Բնաբուժական զբոսաշրջությունը Իրանում (1)
Առողջապահական զբուսաշրջությունն ու բժշկական տուրիզմը երկրների կարևոր յուրահատկություններն ու հնարավորություններն են համարվում և ոլորտում Իրանն ևս մեծ պոտենցիալ՝ իր գեղեցիկ բնության, չորս սեզոններ և տաք ու հանքային ջրի աղբյուրներ ունենալու շնորհիվ: «Բնաբուժական զբոսաշրջությունն Իրանում» հաղորդաշարի 26 համարների ընթացքում մտադիր ենք բնաբուժության ծառայություններով հետաքրքրվողներին ծանոթացնել Իրանի բնական ռեսուրսներին ու պոտենցիալներին:

Զբոսաշրջությունը այն ոլորտներից է, որ վերջին տասնամյակների ընթացքում տնտեսական աճի ու ընդլայնման առումով արժանացել է տարբեր հասարակությունների ուշադրությանը և տնտեսական աճի ու զարգացման առումով կարևոր է այնքանով, որին անվանում են արդյունաբերություն: Մի արդյունաբերություն, որն ունի ներդրումներ կատարելու տարբեր ոլորտներ: Զբոսաշրջության արդյունաբերությունն ու գիտությունը ունի տարբեր տեսակներ ինչպես ժամանցային զբոսաշրջություն, առևտրային, զբոսաշրջություն, մշակութային զբոսաշրջություն, կրոնական զբոսաշրջություն, գիտական զբոսաշրջություն, սպորտային զբոսաշրջություն և առողջապահական զբոսաշրջություն: Որոպես զբոսաշրջության արդյունաբերության ենթաբաժանումներից մեկը առողջապահական զբոսաշրջությունը նույնպես ունի իր ենթաբաժանումները ինչպես հիվանդության կանխարգելման զբոսաշջություն, առողջության զբոսաշրջություն և բժշկական զբոսաշրջություն: Բժշկական զբոսաշրջությունը նույնպես ունի տարբեր տեսակներ ինչպես բնաբուժության զբոսաշրջություն, անսովոր բուժումների, բժշկական միջամտությամբ բուժումների, վիրաբուժության, կլինիկական բուժման, ախտորոշման, վիրահատման, հիվանդանոցային, ավանդական բժշկության, ասեղնաբուժության, էներգիայի բուժման, յոգայի, մեդիտացիայի և այլնի զբոսաշրջություններ:
Զբոսաշարջության համաշխարհային կազմակերպության ներկայացրած բացատրության համաձայն առողջության պահպանումը կարող է լինել այն նպատակներից մեկը, որ կարող է զբոաշրջիկներին դրդել մեկնել ճամփորդության: Այն պարագաներում, երբ զբոսաշրջիկը ֆիզիկական հատուկ հիվանդություն չունենա՝ առանց բժշկի միջամտության ու հսկողության և միայն առօրյա լարվածություններից ազատվելու և ուժերը վերականգնելու համար առողջապահական գյուղեր և հանքային ու տաք ջրեր ու սպաներ ունեցող տարածքներ այցելեը կոչվում է առողջապահական զբոսաշրջություն: Առողջապհական զբոսաշրջությունը զբոսաշրջության մի տեսակ է, որ տևում է 24 ժամից ավել և պակաս քան մեկ տարի՝ անհատի ֆիզիկական կամ հոգեբանական առողջության պահպանման, բարելավման ու վերականգնման նպատակով: Առողջապահական զբոսաշրջության առաջացման հիմնական գործոնները կարող ենք համարել սպառողների արժեհամակարգի փոփոխությունը, ապրելակերպի փոփոխությունը, բնակչության ծերացումը և առողջապահական ծառայությունների համակարգի պահանջները: Այս գործոնները պատճառ են դարձել որպեսզի ներկա դրությամբ առողջապահական զբոսաշրջությունը տեղ գտնի արագ տեմպերով աճող զբոսաշրջությունների խմբում:
Հենց դա էլ պատճառ է դարձել, որ այս արդյունաբերության զարգացմամբ հետաքրքրված երկրները իրենց ուշադրությունը կենտրոնացնեն զբոսաշրջության այս ոլորտի վրա և ծրագրեր մշակեն դրա ծաղկման համար: Գուցե մեքենայի ու համակարգչի դարաշրջանում գեղեցիկ կազմվածք ունենալու, բնական պաշարներն ու վիտամինները օգտագործելու և մարմնի ցավերն ու սթրեսները մեղմացնելու համար ժողովրդի ցանկությունը այն պատճառներից է, որ ուշադրության է արժանացրել բուժման բնական մեթոդները ինչպես տաք ջրի աղբյուրների և դեղաբույսերի օգտագործումը։ Այսօր ցանկացած հասարակական խավի ու ցանկացած երկամուտով մարդիկ հետաքրքրված են զբոսաշրջության այս տեսակով:

Բժշկական զբոսաշրջության մեջ բժշկական միջամտությունը հիմնական սկզբունք է: Պացիենտը կամ նույն զբոսաշրջիկը, որ տանջվում է խրոնիկ կամ սուր հիվանդությամբ իր առողջական խնդիրները լուծելու համար օգտագործում է՝ կամ բժշկական սովորական ու ընդունված մեթոդները կամ էլ այն մեթոդները, որ գիտնականների տեսանկյունից համարվում են ոչ գիտական:
Սակայն կանխարգելիչ զբոսաշրջության մեջ անհատները ճամփորդում են նպատակակետում առկա բնական հնարավորությունները օգտագործելու համար: Այս հնարավորությունները, որոնց մեջ ներառվում են կլիման, տաք ջրի աղբյուրները, տիղմաբուժության բաժինները, մտային խաղաղության համար հարմար վայրերը և այլն տրամադրվում են անհատներին, որպեսզի կարողանան գտնել ջղերի հանգստություն: Իրականում այս հնարավորությունների օգտագործումը և՛ հոգեկան ու հոգեբանական, և՛ ֆիզիկական առումով պատճառ են դառնում վերականգնվեն անհատի ուժերը և վերջինս ձեռք բերի ապրելու անհրաժեշտ էներգիան: Այս խմբի մեջ ներառվող անձինք հատուկ ցավ կամ հիվանդություն չունեն: Նրանք օգտագործելով առկա բնական հնարավորությունները կանխարգելում են հիվանդության և մարմնական ու հոգեկան անհանգստությունների ու խանգարումների առաջացումը:
Բնաբուժական զբոսաշրջության ընթացքում նույնպես զբոսաշրջիկն օգտագործում է բնության հնարավորությունները, սակայն հիմնական տարբերությունն այն է, որ դիմողներն ունեն հատուկ հիվանդություն կամ դժվարություններ և բնականոն կյանքին վերադառնալու և մարմնական կամ հոգեկան հիվանդությունից ազատվելու համար է ինչ դիմում են այս կենտրոններ:
Նրանք պետք է մասնագետի հսկողությամբ անցնեն բուժման կուրսեր: Այս կենտրոնների հիմնական հաճախորդները սովորաբար մաշկային, շնչառական, ռևմատոլոգիական և մկանային հիվանդություններ ունեցող անձինք են: Նույնպես այն հիվանդները, որ վիրահատվել և այժմ իրենց վերականգնման ընթացքն են անցկացնում, բժշկի հսկողության տակ, օգտագործելով տաք ջրի աղբյուրները, աղի լիճը, բուժող տիղմերը, արևը, ավազն ու խիճը և այլն, փորձում են արագացնել իրենց վերականգնման ընթացքը:

Հաշվի առնելով վերը նշվածները, տաք ջրի աղբուրները կարող են արժանանան արտերկրյա զբոսաշրջիկների ուշադրությանը: Չնայած որ տաք ջրի աղբյուրները մեծ հռչակ են վայելում պսորիազ հիվանդության բուժման համար, սակայն օգտակար են համարվել մի քանի այլ տեսակի հիվանդությունների ինչպես ռևմատիկական հիվանդությունների, ներվային խանգարումների, օրթոպեդիական և վնասվածքաբանության հետևանքների, կանացի խնդիրների, մաշկային հիվանդությունների, երիկամների հիվանդությունների ու հոգեբանական խանգարումների բուժման համար:
Իրանում ջրաբուժությունը մեծ հնարավորություններ ու առանձնահատկություններ ունեցող առողջապահական զբոսաշրջության ոլորտներից է: Իրանում տաք ջրի ու հանքային ջրի աղբյուրների ուսումնասիրությունը մեկնարկել է իրանական 1306 թվականին,իսկ 1307թ. առաջին անգամ սկսել են օգտագործել Հարազի մայրուղու վրա գտնվող Աբալիի հանքային ջրի աղբյուրը: 1353թ. Իրանի երկրաբանական կազմակերպությունը իր հետազոտությունների ծրագրի մեջ ներառեց այս երկրի հանքային ջրի աղբյուրների ուսումնասիրությունը և երկրաբանության, տեկտոնիկայի և ծագման առումով ուսումնասիրեց Իրանում առկա շուրջ 400 աղբյուրները: Հետևաբար Իրանում մեծ թվով տաք ջրի ու հանքային ջրի աղբյուրների առկայությունն իրենց բուժման բազում հատկություններով այս հարթակը դարձրել են զբոսաշրջիկներ գրավելու ազդեցիկ ոլորտներից մեկը:
Ըստ ջրերում առկա քիմիական միացությունների՝ հանքային ջրի աղբյորւները բաժանվում են հետևյալ խմբերի, որոնք են՝ ծծումբի, սուլֆատի, բիկարբոնատի, քլորիդի և երկաթի միացություններ ունեցող ու ճառագայթային ջրերը: Ծծումբ ունեցող հանքային ջրերը ինչպես Թոնեքաբոնի «Սախթե սար» շրջանի Սադաթ աղբյուրը օգտակար է շնչառական, մաշկային, ռևմատիկական հիվանդությունների համար: Սուլֆատի միացությամբ օժտված ջրերն ունեն նատրիումի և մագնեզիումի կատիոններ և օգտակար են աղիքների ու լեղապարկի համար: Քլորիդի միացություններ ունենալու դեպքում այս ջրերը կոչվում են քլորոսուլֆատային ջրեր, որ ունեն հանգստացնող, հակաքորային և աղիքների թուլացման ազդեցություն: Սարաբի տաք ջրի աղբյուրն Իրանի սուլֆատային միացություններ ունեցող աղբյուրներից է համարվում:
Բիկարբոնատ ունեցող ջրերը գազավորված լինելու պատճառով եթե օգտագործվում են արտաքին օգտագործման մեթոդով մեզի ավելացման, զարկերակի դնադաղեցման ու անոթների լայնացման պատճառ են դառնում: Ղազվինի Խարղանի աղբյուրներն ունեն կարբոնատի միացություններ և Արդաբիլի Սարեյնի աղբյուրները բիկարբոնատի միացություններ: Քլորիդային ջրերը նույնպես օգտագործվում են արտաքին և ներքին օգտագործման մեթոդներով և օգտակար են ռևմատիզմ, ռախիտ հիվանդությունների կամ այտուցվածության դեպքում: Քլորիդային ջրերով լոգանքը պատճառ է դառնում բացվեն մաշկային երակները և ավելի շատ օգտագործվում է կոկորդի ողողման մեթոդով քթերի լվացման համար՝ շնչառական համակարգի հիվանդությունների բուժման նպատակով: Այս ջրերը նույնպես ունեն խթանիչ, միզամուղ ու հանգստացնող հատկություն և գրգռում են մարսողական համակարգը:
Երկաթի տարբեր միացություններ ունեցող ջրերը ավելացնում են արյան կարմիր գնդիկներն ու հեմոգլոբինը և կիրառվում են սակավարյունության, մարսողության բարելավման ու մարմնի աճի խթանման համար: Աբալիի երկաթի ու Լարիջանի տաք ջրի աղբյուրները երկաթի քիմիական միացություններ ունեցող ջրեր են: Եվ ճառագայթային ջրերը պարունակում են ռադիոակտիվ գազեր հատկապես Ռադոն գազը, որոնց կիրառումը մարմնի հյուսվածքների ակտիվության պատճառ է դառնում և մեծ մասամբ կիրառվում են ռևմատիկական, հոդային ու ներվային ցավերի դեպքում: Այս ջրերը նույնպես օգտագործվում են մաշկային հինվանդությունների ինչպես գրգռված էկզեմայի ու նույնպես կանացի հիվանդությունների բուժման համար: Ռամսարի Սև ջրի աղբյուրը ու նաև Արդաբիլի տաք ջրի աղբյուրների մեծ մասը գտնվում են այս շարքում:
Աշխարհում տարեկան շուրջ 45 մլն. զբոսաշրջիկներ տարբեր տեսակի հիվանդությունների բուժման համար օգտագործում են տաք ջրի աղբյուրները: Իրանը նույնպես լայն ներուժ ունի տարբեր տեսակի զբոսաշրջությունների այդ թվում բնաբուժության զբոսաշրջության ոլորտում: Իրանի երկրաբանական կազմակերպությունը քիմական անալիզներով հանդերձ ներկայացրել է Իրանի շուրջ 369 հանքային ու տաք ջրի աղբյուրները: Արևմտյան Ատրպատական նահանգը 49 և Արդաբիլ ու Մազանդարան նահանգներից յուրաքանչյուրը 42 աղբյուրներով Իրանում ամենաշատ հանքային ու տաք ջրի աղբյուրներ ունեն:
Իրանի հանքային ջրերի աղբյուրներն իրենց բուժիչ ու էկոտուրիստական հատկություններով տարածված են Իրանի բոլոր շրջաններում: Այս հատկությունը պատճառ է դարձել, որ Իրանի մեծ թվով նահանգներում տաք ջրի աղբյուրների առկայության ականատեսը լինենք: Հաջորդ հաղորդումների ընթացքում մտադիր ենք ավելի մանրամասնորեն ներկայացնել Իրանի մի քանի նահանգների տաք ջրի ու հանքային ջրի աղբյուրները և այլ բնական երևույթները, որոնց բնական ու բուժիչ հատկությունները մեծապես օգտագործվում են: