Առողջապահական հանդես (14. Դեպրեսիա Բ.մաս)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i122809-Առողջապահական_հանդես_(14._Դեպրեսիա_Բ.մաս)
«Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում խոսում ենք տարբեր տեսակի հիվանդությունների ու դրանց կանխելու ուղիների մասին: Սա ինֆորմացիոն հաղորդաշար է և չի կարող բժշկական խորհրդատվություն համարվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2020 13:26 Asia/Tehran
  • Առողջապահական հանդես (14. Դեպրեսիա  Բ.մաս)

«Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում խոսում ենք տարբեր տեսակի հիվանդությունների ու դրանց կանխելու ուղիների մասին: Սա ինֆորմացիոն հաղորդաշար է և չի կարող բժշկական խորհրդատվություն համարվել:

Այս թողարկման  ընթացքում կխոսենք ընկճախտի կամ դեպրեսիայի , դրա կանխարգելման ու բուժման մասին:

Պրենատալ ընկճախտը  կամ հետծննդաբերական դեպրեսիան սկսվում է ծննդաբերությունից հետո և տևում չորս շաբաթ: Ծննդաբերության ժամանակ տեղի ունեցող հորմոնային փոփոխություններն ազդում են ուղեղի և վարքագծի վրա: Քնի պակասը, ֆիզիկական հոգնածությունը, որը առաջանում են երեխայի ծնվելուց հետո, ստեղծում են նման վիճակ:

Պրենատալ ընկճախտի նշաններից են տխրությունը, սթրեսը, զայրույթը, մտահոգոությունը երեխայի վերաբերյալ, նրան խնամելու հարցում առաջացած խառնաշփոթ վիճակն ինչպես նաև կպչուն մտքերը, որպես օրինակ՝ երեխային որևէ բան պատահելու մասին: Կանայք, որոնք չունեն օգնող, ավելի շատ են հայտնվում նման վիճակում:

 

Սեզոնային ընկճախտը վերաբերում է  կոնկրետ եղանակի: Այն սկսվում է աշնանը և շարունակվում մինչև ուշ ձմեռ: Գիրությունը, տխրությունը, անհուսությունն ու տրամադրության անկումները ուղեկցում են այս հիվանդությանը: Սրացումների դեպքում հնարավոր է նաև ինքնասպանություն:

Իրավիճակային ընկճախտն առաջանում է որևէ դեպքի հետևանքով: Դա կարող է լինել հարազատի մահը կամ անկանխատեսելի ինչ որ միջադեպ, ամուսնալուծություն, գործազրկություն, ֆինանսական խնդիրներ և այլն: Իսկ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ անձի զգացողությունները ստեղծված իրավիճակում սրվում են և խանգարումներ առաջացնում առօրյա կյանքում:

Ատիպիկ կամ ոչ սովորական ընկճախտ

Սա ընկճախտի տեսակ է, որն առաջանում է որպես ռեակցիա՝ դրական իրադարձության ժամանակ: Նման դեպքերում, հնարավոր է շրջապատը չզգա դիմացինի մոտ ընկճախտի առկայությունը: Այս դեպքում մարդու մոտ բարձրանում է ախորժակը, անքնություն է առաջանում կամ հակառակը՝ ծանրություն ոտքերի ու թևերի շրջանում և  սուր հակազդեցություն ցանկացած տեսակի քննադատության նկատմամբ:

 

Հիմա կներկայացնենք թե ինչպես կարելի է  բուժել ընկճախտը: Իհարկե մասնագետները յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ կիրառում են անհատական մոտեցում և բուժում: Բժիշկները նաև առաջարկում են հիվանդին անցնել արյան և հորմոնների հետազոտություն: Իսկ վահանաձև գեղձի խնդիրները և D վիտամինի պակասը նույնպես նպաստում են ընկճախտի առաջացմանը: Այսօր նաև հնարավոր է, որ եթե մարդը կասկածում է, որ ընկճախտ ունի, դիմի բժշկի և անցնի թեստավորում: Ինչևէ ընկճախտը անկարևոր հիվանդություն չէ և եթե ժամանակին չբուժվի, կարող է ունենալ երկարատև ու վտանգավոր հետևանքներ: Իսկ սուր վիճակում սկսվում է գիրություն կամ խիստ արտայատված նիհարություն, ֆիզիկական ցավեր, պանիկայի դրսևորում, մեկուսանալ  և ի վերջո ինքնասպանություն:

 

Ընկճախտի հետ ապրելը դժվար է, սակայն հնարավոր է այն բուժելով, բարձրացնել կյանքի որակը: Այստեղ հատկապես կարևոր է խորհուրդները, դեղամիջոցի և հոգեբանական աջակցության զուգակցումը: Այդ դեղերն օգնում են, որպեսզի ընկճախտը չխորանա: Իսկ հիվանդները, որ ծանր ընկճախտ են տանում սակայն չեն ցանկանում դեղ օգտագործել, բուժվում են  էլեկտարական շոկի կամ ստացիոնար հիվանդանոցում:

 

Կյանքի ձևի փոփոխությունը նույնպես օգնում է, որ մարդն ընկաճխտով չտառապի: Ամենակարևորը սպորտն է, որ բարձրացնում է մարդու օրգանիզիմի էնդորֆինը: Այս հորմոնը նպաստում է տրամադրության բարձրանալուն: Օրվա  ընթացքում շաբաթվա մեջ 3-5 օր պետք է մարզվել  30 րոպե: Իսկ ալկոհոլը և ծխախոստը ավելի են խորացնում ընկճախտը: Բժիշկները մարդկանց հորդորում են սովորել ասել Ոչ: Կոնֆլիկտները նույնպես նպաստում են ընկճախտի խորացմանը: Անձնական ու աշխատանքային կապերի մեջ պետք  է ճշտել սահմանները և մյուսներին դա հասկացնել: Բավարար քունը, առողջ սննդակարգը և բացասական մարդկանցից հեռու մնալը և ժամանցային միջոցառումներին մասնակցելն օգնում են հաղթահարել ընկճախտը:

 

Օմեգա 3 համելումները նույնպես նվազեցնում են ընկճախտի հավանականությունը, քանի որ դրանք ազդում են ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի վրա: Բժշիկներն առաջարկում  են վիտամիններ: B6 և B12 վիտամինները նպաստում են ուղեղի առողջ աշխատանքին: Երբ B վիտամինը մարդու մոտ պակասում է, այն ընկխճախտի պատճառ է դառնում: Բժիշկներն առաջարկում են նաև D վիտամինը, ինչն օգնում է ոսկորների ամրապնդմանը: Այս վիտամինն առկա է արևի ճակագայթներում:

 

Իսկ ինչ պետք է անել ընկխաճախտը կանխելու համար: Այս հարցին դժվար է պատասխանել, քանի որ երբեմն մարդը չի զգում, թե ինչ գործոններ են նպաստել նրա  մոտ ընկճախտի առաջացմանը: Սակայն երբ մարդը զգում է, որ իր մոտ առաջացել են ընկճախտի նշաններ, պետք է փոխի իր ապրելակերպը որպեսզի դա օգնի ընկճախտը հաղթահարելուն:

Բավարար քունը, սպորտը, սթրեսի նվազեցումը, շրջապատի հետ ջերմ շփումները, առօրյա հոգսերից և  բասացասական մարդկանցից հեռու մնալը, ճիշտ սննդակարգը, հարմար քաշը, ոչ անհրաժեշտ դեղեր չօգտագործելը, քանի որ դրանք կարող են ունենալ կողմնակի հետևանքներ, ալկոհոլի կիրառումից հեռու մնալը, մեծապես ազդում է ընկճախտի դեմ պայքարի վրա:

 

Հավելենք, որ ընկճախտը տոկոսային առումով ավելի շատ է հանդիպում կանանց մոտ: Ընկճախտի տարածումը կանանց շրջանում կազմում է 10-25 իսկ տղամարդկանց մոտ՝ 5-12 տոկոս: Մասնագետները ենթադրում են, որ թերևս պատճառն  այն է, որ կանայք ավելի հեշտ են կարողանում ցույց տալ իրենց զգացմունքները,  իսկ տղամարդիկ չեն խոսում ընկճախտի մասին:

 

Ի վերջո, պետք է ասել,  որ  ընկճախտը կարող է բացասաբար ազդել մարդու  վրա և այն պետք է հնարավորինս ճիշտ կառավարել՝ ճիշտ դեղորայք օգագործելով: Իսկ նախքան հիվանդությունը խորանա մարդու մեջ, տվյալ անձը պետք է զգուշանա և ուշադիր լինի իր վարքագծի փոփոխության նկատմամբ: Հատկապես եթե մարդու կյանքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են ազդել նրա կյանքի վրա, պետք է գիտակցաբար զբաղվել ինքնաբուժմամբ, հնարավորության  և անհրաժեշտության դեպքում դիմելով մասնագետի օգնությանը: