Հատուկ հաղորդում՝ նվիրված աշխարհի հետ կառուցողական շփման օրվան
(last modified Mon, 13 Jul 2020 12:43:38 GMT )
Հուլիս 13, 2020 17:13 Asia/Tehran

Իրանի իսլամական հանրապետության օրացույցում, ամեն տարի հուլիսի 13-ը հռչակված է որպես երկխոսության և աշխարհի հետ կառուցողական շփման օր:

ՀԳՀԾ-ի ստորագրման առաջին տարելիցին՝ 2016թ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այս կապակցությամբ հայտարարեց. «Այս օրն Իրանն աշխարհին փաստեց, որ քաղաքական ուժի տեսակետից, այնպիսի հմտություն և կարողություն ունի,  որ կարող է  միջազգային բարդ խնդրի լուծման համար, հիմնվելով տրամաբանության և տեխնիկական ու իրավանբանական հիմքերի վրա, բանակցել գերտերությունների հետ, պաշտպանելով Իրանի ժողովրդի իրավունքները: Իրանը փաստեց, որ ինչպես պատերազմի դաշտում մենք կարող ենք կանգնել համաշխարհային սադրանքների դեմ, հաղթանակ բերելով իրանցիներին, ունենք նաև քաղաքական, իրավական ու տեխնիկական ուժ, և  կարող ենք պաշտպանել իրանցիների շահերը»:

 

Իրանը մշտապես եղել է խաղաղության կողմնակից: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի և իմամ Խոմեյնու կողմից իսլամական հանրապետության հիմնադրումից մինչ օրս, Իրանի խնդիրը եղել է տարբեր երկրների հետ շփումը խորացնելը: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բազմիցս կարևորել է այդ խնդիրը:

Նա ասել է. «Մեզ համար կարևոր է, որ այս տասնամյակների ընթացքում, Աստծու կամքով, մեր պաշտոնյաները կարողացան համագործակցել աշխարհի հետ: Չնայած իրանցիներին մեկուսացնելուն ուղղված թշնամու ջանքերին, մենք կարողացանք դիմակայել համաշխարհային գերտերությունների սադրանքներին»:

Ուստի, կարելի է  ասել, որ այս օրը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Իրանն ուշադրություն է դարձնում աշխարհի հետ կառուցողական շփումներին:

Իրանի նախագահն այս կապակցությամբ անդրադառնալով ՀԳՀԾ-ի հաստատմանն ասել է. «Ծանր ու սեղմ բանակցությունների արդյունքում, մի երկիր կանգնեց վեց երկրի դեմ ու ձեռք բերեց մեծ համաձայնագիր: Դա այն դեպքում, երբ 12 տարի շարունակ, գերտերությունները մեր երկրին մեղադրում էին ռումբ ստեղծելու, գաղտնի ջանքերի մեջ: Իսկ այս բանակցություններում, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարեց, որ Իրանն այդպիսի նպատակ չունի»:

Սակայն  երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, չեզոքացրեց այն բոլոր ջանքերը, որ աշխարհը տանում են դեպի խաղաղություն:

ԻԻՀ նախագահ Ռոհանին, խոսելով այն մասին, որ ամերիկացիները, ՀԳՀԾ-ից հրաժարվելով, փորձեցին այլ երկրներին խրախուսել դիմել նման քայլերի և բազմաթիվ ճնշումներ կիրառեցին Իրանի դեմ ու տնտեսական պատերազմ սկսեցին, փորձեց Իրանին ստիպել հրաժարվել ՀԳՀԾ-ից:

Իրանի նախագահն այս կապակցությամբ նշել է. «Մենք փորձառու ժողովուրդ ենք, և կանգնած ենք ԱՄՆ-ի անփորձ կառավարության դեմ: Մենք ՀԳՀԾ-ի կողմերին ժամանակ ենք տվել հատուցելու համար: Իհարկե, Ռուսաստանը և Չինաստանը, այս կապակցությամբ դրական համագործակցություն ծավալեցին Իրանի հետ: Սակայն եվրոպացիները չցանկացան, կամ չկարողացան համագործակցել Իրանի հետ»:

Ամերիկացիներն արդեն մի քանի տարի, փորձում են չեղարկել ՀԳՀԾ-ն և եվրոպացիներին խրախուսել կրկնել իրենց փորձը: Սակայն  վերջերս, կայացած ԱԽ նիստում, ԱՄՆ-ից բացի 14 այլ երկրներ, աջակցեցին ՀԳՀԾ-ին և 2231 բանաձևին: Աշխարհի մեծ թվով երկրներին փաստվել է, որ Իրանը հավատարիմ է եղել իր խոստումներին: ՄԱԳԱՏԷ-ի զեկույցները նույնպես այդ մասին են վկայում: Գործակալության 15 զեկույցների համաձայն, Իրանն ամբողջությամբ կատարել է իր պարտավորութունները:  Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը և ՀԳՀԾ-ի մյուս անդամները չեն կատարել իրենց հանձնառությունները: Իսկ համաձայնագրով  նախատեսված է, որ եթե որևէ կողմ չկատարի իր պարտավորությունները, Իրանը նույնպես կարող է հրաժարվել իր պարտավորություններից: Համաշխարհային վստահությունն ամրապնդելու նպատակով, Իրանը չի օգտվել իր այս իրավունքից:

Իրանի նախագահն ասել է. «Մենք, Իրանցիներս, տրամաբանող ազգ ենք և հավատարիմ մեր պայմանավորվածությանը: Սակայն եթե դուք չեք կատարում ձեր պարտավորությունները, մեզ համար այլ ճանապարհ չի մնում: Իսկ այս ընթացքում, Իրանի կառավարության կողքին է  նաև ժողովուրդը և թշնամիների ճնշումներից պաշտպանելու է ղեկավարներին ու ավելի շատ աջակցելու կառավարությանը»:

Անշուշտ, ներկա աշխարհում, բանակցությունն ու երկխոսությունը միջազգային մակարդակով խիստ կարևոր են, քանի որ կապի դարում, հնարավոր չէ մեկուսացած ապրել ու հրաժարվել շփումից, աշխարհագրական միավորների հետ: Սակայն ուրիշ հարց է, թե այդ բանակցությունն ու շփումն ինչպես են լինելու: Քանի որ դրա համար կան որոշակի սկզբունքներ, որոնց  հավատարիմ են լինելու բոլոր երկրները: Այսպիսով, կարելի է ասել, որ հիմնվելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքների վրա, այդ շփումը պետք է հիմնված լինի արժանապատվության, իմաստության ու շահի վրա: Եվ այս երեք սկզբունքները կարող են որպես հիմք ծառայել նման շփումների ու երկխոսությունների համար: Այս սկզբունքներն Իրանի պաշտոնյաներին սովորեցրել են, որ այլ երկրների հետ բանակցություններում, պետք է ուշադրություն դարձնել և բանականության և ինքնասիրութայն ու արժանապատվության սկզբունքներին: Նրանք սովորել են, որ միջազգային շփումներում Իրանի շահերը երբեք չպետք է ոտնահարվեն և իրանցիները երբեք չպետք է նվաստանան:  

Մյուս կողմից Իրանն իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով, մշտապես պարտավոր է շփման և երկխոսության մեջ լինել այլ երկրների հետ: Իրանը գտնվում է այնպիսի Աշխարհագրական տարածքում, որտեղ բախվում են երեք ցամաքները: Բացի այդ Իրանը գտնվում է Պարսից ծոցի ափին, որտեղ բոլոր գերտերություններն ունեն շահեր:

Ուստի Իրանը մշտապես փորձել է խաղաղ համակեցության ու դրական և կառուցողական շփման մեջ լինել այլ երկրների հետ և կառուցողական շփումներ ունենալ նրանց հետ: Իհարկե խիստ կարևորելով որոշակի սզկբունքներ, որոնցից ամենակարևորը շփումների փոխադարձ լինելն է, երկրորդը՝ փոխադարձ հարգանքը և երրորդը՝ փոխադարձ շահը: Եվ ի վերջո, խիստ կարևոր մի սկզբունք, որը մշտապես կարևորել են իրանցի պաշտոնյաները: Դա անկախության սկզբունքն է: Մի սկզբունք, որ մշտապես եղել է Իրանի ժողովրդի ամենակարևոր նպատակը: Ուստի, պետք է ասել, որ իրանցիների տեսակետից, անկախությունն այն կառուցողական շփումն է, որում նկատի են առնվում վերոնշյալ սկզբունքները, հատկապես՝ Իրանի անկախությունը: