Բնաբուժական զբոսաշրջությունն Իրանում (3. Քերման նահանգ- Բ. մաս)
Առողջապահական զբուսաշրջությունն ու բժշկական տուրիզմը երկրների կարևոր յուրահատկություններն ու հնարավորություններն են համարվում: Այս ոլորտում Իրանը ևս մեծ պոտենցիալ ունի իր գեղեցիկ բնության, չորս սեզոններ և տաք ու հանքային ջրի աղբյուրներ ունենալու շնորհիվ : «Բնաբուժական զբոսաշրջությունն Իրանում» հաղորդաշարի ընթացքում մտադիր ենք բնաբուժական ծառայություններով հետաքրքրվողներին ծանոթացնել Իրանի բնական ռեսուրսներին ու պոտենցիալներին:

Նախորդ հաղորդման ընթացքում ներկայացրեցինք Քերման նահանգի բնաբուժական տարածքները: Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք նահանգի բնական ու պատմական գրավչություններին և տաք ջրի ու հանքային ջրի աղբյուրներին, որ մեծ թվով զբոսաշրջիկներ դրանց բուժման ծառայություններն օգտագործելու համար ճամփորդում են այս տարածքներ:
Բարդսիրը Իրանի հայտնի քաղաքներից մեկն է, որ ունի հնագիտական անցյալ և պատմական ու բնական բացառիկ գրավչություններ: Այս քաղաքի բացառիկ գրավչություններից մեկը Իրանի հնագիտական բլուրներից համարվող Թել Էբլիսն է, որը թվագարվում է Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակով: Այս բլուրի արտաքին տեսքը յուրահատուկ ու զարմանալի է: Շատ հին ժամանակներում այն Իրանական բարձարավանդակի քաղաքակրթություններից մեկի բնօրրանն է եղել: Այս բլրի վրա բազում հնագիտական պեղումներ են իրականացվել, որոնցից ամենակարևորը տարբեր ժամանակաշրջաններում քարերի, պղնձի, մետաղների ու խեցեղենի հայտնաբերումն է եղել:
Դրանից բացի այս վայրում գոյություն ունեն տարբեր ամրոցներ և բոլորն էլ հնագիտական անցյալ ունեն: Բարդսիրի միջնաբերդը, Ջամե մզկիթը, Բահադոր Ալ-Մոլքի բնակարանը, Հիչինի ջրվեժը, Չարիի գետը, Թորշաբի լիճը և Բիդույեի պահպանված տարածքը համարվում են Բարդսիրի պատմական ու զբոսաշրջային մյուս գրավչությունները: Այս բնական ու պատմական գրավչությունների կողքին գոյություն ունի «Գիշքի» տաք ջրի աղբյուրը, որ գտնվում է Քերման քաղաքից 64 կմ. հեռավորության վրա: Այն Քերմանից Բարդսիր տանող հիմնական ճանապարհի ճյուղերից մեկով թեքվում է դեպի Մահինե Դարե և դուրս է ցայտում քարերի արանքից: Այս աղբյուրի առաջացման հիմնական գործոնը մեծ հավանականությամբ խզվածքային խախտումներն են: «Գիշքի» աղբյուրը տաք ջրի աղբյուր է և բնաբուժությամբ հետաքրքրվողները կարող են օգտագործել այն:
Այս նահանգի այլ գեղեցիկ տարածքներից մեկը Ռայն քաղաքն է, որ գտնվում է Հեզար լեռան ստորոտին: Այն թվագրվում է Սասանյանների ժամանակաշրջանով: Հնում այս քաղաքը թանկարժեք կտորների արտադրության ու Քերմանից Ջիրոֆթ ու Բանդար Աբբաս տանող ճանապարհին գտնվելու պատճառով տնտեսական ծաղկուն վիճակ է ունեցել: Այս քաղաքն ունի բնական բազմատեսակ գրավչություններ ինչպես ջրվեժները, բարձրադիր լեռները, կլիմայական բարենպաստ պայմաններով գյուղերը և տաք ջրի աղբյուրները: Այնպես որ այնտեղ ճամբորդելը նման է ճամբորդել անապատի սրտում գտնվող դրախտ: Քերման նահանգի պատմական արժեքավոր կոթողների մեջ անապատում վեր է խոյացել շքեղ ու ամուր մի միջնաբերդ: Այս կոթողը, որ կառուցվել է աղյուսներով, գտնվում է Ռայն քաղաքի հարավ-արևմտյան մասում և մասամբ նման է Բամ քաղաքի պատմական միջնաբերդին: Ռայնի միջնաբերդը աշխարհում երկրորդ աղյուսե մեծ կառույցն է համարվում և ամեն տարի հյուրընկալում է հազարավոր ներքին ու արտասահմանցի զբոսաշրջիկների:
Ռայն քաղաքից դեպի հարավ-արևելք 30 կմ. հեռավորության վրա նաև գոյություն ունեն հրաբխային 14 խառնարաններ, որոնցից ամենամեծի տրամագիծը 1200 մետր և խորությունը 300 մետր է: Մասնագետները սկզբում ենթադրում էին, որ այս փոսերն առաջացել են երկնաքարերի ազդեցությամբ, սակայն առավել հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ սրանք հինգից տասը հազար տարի առաջ այս շրջանում ակիտվ հրաբուխների խառնարաններն են եղել: Գիշիգանի ջրվեժն էլ Ռայն քաղաքի Գիշիգան գյուղի բնական գրվաչություններից է: Այս գյուղը սառ կլիմայով ամառանոցային շրջան է: Այն ունի բազում բնական գրավչություններ ինչպես գետ, մշտահոս աղբյուր, մրգատու այգիներ, լեռնային շրջաններ ու ջրվեժ:
Բնաբուժությամբ հետաքրքրվողների համար մյուս գրավչությունները տաք ջրի աղբյուրներն են: «Գյասաքի» տաք ջրի աղբյուրը այս աղբյուրներից մեկն է, որ գտնվում է Ռայն քաղաքից դեպի հյուսիս արևմուտք 2 հազար 140 մետր ծովի մակերևույթից բարձրության վրա գտնվող «Գյասաք» գյուղում: Գյասաք գյուղից դեպի հյուսիս-արևմուտք 3 կմ. հեռավորության վրա գոյություն ունի մի վայր, որ կոչվում է «Թել Աբ Գյասաք», որտեղ աղբյուրի ջուրը դուրս է հոսում նրա կտրվածքներից և գյուղ հասնելով օգտագործվում է լոգանքի ու ոռոգման համար: Այս աղբյուրը գտնվում է Ռայնի խզվածքային ակտիվ գոտու ճամփին և նրանից հոսող ջուրն ունի 27 աստիճան տաքություն:
Ղերղերեհ (Բաբաթորշ) հանքային ջրի աղբյուրը նույնպես գտնվում է Ռայն քաղաքից 40 կմ. հեռավորության վրա: Այս շրջանը ծածկված է անապատային նստվածքներով և ունի աղային բազում շերտեր: Այս աղբյուրները նատրիումի քլորիդի և կալցիումի սուլֆատի ծանր տեսակի աղբյուրների շարքին են դասվում: Այս աղբյուրի նմանը Ֆրանսիայի Օրիաժ Իզերն է: Օրիաժի հանքային ջրի կենտրոնը մոտավորապես երկու դար է ինչ նպաստում է մաշկային հիվանդություններ ունեցողների բուժմանը:
Իհարկե այս աղբյուրների ջուրը խմելու չէ, սակայն ասվում է, որ օգտակար է ռախիդիզմի, ռևմատիզմի և լորձագեղձերի հիվանդության արտաքին բուժման համար: Զբոսաշրջիկները կարող են կայանել Ռայն շրջկենտրոնում ու վայելել այս շրջանի զանազան գրավչությունները:
Ռաֆսանջանը Քերման նահանգի հին քաղաքներից և Իրանում պիստակի հիմական ցանքսատատածքներից մեկն է համարվում: Ռաֆսանջան քաղաքն ունի բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնցից ամենակարևոր ու ամենահայտնի կոթողներն են Հաջ Աղա Ալիի շինությունը, աշխարհի ամենամեծ աղյուսե տունը, Ռագե ձորը, ավազի բլուրները, պիստակի 1500-ամյա ծառը, Շահ Աբբասի 400-ամյա իջևանատունը, Մանսուրաբադի վայրի բնության տարածքը և Բաղերիի շինությունը, որ հյուրընկալում է բազմաթիվ զբոսաշրջիկների:
Այս գրավչությունների կողքին քաղաքի շրջակայքում գտնվում են տաք ջրի աղբյուրներ, որոնցից կարող ենք հիշել «Դահ Ռեյիսը», որ գտնվում է այս քաղաքից դեպի հարավ-արևելք 44 կմ. հեռավորության վրա: Այս աղբյուրի ջուրը դուրս է հոսում անդեզիտիկ հրաբխային ժայռերի ճեղքերից: Դրա ակը գտնվում է գետնի մակերեսից մի քանի մետր ցածր ու ջուրը եռացող տեսքով է դուրս ցայտում: Աղբյուրի ջրի տեսակներն են տաք նատրիումի քլորիդ և կալցիումի սուլֆատ: Ջրի տաքությունը 35 աստիճան է և աղբյուրը գտնվում է Ռաֆսանջանի խզվածքային գոտու կողքին:
Ռաֆսանջանի Խենամանից դեպի հյուսիս 10 կմ. հեռավորության վրա գտնվող Դավարան լեռնային շրջանում գոյություն ունի գաղջ ջրով մի աղբյուր, որ ածխաթթու գազի արտանետման բերումով նրա ջուրը եռացող տեսակի է: Այս հնաքային ջրի աղբյուրը որ կրում է «Հասանաբադ» անունը, գտնվում է Դավարանի խզվածքային գոտու վրա և ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Ռաֆսանջանից դեպի արևելք 6 կմ. հեռավորության վրա գտնվող Ղասեմաբադ գյուղում է «Ղասեմաբադ» հանքային ջրի աղբյուրը: Այն փաստորեն հին ստորգետյնա ջրատար անցք է, որ տարածաշրջանի բնակիչներն այն օգտագործել են բուժման նպատակով: Աղբյուրի ջուրը նատրիումի քլորիդ և մագնեզիումի սուլֆատ տեսակի ջուր է և նրա քիմիական միացությունները նմանում են Ֆրանսիայի «Լոն Լոսոնիե» հանքային ջրին: Ռաֆսանջանից դեպի հյուսիս-արևելք 58 կմ. հեռավորության վրա նույնպես գտնվում է «Աբադ Ավարանի» հանքային ջրի աղբյուրը: Այս աղբյուրի ակը գտնվում է «Դառե Զարդ» կոչվող լեռան գագաթին: Ջուրը օգտակար է մարմնից ազոտի հեռացման, մարսողական համակարգի աշխատանքի բարելավման և ջղային հիվանդությունների բուժման համար:
Քերման նահանգի մյուս գրավչություններից է Գոլբաֆ պատմական քաղաքը, որ գտնվում է Քերմանի հարավ-արևելքում:
Այս շրջանի բնական գրավչություններից են տաք ջրի աղբյուրը, Քեշիթ գյուղն ու պատմական ամրոցները, 1000-ամյա մայրի ծառը, զարմանահրաշ ծովը, Քարայրի նմանությամբ Բիքենդ բնակարանը, ստորգետնյա ջրառատ անցքերը, գույնզգույն լեռները, բնական սառցադաշտը, Փոլվարի լեռնաշղթան, Բիդուիյե ջրվեժը, Քեշիթ գետը և Քոլութը, Հաշթադան լեռան մեջ գտնվող բնակարանները, Մորթեզա խան Հաշթադանի այգին և Հարմաքի ջրվեժը: Այս տարածաշրջանը ունի զբոսաշրջային բազմաթիվ գրավչություններ, որ իր վրա է կենտրոնացրել իրանցի ու արտերկրացի բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը: Այս տարածաշրջանում նախասելջուկյան ժամանակաշրջանի հետ կապված 6000-ամյա պատմական ամրոցը գրավել է պատմաբանների ուշադրությունը: Այս ամրոցի մասին հյուսվել են բազում գեղեցիկ ու հետաքրքիր առասպելներ և այս գյուղի բնակիչները սերնդեսերունդ փոխանցել են այս առասպելները: Այս ստեղծագործությունը գրանցվել է ազգային կոթողների ցուցակում:
Այս շրջանում գտնվող բնական գրավչություններից մյուսը «Սոլթան Հասան Շահի» աղբյուրն է, որ գտնվում է Գոլբաֆ-Սաիդաբադ-Սոլթան Հասան Շահ մայրուղու վրա և նրա սկզբնակետը Գոլբաֆից 30 կմ. հեռավորություն ունի: Ակնաղբյուրի ջուրը դուրս է հոսում կրաքարերի ճեղքերից: Այն ունի խառ միացություններով ջուր և հաշվի առնելով 14 աստիճան տաքությունը այն համարվում է տաք ջուր: Այս աղբյուրը գրավել է շատ զբոսաշրջիկների՝ բուժման համար:
Ջոշան գեղեցիկ գյուղը նույնպես Գոլբաֆ քաղաքի գեղատեսիլ շրջաններից է, որ գտնվում է լեռնային շրջանի կենտրոնում: Նռան այգիները և լեռնային ծառերը աշնանը կրկնապատկում են այս շրջանի գեղեցկությունը: Այս գյուղում գոյություն ունեն գետ ու գեղեցիկ աղբյուրներ և շաբաթվա հանգստյան օրերին Գոլբաֆի մարդաշատ վայրերից է համարվում: Այս շրջանի բնական գեղեցկություններին պետք է ավելացնել նաև «Թեհ Խաթուն» հանքային ջրի աղբյուրը, որ գտնվում է Քերմանի արևելքում Ջոշան քաղաքից 13 կմ. հեռավորության վրա: Այս աղբյուրի ջուրը տաք է և ունի նատրիումի քլորիդ և գազավորված կալցիումի բիկարբոնատ միացություններ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio