Կորոնավիրուսը և նոր ապրելաձևը(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i123203-Կորոնավիրուսը_և_նոր_ապրելաձևը(2)
Կորոնավիրուսը շարունակում է բարձրացնել իր հրեշավոր ձեռքերը և աշխարհում մեկը մյուսից հետևից դադարեցնել գեղարվեստական ​​աշխատանքները: Բայց արվեստը նույնպես հետապնդում է  կորոնավիրուսին  և փորձում է մարդկանց  դուրս բերելով սարսափի անդունդից ,նրանց դիմաց բացել իմաստության և լույսի պատուհանները: Ճիշտ է, այս վիրուսի համաճարակի  պատճառով աշխարհում գեղարվեստական ​​աշխատանքները  հետաձգվել կամ չեղարկվել են,բայց շատ արվեստագետներ զբաղվել են գեղարվեստական ստեղծագործությամբ և բարձրացրել  մարդկանց հոգեկանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2020 07:20 Asia/Tehran

Կորոնավիրուսը շարունակում է բարձրացնել իր հրեշավոր ձեռքերը և աշխարհում մեկը մյուսից հետևից դադարեցնել գեղարվեստական ​​աշխատանքները: Բայց արվեստը նույնպես հետապնդում է  կորոնավիրուսին  և փորձում է մարդկանց  դուրս բերելով սարսափի անդունդից ,նրանց դիմաց բացել իմաստության և լույսի պատուհանները: Ճիշտ է, այս վիրուսի համաճարակի  պատճառով աշխարհում գեղարվեստական ​​աշխատանքները  հետաձգվել կամ չեղարկվել են,բայց շատ արվեստագետներ զբաղվել են գեղարվեստական ստեղծագործությամբ և բարձրացրել  մարդկանց հոգեկանը:

«Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են երաժշտական բոլոր միջոցառումները, քանի որ ամբողջ երկրում դադարեցվել են բոլոր մշակութային աշխատանքները: Ողջ աշխարհում նույն վիճակն է տիրում, բայց, ինչպես պատմության ընթացքն է ապացուցում ,երբ աշխարհում կա լարվածություն կամ ճգնաժամ, հիմնականում վնասվում է մշակույթն ու արվեստը  , այս անգամ էլ  այս ճգնաժամի առաջին զոհերն են մշակույթը , արվեստը և արվեստագենտները», ասում է իրանցի կոմպոզիտոր, դիրիժոր և երգահան մայեստրո Լորիս Ճգնավորյանը:Նա  ի պատասխան այն հարցին թե՝ այս օրերին ինչո՞վ է զբաղված ասում է.«Այն ինչով ,որ միշտ էի զբաղվում:Կորոնավիրուսի համավարակի  շրջանում իմ օրերը շատ էլ չեն տարբերվում կորոնավիրուսին նախորդող կամ հաջորդող օրերից : Այս օրերին ևս ապրում եմ ինչպես միշտ: Այս օրերին իմ հիմնական աշխատանքը հետևյալն է՝ապրում եմ, ընթերցում եմ, աշխատում եմ, ստեղծագործում եմ, երաժշտություն եմ լսում, ֆիլմ դիտում, իմասնավորի՝ փաստագրական ֆիլմեր և իհարկե սպասում եմ, որ ավարտվի այս ճգնաժամը և Աստծու կամոք կարողանանք զբաղվել մեր առօրյայով։ Բայց, ընդհանուր առմամբ, իմ ժամանակի մեծ մասը, ինչպես իմ ամբողջ կյանքը, ես հատկացնում եմ երաժշտության: Ես հավատում եմ, որ առանց երաժշտության մարդն իր այսօրվա դիրքը չէր զբաղեցնելու: Համենայն դեպս առանց երաժշտության մարդն իրեն ավելի վատ էր զգալու»:  

Լորիս Ճգնավորյանն ինքնամեկուսացման ընթացքում կորոնավիրուսի համավարակի մասին երաժշտություն է գրել, աշխարհի ժողովրդին ավելի լավ օրերի հույս ներշնչելով:  «Կորոնա» անվամբ 12 րոպեանոց ստեղածործությունը բաղկացած է երեք մասից՝ «Հարձակում», «Մահ» եւ «Կյանք»։ Կոմպոզիտորի խոսքով Էհսան Բեյրաղդարին այս ստեղծագործությունը կատարել է մեծ բծախնդրությամբ: 

Ճգնավորյանն այս աշխատանքը իրականացնելու իր մոտիվացիայի մասին ասում է.«Ես փորձեցի իմ զգացմունքներն այս հարցի շուրջ արտահայտել երեք արարներով:Թեև այս վիրուսը խիստ ներխուժել է մեր կյանքի մի կարևոր մասը և իր հակակշռին ենթարկել  ,բայց անխուսափելիորեն ի վերջո հաղթանակելու է կյանքը»:

«Այդ օրերին ես տանն եմ մնացել՝ նոր վարակից ինձ ու համաքաղաքացիներիս պաշտապանլեու համար և ձգտել եմ ժամանակն արդյունավետ անցկացնել:Այս վիրուսի դեմ պայքարի առաջին քայլը  հետևյալն է ՝հարգել բոլոր առողջական ցուցումները , որպեսզի հնարավորինս շուտ ավարտվի այս խնդիրը»,- նշել է Ճգնավորյանը։

Նոր պայմանները հաղթահարելու համար այս օրերին ձեռնարկված միջոցառումներից մեկը՝ կիբեր տարածքում մշակութային և գեղարվեստական ​​աշխատանքներ իրականացնելն է,մի հնարավորություն , որը մինչ այժմ անտեսվել է, և այժմ այն ​​պատշաճ կերպով օգտագործելու ժամանակն է:

Իրանում,   առցանց համերգների հաջող ընթացքը   այն քայլերից  մեկն էր, որը կորոնավիրուսի պանդեմիայի օրերին պատճառ դարձավ ժողովրդի կապը չխզվի երաժշտական խմբերի հետ:Նովրուզը և Իրանում նոր տարվա սկիզբը միշտ էլ մարդկանց ու արվեստագետների համար ամենաակտիվ  օրերից են, և տոնակատարության ու  ուրախության այս օրերին անցկացվում են  արվեստի բազմաթիվ  միջոառումներ:Այս տարի, սահմանափակումների պատճառով, մի շարք համերգներ անցկացվեցին առցանց:

Նովրուզի ամենադիտված  և ամենաազդեցիկ ծրագրերը՝ առցանց համերգների անցկացումն էր, Թեհրանի «Միլադ»աշտարկում ,«դատարկ աթոռներով համերգը» խորագրով , որը կարողացավ բջջային հեռախոսների, պլանշետների և համակարգիչների միջոցով գրավել միլիոնավոր հանդիսատեսների:Ինչպես օրինակ ՝ համերգի երկրորդ գիշերը «Մահդի Ջահանի» առցանց ներկայացումը ունեցավ  ավելի քան 5 միլիոն դիտող, ինչը բարձր ռեկորդ է սահմանել   երկրում առցանց մշակութային և գեղարվեստական ​​միջոցառումներն իրանցի հանդիսատեսի բարձր գնահատանքին արժանանալու առումով:

Երաժշտական մեկ  այլ առցանց ​​ներկայացումը կատարեց  կոմպոզիտոր , և քամանչահար  ու եռալար թառի կատարող , Իրանում և աշխարհում երաժշտության ոլորտի մեծ արվեստագետ՝«Քեյհան Քալհոր»-ը , ով  հազարավոր դիտողների հրավիրեց , դիտելու այս կատարումը:Նա երկրպագուների համար առցանց համերգ տվեց հունիսի 21-ին։  Նա որպես   եռալար թառի մենակատար հանդես եկավ ։

Այս մենահամերգում, Քեյհան Քալհորն ավելի քան մեկ ժամ անընդմեջ նվագեց    Թեհրանի«Աբգինե»թանգարանի գեղեցիկ շենքի դահլիճում: Ստանդարտ ձայնագրությունը,համերգը առանձնացրեց այլ նմանատիպ առցանց կատարումներից:

Քեյհան Քալհորը 2019 թ.-ին արժանացավ «Վումաքս» -ի տարվա արվեստագետի համաշխարհային 19-րդ մրցանակին, իսկ 2017-ին ՝ «Գրեմմի» մրցանակին ՝ «Մետաքսի ճանապարհ» խմբի հետ:Վերջերս նա նաև  տարվա արվեստագետի անվանակարգում  շահել է «Գլոբալ Ֆաստ» համաշխարհային մրցանակը:

Ահավասիկ  երաժշտական  ոլորտի հետաքրքիր   ​​նորությունը որոշ գիտահետազոտողների ջանքերն է՝ Կորոնավիրուսը երաժշտության լեզվով լսելու համար:

«Ձայնային ելևեջների ստեղծման » գործընթացը օգնում է ավելի լավ հասկանալ տվյալները և գիտնականներին հնարավորություն է տալիս ,որ  երաժշտական ​​տարածությունների վրա որոնումներով գտնել հակամարմիններ կամ դեղեր:Դուք, հավանաբար, մինչ այժ տեսել եք կորոնավիրուսի  կառուցվածքի շատ գրաֆիկական պատկերներ,վիրուս, որով աշխարհում վարակվածների թիվը օրեցօր ավելանում է, և տարբեր երկրներում գիտնականները հետազոտություններ են իրականացնում ՝ այն վերահսկելու համար:

Բայց ըստ Science ամսագրի, գիտնականների մեկ այլ խումբ գտել է  միջոց ,որով  դուք կարող եք լսել վիրուսը :Այս հետազոտողներին հաջողվել է կորոնավիրուսի սպիտակուցային կլաստերի կառուցվածքը երաժշտության վերածել:Հնչյուններ, ինչպիսիք են՝ զանգերի, լարային գործիքների, ֆլեյտաների և  այլ նվագարանների ձայները , որոնք  բոլորն էլ արտաբերում են  կորոնավիրուսի  սպիտակուցային կլաստերի տարբեր շերտերը։

Ինչպես մյուս սպիտակուցները, կորոնավիրուսի կլաստերները կազմված են ամինաթթուների համակցություններից։ MIT-համալսարանի հետազոտողները ՝Sonification տեխնիկայով, յուրաքանչյուր ամինաթթուի տալիս են մեկ յուրահատուկ երաժշտական ​​նոտա, սպիտակուցի ամբողջ կառուցվածքը երաժշտության վերածելով:

Իրական աշխարհում ամինաթթուները հակված են իրենց ձևը փոխել ոլորապտույտի կամ մակերեսային գծի:Գրանցելով այս փոփոխությունները, հետազոտողները որոշել են  նոտաերի ժամանակը և ծավալը: Ջերմության  հետևանքով մոլեկուլային շարժումները նույնպես ունեն իրենց հնչյունները:

Բայց ինչո՞ւ վիրուսը պիտի վերածել երաժշտության:Բացի այն, որ ձայնամշակման  «sonication» գործընթացը օգնում է ավելի լավ հասկանալ տվյալները, այս նոր ձևաչափը հնարավորություն է տալիս գիտնականներին ,որ  այս երաժշտական տարածությունների առանձնահատուկ կետերի մեջ որոնումներով ՝ սպիտակուցների կառուցվածքում գտնել կետեր, որտեղ կարող են տեղակայվել հակամարմինները կամ դեղերը :

Ըստ հետազոտողների, այս լուծումը ավելի արագ և շոշափելի է, քան սպիտակուցների ուսումնասիրության նախորդ մեթոդները, ներառյալ մոլեկուլային մոդելավորումը:Գիտնականները նաև կարծում են, որ միգուցե համեմատելով սպիտակուցային կլաստերի երաժշտությունը այլ սպիտակուցների ձայնային տեղեկատվության հետ, հնարավոր լինի գտնել այն, ինչը խանգարում է բջիջները վարակվել վիրուսով:Այս ուսումնասիրության մեջ նվագարանները  ընտրվում են  հենց հետազոտողների կողմից , և այս դեպքում հիմնական նոտաների համար ընտրվել է ճապոնական գործիք «Կոտո»-ն:Հանգստացնող ձայնով  նվագարանը , որը դժվար պահերին հանգստացնում է միտքը:

Առցանց և հեռակա գնումները արագորեն տարածվեցին ՝ կորոնավիրուսի բռնկումից հետո, ինչը մեծապես կրճատեց  գրախանութներ այցերը :Քանի որ վաճառքի այս ձևով ,ապրանքափոխադրման ծախսը ավելացվում է ապրանքների արժեքին, ուրեմն որպեսզի  այդ գինը իջեցվի և գրքերի հեռակա գնումների գործընթացը հեշտացվի, «Իրանի Գրքի տուն» -ը ՝ «Փոստ գրքի » համակարգի հիման վրա,ներկայացրել է  «Գրքերով կորոնավիրուսը  հաղթահարելու » պլանը:

Գրքի միջոցով հաղթահարել Կորոնավիրուսը 

Այս նախագծում ,մասնակցեցին Գրքի և հրատարակչության բնագավառում հարյուրավոր ակտիվիստներ, ներառյալ հրատարակիչներ, գրախանութներ և առցանց խանութներ և շատ չնչին  գումարներով գյուղերում և քաղաքներում ցանկացողներին տրամադրեցին տասնյակ հազարավոր առաքումներ:Այս նախագծում գրքերի առավելագույն առաքումը  պատկանում է Թեհրան,Ղոմ և Խորասան Ռազավի նահանգներին, իսկ գրքերի առավելագույն ստացողները գտնվում են ՝Թեհրանում, Սպահանում և Ֆարսում:Սոցիալական ցանցերում արխիվային աշխատանքները հրապարակելը նաև  ամսագրերը համացանցում և սոցիալական ցանցերում հրատարակելն այս օրերին Իրանի գրքի տան ինստիտուտի այլ քայլերից էին:

Բայց մայիս ամիսն Իրանում, գրքերի սիրահարների համար միշտ տարբեր է: 32 շրջան կայացած գրքի ցուցահանդեսը   գրքերի սիրահարներին համախմբում էր  այս գեղեցիկ ամսվա ընթացքում:Բայց Covid 19-ի  վիրուսի համաճարակը  պատճառ դարձավ, որ ամեն ինչ փակվի, այդ թվում գրքերի ոլորտում ամենամեծ մշակութային իրադարձությունը:

Բայց իրանցի հրատարակիչները պարապ չմնացին  և քայլեր ձեռնարկեցին   հետագա վնասները կանխելու համար:Այդ քայլերից էին ՝ առցանց վաճառքը և տպագիր գրքերի թվայնացումը  էլեկտրոնային  և աուդիո գրքերի տարբերակով: Պետք է նշել նաև, գրքերի ընթերցանության մրցույթների հարցով հրատարակիչների նախաձեռնությունները, կամ հատուկ զեղչերը, որոնք պատճառ են դարձել, որ իրանական գրքի շուկան չփակվի:

Որոշ հրատարակիչների կողմից էլեկտրոնային գրադարանների անվճար մատակարարումը, ինչպիսիք են ՝Թեհրանի Պետական համալսարանի  կամ Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի հրատարակությունները,կարանտինայի  շրջանում ժողովրդի հանգստությանը նպաստող  այլ քայլերից են եղել:Fidebo- ի, Audiolib- ի,«Կանաչ գրքի»,«քեթաբռահ»-ի ,«թաք քեթաբ»-ի,«Ավանամե»-ի, և  «Ի բուք Ռալի»- ի  աուդիո բեռնման կայքերը, այն կայքերի շարքում էին, որոնք առաջարկում էին տարատեսակ գրքեր տարբեր ձևաչափերով, և օգտատերերը կարողացան ներբեռնել իրանական  և արտասահամնյան աուդիո բոլոր գրքերը: Այսպիսով, կարելի է պնդել, որ մեկ շնչի հաշվով ընթերցումը ոչ միայն չի նվազել,, այլև ավելացել է այն միջոցներով, որոնցից  մի քանիսը թվարկեցինք: