Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ (4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i123548-Իրանի_առանցքային_դերը_Պարսից_ծոցի_անվտանգության_մեջ_(4)
Բարև ձեզ թանկագին բարեկամներ: «Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում , ներակայացնելու ենք Հորմուզի նեղուցի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն Իրանի տեսանկյունից: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2020 22:42 Asia/Tehran

Բարև ձեզ թանկագին բարեկամներ: «Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում , ներակայացնելու ենք Հորմուզի նեղուցի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն Իրանի տեսանկյունից: Ընկերակցեք մեզ:

Հորմուզի նեղուցի անվտանգության դեմ ուղղված կարևորագույն սպառնալիքներից մեկը ռազմածովային հարձակումներն են: Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի մերձակա տարածքում ծովային հարձակումները բազմիցս արձանագրվել են պատմության ընթացքում: Ժամանակակից շրջանում տարբեր երկրների կողմից այս նեղուցում ականների տեղադրումը՝ հանգեցրել է բազմաթիվ միջադեպերի, ինչպիսիք են առևտրային և ռազմական նավերի վնասումը և խորտակումը: 1990-ականներին Իրաքի Բասական ​​ռեժիմի կողմից ականների և հրթիռակոծությունների հետևանքով վնասվել և խորտակվել են մի քանի առևտրական նավեր, ինչպես նաև վնասվել են 1990-ից 1991 թվականների ընթացքում մի քանի ռազմանավեր: Պարսից ծոցի պատմության մեջ ամենակարևոր ահաբեկչական հարձակումներից մեկը տեղի է ունեցել 1988-ի հուլիսին: Այս օրն ամերիկյան «Վինսենս» նավը ահաբեկչական գործողությամբ թիրախավորեց Պարսից ծոցի երկնքում գտնվող իրանական ինքնաթիռը , որի հետևանքով նահատակվեցին 290 ուղևորներ: Ահաբեկչական խմբավորումներն ուժեղացնելու և դրանք Արևմտյան Ասիայում, որպես գործիք օգտագործելու ԱՄՆ-ի մոտեցումը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել Պարսից ծոցի և Օման ծովի անվտանգության վրա: 2004-ին տեղական ձկնորսական նավակը կանգ առավ Իրաքի ափերից «Ալ Օմայա» նավթի պլատֆորմի մոտակայքում՝ սովորական ստուգումների համար: Այդ Նավակում գտնվող մահապարտ ահաբեկիչները պայթեցրեցին իրենց պայթուցիկները՝ սպանելով հետախուզական խմբի մի քանի անդամների և վիրավորելով մի քանի այլ անձանց:

Հորմուզի նեղուց անցնող հսկա նավերի մեծ ծավալը

Հորմուզի նեղուցի անվտանգության դեմ ուղղված մեկ այլ սպառնալիքը, ռազմածովային հարձակումներից բացի, ծովային երթևեկությունն է, և համեմատաբար փոքր տարածքում անցնող հսկա նավերի մեծ ծավալը, ինչը բարդ միջավայր է ստեղծում ծովային անձնակազմի գործունեության համար: 2007 թ.-ին USS Newport News (SSN-750) սուզանավը բախվեց Հորմուզի նեղուցի հարավային ափին՝ Մոգամիգավա կոչվող մեծ նավթատարի հետ: Ճապոնական նավթատարը և ամերիկյան սուզանավը բախվել են նեղուց մտնելիս: Նաև 2012-ի օգոստոսին USS Porter-ը (DDG-78) բախվեց Ճապոնիայի նավթատարիի հետ Հորմուզի նեղուցում: Մեկ ամիս առաջ ամերիկյան նավը սխալմամբ թիրախավորել էր ձկնորսական նավը՝ սպանելով երեք ձկնորսների: Նմանապես, եթե ծովային երթևեկությունը ծանրանում է ռազմանավերի գերբեռնվածության պատճառով, նավթատարերի բախման հավանականությունը ավելանում է, հանգեցնելով այնպիսի խնդիրների, ինչպիսիք են շրջակա միջավայրի աղտոտումը: Երբ ծովային երթևեկությունը ծանր է, վերահսկողության ռադարները, ամենայն հավանականությամբ, սխալներ թույլ կտան, և քանի որ նավերը ունեն ավելի ցածր մանևրունակություն արագ ռոտացիայի և շարժման համար, նրանք, ամենայն հավանականությամբ, բախվում են միմյանց: Հետևաբար, օտարերկրյա նավերի ռազմական ներկայության ակտիվացումը ոչ միայն չի ապահովում տարածաշրջանի անվտանգությունը, այլև վտանգում է անվտանգության այլ ասպեկտներ՝ ներառյալ Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի շրջակա միջավայրի անվտանգությունը:

Ծովային ահաբեկչությունը, նավերի թիրախավորումը և առհասարակ, Հորմուզի նեղուցի մոտակայքում և նրա շրջակայքում սաբոտաժը, անվտանգության ոլորտում ևս մեկ սպառնալիք է: Ահաբեկչության այս տեսակը, հատկապես 1998-ից մինչև 2002 թվականը, իրականացրել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը և ղեկավարել է Աբդուլ Ռահիմ Նաշիրին, որը հայտնի է որպես «Ալ-Քաիդայի ծովերի իշխան»: Ալ-Քաիդայի հետ համագործակցելու ընթացքում նա եղել է USS The Sullivans(DDG-68), USS Cole (DDG-67) և Kimburg ամերիկյան ռազմանավերի վրա տապալված գրոհի ղեկավարը: 2000-ին ձեռբակալվելուց առաջ, նրա ծովային ահաբեկչության  ծրագրերը ներառում էին նավերի դեմ պայթուցիկներով բեռնված նավերի օգտագործումը, պայթուցիկների պայթեցումը բեռնափոխադրման նավահանգիստներում կամ մոտակայքում և հատուկ պատրաստված ջրասուզակների խմբի ձևավորում: Ջրասուզակների թիմերը պետք է հանդես գային որպես ստորջրյա դիվերսիոն թիմեր՝ գաղտնի պայթուցիկ սարքեր տեղադրելով ռազմածովային թիրախների վրա կամ պայթեցվելով որպես մահապարտ ահաբեկիչներ: 2010-ին ճապոնական M Star նավը  Հորմուզի նեղուցում թիրախավորվեց Ալ-Քաիդային կապված խմբի կողմից, որը կոչվում էր Աբդուլլահ Ազամի գումարտակներ:

Պարսից ծոցում իրանական ուղևորատար ինքնաթիռի դեմ Ամերիկյան Վինսենս նավի ահաբեկչական գործողությունը հանգեցրել է 290 ուղևորի նահատակությանը

Ներկայիս իրավիճակում Հորմուզի նեղուցի անվտանգության դեմ ուղղված ամենակարևոր սպառնալիքը միջտարածաշրջանային ուժերի լարված ռազմական ներկայությունն է: 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո Պարսից ծոցում ավելացավ ԱՄՆ-ի անմիջական ռազմական ներկայությունը, և այդ երկիրը մտավ նոր փուլ՝ Պարսից ծոցում իր հեգեմոնիան ամրապնդելու համար: Դրանով իսկ Վաշինգտոնը ձգտում էր Պարսից ծոցն ու Արևմտյան Ասիան դարձնել իր մենաշնորհը և կանխել տարածաշրջանում այլ խոշոր մրցակից տերությունների լուրջ ներկայությունը: Այս համատեքստում Միացյալ Նահանգները , Իրաքն ու Իրանը ճանաչել է որպես տարածաշրջանում և նույնիսկ տարածաշրջանից դուրս Վաշինգտոնի քաղաքականությանն ուղղված կարևոր մարտահրավերները: 2003 թ.-ին Իրաքի գրավումը, երկկողմանի ռազմական պայմանավորվածությունների ամրապնդումը Պարսից ծոցի արաբական պետությունների հետ և Իրանին մեկուսացնելու փորձերը սեպտեմբերի 11-ից ի վեր, Պարսից ծոցի տարածաշրջանում գերիշխանության քաղաքականության երեք հիմնական գործոններն են եղել:

ԱՄՆ-ի լարվածություն հարուցող մոտեցումը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում մի քանի կարևոր առանձնահատկություն ունի: Առաջին առանձնահատկությունն ուղիղ միջամտությունն է տարածաշրջանի գործերին: Միացյալ Նահանգների համար Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ուժի բացը լրացնելու միակ ճանապարհը՝կատարյալ միջամտող երկրի դերում հանդես գալն է,որպեսզի կարողանա տարածաշրջանի անկախ երկրների դեմ կիրառել սպառնալիքի ու ահաբեկման քաղաքականություն և իր ռազմաբազաները տեղակայել տարածաշրջանում: Փաստորեն, Պարսից ծոցում ԱՄՆ-ի միջամտությունը երկու նպատակ է հետապնդում՝ վերահսկել Իրանի ռազմավարությունը և վերահսկել ԱՄՆ-ի մրցակիցներ Չինաստանի ու Ռուսաստանի տնտեսությունը: Հետևաբար, Վաշինգտոնը փորձել է Միացյալ Նահանգներից անվտանգության և ռազմական կախվածության միջոցով ղեկավարել իր դաշնակից արաբական երկրներին: Առանց Իրանի և Իրաքի ներկայության, Պարսիցծոցյան 6 երկրների անդամակցությամբ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն ստեղծվել է այդ քաղաքականության շրջանակում: Մյուս կողմից, անվտանգ էներգիային հասանելիություն ունենալով մեծապես շահում է  ԱՄՆ-ը: Միացյալ Նահանգները տուժում է էներգիայի տատանումներից՝ էներգիայի բարձր սպառման պատճառով: Հետևաբար, Վաշինգտոնի կարծիքով, Պարսից ծոցում ներկայությունը բացատրվում է  ԱՄՆ ազգային շահերի շրջանակում, ինչը, բնականաբար, անտեսում է տարածաշրջանի երկրների ազգային շահերը:

Ներկայիս իրավիճակում Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության դեմ ուղղված կարևորագույն սպառնալիքն ԱՄՆ ռազմական ներկայությունն է

 

Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի լարվածություն հարուցող մոտեցման երկրորդ առանձնահատկությունն այն է,որ այդ երկիրը ցանկանում է  Հորմուզի նեղուցը դարձնել  արևմտյան զենքի ներկրման  ճանապարհ: Հատկապես 2003-ից Իրաքի ռազմական օկուպացիայից ի վեր, Միացյալ Նահանգները Իրաքում և Պարսից ծոցի այլ երկրներում իր ուժերի համար ներմուծել է ծանր զինատեսակներ Հորմուզի ռազմավարական նեղուցից և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության նավերի միջոցով՝ օտարերկյա դրոշներով: Նեղուցը համարվում էր անվտանգ ճանապարհ՝ ԱՄՆ-ի համար Պարսից ծոցի երկրներ զենքի ներկրման համար: Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անվտանգության և քաղաքական թուլության, ժողովրդական բազայի բացակայության և վերտարածաշրջանային տերությունների կախվածության պատճառով, այսօր ավելի քան 90 արևմտյան ռազմանավեր երթևեկում են Պարսից ծոցի ջրերում, ինչը տարածաշրջանում անկայունության կարևորագույն պատճառներից մեկն է: Երրորդ առանձնահատկությունն արաբական երկրներն արևմտյան զենքի պահեստների վերածելն է: Միացյալ նահանգները, իրանաֆոբիա քաղաքականություն նախաձեռնելով և տնտեսական ու անվտանգության նպատակներով, փորձել է ուժեղացնել Պարսից ծոցի երկրների ռազմական կարողությունը՝ պնդելով, որ հակահրթիռային պաշտպանության վահան ստեղծելը և Պարսից ծոցի երկրներում դրա տեղակայումը կարևորագույն առաջնահերթություններից են: Այդ պատճառով,«ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2008-ին իր առաջին նախագահության երդման արարողության ժամանակ ըստ անհիմն իրանաֆոբիա քաղաքականության  հայտարարեց,որ քանի դեռ կա իրանական սպառնալիք, մենք կփորձենք հակահրթիռային պաշտպանության վահան ստեղծել»:

ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության 2010 թվականի վերանայման փաստաթղթում ասվում է, որ այս նախագիծը առանցքային նշանակություն ունի ԱՄՆ-ի հետ Պարսիցծոցյան արաբական երկրների բանակների միջև բազմակողմ հարաբերություններում՝ Իրանի հրթիռների զարգացման վերաբերյալ մտահոգությունները փարատելու համար: Սա այն դեպքում, երբ Իրանի հրթիռային հնարավորությունները պաշտպանողական բնույթ են կրում և ուղղված են  Պարսից ծոցում կայուն անվտանգության ապահովմանը: Միացյալ Նահանգները տարիներ շարունակ համագործակցում  է Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի իր գործընկերների հետ՝ խրախուսելով նրանց գնել հրթիռային ռազմական տեխնիկա: Որպես այդ համագործակցության մաս, Միացյալ Նահանգները պնդում է, որ երբ այդ երկրներում տարբեր համակարգերը փոխկապակցված և ինտեգրված լինեն, կտրամադրվի համապատասխան հարթակ՝ տարածաշրջանում բազմաշերտ պաշտպանական ցանց ստեղծելու համար: Տարածաշրջանում վերջին զարգացումները, այդ թվում՝ Եմենի անօդաչու թռչող սարքերի միջոցով  «Արամկոյի» նավթային օբյեկտի խոցվելը  և  պատասխան ԱՄՆ պետական ​​ահաբեկչությանը, Իրանի կողմից Իրաքում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազային հասցված  հրթիռային ծանր  հարվածները,  Արաբական երկրներում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի արդյունավետությունը խիստ կասկածի տակ են առել:

Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի երկրներին զենքի վաճառքը գտնվում է այդ երկրների, մասնավորապես Սաուդյան Արաբիայի տնտեսությունները կթելու ԱՄՆ քաղաքականության առանցքն է կազմում: Վաշինգտոնում առավել քան իր նախորդները Թրամփը փորձում է միավորել Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի և մի շարք այլ արաբական պետությունների, այդ թվում Եգիպտոսի  և Հորդանանի զինված ուժերը, և ստեղծել այսպես կոչված Միջին Արևելքի Ռազմավարական դաշինք՝ (Strategic Alliance of the Middle East) Իրանին դիմակայելու համար:Այս հարցը հիշատակվում է նաև 2019-ի հակահրթիռային պաշտպանության վերանայման փաստաթղթում: Այդ նպատակով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը մի շարք համաձայնագրեր է ստորագրել Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի անդամ պետությունների հրթիռային և հակաօդային պաշտպանության ուժերի հետ: Այս ամբողջ ծրագրի նպատակը, որն իրականացվել է Իրանին սպառնալիք ներկայացնելու պատրվակով, հիմնականում արաբական նշված երկրների նավթային հարստությունը թալանելն է: Այս գործընթացը շարունակելու համար Միացյալ Նահանգները   Պարսից ծոցն ապակայունացնելու կարիք ունի, և հետևաբար  տարածաշրջանում ԱՄՆ ու նրա դաշնակիցների ռազմական ներկայությունը Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի  անվտանգության դեմ ուղղված կարևորագույն սպառնալիքներն են:

Պարսից ծոցում ԱՄՆ-ի անվտանգության և ռազմական սպառնալիքների ֆոնին Իրանն է, որ կարողացել է օգտագործել իր զսպող պաշտպանական հնարավորությունները` Հորմուզի նեղուցով էներգիայի փոխանցումներն ապահովելու և Միացյալ Նահանգներին զրկելու տարածաշրջանում ցանկացած դիվերսիայից: Սա փաստ է, որը ընդունում են նաև օտարերկրյա փորձագետները: Ամերիկյան «Foreign Policy» ամսագրում լույս տեսած  « Այժմ Պարսից ծոցը պատկանում է Իրանին» հոդվածում Ստեֆան Քուքը գրել է."Վաղուց ընդունված էր այն փաստը, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության համատեքստում, եթե մի երկիր փակի Հորմուզի նեղուցը կամ հանդես գա ԱՄՆ ցանկությունների դեմ, Միացյալ Նահանգները մեծ ուժով գործի կանցնի: Ստեֆան Քուքը ավելացրել է. «Սակայն, այս օրերին պարզ է, որ հին փաստերը ոչ այլ ինչ են, քան ֆանտազիաներ»: «ԱՄՆ-ն լքում է Պարսից ծոցը, ոչ այս տարի և հաջորդ տարի, բայց կասկած չկա, որ Միացյալ Նահանգները  տարածաշրջանից դուրս գալու ճանապարհին է»:

Թանգակին բարեկամներ ավարտվեց այս հաղուրդումը: Մինչ նոր  հանդիպում եթերում, մաղթում ենք ամենալավն ու բարին: