Առողջապահական հանդես (15․Վահանագեղձ Ա․ մաս)
Առողջապահական հանդես հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ և դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդներ, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջության հասնելու ճանապարհները: Հարկ է նշել, որ այս հաղորդման ընթացքում ներկայացվող տեղեկությունները միայն ձեր տեղեկացվածության համար են և երբևէ չենք հավակնում, որ կարող են փոխարինել մասնագետ բժշկի ախտորոշումն ու բուժումը:
Վահանաձև գեղձը փոքր գեղձ է, որ արտադրելով Վահանաձև գեղձի հորմոնը ապահովում է տարբեր գործառույթներ ինչպես մարմնի ջերմության կարգավորումը, մտածողության և ուղեղի կարողությունը, զարկերակի կարգավորումը և ուրիշ շատ գործողություններ այդ թվում մարմնում նյութափոխանակման գործընթացը և մետաբոլիզմը: Վահանաձև գեղձի հետ կապված խանգարումները բազում բարդություններ են առաջացնում անհատի կյանքում: Այդ պատճառով էլ այսօր այս հաղորդման ընթացքում մտադիր ենք ձեզ ծանոթացնել այս հիվանդությունը, դրա առաջացման պատճառները, կանխարգելման ու բուժման միջոցները:
Վահանաձև գեղձը թիթեռնիկաձև օրգան է՝ տեղակայված պարանոցի առաջային մասում վահանաճառի և շնչափողի առաջակողմնային մակերեսին: T3 և T4 հորմոնները այն հորմոններն են, որոնց արտաթորում է վահանաձև գեղձը: Այս հորմոնները մարմնում կարգավորում են էներգեիայի սպառման ու դրա պահպանման ընթացքը: Փաստորեն վահանաձև գեղձը մարմնում իրականացվող նյութափոխանակման պատասխանատուն է: Վահանաձև գեղձի աշխատանքը համակարգվում է Հիպոֆիզ գեղձի միջոցով: Հիպոֆիզը (Մակուղեղ) գտնվում է գլխուղեղի ստորին մասում, միացած է ենթատեսաթմբին։ Այն բաղկացած է 3 բլթերից, որոնք արտադրում են տարբեր հորմոններ։ Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի այդ թվում վահանաձև գեղձի աշխատանքը։

Նախ անհրաժեշտ է ծանոթանալ վահանաձև գեղձի հետ կապված խանգարումներին: Վահանաձև գեղձի խանգարումները կարող են տարբեր ախտանշաններ ունենալ, որոնք առաջանում են կամ վահանաձև գեղձի հորմոնների սակավ արտադրության՝ «Հիպոթիրեոզի», կամ էլ հորմոնի շատ արտադրության՝ «Հիպերտիրեոզի» արդյունքում:
Հիպոթիրեոզը կամ վահանաձև գեղձի անբավարար աշխատանքը, Հիպերտիրեոզ կամ վահանաձև գեղձի գերակտիվությունը, Գրեյվսի հիվանդությունը որ քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, վահանաձև գեղձի քաղցկեղը և թիրոիդիտը վահանաձև գեղձի հետ կապված տարբեր խանգարումներն են համարվում:
Հիպոտիրեոզի դեպքում վահանձև գեղձը իվիճակի չէ բավարար չափով արտադրել համապատասխան հորմոնները: Հիպոտիրեոզով տառապողների քանակը 100-ից 2-ն է: Իհարկե հիպոտիրեոզի մեղմ տեսակները ավելի տարածված են և եթե ժամանակին չբուժվեն սովորաբար ավելի են ծանրանում: Սակավ դեպքերում նկատվել են սպառնացող հետևանքներ ինչպես սրտի անբավարարություն և կոմա: Հիպոտիրեոզը ախտորոշվում է արյան անալիզի միջոցով ու հեշտությամբ բուժվում է:
Այժմ ուզում ենք տեսնել, որ ինչն է վահանաձև գեղձի անբավարար աշխատանքի պատճառը: Վահանաձև գեղձի անբավարարության ամենատարածված պատճառը կայանում է անհատի իմաունային համակարգի խանգարմամբ, որ կոչվում է «Հաշիմոտոյի հիվանդություն»: Սովորաբար մարմնի իմունային համակարգը ակտիվանում է արտաքին գործոնների այդ թվում բակտերիաների և վիրուսների գրոհման դեպքում: Իմունային համակարգը մարմնի անդամներիին թիրախ չի դարձնում: Վահանաձև գեղձի բորբոքման ընթացքում մարդու սեփական իմունային համակարգը դրսի գործոնի փոխարեն սխալմամբ վնասում է վահանաձև գեղձը: Այնպես որ մարմնում հորմոնի արտադրման կարողությունը նվազում է: ինքնաիմունային հիվանդությունները վարակիչ չեն, բայց կարող են ազդել ընտանիքում ավելի քան մեկ մարդու վրա: Կանայք ավելի ենթակա են այդ հիվանդություններին: Հաշիմոտոյի հիվանդությունը հայտնի է նաև որպես քրոնիկ լիմֆոցիտային թիրեոիդիտ:

Այս հիվանդության մեկ այլ տեսակը հետծննդաբերական թիրեոիդիտն է, որով տառապում է կանանց 5-ից 11 տոկոսը՝ ծննդաբերությունից կարճ ժամանակ անց: Այն սովորաբար ժամանակավոր է: Վահանաձև գեղձի անբավարարության ևս մեկ այլ տարածված պատճառը հիպերտիրեոիզմի դեմ կատարվող բուժումներն են: Սա նշանակում է, որ երբ ռադիոակտիվ յոդը օգտագործվում է վահանաձև գեղձի գերակտիվությունը վերահսկելու համար, մի քանի ամսից մինչև մի քանի տարի անց վահանաձև գեղձը կարող է ենթարկվել անբավարարության: Ամբողջ աշխարհում շուրջ 100 միլիոն մարդ բավարար քանակությամբ յոդ չի ստանում: Յոդը վահանաձև գեղձի կողմից հորմոններ արտադրելու համար օգտագործվող քիմիական նյութ է և դրա խիստ սակավությունը ուղեկցվում է վահանաձև գեղձի անբավարարությամբ: Իհարկե, այս խնդիրը կարող է լուծվել յոդացված աղերի օգտագործմամբ:
Հիպոթիրեոզի ախտանշանները վահանաձև գեղձի գերակտիվության ճիշտ հակառակն են: Սա նշանակում է, որ վահանաձև գեղձի հորմոնի պակասի բերումով նյութափոխանակության բոլոր ռեակցիաները դանդաղում են: Այս հիվանդների մոտ նկատվում են ախտանիշներ, ինչպիսիք են ախորժակի անկումը, սառը օդին չդիմանալը, շարժման դանդաղությունը, չոր և կոպիտ մաշկը, փխրուն մազերը, թուլությունն ու հոգնածությունը, կոպիտ ձայնը, փորկապությունը և մկանների ցավեր: Հիվանդը կարող է զգալ նաև հիշողության կորուստ, ցերեկային քնկոտություն, կենտրոնանալու դժվարություն, ձեռքի և ոտքերի թմրություն, քաշի մեղմ ավելացում, դեմքի այտուցվածություն, հատկապես աչքերի հատվածում, դաշտանային անկանոն և ծանր արյունահոսություն, կրծքից կաթի արտանետում, անպտղություն և խպիպ, ինչը վահանաձև գեղձի անբնական մեծացման պատճառով պարանոցի առջևի մասում առաջացած աննորմալ ուռածություն է:
Յուրաքանչյուր հիվանդի դեպքում նշված ախտանիշներից մեկը կարող է աչքի ընկնել, մինչդեռ մեկ այլ հիվանդի դեպքում նման ախտանիշները կարող են լինել ավելի մեղմ կամ ընդհանրապես չնկատվել: Փաստորեն, հիպոթիրեոզով տառապող որոշ մարդիկ չեն բողոքում: Մի զարմացեք, եթե նկատում եք այս ախտանիշները, և ձեր բժիշկը քարյան անալիզների արդյունքում ձեզ ասում է, որ վահանաձև գեղձի հետ կապված խնդիր չկա, քանի որ մեր թվարկած բողոքներից շատերը նաև բազմաթիվ այլ պատճառներ ունեն: Անհրաժեշտ է զգուշանալ հիպոթիրեոիզմի նախանական ախտանշաններից: Եթե ձեր բժիշկը կասկածում է, որ հիպոթիրեոզ ունեք հետազոտությունից հետո, միայն TSH և, անհրաժեշտության դեպքում, T4 և T3 ներառող արյան անալիզը կարող է հստակ ախտորոշել ձեզ մոտ հիվանդության առկայությունը:

Ախտորոշումից հետո, հաշվի առնելով այն, որ այս հիվանդության մեջ վահանաձև գեղձը ի վիճակի չէ բավականաչափ հորմոններ արտադրել, ստանդարտ բուժումը լևոթիրոքսին հորմոն պարունակող դեղահատեր նշանակելն է: Այս դեղահատերը մարմնին մատակարարում են անհրաժեշտ հորմոնները: Մեծ մասամբ օգտագործվում է լևոթիրոքսին: Հանարավոր է, որ հիվանդը բուժման մեկնարկից մեկ կամ երկու շաբաթ հետո ավելի լավ զգա իրեն, սակայն այս մեթոդով լիարժեք բուժումը հաճախ դանդաղ է ընթանում և հնարավոր է տևել մի քանի շաբաթ: Սովորաբար բուժումն սկսվելուց 2 կամ 3 ամիս անց կրկնվում է հորմոնների մակարդակը հետազոտող արյան անալիզը, որպեսզի դրա հիմամբ կարգկավորվի արյան մեջ լևոթիրոքսինի քանակը: Մինչև հորմոնի բնական մակարդակին հասնելը հնարավոր է այս ընթացքը կրկնել մի քանի անգամ: Հիվանդի համար հորմոնի բավարար քանակը ճշտելուց հետո, հնարավոր է ձեզ բուժող բժիշկը կարգադրի տարին մեկ անգամ կրկնել արյան հորմոնների անալիզը:

Լևոթիրոքսինը ընդունվում է օրական մեկ անգամ, հաճախ `վաղ առավոտյան: Չափազանց կարևոր է, որ հիվանդը ստանա դեղի ճիշտ քանակությունը: Երբեմն հիվանդները չափազանց շատ են ընդունում այդ դեղահատերը`վերականգնման ընթացքը արագացնելու կամ այն պատճառով, որ ցանկանում են նիհարել: ԴԵղամիջոցների կամայական օգտագործումը կարող է հանգեցնել հիպերտիրեոիզմի ախտանիշների, որի դեպքում արյան մեջ ավելի շատ հորմոն կա, քան մարմնին պետք է, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օստեոպորոզը կամ որոշ դեպքերում սրտի հիվանդությունը:

Հարգելի ունկնդիրները հաղորդման այս հատվածում կանդրադառնանք հաճախ հանդիպող հարցերի ու դրանց պատասխաններին:
Առաջին հարցն այն է, թե որքան ժամանակ պետք է դեղեր ընդունենք, եթե ունենք հիպոթիրեոզ: Պատասխանն այն է, որ հիպոթիրեոզով հիվանդների մեծ մասը պետք է շարունակի դեղամիջոցը ընդունել ողջ կյանքի ընթացքում, սակայն դեղաչափումը կարող է ճշգրտվել հետագա տարիներին: Մեկ այլ հարց, որը կարող է առաջանալ մեր մտքում, այն է, թե դեղամիջոցների անհրաժեշտությունը ինչ դեպքում կարող է մեծանալ կամ նվազել: Հիվանդի քաշի ավելանալը, հիպոթիրեոզով հիվանդ կնոջ հղիանալը, մարսողական համակարգի հետ կապված որոշ հիվանդությունները և որոշ սննդակարգերը կարող են խանգարումներ առաջացնել լևոթիրոքսինի կլանման մեջ: Հետևաբար պետք է ավելացվի ընդունվող լևոթիրոսքսինի քանակը կամ էլ լևոթիրոքսինը ընդունվի օրվա այլ ժամերի ընթացքում: Նույնպես հակացնցումային դեղերի ու ռիֆամպինի ընդունումը հնարավոր է արագացնի լևոթիրոքսինի արտազատումն ու ավելացնի այս դեղի կարիքը: Բուժման անհրաժեշտությունը կարող է նվազել տարիքն ավելանալով, մանկության շրջանից հետո, և հիվանդի քաշի նվազելու դեպքում:
Հիպոթիրեոզով հղի կանայք կարող են նաև հարցեր ունենալ լևոթիրոքսինի ընդունման վերաբերյալ: Պատասխանն այն է, որ նախ անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ, բայց որոշ բժիշկների կարծիքով՝ հղիության ընթացքում լևոթիրոքսին ընդունելն անվտանգ է, և հիպոթիրեոզով հղի կինը չպետք է դադարեցնի դեղի ընդունումը: Հղիության ընթացքում դեղամիջոցի ավելի մեծ քանակություն կարող է անհրաժեշտ լինել: Ստուգումները առհասարակ պետք է կատարվեն ավելի կարճ ընդմիջումներով: Հղիանալուց հետո առաջին փուլերում հնարավոր է 4 շաբաթ մեկ ստուգումներ կատարվեն: Դրանից հետո, երբ ճշտվեց հղիության ընթացքում լևոթիրոքսինի ընդունման համապատասխան քանակը ստուգումները կարող են կատարվել մոտավորապես երեք ամիսը մեկ: Լևոթիրոքսինի ճշգրիտ քանակ ընդունող հիպոթիրեոզով տառապող հղի կանայք լույս աշխարհ կբերեն առողջ զավակներ: Ծննդաբերությունից հետո նույնպես պետք է ճշգրտել դեղաչափը։
