Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (7)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124197-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ_(7)
«Իսլամական հեղափոխության» գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, իրանական 1399 թ.-ի նոր տարեմուտի իր ուղերձում, Նոր տարին անվանել է «արտադրության թռիչքի» տարի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2020 11:30 Asia/Tehran

«Իսլամական հեղափոխության» գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, իրանական 1399 թ.-ի նոր տարեմուտի իր ուղերձում, Նոր տարին անվանել է «արտադրության թռիչքի» տարի:

Արտադրության թռիչքը դիմադրողական տնտեսության համատեքստում մակրո ռազմավարություններից մեկն է, ինչը կարևոր է կայուն տնտեսական ենթակառուցվածքների ստեղծման գործում:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը աշխատանքի և աշխատավորների շաբաթվա առիթով իր ելույթում անդրադառնալով «արտադրության թռիչքի» կարևորությանը,  երկրում արտադրության ներկայիս միտումը համարել է անբավարար՝ կարևորելով արտադրությունը զարգացնելու և ուժեղացնելու անհրաժեշտությունը և կարծիքներ է հայտնել արտադրության թռիչքի և առկա իրավիճակում դրան հասնելու ուղիների մասին:

«Իսլամական հեղափոխության առաջնորդն անդրադառնալով «ներմուծման արգելքի» հարցին ասել է.«Մենք դեմ չենք ներմուծմանը, բայց   ընդգծում ենք, որ այն ապրանքները, որոնք արտադրվում են երկրում կամ կարող են արտադրվել, չպետք է ներմուծվեն արտասահմանից»: Գյուղատնտեսությունն Իրանի տնտեսության կարևոր ոլորտներից մեկն է: Գյուղատնտեսական արտադրանքն երկրի տնտեսական անկախության  հիմքն է և կարող է ապահովել կայուն ճանապարհ  ցանկալի տնտեսական իրավիճակի հասնելու համար:

Ներկայումս Իրանի երեք հիմնական և ռազմավարական արտադրանքները՝ այսինքն  ցորենը, բրինձը և ուտելի յուղերը էական դեր են խաղում  երկրի սպառվող ապրանքների զամբյուղում:

Տնտեսական, գիտական ​​և տեխնոլոգիական ոլորտներում զարգացած երկիր դառնալը, հասարակությանն  պարենային անվտանգությամբ ապահովելը և հատկապես ռազմավարական արտադրանքի առավելագույն արտադրությունն երկրի զարգացման տեսլականի փաստաթղթում երկրորդ քայլի հիմնական նպատակներից են։

Անկասկած, սույն փաստաթղթում ամրագրված նպատակների իրագործումը պահանջում է մարդկային ռեսուրսների զարգացում և գիտական ​​ու տեխնիկական սկզբունքների պատշաճ կիրառում բոլոր տնտեսական ոլորտներում և արտադրության թռիչք, հատկապես գյուղատնտեսության ոլորտում:

Հացահատիկից հետո յուղային սերմերը համարվում են մարդու սնուցման համար որպես էներգիայի աղբյուր: 

Հետևաբար, գյուղատնտեսական արտադրանքի, հատկապես հիմնական և ռազմավարական արտադրանքի ներմուծման ծավալները միշտ համարվում են, որպես գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի հաջողությունների գնահատման ցուցանիշներից մեկը:

Մակրո մակարդակով սննդի անվտանգության չափման կարևոր ցուցիչներից է պարենամթերքի ինքնաբավության գործակիցը կամ այլ կերպ ասած `տեղական արտադրության աղբյուրներից երկրի հիմնական սննդային կարիքների բավարարման աստիճանը:

Գյուղատնտեսության «Ջիհադ»-ի նախարարության փորձագետ Ալիռեզա Մոհաջերն ասում է.«Մակրո մակարդակում պարենային անվտանգության կարևոր ցուցիչներից է սննդամթերքի ինքնաբավության գործակիցը, կամ այլ խոսքով տեղական արտադրության աղբյուրներից երկրի հիմնական սննդային կարիքները բավարարելու աստիճանը: Երկրի ինքնաբավության  գործակցի բարձրացումը, բացի որ ավելացնում է երկրի քաղաքական համակարգի միջազգային իմիջը , այլև խիստ նպաստում  է երկրի հեղինակությունը և լեգիտիմությունը բարձրացնելուն: Այն նաև կողմնակիորեն բարելավում է գյուղատնտեսական արտադրողականությունը, կապիտալը և գյուղատնտեսության ոլորտում աշխատուժը, կառավարության քաղաքականության արդյունավետությունը, գյուղական զարգացումը, գյուղատնտեսական հետազոտությունների զարգացումը: Այս գործոնների համադրությունը կխթանի երկրի տնտեսական աճը, կխնայի արտարժույթի ծախսերը, կկրճատի կախվածությունը և կամրապնդի ազգային անվտանգությունը»:

Յուղային սերմերի մշակման ոլորտում հաջողված երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ` իր բազմազան կլիմայի և տաղանդավոր աշխատուժի շնորհիվ Իրանը կարող է նվազեցնել իր կախվածությունը  յուղի  և յուղային սերմերի ներկրումից: Նախկինում յուղային սերմերի արտադրությունն ավելի շատ սոյայի, արևածաղկի և բամբակի սերմերի վրա էր հենված, որոնք աճեցվում էին Գոլեստանի և Մազանդարանի նահանգներում: Վերջին տարիներին քոլզայի (Rapeseed) մշակումը գերակա խնդիր է դարձել: Ներկա պահին Իրանում քոլզայի (Rapeseed) մշակությամբ զբաղվող տարածքը կազմում է մոտ 220,000 հեկտար, որի ընթացքում նախատեսվում է հավաքել ավելի քան 400,000 տոննա քոլզա: Տարեկան արտարժույթի ավելի քան 30% -ը հատկացվում է յուղային հատիկների ներկրմանը: Վերջին 25 տարվա ընթացքում յուղի ներմուծման արժեքը կազմել է ավելի քան 41 միլիարդ դոլար: Այսպես կախվածությունը ներմուծումից մոտ 90% է, ինչը շատ մեծ վնաս է հասցնում երկրի տնտեսությանը, հատկապես պատժամիջոցների պայմաններում:

Յուղային հատիկների արտադրության ավելացումը, գյուղատնտեսությունը զարգացնելուց և աշխատատեղեր ստեղծելուց և ուտելի յուղի մի մասը ապահովելուց, նույնպես շատ արդյունավետ է անասնաբուծական և թռչնաբուծական կերերի արտադրության արդյունաբերության զարգացման համար: Սա կարող է շատ արդյունավետ լինել երկրում սպիտակուցային և սննդի անվտանգության ապահովման գործում: Այդ իսկ պատճառով, յուղային սերմերի ինքնաբավության պլանը, հատկապես քոլզայի մշակումը, միշտ էլ դիտարկվել են տարբեր երկրների և կառավարությունների կողմից` պարենային անվտանգության ապահովման առումով: Յուղային սերմերը շատ կարևոր են, որպես հումք յուղի արտադրության համար: Այս ապրանքը Իրանի հասարակության հիմնական կարիքներից մեկն է սննդի ոլորտում:

Գերագույն առաջնորդը վերջին տարիներին ընդգծել է, որ «Յուղային սերմերի, մասնավորապես, քոլզայի (Rapeseed) յուղի արտադրման ոլորտում, պետք է դառնալ ինքնաբավ»:

​​ֆիզիոլոգիական հատկությունների պատճառով  Քոլզա բույսի (Rapeseed) սերմը հնարավոր է ցանել աշնանը երկրի բոլոր նահանգներում:

Քոլզայի յուղի (Rapeseed) բարձր որակը  և այս ապրանքի առավելությունները  պատճառ են դարձել , որ ավելացնել յուղային սերմերի արտադրության ծավալը:

Բացի այդ, հանրային առողջության բարելավումը պահանջում է հասանելիություն ունենալ առողջ և ոչ տրանս (GMO) յուղերի, ինչպես նաև նվազեցնել ցածրորակ յուղերի, ինչպիսիք են արմավենի յուղի սպառումը։ Նույնպես հատուկ ջանքեր պետք է գործադրվի երկրի ներսում  յուղային սերմերի արտադրությունը մեծացնելու համար:

Գերագույն առաջնորդի կողմից իրանական 1399 թվականը «Արտադրության թռիչք» կարգախոսի ընտրությունը  նոր հնարավորություն է տալիս՝ նվազեցնել այս ոլորտում կախվածության աստիճանը: