Կորոնավիրուսը և նոր ապրելաձևը(5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124122-Կորոնավիրուսը_և_նոր_ապրելաձևը(5)
Անցած վեց ամիսների ընթացքում կորոնավիրուսի համաճարակը նոր կյանք է ձևավորել աշխարհի ժողովուրդների համար:Զարմանալի է սակայն ,որ մեզանից շատերը վարժվել ենք նոր պայմաններին և ցավոք աստիճանաբար համակերպվել ենք միմյանց դեմքերին նայել դիմակով: Այս օրերին մենք շատ ենք լսում տանը մնալու, կինոնկարներ դիտելու և միայնակ ժամանակ անցկացնելու մասին:Սակայն կինոն ,որը լճացման ամենավատ պայմաններում է ,ի՞նչ կապ ունի այս մահացու վիրուսի հետ:Արդյոք կինոֆիլմ դիտելը կարող է օգնել մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2020 15:51 Asia/Tehran

Անցած վեց ամիսների ընթացքում կորոնավիրուսի համաճարակը նոր կյանք է ձևավորել աշխարհի ժողովուրդների համար:Զարմանալի է սակայն ,որ մեզանից շատերը վարժվել ենք նոր պայմաններին և ցավոք աստիճանաբար համակերպվել ենք միմյանց դեմքերին նայել դիմակով: Այս օրերին մենք շատ ենք լսում տանը մնալու, կինոնկարներ դիտելու և միայնակ ժամանակ անցկացնելու մասին:Սակայն կինոն ,որը լճացման ամենավատ պայմաններում է ,ի՞նչ կապ ունի այս մահացու վիրուսի հետ:Արդյոք կինոֆիլմ դիտելը կարող է օգնել մեզ:

Երկու տարի առաջ Դալիա Շվայթզերը մի գիրք էր գրել՝«Զամբիները, վիրուսները և աշխարհի վերջը»խորագրով , որտեղ նշում է , որ մարդիկ այսօր ապրում են աննախադեպ անվտանգության մեջ՝ չնայած քաղաքական իրադարձություններին և պատերազմներին, շատ երկրներում տիրում  է զգալի անվտանգություն:

Այս գրքում Դալիան գրել է, որ չնայած բոլոր այն լուրերին, որոնք հրապարակում են ԶԼՄ-ները, և սովորաբար պատերազմի ու  աղետների մասին են  , սակայն մեծ անջրպետ կա իրականության և ԶԼՄ-ների հայտարարությունների միջև: Այս գրքում նա խնդիրը լավապես կապում է  այն ֆիլմերի հետ ,որոնք անդրադառնում են աշխարհի զանազան  իրավիճակների մասին:Գրքում նշված է.«Որոշ ֆիլմերի միջոցով մեր կյանքը վտանգի տակ դնող շատ վնասատուներ ,միայն  վիրուսները չեն, որ կանխատեսվում է, աշխարհում վերջ կտան  կյանքին կամ քաղաքակրթություններին, այլև ահաբեկչությունը և մեծ պատերազմների սպառնալիքն է , որոնց մասին շատ էլ չեն անդրադառնում լրատվամիջոցները:Կարևոր է նշել ,որ  ԶԼՄ-ները և հատկապես կինոները  առաջացնում են գլոբալ վախեր ապագայի վերաբերյալ և մութ ու գորշ ներկայացնում ապագան: 

Միգուցե  ֆիլմում խուճապ և ահ ու սարսափ  ստեղծելը՝ մարդու  ձևաչափերից է ՝հաղթահարելու իր  խոցելիությունը ՝ որպես կենդանի էակ:Հոլիվուդյան կինոյում, մասնավորապես կինոյի այն մասնաճյուղում , որը կոչվում է «ապոկալիպտիկ կինո», հատուկ ուշադրություն է դարձվում այն ​​թեմաներին ու խնդիրներին , որոնցում վտանգավոր վիրուսը կամ վտանգավոր էակը , մարդկային սխալի կամ կանխամտածված գործողությունների արդյունքում տարածվում է հասարակության մեջ:Ընդհանրապես  ապոկալիպտիկին ուղղված Հոլիվուդի հայացքը սարսափազդու է և երբեք  ,նման  ստեղծագործություններից և ոչ մեկում ,աշխարհը  մի փրկչի ներկայությամբ բարի վախճան չի ունենում  ,և մի խոսքով  կարելի է ասել ,որ Հոլիվուդյան շատ ստեղծագործություններում աշխարհի վախճանը լավ չի ներկայացվել : Հոլիվուդի ապոկալիպտիկ ստեղծագործությունների մեծ մասում, հասարակությունը պատերազմի մեջ է օտար էակի կամ արարածների հետ, որոնք հարձակվել են մարդկության վրա, Էակներ, որոնք երկիր են եկել  կամ  այլ մոլորակներից, կամ մի մահաբեր վիրուսի բերումով մարդկության դեմ դուրս եկել:

Ապոկալեպտիկ ֆիլմերի մի ճյուղում տարածվում է մահացու վիրուսը և բժշկական ու  գենետիկական հայտնագործությունները, որպես կենսաբանական զենք պատրաստված վիրուսները , արտերկրյա էակները և  անորոշ  պատճառները,որոնք ի վերջո մնում են անհայտ, բոլորն էլ համարվում են մարդկանց մոտ վիրուսների առաջացման ու տարածման գործոններ:Բայց շատ ֆիլմերում անտեսվում է գիտական ​​փաստերին ուշադրություն դարձնելը :Չնայած մահացու վիրուսների տարածման մասին որոշ ֆիլմեր հիմնված են գիտական ​​սկզբունքների վրա, սակայն անկասկած,որոշ պարագաներ  զոհ են դարձել դրամատիկ պատմվածքի և անուշադրության են մատնվել  գիտական ​​ճշմարտությունները:

Օրինակ ՝ վիրուսային վարակների հետևանքով  դանդաղ մահը բնավ կինեմատիկական չէ,ուստի  ակնհայտ է, որ Հոլիվուդը ավելի թրիլեր կդարձնի  պատմվածքը և հանդիսատեսին կներկայացնի  խիստ թրիլեր  տեսաֆիլմ: Օրինակ ՝ 1995-ին նկարահանված «Համաճարակ»ֆիլմում «Մութաբա» կոչվող մահացու և խորհրդավոր վիրուսը ներխուժում է մարդկանց կյանք:Տարօրինակն այն է, որ Մութաբան ոչ միայն 100% մահացու է, այլև նրա ինկուբացիոն ժամանակահատվածը մի քանի ժամ է:

Իհարկե, իրական կյանքում որոշ վիրուսներ կարող են մեկ ժամվա ընթացքում մարդու մահվան պատճառ դառնալ  ,սակայն մահացության տեմպի  և կենսունակության միջև կա նուրբ կապ:Դա այն իմաստով է , որ եթե վիրուսը ընդամենը մեկ օրվա ընթացքում սպանի հյուրընկալող  օրգանին, ապա նույն արագությամբ կոչնչանա նաև ինքը ,հետևաբար նման մահացու վիրուսի ղեկավարությամբ հիվանդությունների համաճարակի վերածվելը գրեթե անհնար է:

Հիմնվելով վիրուսաբանության սկզբունքների երրորդ հրատարակության վրա,նույնիսկ ամենաարագ վիրուսներն ունեն կոմունային  ժամանակահատված `մի քանի օրից մինչև մի քանի տարի, և հիվանդությունը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս: Այսպիսով, վիրուսների մահացության  արագությունը  չի հասնում Հոլիվուդյան կինոնկարների ստեղծած խուճապին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ կորոնավիրուսից մահացությունը կազմում է միայն  2% -,իսկ գրիպինը միայն  0,1% -է:Բայց մետաղադրամի մյուս կողմում  իրական աշխարհում առկա վտանգավոր վիրուսներն են, ինչպիսին է Էբոլան, որի  մահացությունը կազմում է մոտ 40%, ինչը դարձյալ   չի համընկնում  հոլիվուդյան ֆիլմերի ստեղծած խառնաշփոթին :

Յուրաքանչյուր կինոյի միջին ժամը մոտավորապես  երկու ժամ է, որը շատ  քիչ է `ապոկալիպտիկ աշխարհը ներկայացնելու համար:Հետևաբար, գրողները պարտավոր են իրենց ֆիլմերը պատրաստեն  գիտական ​​փաստերին գերազանցող  արագությամբ:«28 օր անց»ֆիլմում  ՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում, մահացու տարօրինակ վիրուսը  աշխարհում համաճարակի է վերածվում  :

Հոլիվուդյան կինոնկարներում տարօրինակ հակում  կա հիվանդություններն  արագ տեմպով փոխանցման  համար:Օրինակ ՝ այս ֆիլմում  բոլորը շատ արագ են վարակվում վիրուսով և նույնիսկ այլ կինոնկարներում վարակվածները մի քանի ժամվա կամ մի քանի օրվա ընթացքում մահանում են: Մինչդեռ  ​​իրականում, հստակ  մեկ րոպե է պահանջվում, որպեսզի մարմնում շրջանառվի արյունը,ուստի եթե նույնիսկ ցանկանանք ընդունել հոլիվուդյան կինոնկարների տրամաբանությունը՝ վիրուսների անմիջապես տարածման առումով ,  վիրուսով վարակվելու համար  առնվազն երկու րոպե է պահանջվում:

Իրական կյանքում հիվանդության համաճարակի  համար ավելի երկար ժամանակ է հարկավոր, և մինչ օրս դրանցից  և ոչ մեկը աշխարհի ոչնչացմանը չի հանգեցրել  :Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտարարել է, որ 1918 թվականին Գրիպի համաճարակը տևել է գրեթե մեկ տարի, իսկ  ՁԻԱՀ-ը տարիներ  շարունակվում է:Անգամ  ժանտախտի կամ Սև մահի պես վտանգավոր հիվանդությունը , վերացվեց չորս տարվա ընթացքում  և չնայած այն կործանարար էր, բայց չվերացրեց աշխարհը:

Հոլիվուդյան կինոնկարներում առկա մեկ այլ կետ հետևյալն է,որ  վիրաբուժական հասարակ դիմակով անգամ , կարող եք ցանկացած տեղ քայլել և  որևէ մահացու վիրուսով չվարակվել: Պարզապես հիշեք, որ չպետք է դիմակը վերցնեք հիվանդների հետ շփվելիս , քանի որ այդ դեպքում ձեր մահը անխուսափելի է:

 «Վանդերբիլտ» համալսարանի վարակիչ հիվանդությունների մասնագետ դոկտ.Ուիլյամ Շեֆերն ասում է.«՝Վիրուսները շատ փոքր են, և շատ դժվար է շնչել այն դիմակներով , որոնք կարող են արգելափակել դրանց անցումը:Հետևաբար վիրաբուժական դիմակները գործնականում ոչ մի ազդեցություն չունեն օդի մեջ առկա մահացու  վիրուսներին  կանխելու համար:Այս դիմակները կարող են լավ պաշտպանիչ լինել շատ փոքր մասնիկների դեմ, բայց դա չի նշանակում, որ դրանք կրելով  կարելի  է հանգիստ  քայլել հիվանդներով լի հիվանդանոցում:

Այնուամենայնիվ, որոշ ֆիլմերում ավելի լավ ու ուշադիր ձևով են ներկայացվում պաշտպանիչ սարքավորումները , ինչպիսիք են՝ պաշտպանիչ արտահագուստները  և ապահովական  սաղավարտները, բժիշկներին կամ գիտնականներին վիրուսներից պաշտպանելու համար:Բայց նույնիսկ այս դեպքերում, եթե ուշադիր դիտեք , կտեսնեք  հազարավոր տարօրինակ գիտական ​​սխալներ:Ինչպես օրինակ  վարակված սենյակից նորմալ միջավայր գնալը ՝ առանց ախտահանվելու:

Մահացու վիրուսների առանցքով  կինոնկարների  այլ մարտահրավերից  է՝ խնդիրների լուծման ձևաչափը:Այս ֆիլմերում սովորաբար քաղաքում տարածվում է վտանգավոր պաթոգեն ,որին զոհ են դառնում շատերը: Մինչդեռ, քիչ թվով վերապրողներ ,գոյատևման համար փախուստի են դիմում և պայքարում են :Այս իրավիճակում ո՞րն է երջանիկ ավարտի ամենաարագ  տարբերակը :Ճիշտ պատասխանը ՝ «կախարդական արյունն» է:

«Ես լեգենդ եմ»ֆիլմում , բոլոր մարդիկ մահացու վիրուսի պատճառով  վերածվում են զոմբիների և արնախումների, իսկ մի բժիշկ միակ ողջ մնացածն է  և դա  նշանակում է, որ հավանաբար նա իմունիտետ ունի   այս հիվանդության դիմաց: Այսպիսով, նա սկսում է պատվաստանյութը պատրաստել  իր սեփական արյունից:Մի իրադարձություն, որը անհնար  է գիտական աշխարհում :Գենետիկական իմունիտետը  այս եղանակով փոխանցելի չէ:Նույնիսկ եթե մի անձի իմունային համակարգը թույլ է տալիս նրան արտադրել հակամարմիններ,  նա նախ և առաջ  պետք է վարակվի վիրուսով, որպեսզի  նրա մարմինը կարողանա այդ հակամարմինները արտադրել:

Նույնիսկ ամենալավատեսական դեպքում, եթե Հոլիվուդյան այս ենթադրությունները ճիշտ համարենք, այդ հարցով  շատ արյուն է պետք:Օրինակ ՝ «Թեժ գոտի» ֆիլմում բուժման համար օգտագործվում է արյունը կամ պլազման , մինչդեռ դրա համար մեզ անհրաժեշտ է մեկից ավելի կենդանիների կամ մեծահասակ մարդկանց  արյունը:

Զարմանալի է, որ  հոլիվուդյան շատ կինոնկարներում մահացու վիրուսները կատարելապես  խելացի են աշխատում , օրինակ ՝«Z համաշխարհային պատերազմ»-ում  ֆիլմի մի մասում , գլխավոր հերոսը ասում է, որ վիրուսով տառապող մարդիկ կատարելապես անտեսում են մահացու հիվանդությամբ տառապող մարդկանց:Այս առումով  կա հիմնավորում, որ վիրուսների նպատակը բազմանալն  ու տարածվելն է, իսկ թույլ  հյուրընկալող օրգանիզմը  գործնականում այդ նպատակի իրականացման համար  լավ տարբերակ չէ:Օրինակ ՝ բնության մեջ որսի թուլությունն ու  մահը կարող են խաբել որսորդին:

Բայց, ըստ  «Ռենսլար» պոլիտեխնիկական ինստիտուտի կենսաֆիզիկոս Սքաթ Ֆորթի ,վիրուսներն ամբողջ ուժով հարձակվում են իրենց հյուրընկալող մարմնի վրա,հետևաբար նրանք հնարավորություն ունեն փոխանցվել թույլերին և մահվան սեմին գտնվողներին:Հիշեք, որ ոչ մի վիրուս խելացի չէ և ընտրության հնարավորություն չունի:

Եվ վերջապես, կորոնավիրուսը մեզ համար շատ դրական և բացասական կողմեր ​​է ունեցել , և եթե անգամ ցանկանանք    հեռվից նայել  այդ խնդրին,պիտի ասել որ  դրական կետերը շատ ավելին են եղել: :Օրինակ ՝ շրջակա միջավայրի պայմանների բարելավումից մինչև մարդկանց հարաբերությունների վրա ունեցած ազդեցությունը:Փաստն այն է, որ շատ ընտանիքներ դժվարությունների դիմաց կանգնեցին  բայց շատերը նույնիսկ  առավել միասնություն զգացին, ինչը ինքնին կարող է լինել Կորոնավիրուսի մարտահրավերներից կամ դրական կողմերից մեկը:Իհարկե, մարդիկ այս համաճարակից հետո այլ կերպ են նայելու աշխարհին և հոգեբանորեն ասվում է , որ նույնիսկ մարդիկ ապագային հանդեպ ավելի հուսադրված են, նրանք դարձել են  համբերատար ու ավելի դիմակայուն:

Հարգելի բարեկամներ  եթե դուք գտնվում եք մի երկրում կամ քաղաքում, որտեղ դուք պետք է լինեք տնային կարանտինի պայմաններում , անտարակույս հետևեք պրոտոկոլներին: Կյանքը կինո չէ, և մենք դերասան չենք:Ուրեմն  հարկավոր չէ ստել ինքներս մեզ և թույլ տալ, որ վախն ու սթրեսը իշխեն մեր հոգիներին : Ընդունենք իրավիճակը և փորձենք ապագան լավագույն ձևով ձևավորել բոլոր մարդկանց  առողջության համար:

Եկեք չմոռանանք,որ Կյանքը ընթանում  է սովորականի պես, սիրենք կյանքը և վայելենք դրա յուրաքանչյուր պահը: