Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները (5.Ղուրանում այլ կրոնների հետևորդները և նրանց իրավունքները)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i123784-Իսլամը_և_փոքրամասնությունների_իրավունքները_(5.Ղուրանում_այլ_կրոնների_հետևորդները_և_նրանց_իրավունքները)
Թանկագին բարեկամներ, հաղորդաշարի նախորդ թողարկման ընթացքում ներկայացրեցինք այն դաշինքը, որ կնքվում էր մուսուլմանների ու ոչ մուսուլմանների միջև:Այս հաղորդման ընթացքում կխոսենք այլ կրոնների հետևորդների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2020 11:37 Asia/Tehran

Թանկագին բարեկամներ, հաղորդաշարի նախորդ թողարկման ընթացքում ներկայացրեցինք այն դաշինքը, որ կնքվում էր մուսուլմանների ու ոչ մուսուլմանների միջև:Այս հաղորդման ընթացքում կխոսենք այլ կրոնների հետևորդների մասին:

Ճշմարիտ մարգարեները մշտապես հաստատել են իրենց նախորդ մարգարեներին և նշել, որ մյուս մարգարեն գալու է:

Արաֆ սուրահի 157-րդ այայում, Ղուրանն ասում է, որ Հնգամատյանը և Ավետարանը վկայել են իսլամի մարգարեի գալուստը: Այայում ասվում է. «Նրանք, որ հետևում են մարգարեին, նույն մարգարեին, որի անունը եկել է Հնգամատյանում  և Ավետարանում… »:

Նույնիսկ մարգարեի առաջնորդության մասին այնպիսի նշաններ են ներկայացվում, որ այլ հավատք ունեցող մարդիկ, տեսնելով Մուհամմադին, ճանաչում էին նրան ու հասկանում ,որ էր նա այն մարգարեն է, որի մասին գրված է գրքում:

Ղուրանն այս մասին ասում է. «Նրանց, ում գիրք ենք տվել, ինչպես իրենց որդիներին էին ճանաչում, այնպես էլ նրան էին ճանաչում »(Անամ 20, Բաղարա 124):

Շարիաթը կարևոր է բոլոր կրոնների համար: Մաեդե սուրահի 148-րդ այայում ասվում է. «Մենք ձեզանից յուրաքանչյուրի համար սահմանեցինք որոշակի սկզբունք ու լուսավոր ձև: Եվ թե Աստված կամենար, բոլորդ մի ժողովուրդ կլինեիք: Սակայն Աստված ցանկացել է ձեզ փորձել նրա մեջ, ինչ պարգևել է»: Անամ սուրահի 155 և 156-րդ այաներն ասում են. «Այս բարեբեր գիրքն ուղարկել ենք ձեզ: Հետևեք այս գրքին և աստվածավախ եղեք: Թերևս արժանանաք Աստծո գթությանը: Որպեսզի չասեք, թե աստվածային գիրքը միայն երկու ժողովրդի  (հրեա և քսրիոտանյա) է ուղարկվել և մենք չունենք այն ուսումանսիրելու հնարավորություն»:

Իսկ Շոարա սուրահի 13-րդ այայի համաձայն, Նոյը, Աբրահամը, Մովսեսի ու Քրիստոսի կողքին հետևում էին հատուկ ուսմունքի և իսլամի հետևորդներին ասում էին , որ նրանց հավատքը նման է աստվածային մարգարեների առաջարկած ուսմունքներին: «Այն ուսմունքները, որ ձեզ ուղարկել ենք, Նոյին ենք հորդորել: Եվ այն ինչ ձեզ ենք ուղարկում,  հորդորել ենք նաև Աբրահամին, Հիսուսին ու Մովսեսին»: Ուրեմն պետք է Նոյի ու Աբրահամի համար էլ նույնպես գիրք լիներ: Պետք է նշել, որ աստվածային բոլոր կրոններն  ունեցել են սուրբ գիրք: Եվ նույնիսկ Նոյն ու Աբրահամը, զրադաշտներն ու սաբեականները:

Հաջ սուրահի 17-րդ այայում Ղուրանն անդրադառնում է զրադաշտներին ու սաբեականներին և նշում, որ  նրանք աստվածային մարգարեների հետևորդներ են: Այան ասում է. «Անշուշտ նրանք, որ հավատացյալ են, հրեաները, քրիստոնյաները, սաբեականները, զրադաշտները, կռապաշտները, դատվելու են դատաստանի օրը: Աստված վկա է ամեն ինչին»:

Պետք է նշել, որ սաբեականներն ու զրադաշտները հիմանականում ապրել են Իրանում: Իսկ քանի որ այս այայում նրանք կանգնած են քրսիտոնյաների ու հրեաների կողքին, կարելի է  ենթադրել, որ ունեցել են որոշակի ուսմունքներ և աստվածային կրոն: Ոմանք ասում են որ սաբեականները աստղապաշտ են եղել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Սաբեականներն ապրում էին  2-րդ դարում Իրանի Խուզեստան շրջանում և Միջագետքում: Նրանք ունեին նաև իրենց ուսմունքի գիրքը: Երբ Հիսուսը եկավ, Արշակունյաց Արդավան թագավորի օրոք, նրանք գաղթում են Պաղեստինից և հաստատվում մի կրոնական քաղաքում, հիմնում սրբավայրեր: Նրանք ապրում էին Հունաստանի աստղապաշտների հետ նույն քաղաքում: Ոմանք ասում են, որ առաջին երկնային գիրքը հայտնվել է նախ Ադամին, հետո՝ Նոյին, Սամին, Ռամին, այնուհետև՝ Աբրահամին, Մովսեսին, և Զաքարիայի որդի Հովհաննեսին:

Նրանք ունեին մկրտվելու օրենք: Արամերենի հետազոտող Ռուդոլֆ Մացոխի ասելով. «Նրանց կոչում են մկրտիչներ, քանի որ սաբե արմատը նշանակում է կնքել: Իսկ ոմանք ասում են, որ սաբե նշանակում է լողալ ջրում, քանի որ սաբեականները անընդհատ մաքրում էին իրենց»:

Սաբեականներից հետո  անդրադառնանք զրադաշտներին, ովքեր նույնպես հավատացյալ են: Զրադաշտականությունը աշխարհի ամենահին կրոններից է, որը սկիզբ է առել Իրանում: Այսօր զրադաշտներն ապրում են Իրանում, Պակիստանում և Հնդաստանում: Զրադաշտների մասին հստակ տեղեկություններ չկան: Ոմանց ասելով, զրադաշտականությունը սկիզբ է առել մ. թ. ա. 11-րդ դարում, իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն ՝ մ. թ. ա. 6-7-րդ դարերւմ:

Իսլամական որոշ աղբյուրների համաձայն, նախքան զրադաշտականությունն իրանցիները հավատացել են ուրիշ կրոնի: Զրադաշտն իրեն  մարգարե է համարել և մարդկանց հրավիրել է պաշտել Ահուրա Մազդային: Նա խոսել է հանդերձյալ կյանքի մասին և ասել, որ եթե մարդը բարի գործ կատարի, վարձատրություն կստանա հանդերձյալ կյանքում: Այս մասին կարելի է  կարդալ նաև զրադաշտական աղբյուրներում և Ահուրա Մազադային ուղղված աղոթքներում:

Զրադաշտականների սուրբ գրքում՝ Ավեստայում, ներառված է երկու կարևոր սկզբունք: Նախ այն, որ մարդու առաջին պարտականությունն Ահուրա Մազադայի նկատմամբ է, երկրորդը ՝շրջապատի: Իհարկե տեղ-տեղ զրադաշտական հավատքը խեղաթյուրվել է:

Որոշ աղբյուրներ զրադաշտներին  անվանում են մաջուսներ: Երբ իմամ Սադեղին հարցնում են մաջուսների  մասին, նա ասում է . «Նրանք ունեցել են մարգարե, որին սպանել  ու նրա գիրքը վառել են: Գրքի անունը եղել է Ջամասթ, իսկ մարգարեի անունը՝ Դամասթ»:

Իմամ Ալիի մտերիմներից մեկն ասում է. «Մի օր իմամ Ալին ելավ քարոզելու համար և ասաց,- Հարցեր տվեք ինձ: Աշադ Բեն Ղեյս Քանդին, որ բացասական կարծիք ուներ իրանցիների մասին, հարցնում է,- Ինչո՞ւ եք մաջուսներին հավատացյալ համարում  և տուրք չեք վերցնեում: Նրանք ոչ գիրք ունեն  և ոչ էլ մարգարե: Իմամ Ալին պատասխանում է,- Ով Աշադ, Աստված նրանց համար գիրք է ուղարկել և նրանք ունեցել են մարգարե»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

 

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio