Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները(4.Աման պայմանագիրը և դրա լեգիտիմության պատճառը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i123443-Իսլամը_և_փոքրամասնությունների_իրավունքները(4.Աման_պայմանագիրը_և_դրա_լեգիտիմության_պատճառը)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Աման անունով պայմանագրին և այն պայմանագրերին, որ իսլամի մարգարեի օրոք են ստորագրվել:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2020 11:59 Asia/Tehran

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Աման անունով պայմանագրին և այն պայմանագրերին, որ իսլամի մարգարեի օրոք են ստորագրվել:Ընկերակցեք մեզ:

Աման(Անվտանգության) պայմանագիրն  այն պայմանագիրն է որ հաստատվել է մուսուլմանների ու անհավատների միջև: Ըստ այդ պայմանագրի, մուսուլմանները պարտավոր են լինում  ապահովել անհավատների անվտանգությունը և մինչև  պայմանագրի ժամկետի ավարտը հրադադար հաստատել: Իսլամական կրոնապետերն այս պայմանագիրը լեգիտիմացնելու և ցույց տալու համար որ այն կրոնական ու օրինական սկզբունքների հիման վրա է մշակվել, ներկայացնում են Թոբե սուրահի 6-րդ այան: Այն ասում է. «Եթե կռապաշտներից մեկը ցանկացավ քեզ ապավինել, նրան ապաստան տուր, որպեսզի լսի Աստծու խոսքը: Այնուհետև նրան տեղավորիր ապահով տեղում, որովհետև  դրանք տգետ ժողովուրդ են»:

Այս այան ասում է, որ այս պայմանագիրը  կնքվում է սահմանափակ ժամանակաշրջանով և իսլամի սկզբունքներին ծանոթանալու համար: Պետք է ասել, որ շատ կրոնապետեր, Ամանի ժամանակը մեկ տարի են համարում: Չնայած Բարձրյալն իր ատելությունն է  հայտնել կռապաշտների նկատմամբ, սակայն հնարավոր է համարում, որ նրանք ճիշտ ճանապարհ ընտրեն: Ուստի նա մուսուլմաններին հրամայում է  կռապաշտներին ապաստան տալ, որպեսզի նրանք ծանոթանան կրոնական սկզբունքների և հետ տեսնեն թե որն է ճշմարտությունը:  Աստված անհրաժեշտ է համարում, որ մուսուլմանները կռապաշտներին հնարավորություն տան լսել Աստծու խոսքը և հրաժարվեն տգիտությունից:

Երբ կռապաշտները լսեցին Աստծու խոսքը, Աման պայմանագիրը կորցնում է իր ուժը և ապաստան գտած անձը ժամանակ ունի վերադառնալ իր նախկին վայրը: Սակայն եթե տվյալ անձը հավատքի գա, դառնում է իսլամական պետության քաղաքացի: Հակառակ դեպքում, նրա դեմ պատերազմը շարունակվում է:

Ինչպես ասացինք, Ամանի պայմանագիրն ունի որոշակի պայմաններ: Առաջին հերթին այն,որ պայմանագիրը չպետք է վնասի մուսուլմանների շահերին: Չնայած ոմանք  կարծում են, որ Ամանի պայմանագրի պայմաններում գոյություն ունի սկզբունք, որ դրա գործադրման ժամանակ չպետք  է վանս հասցվի իսլամին կամ մուսուլմաններին: Այդ կապակցությամբ տարբեր կարծիքներ կան նաև մուսուլմանների շահերն ապահովելու վերաբերյալ:  Ըստ պայմանագրի, անհավատները պետք է հրաժարվեն թշնամությունից, մուսուլմաններին սպանելուց, նեղացնելուց և լրտեսելուց, հարգելով իսլամական երկրի կանոնները, մուսուլմաններին ու նրանց սրբությունները: Թոբե ուրահի 6-րդ այայի համաձայն, Ամանի համար դիմողն ինքն է ցանկացել, որպեզի պատերազմն ավարտվի և ինքը լսի ճշմարտությունը:

***

Իսլամի որպես մարգարեն իսլամական բարոյական արժեքների ու վարքագծի   օրինակ մուսուլմանների և ամբողջ աշխարհի ժողովուրդների համար, բազմաթիվ պայմանագրեր է կնքել: Դրանցից մի քանիսին այսօր կանդրադառնանք: Դրանցից մեկը Նաջրանի կաթողիկոսի հետ կնքված պայմանագիրն էր:

Դրա բովանդակությունն այսպիսին է. «Մուհամմադից Աբի ալ Հարես կաթողիկոսին, Նաջրանի ու այլ քահանաներին, նրանց հետևորդներին և բոլոր կրոնավորներին ու նրանց հետևողներին, ինչ որ իրենց է պատկանում, սրբավայրերից, աղոթավայրերից ու մեկուսարաններից սկսած, իմացեք,  որ ոչ մի կաթողիկոս պարտավոր չի լինի հրաժարվել կաթողիկուսությունից և ոչ մի ճգնավոր ճգնավորությունից, և ոչ մի քահանա՝ քահանայությունից  և նրանցից ոչ մեկի համար օրենքները չեն խարխլվի: Մինչև այն ժամանակ, երբ նրանք բարի լինեն, բարի գործ կատարեն և ոչ բռնատերերին օգնեն և ոչ էլ բռնություն գորածդրեն»:

Նամակ Բանի Զոմրեին . «Սա նամակ է Աստծու մարգարե Մուհամամդից՝ Բանի Զոմրեին: Ձեր կյանքն ու գույքն ապահով են: Եթե ձեր վրա հարձակում լինի, մուսուլմանները ձեզ կօգեն ու կաջակցեն: Իհարկե, եթե մարգարեն որոշի Աստծու կրոնի դեմ որևէ մեկը պայքարի, մարգարեն կոչ է անում աջակցել նրանց և նրանք կգտնվեն Աստծու և մարգարեի հովանու տակ:

Իսլամը բոլոր պայմանագրերում խոսում է խաղաղությունից ու հաշտությունից: Իսլամական իշխանությունը  հարգում է դաշնակիցների կրոնական օրենքները և աջակցում նրանց, որպեսզի հակաիսլամական քայլեր չանեն: Իսլամը թույլ չի տալիս, որպեսզի նրանց նկատմամբ բռնություն գործադրվի և նրանք արտագաղթեն իսլամական տարածքներից: Փոխարենը, անհավատները պետք է տուրք վճարեն, քանի դեռ խաղաղության պայմանագիրը նրանց հետ կնքված է: Չնայած իսլամը ոչ մուսուլմանների համար որոշակի արտոնություններ է սահմանել, սակայն գոյություն ունի մի կարմիր գիծ, որը որպես ընդհանուր չափանիշ, նկատի է  առնվում մուսուլմանների ու ոչ մուսուլմանների հարաբերության մեջ:  Աստված Նեսա սուրահի 141-րդ այայում ասում է. «Աստված երբեք հավատացյալների համար չի սահմանել, որ հավատացյալները պետք  է իշխեն նրանց վրա»:

Ղուրանի մեկնաբաններից Ալամե Թաբաթաբային ասում է. «Վերոնշյալ դեպքերում, իսկական իշխանությունը հավատացյալներինն  է  և անհավատները երբեք չպետք է իրենց իշխանությունը տարածեն հավատացյալների վրա: Այս այայի հիման վրա, իսլամում գոյություն ունի մի ուսմունք, որը որոշում է մուսուլմանների ու անհավատների հարաբերությունների սահմանները: Դրա համաձայն, անհավատը չի կարող իր իշխանությունը տարածել մուսուլմանների վրա: Այսինքն, դա նշանակում է, որ իսլամը ոչ մուսուլմաններին թույլ չի տալիս իրենց իշխանությունը տարածել հավատացյալների վրա, իսկ մուսուլմաններին թույլ չի տալիս ղեկավար ընտրել անհավատին: Հենց այդ պատճառով, Աստված, Ղուրանի տարբեր այաներում վիլայաթը կամ իսլամական իշխանությունը, միայն  հավատացյալների համար է որպես իրավունք հաստատում:

Այս հիմամբ, Նեսա սուրահի 144-րդ այան ասում է. «Ով հավատացյալներ, հավատացողների փոխարեն որպես ընկեր մի ընտրեք անհավատներին»:

Իսկ Ալ Իմրան սուրահի 149-րդ այայում, Աստված ասում է. «Ով հավատացյալներ, եթե դուք ենթարկվեք անհավատներից, հրաժարվելու եք ձեր հավատքից ու դառնալու վնասարարներ»:

Վիլայաթ նշանակում է  իշխանություն: Եվ եթե մուսուլմանն իրեն որպես իշխան ընտրի անհավատին, պետք է հետևի նրա պատվիրաններին ու հրաժարվի իսլամից: Իսկ դա  դեմ է  իսլամի ու մարգարեի առաքելությանը, որի նպատակն է մուսուլմաններին դուրս բերել տգիտությունից: Իհարկե, դա իրականություն կդռանա այն ժամանակ, երբ մուսուլմանները խորապես հավատան ու չընկրկեն:  Ալ Իմրան սուրահի 139-րդ այայում Աստված ասում է,  «Եվ մի թուլացեք ու մի տխրեք, որովհետև դուք ավելի վեհ եք, եթե հավատավոր եք»:

Հավատքը շատ մեծ նշանակություն ունի և հավատացյալների համար հավատքը, բարեպաշտությունը, որը միաձուլվում է համբերության ու տոկունության հետ, կբերի հավատավոր հաղթանակին:

Իսկական հավատացյալները, քանի որ հավատում են միայն Աստծու ճանապարհին և Աստված նրանց երկրի առաջնորդն է համարում, մշտապես իրենց իշխանություննեն տարածում անհավատների վրա: