ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայեցակետը (Երկրի ներուժի կարևորությունը խոչընդոտները վերացնելու հարցում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i123125-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը_(Երկրի_ներուժի_կարևորությունը_խոչընդոտները_վերացնելու_հարցում)
Իրանի ժողովրդի բարոյական ներուժը հեղափոխության առաջին իսկ օրից մինչև Իրանին պարտադրված ութամյա պատերազմն ու դրանից հետո, պատճառ դարձավ, որպեսզի երկիրը դուրս գա ամենադժվար վիճակներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2020 10:31 Asia/Tehran

Իրանի ժողովրդի բարոյական ներուժը հեղափոխության առաջին իսկ օրից մինչև Իրանին պարտադրված ութամյա պատերազմն ու դրանից հետո, պատճառ դարձավ, որպեսզի երկիրը դուրս գա ամենադժվար վիճակներից:

Իրանի իսլամական Խորհրդարանի անդամների հետ տեսակապի միջոցով  կայացած հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է լուրջ խնդիրների: Նա նշել է, որ այս խորհրդարանը ժողորդի ներկայացուցիչն է և հավատավոր, հզոր ու մեծ լիցքերով երիտասարդների ու գործունյա ու կիրթ երիտասարդների ներկայությունը հեղափոխական և մեծ անցյալով ղեկավարների կողքին, հույս է ներշնչում: Նա հավելել է. «Բարեբախտաբար, ներկա խորհրդարանը ամենահեղափոխականն է վերջին տարիների ընթացքում»:

Այաթոլլահ Խամենեին տեսակապի միջոցով հանդիպել է 11-րդ Խորհրդարանի անդամների հետ 

Այաթոլլահ Խամենեիի տեսանկյունից, խորհրդարանը կարևոր ճանապարհ է հարթում գործադիր մարմնի համար: Իսկ դա նշանակում է  վավերացնել արդյունավետ ու հարմար օրենքներ, որպեսզի կառավարությունը կարողանա լուծել իր խնդիրները: Հենց այդ պատճառով էլ օրենսդիր իշխանության դերը մեծ նանակություն ունի: Այաթոլլահ Խամենեին երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին կոչ է արել օրենքները հաստատելիս կարևորել երկրի ներուժը: Նա մարդկային, նյութական ու բարոյական ներուժը երկրի համար խիստ կարևորելով, նշել է, որ այն հատկապես կարևոր է ներկա պայմաններում, երբ երկիրը գտնվում է խիստ պատժամիջոցների տակ և առկա են կենցաղային դժվարություններ, մյուս կողմից նվազել է ազգային արժույթի գինը: Սակայն այս ամենով հանդերձ, Իրանը շարունակում է մնալ հզոր երկիր: Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Այս կարևոր ներուժի պատճառով է, որ բոլոր ճնշումներով հանդերձ, երկրում ստեղծվել են մի քանի հազարի հասնող գիտելքիահենք ընկերություններ, իրագործվել են ենթակառուցվածքային նախագծեր ու չնայած նավթային եկամուտների նվազելուն, մեծ գործեր են արվել, ինչպես՝ Պարսից ծոցի աստղ կոչվող նավթարդյունահանման գործարանը: Բացի այդ, մեծ գործեր են արվել նաև ջրի ու էներգետիկայի ոլորտում: Այս ամենն իրական է և նկատելի է նաև ռազմական արդյունաբերության մեջ: Իսկ տիեզերական հարցերում նույնպես: Մեր թշնամին, հակառակորդները, նրանք, ովքեր պատժամիջոցներ կիրառելով հույս ունեին Իրանին ծնկի բերել, չկարողցան հաջողել իրենց ծրագրերում և Իրանը կանգնած է իր ոտքերի վրա: Սա վկայում է, որ Իրանն ունի ուժեղ հիմքեր: Այնուհետև, Իրանի առաջնորդն անդրադարձել է երկրում առկա նյութական ներուժին, ինչպես՝ հանքերը, անտառները, աշխարհագրական դիրքը, էթնիկ պատմությունը, բազմազանությունը և այլն»:

 

Սակայն ըստ երևույթին, Իրանի առաջնորդի համար խիստ կարևոր է բարոյական ներուժը, որի հիմքում ընկած են բարոյական հոգեբանությունը: Նա ասել է . «Ես պնդում եմ, որ պետք է օգտվել բարոյական ներուժից և կարևորել այն»:

Իրանի ժողովրդի բարոյական ներուժն ի հայտ եկավ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո  և դրսևորվեց հատկապես Իրան-Իրաք պատերազմի տարիներին, թույլ տալով հաղթահարել դժվարությունները: Այդ պատերազմի ժամանակ, հեղափոխական երիտասարդներն իրենց նվիրվածությամբ, ի հայտ բերեցին այդ ներուժը: Այդ դժվար տարիներին,  տնտեսական ու ռազմական ամենածանր պատժամիջոնցերով հանդերձ եթե չլիներ բարոյական ներուժը, թերևս Իրանի ժողովուրդը կպարտվեր: Բարոյական ներուժն էր, որ պատերազմի ժամանակ հերոսություն ցուցաբերեց , սրտերն իրար միացրեց ու հավատքի հույսով հզորացրեց մարդկանց հոգիները , ստեղծեց հաղթանակի այնպիսի ալիք, որ կարողացավ ոչնչացնել բլոր խոչընդոտները:

Բարոյականությունը բերեց միասնություն և ուժ տվեց ժողովրդին:

 

Այաթոլլահ խամենեին այնուհետև հավելել է. «Այդ բարոյական կարևոր ներուժն այժմ դրսևորվում է բուժաշխտողների շրջանակներում, նրանք, ովքեր կանգնած են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում և մարդիկ, որ նրանց կողքին են: Երիտասարդներ, որ տարբեր վայրերում և տարբեր ձևերով, իրենց ներդրումն են բերում այս պայքարին: Իսկ նրանց աշխատանքը մեղմացնում է Իրանի ժոովրդի խնդիրներն այս հիվանդության դեմ պայքարում»:

Կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրից, Այաթոլլահ Խամենեին, ներկայացրեց  հավատքի վրա հիմնված օգնության նախագիծը: Իսկ իրանցիները, տարբեր քաղաքներից ու շրջաններից, սկսեցին օգնել կարիքավոր ու խոցելի խավին:  Տղամարդիկ, կանայք, ծերերն ինքնաբուխ կերպով սկսեցին դիմակներ արտադրել, փողոցներն ախտահանել և այլն: Կանայք ու աղջիկները, տարբեր քաղաքներում սկսեցին դիմակներ արտադրել միայն հանուն Աստծու:

Այաթոլլահ Խամենեին տեսակապի միջոցով հանդիպել է 11-րդ Խորհրդարանի անդամների հետ 

 

 Տարբեր մարդիկ սկսեցին բարեգործական օգնություններ հավաքել: Ի վերջո, Իրանի ժողովուրդը, հավատավոր օգնությամբ, ստեղծեց միասնական մթնոլորտ: Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է նաև նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությանը հավելելով, որ բարոյական ներուժը տեսանելի էր նաև նահատակ Սուլեյմանիին  հրաժեշտ տալու ժամանակ: Նա ասել է.«Դուք տեսաք, թե Թեհրանում և մյուս քաղաքներում ինչպես վերաբերվեցին մարդիկ իրենց գեներալի նահատակությանը: Սխալ է կարծել, որ դա միայն զգացմունքային շարժում էր: Իհարկե, զգացմուքնային շարժում էր, բայց ավլի բարձր էր: Սա ցույց տվեց մարդկանց հավատքը ջիհադի նկատմամբ: Մարդիկ ցույց տվեցին, որ դիմադրության ասպարեզում հավատրիմ են ջիհադին ու հավատացած են համաշխարհային բռնատիրության դեմ պայքարին : Մարդիկ ցույց տվեցին, որ հարգում են նրան և որ նա Իրանի ջիհադի խորհրդանիշն է:  Սուլեյմանին այդ ուժի խորհրդանիշն էր որը ողջ տարածաշրջանում Իրանի ուժն ի ցույց դրեց հեղափոխության թշնամիների համար ու մարդիկ նրան հարգանքով վերաբերվեցին»:

Լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը Թեհրանում

 

Այաթոլլահ խամենեին մարդկանց կոչ է արել  մշտապես ուշադրություն դարձնել բարոյական ներուժին և եթե որևէ մեկն այն անտեսի, դա նման է արևին ժխտելուն:

Այաթոլլահ Խամենեին տեսակապի միջոցով հանդիպել է 11-րդ Խորհրդարանի անդամների հետ 

 

Իրանի առաջնորդը հավելել է. «Նույնիսկ այն անկարգությունները, որ տեղի ունեցան երկրում  արտաքին ուժերի դրդմամբ, չեզոքացվեցին մարդկանց բարոյական ու հեղափոխական ներկայությամբ և սա Իրանի ժոովրդի ուժի հենքն է»:

Վերջում, ԻԻՀ առաջնորդը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին, ցավ հայտնելով որոշ մարդկանց  վարքագծերի նկատմամբ: Նա մարդկանց կոչ է արել նոր շունչ փոխանցել այդ հավատավոր ծառայությանը, որին մաս են կազմել բոլորը և որը շատ արժեքավոր է ու կարողացել է մեղմել շատերի ցավերը: Նա հավելել է. «Ես հավատացած եմ, որ համագործակցության հոգին նորից կվերակենդանանա մեր ժողովրդի մոտ: Իհարկե այն չի վերացել, սակայն անհրաժեշտ է, որպեսզի այն ավելի հզորանա և երկրի մթնոլորտն ավելի լուսավորվի: Ուրախացրեք երեխաներին, ձեր ընտանիքներին, փրկեք ծնողներին, որ մտահոգ են իրենց երեխաների կենցաղով: Սա այն  գործն է, որ մարդիկ կարող են անել»

 

ԻԻՀ առաջնորդը կոչ է արել չմոռանալ ապավինել Աստծուն և աղոթել: Նա ասել է. «Ես հենց սկզբից ասացի, որ այս հարցում Աստծուն ապավինելը շատ կարևոր է: Աղոթեք Բարձրյալին: Հատկապես երիտասարդները, այն սրտերը, որ ջրի նման մաքուր ու պարզ են: Նրանց աղոթքը կարող է իրականություն դառնալ: Նա հավելել է. «Կեսգիշերային աղոթքը կարող  է հետ վանել հարյուր տառապանք:  Աստծու հույսով»: