Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ (3)
Բարև ձեզ թանգակին բարեկամներ:Եթերում «Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ» հերթական թողարկումն է: Նախորդ հաղորդման ընթացքում մենք խոսեցինք տնտեսական և մշակութային տեսանկյունից՝ Հորմուզի նեղուցի կարևորության մասին, իսկ այս անգամ կանդրադառնանք Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ Իրանի մոտեցումներին: Ընկերակցեք մեզ:
Իրանը երկար տարիներ մեծ դեր է ունեցել Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օման ծովում անվտանգություն հաստատելու գործում, և միշտ եղել է ողջ տարածաշրջանի կայունության և խաղաղության երաշխավորը: Տարածաշրջանային գերտերությունների միջև լարվածության առկայությունը և հատկապես տարածաշրջանում աճող ԱՄՆ ռազմական սպառնալիքները՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը պարտադրել են որպես անվտանգության ռազմավարության հիմք ընդունել տարածաշրջանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը: Իրանի պաշտպանական մոտեցումը երկու կողմ ունի՝ զսպող ուժի օգտագործումը և տարածաշրջանի երկրների հետ համագործակցելը, անվտանգությունն ապահովելու համար: Իրանը մեծ սպառնալիք է համարում , օտարերկրյա և արտաքին ուժերի և բազաների առկայությունը Հորմուզի նեղուցի անվտանգության համար և ընդհանուր առմամբ արտասահմանյան երկրների ներգրավվածությունը տարածաշրջանային հարցերում: Միջազգային իրավունքի տեսանկյունից Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու Իրանի մոտեցման համաձայն՝ Իրանը որպես Հորմուզի նեղուցում գտնվող ափամերձ երկիր, անվտանգ անցման իրավունքը որպես հիմնք է ընդունել:
Իրանը երաշխավորում է՝ Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի կայունությունն ու անվտանգությունը
ԱՄՆ-ի մոտեցումը մշտապես հիմնված եղել է տարածաշրջանում Իրանի խաղաղասիրական քաղաքականությանը հակադրելու վրա: ԱՄՆ-ն այս մոտեցման շրջանակում արհեստական աջակցություն է ցուցաբերում արաբական երկրներին, իբր թե նրանց պաշտպանի այսպես կոչված Իրանի սպառնալիքից: Այս պայմաններում Հորմուզի նեղուցի վերաբերյալ կարևոր կետը ու առաջին խնդիրը նրա անվտանգության ապահովումն է: Այս շրջանը ապահովելու համար կա երկու ընդհանուր մոտեցում:
Միացյալ Նահանգները տարածաշրջանի արաբական երկրներին ներարկել է,որ ամերիկյան ուժերի ներկայությամբ հնարավոր կլինի ապահովել այս տարածաշրջանի անվտանգությունը: Ըստ այդմ, այս երկրների անվտանգության մոտեցումը, որը կոչվում է «դրսից դեպի ներս» մոտեցում, հակված է քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում կախված լինել արտաքին այլ երկրներից: Նրանք նաև կարծում են, թե տուրք տալով Միացյալ Նահանգներին և ապահովելով նրանց ռազմական ներկայության ծախսերը կկարողանան ապահովել իրենց անվտանգությունը: Այնուամենայնիվ, տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտության հետևանքը եղել է տարածաշրջանի, ներառյալ Հորմուզի նեղուցի անվտանգության խաթարումը:
Մյուս մոտեցումը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ՝ Իրանի տեսակետն է, որը հենվում է ներքին հնարավորությունների և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության վրա՝ արտաքին ուժերի միջամտությունից հեռու: Իրանը տարածաշրջանի ամենակարևոր երկիրն է, որը տիրապետում է Հորմուզի նեղուցին,ինչը պայմանավորված է Պարսից ծոցի և Օման ծովի հետ առափնյա երկար սահմանով: Ըստ Իրանի, Հորմուզի նեղուցի անվտանգությունը պետք է ապահովվի շրջակա երկրների մասնակցությամբ և առանց արտաքին տերությունների միջամտության: Ըստ այդմ, Իրանը և արաբական երկրները, որոնք բոլորը գտնվում են միևնույն տարածաշրջանում, կարող են ապահովել այս տարածաշրջանի անվտանգությունը՝բարիդրացիության, սահմանների համերաշխության և ռազմավարական ու ընդհանուր շահերի հիման վրա: Այս հարցում Իրանի մոտեցումը երկար պատմություն ունի, բայց դրա վրա ազդում է նաև արտասահմանյան երկրներին ընթացք տալու արաբական երկրների անհաջող մոտեցումը: Բացի այդ, այս մոտեցումը իրավաբանորեն համահունչ է միջազգային իրավունքին, և մասնավորապես հիմնարար սկզբունքներին, ինչպիսիք են ուժի օրինական օգտագործման իրավունքը և տարածքային ամբողջականության պաշտպանությունը:
Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության հարցում Իրանի մոտեցման կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չունի ագրեսիվ բնույթ, բայց ունի պաշտպանական բնույթ և հիմնված է պաշտպանական ռազմավարության վրա: Իրանի պաշտպանական ռազմավարությունը երկրում առկա ամենակարևոր ընդհանուր քաղաքականություններից մեկն է՝ հնարավոր սպառնալիքների գնահատման և չեզոքացման համար: Այս ռազմավարությունը փորձում է իր նպատաներին հասնել` օգտագործելով ազգային և միջազգային քաղաքականության գործոններով:
Իրանի պաշտպանական ռազմավարությունը հիմնված է երկրի պաշտպանական-ռազմական բաղադրիչների վրա և ունի երեք բաղադրիչ՝ դիմակայել գերիշխող համակարգին, կարևորել տարածաշրջանային ու ներքին ուժը և ուշադրություն դարձնել զսպման ուժի սկզբունքին: Հետևաբար, այստեղ կարևորը Իրանի դերակատարությունն է Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործում: Դերակատարություն, որն իրականում հանգեցրել է այս տարածաշրջանում կայունության հաստատմանը:
Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու Իրանի ակտիվ պաշտպանական մոտեցման դիմաց արևմտա-արաբա-եբրայական առանցքը Իրանաֆոբիայի միջոցով փորձում էր Իրանի դեմ քայլեր անել: Իրանի դեմ մեդիաքարոզչության դրսևորումներից է՝ Պարսից ծոցում և Հորմուզի Նեղուցում Իրանի ռազմական ու անվտանգության ուժերի տեղաշարժերը որպես Իրանի կողմից գրոհ ներկայացնելը:
Այնուամենայնիվ, Իրանի մոտեցումն առաջին հերթին Պարսից ծոցի տարածաշրջանում իր տարածքային սահմանները պաշտպանելն է, և երկրորդը՝ դա միայն պատրաստակամության և զսպման ուժի խնդիրն է: Ընդդիմության լրատվամիջոցների քարոզչության մեկ այլ միջոցն ընդդեմ Իրանի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» վրա հարձակումն է, որը, որպես իրանական զինված ուժերից մեկը օրինական պարտականություն ունի պաշտպանել Իրանի տարածքային, հատկապես ջրային սահմանները:
Ընդդիմության լրատվամիջոցների կողմից տարբեր հարցերում Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելը երկար անցյալ ունի, որոնցից ամենակարևորներից մեկը Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունն է: Մինչդեռ Իրանը միշտ եղել է անվտանգության երաշխավոր և որպես նավթը համաշխարհային շուկաներ տեղափոխելու միջոց Հորմուզի նեղուցի բաց պահելը : Ակնհայտ է, որ եթե Իրանը պաշարված է օտարերկրյա զավթիչ ուժերով, ապա Հորմուզի նեղուցը սահմանափակելը կամ նույնիսկ փակելը կարող է համարվել որպես Իրանի պաշտպանական գործիքներից մեկը: Այս հարցը կարելի է հասկանալ տարածաշրջանում Իրանի պաշտպանական մոտեցման համակցված անվտանգության տեսքով: Որպես Պարսից ծոցի հյուսիսային մասում գտնվող կարևոր երկիր, Իրանը ԱՄՆ-ի կողմից ենթարկվել է «նավթի պատժամիջոցների», ինչպես նաև «տնտեսական ահաբեկչության»: Միացյալ Նահանգները օգտագործում է բոլոր միջոցներն Իրանին հակադրվելու համար և փորձում է Իրանի նավթի արտահանման ծավալը հասցնել զրոյի: ԱՄՆ-ում պաշտոնյաները նույնպես պարզ ձևով բարձրաձայնել են դա:
Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ցանկանա ապակայունացնել տարածաշրջանը և աշխարհը, և պատասխան կտա միայն իր ազգային շահերի դեմ իրականացվող ցանկացած քայլի: Ռազմական ոլորտում Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը շեշտը միշտ դնելով ռազմական բախումը չսկսելու վրա, ասել է.«Բայց թշնամին հիմարություն թույլ տալու դեպքում ջախջախիչ պատասխան կստանա»: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար՝ լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Իրաքի Հաշդ Ալ-Շաբիի հրամանատար՝ Մեհդի Ալ-Մուհանդեսիի սպանությամբ Վաշինգտոնի պետական ահաբեկչությունը ցույց տվել, որ ԱՄՆ-ն, որպես սանձարձակ երկիր, լուրջ սպառնալիք է տարածաշրջանի կայունության համար:
Հետևաբար, Իրանի ակտիվ պաշտպանական մոտեցմանը զուգահեռ, որևէ երաշխիք չկա, որ Իրանը նախաձեռնող չի լինի ոչ-ռազմական ոլորտներում, ներառյալ կիբեր պատերազմում կամ տնտեսական ճնշումների,ներառյալ Հորմուզի նեղուցը փակելու և էներգետիկ զարկերակի մեծ մասը կտրելու հարցում: Փաստորեն, Թեհրանը կարող է արգելափակել նավթի արտահանումը Հորմուզի նեղուցից, եթե ԱՄՆ-ի ագրեսիան շարունակվի և ավելի շատ պատժամիջոցներ կիրառվեն, ինչը ինքնին նշանակում է տնտեսական և անվտանգության պատերազմ Իրանի դեմ: Տնտեսական փորձագետները կարծում են, որ եթե այս կենսական ջրատարը փակված լինի, նավթի համաշխարհային շուկան կկանգնի օրական 16,5-ից 20 միլիոն բարել նավթի պակասի առջև, որի դեպքում նավթի մեկ բարելի ներկա գինը կբարձրանա 2.5 անգամ:
Նավթը շարունակում է մնալ ժամանակակից մարդու և աշխարհի տնտեսության համար անհրաժեշտ ամենակարևոր ապրանքատեսակներից մեկը, և աշխարհի նավթով հարուստ շրջանները գերտերությունների ուշադրության կենտրոնում են: Անկասկած, աշխարհում էներգիայի ամենակարևոր աղբյուրը Արևմտյան Ասիան և Պարսից ծոցն են, որոնց միակ դարպասը Հորմուզի նեղուցն է: Իրանի իսլամական հանրապետության բանակի ծովուժի հրամանատարը միշտ շեշտել է ,որ այդ պաշտպանական կառույցը մշտապես պատրաստ է պաշտպանել տարածքային ջրերը:Նա ասել է. Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, թշնամին պետք է ծովում անանկնկալի գա, որպեսզի չկարողանա թեք աչքով նայել Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին և շահերին: Ծովակալ «Ամիր Հոսեյն Խանզադին» անդրադառնալով հակառակորդի կողմից հնչեցված սպառնալիքներին և ճնշող պատժամիջոցներին, շեշտել է. Թշնամին գիտի, որ եթե Պարսից ծոցում չարիք գործի, նա չի գոյատևի, և նրա պարտությունն այլևս չի սահմանափակվի միայն սարքավորումների ու զինտեխնիկայի կրած վնասներով: Ընդգծելով, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցելու նման արձագանքները կարող են նորից կրկնվել,նա ասաց. Այսօր մենք կանգնած ենք այն կետին, որ եթե խոսվում է կամքերի պատերազմի մասին, անկասկած, դրանց մեծ մասը՝ այս երկրի երիտասարդների ու պատանիների շնորհիվ ստեղծված տեղական կարողությունների ու հնարավորությունների օգտագործումն է: