Առողջապահական հանդես(18.Ռևմատիկ հիվանդություններ Բ․մաս)
Հարգելի բարեկամներ, «Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում, փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ և դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդներ, նույնպես սննդակարգով ու սպորտով ավելի առողջ ապրելակերպով ապրելու ճանապարհները: Նշենք, որ հաղորդման ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է և չի համարվում բժշկական խորհրդատվություն:
Ռևմատիկ հիվանդությունները շատ տարածված հիվանդություններ են: Շատ մարդիկ տառապում են այդ հիվանդությունից և մեծ խնդիրրներ են ունեում դրա հետևանքով:

Հարց է ծագում թե արդյոք ռևմատիզմը հնարավո՞ր է բուժել:
Կարելի է ասել, որ որպես օրինակ արթրիտը ժամանակի ընթացքում կարող է անցնել, իսկ ռևմատոիդ արթրիտը և լոպուսը չեն բուժվում: Հիվանդները մշտապես պետք է լինեն բժշկի հսկողության տակ: Որոշ դեպքերում, ինչպես օրինակ պոլիմիյալգիա ռևմատկն ունի սահմանափակ բուժում:
Ռևմատիզմի ժամանակ ամենակիրառվող դեղամիջոցը պենիցիլինն է, որը որոշակիրորեն կանխում է հիվանդության զարգացումը: Ընդհանուր առմամբ, շատ մարդիկ մտահոգվում են դեղերի կիրառման կողմնակի հետևանքների համար: Սակայն գոյություն չունի որևէ դեղամիջոց, որը չունենա կողմնակի հետևանքներ: Այս դեպքում լավագույն միջոցը բժշլի խորհրդատվությունն է, որը կնշանակի դեղամիջոց, հնարավորինս քիչ կողմնակի հետևանքներով: Ռևմատիզմի ժամանակ անպայման պետք է բուժվել դեղամիջոցներով: Դրանց դոզաներն ու կիրառման եղանակները կախված են նրանից, թե հիվանդությունն ինչ տեսակ է և ինչ փուլում է գտնվում:

Իսկ ինչ դեղորայք է կիրառվում այս ժամանակ: Հակաբորբոքային դեղեր՝ Ինդոմետացին, Սելկոքսիդ, Իբուպրոֆեն և կորիկոտսրոիդներ պարունակող դեղեր՝ Պրետնիլզոլոնը, Հիդրոկորտիզոնը, Դեքսամետազոնը: Քլորոքինը և Հիդրոքսիքլորոքինը, Մեթոթրեքսատը, Սուլֆասալազինը, Ատաիոֆինը, Ցիկլոֆոսֆամիդը, Ցիլկոֆոսփորինը և Իմունոգլոբոլինը և բիոլոգիական դեղերը, ինչպես էթաներեսպետը, Ինֆլիքսիմաբը, Ռիտոքսիմաբն այս հիվանդության համար շատ կարևոր են:

Ռևմատիզմով տառապողները մեծ մասամբ ցանկանում են օգտվել դեղաբույսերից: Սակայն պետք է ասել, որ որոշ դեղաղաբույսեր պարունակում են արճիճ և կորտիկոստրոիդներ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել: Ընդհանրապես նման դեղերը չունեն համապատասխան ստանդարտներ: Այս կապակցությամբ ուսումնասիրությունները քիչ են:

Պետք է ասել, որ ռևմատիզմով տառապողները երբեք չպետք է հրաժարվեն իրենց դեղերց, որովհետև դա կարող է բացասական հետևանքներ ունենալ: Այդ դեպքում, ռևմատիզմը կարող է շատ արագ զարգանալ: Ֆիզիոթերապիան չի խրախուսվում ռևմատիզմի դեպքում, սակայն այն կարող է որոշակի չափով թուլացնել ցավերը և ուժեղացնել մկանները: Իսկ դրա համար հարկավոր է երկար ժամանակ: Երբ ռևմատիզմը գլուխ է բարձրացնոմ, վիրահատության կարիք չկա: Սակայն կան հիվանդներ, որոնց հոդերը պետք է վիրահատության ենթարկվեն և փոխվեն: Ռևմատիզմն ազդում է օրգանիզմի տարբեր հատվածների վրա, և երբեմն լինում է վիրահատական միջամտության կարիք:

Ռևմատիզմով տառապող հղի կանայք երեխա ունենալուց առաջ պետք է խորհրդակցեն բժկի հետ , պետք է անպայման լինեն բժշկի հսկողության տակ: Որովհետև ռևմատիզմի որոշ տեսակներ, ինչպես՝ լոպուսը, կարող են առաջացնել վիժման կամ վաղաժամ ծննդաբերության, կամ սաղմի թերաճության խնդիր: Իսկ եթե կերակրող մայրն օգտագործում է դեղեր, կաթ տալու ժամանակ դրանք չպետք է խմի: Երբեմն ոչ միայն դեղորայքի քիչ օգտագործելը, այլ նաև սթրեսը ֆիզիկական և հոգեկան, ինֆեկցիոն հիվանդությունները, ուժեղ արևի տակ մնալը, ավելի են բարդացնում հիվանդի վիճակը:

Իսկ թե ինչ խնդիրներ են առաջանում ռևմատիզմով տառապողների համար, պետք է ասել, որ ռևմատիզմով հիվանդներին կարելի է բաժանել երկու մասի: Որոշ տեսակներ կարելի է մեղմել բուժումների միջոցով: Որոշ տեսակների պատճառը պարզ չէ, սակայն դրանց ցավը կարելի է մեղմել: Որպես օրինակ, սթրեսից պետք է հեռու մնալ, ճիշտ սննդակարգ ընդունել մեծ կալորիականությամբ սնունդ չընդունել, օգտագործել մեծ քանակությամբ ծովային սնունդ, միրգ բանջարեղեն և մոռանալ սպորտի մասին:
Սթերսը բացասաբար է ազդում ռևմատզիմով տառապողների վրա: Հոգեբաններն ասում են, որ խաղաղ հոգեվիճակը, աղոթքը և ապագայի նկատմամբ հույսը, լավ են ազդում հիվանդությունը մեղմելու ընթացքի վրա: Ռևմատիզմով տառապող հիվանդները կարող են ունենալ հանգիստ և ուրախ կյանք: Հետևաբար, կարելի է ասել, որ մարդկանց 17 տոկոսն ունի ռևմատիզմ և ոմանք ընդունում են այդ իրաղությունը, դիմում են բժշկի ու շարունակում իրենց սովորական կյանքը: Սակայն որոշ մարդիկ ծանր են տանում հիվանդությունը: Այստեղ շատ կարևոր է ներքին կենսուրախությունը: Չպետք է ծանր տանել ամեն միջադեպ: Պետք է ընդունել հիվանդությունը և ապրել դրա հետ ու մշտապես հետևել բուժմանը: Ի վերջո, այս կապակցությամբ շատ կարևոր է Աստծու հետ հաղորդակցվելը, քանի որ ճիշտ ապրելակերպն օգնում է բուժան դրական ընթացքին:
