Բնաբուժական զբոսաշրջությունը Իրանում (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i123171-Բնաբուժական_զբոսաշրջությունը_Իրանում_(2)
Առողջապահաան զբոսաշրջությունը շատ մեծ հնարավորություն է երկրի համար: Իրանն ունի շատ գեղեցիկ բնություն, տաք ջրեր և զբոսաշրջային հնարավորություններ: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի զբոսաշրջային և այլ հնարավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2020 10:37 Asia/Tehran
  • Բնաբուժական զբոսաշրջությունը Իրանում (2)

Առողջապահաան զբոսաշրջությունը շատ մեծ հնարավորություն է երկրի համար: Իրանն ունի շատ գեղեցիկ բնություն, տաք ջրեր և զբոսաշրջային հնարավորություններ: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի զբոսաշրջային և այլ հնարավորությունները:

Այսօր որոշել ենք Ձեզ ներկայացնել Քերման նահանգի առանձնահատկությունները, որոնցից  են տաք ջրերի աղբյուրները:

Քերմանն Իրանի ամենաընդարձակ նահանգն է,որ ունի 181785 քկմ տարածք և զբաղեցնում է Իրանի տարածքի 11 տոկոսը:

Քերմանում է գտնվում աշխարհի ամենահին քաղաքը, որն ամբողջությամբ աղյուսից է և կառուցվել է մ.թ.ա հազարավոր տարիներ առաջ: Այն հարուստ է պատմական ու ճարտարապետական  հարուստ կոթողներով և մշտապես գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը: Քերմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհայնին ժառանգության ցուցակում գրանցել է 5 կոթող և ունի ավելի քան 660 ազգային կոթող:

Բամի միջնաբերդը

Քերման նահանգը բազմաթիվ բնական ու հետաքրքիր շրջաններ ունի զբոսաշրջիկների համար: Դրանցից  է  Մեյմանդ պատմական գյուղը, որը համարվում է  ժայռաբեկորային ճարտարապետության յուրահատուկ նմուշ: Այս ճարտարապետությունը կարելի է տեսնել նահանգի բոլոր գյուղերում: Մեյմանդ գյուղի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հակառակ մյուս երկրներում գոյություն  ունեցող ժայռային գյուղերի, այստեղ մարդիկ ապրում են:

  Մեյմանդ պատմական գյուղը

Շահդադ գեղեցիկ անապատը, Մահան հանգստավայրը, քաղաքը շրջապատող անապատները, հանգստի այնպիսի գոտիներն ինչպես Ջուփարը, Ռայնը և Համուն լիճը, Հեզար գեղեցիկ բերդը և բազմաթիվ գյուղեր, որ գտնվում են այս տարածքում և հանքային ջրերը, Քերմանի զբոսաշրջային գրավչություններից են:

Սիրչ գյուղ

Քերման նահանգն ունի բազմաթիվ տաք ջրերի աղբյուրներ և հատկապես դրանք ունեն առողջապահական նշանակություն:

Սիրչ գյուղի տաք ջրի աղբուրը Քերման նահանգի զբոսաշրջային վայրերից է: Սիրչ գյուղը գտնվում է  Քերման նահանգից 80 կմ հեռավորության վրա: Գյուղի բնությունն իր վրա է  սևեռում զբոսաշրջիկների ուշադրությունը: Սիրչի ամենագեղեցիկ վայրերից է տաք ջրի աղբյուրը: Ըստ փորձագետների, այստեղ կան հանքային ջրեր, որոնք օգնում են մաշկային հիվանդությունների, ռևմատիզմի, նյարդային խնդիրների, մարսողության, հոդացավերի և ոսկրային ցավերի բուժմանը: Վերջին տարիներին այս շրջանում կառուցվել են լողավազաններ:

Սիրչ գյուղի տաք ջրի աղբյուրը

Ջուշան տաք ջուրը նույնպես գտնվում է  Քերմանի մոտակայքում: Այստեղ այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ: Այս տաք ջրից մինչև Քերման քաղաք, 45 կմ է և գտնվում է Սիրչ գյուղի հարավում: Այս տաք ջուրը հագեցած է հանքային նյութերով: Տեղացիներն ասում են, որ ջուրն օգնում է մաշկային խնդիրներ և հոդացավ ունեցողների բուժմանը: Աղբյուրը գտնվում է  ծովի մակերևույթից 1045 մ բարձրության վրա: Ջրի տաքությունը ակզմում է 45 աստիճան, և համարվում է  բավականին  տաք:

Ջուշան տաք ջրի մասին կարելի է ասել, որ յուրաքանչյուր վայրկյանում  15 լիտր ջուր է հոսում և կրային քարերից դուրս է ցայտում: Այն լողավազաններում պտտվելուց հետո, դառնում է գետ և ոռոգում տարածքի շրջանները: Ամեն տարի, տասնյակ հազարավոր մարդիկ, որ ունեն առողջական խնդիրներ, գալիս են այստեղ՝ հանգստանալու և բուժվելու, ինչպես նաև իմունիտետի բարձրացման համար: Այստեղ գալիս են հատկապես մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն արյան շրջանառության , մեթաբոլիզմի հետ, ունեն նյարդային խնդիրներ և առհասարակ, ցանկանում են լիցքաթափվել:

Ջուշան տաք ջուրը

 

Լալեզար տաք ջուրը նույնպես գտնվում է գեղեցիկ տարածքւմ: Այստեղ գալիս են բուժվելու հոդացավեր, ռևմատիզմ, մաշկային խնդիրներ ունեցող մարդիկ: Այս աղբյուրը ճանաչված է որպես «բնության բժիշկ»: Այն ցայտում է գետնի տակից: Ջուրն ունի 40.5 աստիճան տաքություն: Այս աղբյուրը շատ սիրված է:

Ջուշան տաք ջուր

Աբարեղ-1 տաք ջրի աղբյուրը նույնպես գտնվում է Քերման նահանգում: Աղբյուրի ջուրը ցայտում է հրաբխի նման:

Բամ նահանգում կա Մասկուն տաք ջրի աղբյուրը, որը նույնպես ժայթքում է հրաբխի սառած լավայից: Այստեղ նույնպես այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Մասկուն տաք ջուր

 

Բամ քաղաքից 130 կմ հեռավորության վրա գտնվում է Սարզե տաք ջրի աղբյուրը և համեմատաբար ավելի սառը ջուր ունի: Այստեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում հատկապես աշնանը և ձմռանը: