Իսլամաֆոբիան արևմուտքում (112)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i122779-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(112)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք աշխարհում իսլամաֆոբիայի աճի և Նոր Զելանդիայում մուսուլմանների սպանության տարելիցի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2020 16:07 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք աշխարհում իսլամաֆոբիայի աճի և Նոր Զելանդիայում մուսուլմանների սպանության տարելիցի վերաբերյալ:

Իսլամաֆոբիայի վիրուսը, ինչպես կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում և իսլամական երկրներից դուրս, ցանկացած այլ վայրում, որտեղ ապրում են մուսուլմաններ վերջիններս ենթարկվում են իսլամաֆոբիայի և իսլամատյացության: Սակայն իտարբերություն կորոնավիրուսի պանդեմիային, որին փորձում են հաղթել բոլորը, մուսուլմաններից ու ազատախոհ մարդկանցից բացի աշխարհում ուրիշ մեկը վճռականություն չի դրսևորում իսլամաֆոբիային դիմակայելու հարցում և պետություններից շատերը նույնիսկ նպաստում են դրա տարածմանը: Եգիպտոսի Դար ալ-Ֆաթվայի հետ կապված իսլամաֆոբիայի դիտորդը աշխարհի տարբեր վայրերում այս երևույթի մասին իր ամենավերջին զեկույցի մեջ հայտարարել է.«Իսլամաֆոբիայի ֆոնին իրականացված 23 դեպքերից 12-ը տեղի են ունցել Հարավային Ասիայում: Հարավային Ասիայի իսլամաֆոբիական դեպքերի գագաթնակետը մուսուլմանների դեմ վարչական և իրավական խտրականություններն են, որ կազմում են ընդհանուր դեպքերի 41.6 տոկոսը ,իսկ ֆիզիկական հարձակումները գտնվում են հաջորդ տեղում կազմելով՝ ընդհանուր դեպքերի 25 տոկոսը»: Այս զեկույցի մեջ ասված է, որ 2020թ. փետրվարին մուսուլմանների դեմ ծայրահեղականների իրականացրած երկու հարձակումներով,Ֆրանսիան գտնվում է երկրորդ տեղում: Նույնպես հակաիսլամական օրենքների մշակումը ինչպես մզկիթների վրա գործադրվող ճնշումների խստացումը և լեզվի ուսուցման դասընթացների արտոնության չեղարկումը, որպես իսլամ կրոնի դեմ հարձակումների մի բաժին, դեռ շարունակվում են: Եգիպտոսի Դար ալ-Ֆաթվայի հետ կապված իսլամաֆոբիայի դիտորդը հաղորդել է.«Երեք խմբերի պատկանող տարբեր երկրներում իսլամաֆոբիայի ֆոնին տեղի ունեցող դեպքերը նման չեն իրար: Այնպես որ առաջին խմբում ներառվում են Հարավային Ասիայի երկրների մուսուլմանների 37.9 տոկոսը, երկրորդ խմբում տեղ են գտնում եվրոպական երկրների ինչպես Ֆրանսիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի և Բրիտանիայի մզկիթների 13 տոկոսը և 3-րդ խմբում են գտնվում ներգաղթյալների այն խումբը, որ ենթարկվել են հոգեբանական բռնության, իրավական խտրականության և ահաբեկչության: Իսլամաֆոբիայի դիտորդի հաղորդումը վկայում է իսլամաֆոբիայի աճի մասին, ինչը նաև հաստատում են Եվրոպայում այլ հետազոտական կենտրոնները: Շոտլանդիայում «Հալիրուդ» խմբի կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ մուսուլմանների ավելի քան 80 տոկոսը կրոնի և դավանանքի պատճառով ենթարկվել է տարբեր տեսակի բռնությունների, որոնք տեղի են ունեցել իսլամաֆոբիայի հողի վրա: Այս խմբի կողմից ներկայացված հաղորդման մեջ ասված է, որ Շոտլանդիայի մուսուլմաններն այս բռնություններից զերծ մնալու համար ստիպված են խուսափել երթևկել փողոցներում և օգտագործել հանրային տրանսպորտի միջոցները: Շոտլանդիայի մուսուլմաններին անհանգստացնում է այն փաստը, որ իրենց ահաբեկիչ կամ ծայրահեղական են անվանում և մուսուլման կանայք շարունակ մտահոգվում են, որ չլինի թե հանրային վայրերում հիջաբն իրենց գլխից վերցնեն:

«Հալիրուդ» խմբի տնօրեն Անաս Սարվարը այս կապակցությամբ ասում է.«Այն դեպքում, երբ թվում է թե Շոտլանդիայի ժողովուրդը հանդուրժող է, ստացված հաղորդումները ցույց են տալիս, որ այս հայտարարությունը ճիշտ չէ և դեռ շատ աշխատանք պիտի տարվի մինչև Շոտլանդիայի ժողովուրդը դառնան հանդուրժող ու համակեցության կողմնակից: Նա հավելել է.«Շոտլանդիայի մուսուլմանների մեծ մասը ֆիզիկական կամ բանավոր հարձակումների վախից տանից դուրս չեն գալիս»: Այս հետազոտությանը մասնակցած 344 մուսուլմաններից 35.5 տոկոսը հայտարարել են, որ ամեն օր կրոնական պատկանելիության պատճառով բռնությունների են ենթարկվում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցած մուսուլմանների 83.4 տոկոսը նույնպես ասել են, որ նվազագույնը մեկ անգամ իսլամաֆոբիայի փորձ են ունեցել: Այս հետազոտությունների համաձայն մուսուլմանների ավելի քան երեք չորրորդն այսինքն 76.5 տոկոսը բանավոր բռնությունների են ենթարկվում և ավելի քան մեկ երրորդը այսինքն շուրջ 36.6 տոկոսը իրենց աշխատանքի վայրերում խնդիրներ ունեն: Այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածումը դարձել է եվրոպական երկրների ամենակարևոր մտահոգությունը, իսլամատյացները շարունակում են իրենց հակաիսլամական ու ռասիստական արարքները: Ֆրանսիայի տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ սաղավարտ կրող զինված մի մարդ մտել է Փարիզի մզկիթներից մեկը ու սկսել է կրակել: Կրակոցների պահին մզկիթում ներկա է եղել 15 մարդ, որոնցից առնվազն մեկը ծանր վիրավորվել է: Հաղորդումնները վկայում են, որ հիշյալ մարդը փախել է դեպքի վայրից: Ինչպես միշտ այս լուրը ամենքիչ արձագանքն է գտել լրատավական ու քաղաքական շրջանակներում: Սա այն դեպքում է, երբ եթե նման մի հարձակում կատարված լիներ եկեղեցու և հրեաների ժողովարանի դեմ կդառնար Ֆրանսիայի ու Եվրոպայի առաջին լուրը: Սա ևս մի նշան է, որ խոսում է իսլամատյացության տարածման խնդրի նկատմամբ Ֆրանսիայի ու եվրոպական երկրների անուշադրության և իսլամատյացություն տարածողներին ուղեկցելու մասին: Իսլամաֆոբիայի ու իսլամատյացության նկատմամբ եվրոպական երկրների պասիվ դիրքորոշման բերումով այս երկրներում տարածվել են աջակողմյան ծայրահեղական ու ռասիստական հակումները: Գերմանիան այն երկրներից է, որտեղ մեծ տարածում են գտել աջակողմյան ծայրահեղական կուսակցությունները, որոնք Բունդեսթագի ընդդիմադիր ամենամեծ ֆրակցիան են համարվում: Հետևաբար ոչ գերմանացի փոքրամասնությունների հատկապես մուսուլմաններ դեմ աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների հարձակումները ավելացել են:  Այս ռասիստական հարձակումները ավելացրել են Գերմանիայի իսլամական հասարակության մտահոգությունները և մուսուլմաններին ու նրանց կրոնական կենտրոնների պաշտպանության համար կառավարությանն ուղղված կոչերը: Անատոլի լրատվական գործակալությունը իսլամական համայնքների ղեկավարների հետ անցկացրած հարցազրույցների ընթացքում  քննարկել է այս խնդիրը:

Անատոլի լրատվական գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի իսլամական գերագույն խորհրդի տնօրեն «Իմեն Մեզիքը» ասում է.«Գերմանիայում տագնապի ու միասնության իրավիճակը, որ զգում են մուսուլմանները սկիզբ են անում այս երկրում տեղի ունեցող ծայրահեղական շարժումներից ու ռասիստական քայլերից»: Անատոլի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մեզիքը հավելել է, որ Գերմանիայում կրկին հայտնվել է «Նեոնացիստներ» կոչվող «ազգային ընդհատակյա սոցիալիստականներ» ահաբեկչական կազմակերպությունը: Այս կազմակերպությունը պատասխանատու է ռասիստական հանցագործությունների իրականացման հարցում, ինչի հետևանքով սպանվել են 10 մուսուլմաններ այդ թվում ծագումով թուրք 8 քաղաքացիներ: Տվյալները ցույց են տալիս, որ անցյալ տարվա ընթացքում միջին հաշվով երկու օր մեկ անգամ հարձակում է իրականացվել մի մզկիթի կամ իսլամական կենտրոնի դեմ: Գերմանիայի մուսուլմանների գերագույն խորհրդի տնօրենը կարևորել է այս երկրում իսլամաֆոբիայի աճի դեմ պայքարի, մարդկության միասնության, ժողովրդավարության հաստատման և ատելության ու ռասիզմի մերժման անհրաժեշտությունը:  Մեզիքը շեշտել է.«Մզկիթների վրա հարձակման պլաններ մշակող ծայրահեղական կազմակերպության ներկայությունը նոր ձևավորված երևույթ չէ»: Անդրադառնալով 2019թ. Նոր Զելանդիայում մի մզկիթում իրականացված հարձակմանը ու նույնպես Նորվեգիայում նմանատիպ հարձակմանը նա շեշտում է.«Նման դեպքերը ապացուցում են, որ աջակողմյան ծայրահեղական հակվածությունը ստեղծել է մի համաշխարհային ցանց»: Գերմանիայի մուսուլմանների գերագույն խորհրդի տնօրենն ասել է.«Գերմանիայի քաղաքական շրջանակները լրատվամիջոցներում ռասիստական մոտեցումների աճը կասեցնելու համար վճռական մոտեցում չունեն և այս կապակցությամբ գոյություն ունեն կասկածներ»: Նա հավելել է.«Մենք չպետք է անտեսենք այս դժվարությունը: Մզկիթների, ժողովարանների կամ կրոնական այլ կառույցների դեմ հարձակումը մեր դեմ ուղղված հարձակում է»: Գերմանիայի իսլամական գերագույն խորհրդի այլ անդամներից Բորհան Քեսիջին նույնպես նախազգուշացնում է.«Մենք շատ անհանգստացած ենք, քանի որ 2019թ. վիճակագրական տվյալների համաձայն, երկու օր մեկ մզկիթների դեմ հարձակումներ են իրականացվել և սպառնալիքներ են հնչեցվել և հնարավոր է 2020թ. այս թիվն ավելանա, քանի որ Գերմանիան ծայրահեղական հակումների հատկապես հակաիսլամական հակումների ավելացման ականատեսն է»: Բեռլինի իսլամական միության տնօրեն «Մորադ Գյուլը» այս կապակացությամբ ներկայացրել է տվյալներ, ասելով.«2019թ. ընթացքում ողջ Գերմանիայում մզկիթները 184 հարձակումների են ենթարկվել»: Նա շարունակում է.«Մենք տեսնում ենք, որ Գերմանիայում հակաիսլամական հարձակումներն աճում են: Այդ պատճառով էլ մենք անհապաղ Գերմանիայի պաշտոնատարներին կոչ ենք արել, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանեն մզկիթներն ու կրոնական այլ վայրերը»:

Ցավոք իսլամաֆոբիան սահմաններ չի ճանաչոմ և որտեղ, որ մուտք է գործում այնտեղ էլ մնում է: Նոր Զելանդիան Օվկիանիայի այն երկրներից է, որ աշխարհում հայտնի է հանդուրժողականությամբ: Սակայն սկսած անցյալ տարվանից, այդ  երկրում տեղի  ունեցած ահավոր ու ողբերգական հարձակումից ի վեր, այս երկրի մուսուլմաններին էլ անհանգստացնում է իսլամաֆոբիայի տարածումը: Նոր Զելանդիայում տեղի ունեցած սպանության մեկամյակի սեմին այս երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը խոստովանել է, որ այս հարձակումը կանխարգելելու ու նույնպես ծայրահեղական սպիտակ մտածողություններին դիմակայելու համար հնարավոր էր բազում գործեր կատարել, ընդորում կառավարությունը թերացել է դրանց կատարման մեջ»: Արդերնը խոստովանել է, որ այս պահի դրությամբ Նոր Զելանդիայում կան մարդիկ, որ մեծարում են մուսուլմանների վրա հարձակվող ավստրալիացի մարդասպանին: Այցելելով այս հարձակման զորհերի հուշակոթողի վայր տիկին Արդերնը ասել է.«Ինձ համար անհասկանալի է, որ այն ամենից հետո ինչ կրել է մեր իսլամական համայնքը, դեռևս գտնվում են մարդիկ, որ նրանց սպառնում են»: Նա ասել.«Նոր Զելանդիան ռասիստական ու ծայրահեղական մոտեցումների մեծարման վայրը չէ: Մեր պարտքը խաղաղ համակեցությունն է և կրոնական ու ռասայական ատելության ստեղծման կանխարգելումը»: 2019թ. մայիսի 15-ին մի զինված մարդ հարձակվելով Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքի երկու մզկիթների աղոթարարների վրա սպանել է 51 մարդու: Մի հարձակում, որին հիշում են որպես Նոր Զելանդիայի ժամանակակից պատմության ամենամեծ սպանությունը: