իրենց տեղը զիջել են հասարակական տարածությանը: Նման պայմաններում ի՞նչ վիճակում են հայտնվել արվեստը և մշակույթը: Այս կապակցությամբ, կխոսենք մեր հաղորդման ընթացքում:

Թերևս այն վիճակը, որում  հիմա մենք հայտնվել ենք, աննախադեպ է պատմության  մեջ: Իհարկե աշխարհը տեսել է բազմաթիվ պատերազմներ ու ողբերգություններ, սակայն դրանցից  ոչ մեկն  այսքան մեծ ծավալներ չի ունեցել: Այսօր մենք կանգնած ենք մի մեծ  փորձության առջև: Թերևս ահռելի մի վիճակ, որը և երաշտից, և ջրհեղեղից, պատերազմից ու խոլերայից ավելի հզոր է: Եվ այն չի բուժվում անձրևով, չի չորանում արևով,  չի խաղաղվում խախաղությունից և ոչ էլ բուժվում է որևէ դեղով:

 

Սարսափելի մի ցավ, որը մեզ կանգնեցրել է այն փաստի առաջ, որ մարդկությունը դեռևս շատ խնդիրների առաջ է կանգնած: Կորոնովիրուսի պատճառով փավել են բազմաթիվ մշակութային օջախներ  և մեծ վնաս է հասցվել արվեստին ու կինոյին, որն այժմ դադարեցրել է արտադրությունը և միայն օնյալն տիրությում է աշխատում: Իսկ դա բնականաբար վնասում է կինոարտադրությանը: Թատրոնը նույնպես կանգնել է իր պատմության ամենադաժան ժամանակաշրջաններից մեկի առաջ, իսկ երաժշտությունը վաղուց համերգների և ունկնդիրների երես չի տեսել և դիտորդների: Վնաս է հասցվել   նաև գրքի արդյունաբերությանը: Բազմաթիվ պատկերասրահներ ու թանգարաններ չեն աշխատում: Բացի այդ, ահռելի հարված է ստացել նաև զբոսաշրջությունը:

Վերջերս, սոցցանցերում տարածվել է #թանգարանըտանը հեշթեգը, որի միջոցով մարդիկ հնարավորություն  ունեն առցանց այցելել աշխարհի մեծ թվով թանգարաններ և  պատկերասրահներ: Այդպսիով, կազմակերպիչները փորձել են լրանցել բացը, որ առաջացել է կարանտինի հետևանքով: Որոշ թանգարանններ կազմակերպել են  օնլայն այցեր: Նման թանգարաններից են Գոգենհայմի թանգարանը որը հայտնի է իր աստիճաններով, Հարավային Կորեայի Ժամանակակից արվեստների թանգարանը, Հարավային Աֆրիկայի ազգային պատկերասրահը, Սան Պաոլոյի արվեստի  թանգարանը և ավելի քան 100 թանգարաններ ու պատկերասրահներ:

Գոգենհայմի թանգարանի փորձագետ Ալեքսանդր Մոնրոյի ասելով. «Սա փորձնական քայլ էր՝ ճգնաժամային պայմաններում: Մշակութային արտադրությունը կարող է հավաքական փորձի միջոցով զարգացնել մեր միասնական զգացողությունը»:

Մշակութային քաղաքականության համալսարանի դասախոս Պատրիցիա Լամբերտը ասում է. «Ճգնաժամային օրերը մեզ անընդհատ հիշեցնում են, թե արվեստագետները որքան հզոր են ու որքան հատուկ գաղափարներ ունեն և ինչպիսի հնարավորություններ են ստեղծում նոր աշխատանքների համար: Որպես օրինակ, արտակարգ պայմաններում մենք տեսնում ենք արվեստագետների որ նոր աշխատաքներ են ծավալել: Որպես օրինակ՝ առցանց դասընթացների կազմակերպումը:

Առցանց դասերը, որքան որ օգտակար են հիմնարկների համար, կարևոր են նաև օգտատերերի համար: Եվ սա հատկապես թանգարանների ու պատկերևասրահների համար շատ կարևոր է, քանի որ հոգեբանների կարծիքով, արվեստի գործերին նայելով, մարդկանց մոտ նվազում է սթրեսը և մարդն ուրիշների հետ կիսվելու հոգեբանությունն է  զարգանում:

Այստեղ հուսադրող է այն  հանգամանքը, որ ըստ երևույթին, արվեստի խմբերը փորձում են բարեկարգել իրավիճակը, հատկապես տարբեր ասոցիացիաների կողմից վարկեր ստանալով: Բացի այդ, որոշ երկրների կառավարություններ սոցիալական  աջակցություն են տրամադրում մշակութային կենտրոններին, որպեսզի վերջիններս կարողանան գոյատևել: Հենց այդ պատճառով, Պատրիցիա Լամբերտը համոզված է, որ դա կարող է օգնել արվեստի բնագավառում տնտեսական համագործակցության մասին մտածել ու թերևս այս կապակցությամբ հասարակության տեսակետը փոխվի: Նա հավելում է . «Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում, մշակութային բաժնում տնտեսական վիճակը ողբերգական է և արտակարգ իրավիճակից մեկ ամսից ավելի քիչ քան մեկ ամիս անց, այս ոլորտի վնասը կազմում էր 1 միլիարդ 600 հազար դոլար: Եվ իհարկե, եթե դրան գումարենք նաև այն արվեստի ճյուղերը, որոնք տնտեսապես կարևոր են, կհասկանանք, թե որքան սարսափելի է  իրավիճակը: Անշուշտ, սրան պետք է գումարենք նաև այն ահռելի վնասը, որ շարունակում է կրել մշակութային զբոսաշրջությունը »:

Նա հավելում է, որ ներկա դրությամբ, արվեստագետները շատ բարդ վիճակում են գտնվում, քանի որ նրանց մեծ մասը պատկանում է  միջին խավին: Այստեղ պետք է հավելել նաև, որ արվեստագետների մեծ մասը, բացի ստեղծագործական աշխատանքից, զբաղբվում են նաև այլ աշխատանքով, ինչպես՝ համալսարանում դասավանդելը: Բացի այդ, նրանք զրկվել են ստեղծագործելու և նման աշխատանքներ կազմակերպելու հնարավորությունից:  

Իրանում կորոնավիրուսի տարածումից անցնում է 5 ամիս և այստեղ էլ բազմաթիվ մշակութային օջախներ շարունակում են փակ մնալ: Տվյալների համաձայն, Թեհրանում գործում է  4 հազար  երաժշտական խումբ, 80 ներկայացման դահլիճ, 300 ցուցասրահ և նորաձևության սրահներ, 26 հազար մշակութային ուսուցման սրահներ, որոնք բոլորը ներկա դրությամբ փակ են:

Վերջին տվյալներով, այսօր երկրների 90 տոկոսը փակել են այն կենտրոնները, որ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Եվս 128 երկիր ընդհանրապես փակել են բոլոր մշակութային օջախները:

Քանի որ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակվել է, դա նպաստել է, որպեսզի մշակութային օջախները հայտնվեն պասիվ դիրքում:

 

Այս ամենի արդյուքնում, մշակութային ոլորտը շարունակում է մեծապես տուժել: Ըստ երևույթին, պետք  է սպասենք, թե ինչ անակնկալներ է մատուցելու համաշխարհային ճգնաժամը, քանի որ ժամանակի ընթացքում, դրա բացասական հետևանքներն ավելի են մեծանում  և բնականաբար այս ազդեցությունը ոչ միայն տնտեսական է, այլ նաև բովանդակային:

Իրանցի քանդակագործ Քամբիզ Սաբրին այս կապակցությամբ ասում է. «Կորոնավիրուսն ինձ վրա ուղղակիրորեն չտարածվեց, քանի որ ես շարունակեցի աշխատել նաև սահմանափակումների վիճակում: Սակայն բովանդակային առումով այն ազդեց իմ աշխատանքի վրա: Կարծում եմ որ այս վիճակը չնայած որ շատ դժվար է, կարող է օգնել մարդկանց, գտնելու նոր լուծումնր: Տասնամյակների ընթացքում, մարդիկ ծնվում ու մահանում են, սակայն քչերին է հաջողվում նման փորձ կուտակել: Միևնույն ժամանակ, նման իրավիճակները նախազգուշացում են մարդկությանը, որը սկսել է ուշադրություն չդարձնել այնպիսի երևույթներին ինչպես օրինակ՝ գլոբալ տաքացումը:

Խոսելով այն մասին, որ այս իրավիճակը նոր մարտահրավեր է մարդկության համար, նա հավելում է, որ դա խորհելու տեղիք է տալիս հիշել այն արվեստագետներին, որոնք աշխատել են դաժան պայմաններում: Որպես օրինակ նրանք, որ աշխատել են համաշխարհյին պատերազմի ժամանակ, չնայած խնդիրներին , միլիոնավոր մարդկանց մահերին, սակայն չեն դադարել ստեղծագործել: Ես համոզված եմ, որ արվեստագետ լինելը միայն լավ օրերի համար չէ, այլ բոլոր եղանակների և մարդը պետք է չդադարի փորձ կուտակել»:

Ինչևէ չմոռանաք, որ հավաքական դիմադրությունը ստեղծվում է մշակույթի միջոցով: Իսկ մշակույթի նկատմամբ սպառնալիքն ուղղված է ամբողջ մարդկության  ապագային: Եվ մշակույթը,  որպես հիմնական ապրանք, իր մեջ պարունակում է դիմադրություն և մարդկային հասարակական ու տնտեսական զարգացում: Արվեստը կարող է քայլ առ քայլ գրանցել մարդկային ջանքերը և շարունակել վառ պահել մշակույթի ճրագը: Ուրեմն  հասարակական տարածությունը պահպանելու հետ միասին և շարունակ դիմակ կրելուն և ձեռքերը լվանալուն  զուգահեռ, պետք է մտածենք նաև հոգեբանակաան վիճակը բարձր պահելու մասին, որպեսզի այդպիսով օգնենք մարդկային հասարակության գեղագիտական արվեստին՝ գոյատևել: