Կորոնավիրուսը և նոր ապրելաձևը(4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i123567-Կորոնավիրուսը_և_նոր_ապրելաձևը(4)
Արձանագործությունը և կերպարվեստը, այսինքն օբյեկտների ձևավորման արվեստ ,որը կարող է իրականացվել ցանկացած չափի կամ ,ցանկացած նյութի կամ տեխնիկայի միջոցով:Այս արվեստի արտադրանքները կոչվում են՝ կիսանդրիներ, արձաններ կամ քանդակներ:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Հուլիս 28, 2020 12:32 Asia/Tehran

Արձանագործությունը և կերպարվեստը, այսինքն օբյեկտների ձևավորման արվեստ ,որը կարող է իրականացվել ցանկացած չափի կամ ,ցանկացած նյութի կամ տեխնիկայի միջոցով:Այս արվեստի արտադրանքները կոչվում են՝ կիսանդրիներ, արձաններ կամ քանդակներ:

Քովիդ 19-ը հիվանդության համաճարակի հետևանքով, շատ արվեստների տարածումը անցյալի համեմատությամբ նվազել է   , իհարկե նպատակ չունենք ասելու ,որ արձանագործությունը ավելի է տարածվել   ,սակայն արձանները ուշադրության կենտրոնում են և այս ժամանակաշրջանի  լուրերի մեծամասնությունը  առնչվում են արձաններին:

Երբ աշխարհում ճանաչվել են կորոնավիրուսով միլիոնավոր վարակակիրներ,զանազան երկրներում, ժողովուրդը  հանրային վայրերում արձանների դեմքերի վրա դիմակներ տեղադրելով ,ուրիշներին քաջալերում է հարգել առողջապահական պրոտոկոլները:Մյուս կողմից քանի որ քաղաքի տարածքում  տեղակայված արձանները հասանելի են ժողովրդի մեծամասնության համար, ուստի համարվում են հզոր սուրհանդակներ  և աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ,զանազան երկրներ օգտագործելով իրենց արձանները և հուշակոթողները  ,գնահատում են  իրենց բուժանձնակազմերին: Ուոլ Սթրիթում ,«Անվախ աղջկա»արձանը կամ Ռիո դե Ժանեյրում«Քրիստոս»-ի արձանը ,այն արձաններից են ,որոնք  կորոնավիրուսային օրերի տեսքով են ներկայացվում:

Ռիո դե Ժանեյրում «Քրիստոս»-ի արձանը՝ կորոնավիրուսային ժամանակներում

Սակայն արձանների դեմքերի վրա դիմակներ տեղադրելով,երբ կորոնավիրուսի  և պանդեմիայի մասին լուրեր ենք փնտրում ,շատ պարագաներում հանդիպում ենք արձան կամ կիսանդրի  բառին: Միգուցե առաջին իսկ հայացքով զարմանալի թվա,բայց ԱՄՆ-ում  և Եվրոպայում հակառասիստական ակցիաների  համընկնումը Կորոնավիրուսի համաճարակի  հետ,պատճառ է դարձել ,որ կորոնավիրուսի պանդեմիայի այս ժամանակաշրջանում ,երբ վերանայել ենք   կյանքի բազմաթիվ ասպեկտները ,աշխարհի որոշ տարածքներում ,ևս  վերանայենք արվեստի որոշ ստեղծագործություններ ,որոնք տարիներ մեր աչքի առաջ  են եղել :

Լուրերից  մեկում ասվել է, որ Ֆիլադելֆիայի քաղաքային իշխանությունները մտադիր էին քաղաքից հանել Քրիստոֆեր Կոլումբոսի արձանը:CNN- ի փոխանցմամբ ՝ ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի քաղաքապետ Ջիմ  Քենին հայտարարել է քաղաքում տեղադրված Քրիստոֆեր Կոլումբուսի արձանը ապամոնտաժելու ծրագրի մասին:Հայտարարության մեջ ասված է .«Փորձագետներն ու պատմաբանները հայտնաբերել են այնպիսի ապացույցներ , որ Կոլումբոսը ,ԱՄՆ-ի մայրցամաքամաս հասնելով ,սկսել է տեղափոխել և ցեղասպանության ենթարկել հնդկածիններին :Արձանի շուրջ տարաձայնությունները սրվեցին այն աստիճան, որ քաղաքային իշխանությունները ստիպված եղան  արձանի շուրջ կառուցել փայտե ցանկապատ՝ այն պաշտպանելու համար բողոքողների կողմից:

Բացի այդ, վերջերս հակառասիստական ​​ցուցարարները Բոստոն քաղաքի զբոսայգիներից մեկում կոտրել  էին  Քրիստոֆեր Կոլումբուսի արձանի գլուխը:Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում  ևս մոտ 1000 ցուցարարներ պարաններով վայր են իջեցրել  Քրիստոֆեր Կոլումբուսի 2 մետրանոց  բարձրության արձանը  և հրկիզելով , այն գցել են   մոտակա լիճը:

Երևի հեռուստատեսային լրատվության  բաժնում  տեսել եք , որ Ռուզվելտի արձանը ևս ապամոնտաժվել է ԱՄՆ-ի վերջին բողոքի ցույցերի ժամանակ:ԱՄՆ-ի  նախկին նախագահի արձանը ձիու վրա էր ,որի մի կողմում գտնվում էր  բնիկ ամերիկացի, իսկ մյուս կողմում `սևամորթ մի մարդ:Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո, ԱՄՆ-ում ռասիզմի և խտրականության դեմ ուղղված ծավալուն  բողոքի ցույցերի ֆոնին շատերը  պահանջեցին հեռացվի գաղութատիրության, ռասիզմի և դասակարգային խտրականության խորհրդանիշ համարվող այս  արձանը  :Նշելի է ,որ ԱՄՆ-ում պատմական մի շարք գործիչների նման արձանները, ներառյալ ստրկատերեր՝Ուլիս Գրանթի և Ֆրենսիս Սքոթ Քեյի արձանները ,  սկսվում են ապամոնտաժվել:

Ռուզվելտի արձանը ,որը ցուցարարների հարձակմանը ենթարկվեց ԱՄՆ-ի հակառասիստական վերջին բողոքի ցույցերի ժամանակ.

 

Երբ այդ ժամանակ,աշխարհի  լուրերի բոլոր վերնագրերը կենտրոնացած էին Կորոնավիրուսի համաճարակի վրա, զանգվածային լրատվամիջոցները հաղորդեցին   Եվրոպայում  ևս արձանների տապալման մասին:Լուրերից մեկի համաձայն, ԱՄՆ-ի նախագահի կնոջ փայտե արձանը հրկիզվել է Սլովենիայի իր ծննդավայրի մոտակայքում:Ըստ «Հիլ»կայքէջի, Բեռլինում բնակվող  ամերիկացի մի նկարիչ, ով դերակատար է եղել այդ արձանի պատրաստման գործում , ասել է, որ այդ քայլը տեղի է ունեցել հուլիսի 4-ի  գիշերը ,որը համընկնում է ԱՄՆ-ի Անկախության օրվան:Արձանը հրկիզվել է, այն ժամանակ ,երբ Դոնալդ Թրամփը  ,«Ռաշմոր»լեռան հուշահամալիրի մոտ ԱՄՆ-ի անկախության օրվա  առիթով  ելույթի ժամանակ ,կոշտ  դիրքորոշում ընդունեց նրանց նկատմամբ ,ովքեր ԱՄՆ-ում տապալում կամ հրկիզում էին  արձանները:

Անցյալ տարի Սլովենիայում բացումը կատարվեց   Թրամփի կնոջ փայտե արձանի, որը ներկայացնում  էր նրա կապույտ հագուստը ԱՄՆ-ի ներկայիս նախագահի երդմնակալության արարողության ժամանակ:Արձանի բացումից հետո ,խիստ ծաղրի ենթարկվեց այն: 

Նույն ժամանակաշրջանում ,երկրորդ աշխարհամարտի տարիներին Բրիտանիայի Վարչապետի արձանը ևս  խորհրդանիշներից մեկն էր, որի վրա ցուցարարները իբողոք ռասիզմի, գրել էին հակառասիստական ​​կարգախոսներ և փորձել   ապամոնտաժել այն:Անգլիայի կառավարությունը մտահոգված լինելով պառլամենտի հրապարակում Չրչիլի արձանին  վնաս պատճառվելու  կապակցությամբ ,  Լոնդոնում արձանի շուրջը գտնվող տարածքը ծածկեց մետաղե տուփով:Մարդ ,ով «Անգլերենախոս մարդկանց պատմություն»գրքի մեջ ընդգծել է,որ   բրիտանացիների  գերազանցությունը արդյունքն է «սոցիալական դարվինիզմի»։Նա հավատում էր «ռասայական հիերարխիայի» տեսությանը,  և սպիտակամորթներին  համարում էր գերադաս ռասա, իսկ սևամորթներին `ամենաքիչ հարգանքի արժանի:

Բացի այդ, հազարավոր ցուցարարներ   Ռիչմոնդ քաղաքի փողոցներում ցույցերից հետո ,համախմբվել են ԱՄՆ-ի  քաղաքացիական պատերազմի ժամանակ հարավային նահանգների հրամանատարներից մեկի ՝ Ռոբերտ Լիի արձանի շուրջը , և փորձել տապալել արձանը: Զինվորական այս հրամանատարը մահացել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ավարտից հինգ տարի անց, և նրա ծննդավայրում  նրա պատվին  տեղադրվել են արձաններ և հուշակոթողներ  հարավային Կոալիցիայի հրամանատարության մեջ ունեցած դերակատարության համար։  Այդ արձանները   շարունակում են կանգուն մնալ  դեռ այդ թվականից 150 տարի անց: Նա զինվորական հրամանատարն էր հարավային ԱՄՆ-ի այն նահանգների , որոնք դեմ էին ստրկատիրության վերացմանը:

 

Անշուշտ, ձեզ համար հարց է ծագել, թե ի՞նչ կապ գոյություն ունի այդ  արձանների տապալման և Կորոնավիրուսի միջև: Իպատասխան պիտի ասել  , որ մենք ուզենք թե չուզենք հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում , անհրաժեշտ է նոր ուղով ընթանալ  ,քանի որ մեր մտավոր և ֆիզիկական առողջությունը ենթակա է նոր պայմանների:Այն պահից ,երբ «Coveid 19»-ը  տերմինը սկսեց շրջանառվել ,մարդկային կյանքը բազմաթիվ փոփոխությունների ենթարկվեց :Մարդիկ իրենց կյանքը շարունակելու համար բազմաթիվ առճակատումների դիմաց կանգնեցին և նրանց կյանքի բոլոր ոլորտները ազդեցություն կրեցին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  երբ վարակիչ հիվանդությունները սկսում են տարածվել  որոշ ժամանակ անց , բժշկական գիտությունների և կենսաբանության բնագավառում որոշ փոփոխություններ են առաջանում , որոնք կարող են ազդել մարդու կյանքի և քաղաքակրթության բարելավման վրա:Հետկորոնավիրուսային  շրջանը, անկասկած ևս նշանավորվելու է բժշկական գիտության, մշակույթի, կապի, տնտեսագիտության և արվեստի  ոլորտներում փոփոխություններով:

Իհարկե, մշակույթը իր ամենալայն իմաստով արագ փոփոխության չի ենթարկվում , և ժամանակի ընթացքում  են իրականացվում մշակութային փոփոխությունները, բայց այս գլոբալ իրադարձությունը ազդում  է  մշակույթի և արվեստի զանազան ասպեկտներին, որոնց մասին ապագայում  ավելի շատ կանդրադառնանք:

 Խարազմի համալսարանի սոցիոլոգ և համալսարանի գիտական կազմի  անդամ Ամանոլլահ Ղարաի Մողադամը , ինչպես շատ փորձագետներ, առավելագույն մեկնաբանությունը ունի կորոնավիրուսի գլոբալ հետևանքների վերաբերյալ և համոզված է ,որ աշխարհը երբեք չի վերադառնա նախակորոնավիրուսային  վիճակին, և բազմաթիվ փոփոխությունների ականատեսն ենք լինելու:Այլ կերպ ասած, սոցիալական միջավայրում կլինի մի տեսակ տարածություն կորոնավիրուսից  առաջ և հետո և մենք դեմ հանդիման ենք կանգնելու՝ ապրելակերպի, արժեքների, համոզմունքների, նորմերի և սոցիալական փոխազդեցությունների նոր միջավայրի: Այս սոցիոլոգը համոզված  է, որ մարդիկ այլևս անցյալով չեն բավարարվելու: Իհարկե,  չի կարելի ասել որ այս առանձնահատկությունն ընդհանրապես վերանալու է , բայց նրանք ավելի շատ հակվելու  են  դեպի գիտություն և ապագա:Ըստ սոցիոլոգների, ապագայում մարդիկ ավելի  կհակվեն դեպի ըմբռնողություն քան թե   զգայական ճանաչողություն:

Ամեն դեպքում, չափազանցություն չէ ասել, որ «2020 թվականին աշխարհը ամբողջությամբ փոխվեց »:

Երբ Կորոնավիրուսը տարածվեց ամբողջ աշխարհում և շատ երկրների առողջական և տնտեսական թուլությունները ակնհայտ դարձան, սոցիալական անհավասարությունը և կառուցվածքային ռասիզմի հետևանքներն առավել դրսևորվեցին:Շատերը բողոքեցին այս իրավիճակի դեմ.«Սևամորթների կյանքը կարևոր է »շարժումից մինչև նրանք, ովքեր պահանջում են կանանց ու տղամարդկանց աշխատավարձի հավասարություն: Այս փոթորկալից պայմաններում և տնտեսական ճնշումների ու սոցիալական խտրականության հետևանքով առաջացած լարվածություններում և արվեստը լուսանցքում հայտնվելով և մարդկանց միջև  հաղորդակցությունը փոփոխություն կրելով ,մեծ քաղաքների հրապարակներում տեղակայված խորհրդանիշները տապալվում են: Սիմվոլներ, որոնց մասին մենք ավելի քիչ էինք մտածում, և  պատմական մի կարճ ժամանակահատվածում մարդը կանգնեց դրանց դեմ և ապացուցեց իր ուժը հակառակ այն սովորության ,որ հովանավորում էր  հանցագործներին և ճնշողներին:

Միգուցե մենք այժմ կարողանանք   հստակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք մարդիկ կարող են ավելի լավ հասարակություն կերտել  կորոնավիրուսի համաճարակի ավերակների վրա:Ըստ իս  հարցի համար կա  խոստումնալից պատասխան: Նա,այսինքն մարդ արարածը,  առանց նախապաշարումների կքննադատի  անցյալը և անցյալից ավելի լավ աշխարհ կկերտի:
 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio