Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ(6)
Հանուն Աստծու, Բարև Ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդաշարի Նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հարցում Իրանի դերի մասին: Այսօր կխոսենք Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրոպայի վարած քաղաքականության մասին:
Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ Պարսից ծոցի հարավային ափի արաբական երկրների քաղաքականությունն անքակտելի կապի մեջ է ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականության հետ: Այս գործընթացն անվտանգությունն ապահովելու փոխարեն, անապահով է դարձրել տարածաշրջանը և լավագույն դեպքում գնահատվում է, որպես արտաքին ուժերից կախված անվտանգություն:
Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի քաղաքականության մասին պետք է աել, որ 1971թ, երբ Բրրտանիան դուրս եկավ Սուեզի ջրանցքի արևելյան հատվածից, ձևավորեց Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության համակարգն Իրանի շահի ռեժիմի օգնությամբ: Շահի ռեժիմը կատարում էր տարածաշրջանի ժանդարմի դերը:
Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, Միացյալ Նահանգները, ձևավորելով Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, փորձեց Պարսից ծոցում ստեղծել արաբական ու հակաիրանական անվտանգության համակարգ: Սակայն այդ կառույցի անգործությունը Իրանի դեմ պարտադրված պատերազմի ժամանակ փաստվեց:
1980թ․ կեսերից, ԱՄՆ-ը, նավթի հոսքի անվտանգությունն ապահովելու պատրվակով, ռազմական ներկայություն հաստատեց Պարսից ծոցի հարավային ափին, հրահրելով Պարսից ծոցի առաջին պատերազմը:
Պարսից ծոցի առաջին պատերազմից հետո, Միացյալ Նահանգները վարել է միջամտողական քաղաքականություն անկախ երկրների, հատկապես՝ Իրանի նկատմամբ, օգտվելով սպառնալիքի լեզվից ու ռազմական միջոցներից: Իրաքում Սադդամի տապալումից առաջ, տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված էր երկկողմ չեզոքացման գործընթացի վրա: Սակայն ԱՄՆ-ի կողմից Իրաքի բռնազավթումից հետո, որի արդյուքնում տապալվեց Սադդամի ռեժիմը, Վաշինգտոնն իր քաղաքկանությունը կենտրոնացրեց իրանաֆոբիայի վրա: Չնայած Պարսից ծոցի անվտանգության ապահովման հարցում Իրանի կարևոր դերին, ԱՄՆ-ը արաբական երկրներում ռազմակայաններ կառուցեց և դրանց վաճառեց մեծ թվով սպառազինություն: Այնպես որ ԱՄՆ-ի նախագահը բացահայտորեն արաբական երկրների նկատմամբ վիրավորական հայտարարություններ է անում, նրանց անվանելով «կաթնատու կով»:
Միացյալ Նահանգները, ներկա պահին Հորմուզի տարածաշրջանում իր ներկայությունը փորձում է ամրապնդել առաջին հերթին որպեսզի վերահսկի տարածաշրջանի էներգակիրները և նավթի արտահանմումը: Երկրորդ հերթին, ԱՄՆ-ը փորձում է հսկել իր մրցակից Չինաստանին, քանի որ Միացյալ Նահանգները, կամ յուրաքնաչյուր այլ երկիր, կարող է վերահսկելով նավթակիրների ուղղությունը, կանխել Չինաստանի տնտեսական զարգացումը:
Չինաստանը, որպես էներգիայի ամենախոշոր սպառողներից, մշտապես մտահոգված է եղել Հորմուզի նեղուցի վերահսկողությամբ և էներգակիրների այլ ուղղությունների կապակցությամբ: Եվ Պեկինը ցանկանում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի վերահսկողությունը հնարավորինս արագ ավարտվի ու հարմար պայմաններ ստեղծվեն Պեկինի առևտրական ու տնտեսական գործունեության համար: Այդ նպատակով, Չինաստանը ներդումներ է արել Օմանում ու Ջիբրալթարում, որպեսզի ավելի ակտիվ ներկայություն ունենա տարածաշրջանում:
Մյուս կողմից, ԱՄՆ-ը փորձում է թուլացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Եվ այդ նպատակին հասնելու համար, Վաշինգտոնն անընդհատ փորձում է սրել Իրանի ու իր հարևանների միջև լարվածությունը:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներից Բերթ Մաք Գորգը, Ջորջ Բուշի, Բարաք Օբամայի ու Դոնալդ Թրամփի նախագահության շրջանները համեմատելով ասում է, որ Թրամփի հակաիրանական քաղաքականությունը հատկապես կարևոր որոշումների ժամանակ, կաղում է, քանի որ Թրամփի արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանն ու Չինաստանը համարվում են մրցակիցներ: Ասիայի արևելքը նույնպես մշտապես եղել է ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում:
Թրամփը սակայն իր հայացքն ուղղեց Արևմտյան Ասիայի ուղղությամբ, մասնավորապես կենտրոնանալով Իրանի վրա: Իրանի նկատմաբ Թրամփի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը պարտվեց: Իսկ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, Վաշինգտոնի քաղաքականության հակասաություններն ավելի ակնհայտ դարձան: Այդպսով, Պարսից ծոցում ԱՄՆ-ի ձեռքբերումները հայտնվեցին սպառնալիքի տակ:
Իսկ Ռուսաստանի արտաքին քաղաքկանության մասին պետք է ասել, որ 2011թ սկսած, երբ ԱՄՆ-ը ուղղակիորեն չէր միջամտում տարածաշրջանի ներքին գործերին, Մոսկվան փորձեց իր տեղը գտնել Ասիայի արևմուտքում, և արաբական դաշնակից երկրներում: Մյուս կողմից, տարածաշրջանի արաբական երկրները, վերջին տարիներին հրաժարվել են Ռուսաստանի հետ մցրելուց և փորձում են ավելի շատ համագործակցել այդ երկրի հետ:
2007թ Սաուդյան Արաբիա , Կատար և Էմիրություններ կատարած այցերից հետո, Պուտինը սկսեց ծավալել արաբական երկրների հետ համագործակցություններ: Այդ շրջանակում, 2018թ․ հունիսին, Մոսկվան Էմիրորթյունների հետ ստորագրեց ռամազվարական համագործակցության համաձայնագիր: Իսկ պատճառն այն էր, որ իր երերուն տնտեսությունը փորեկու համար, Մոսկվան պետք է ներդրումներ աներ այդ երկրներում:

Շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, Միացյալ Նահանգների ռազմանավերի ներկայությունն իրենց նավերի կողքին, սպառնալիք են համարում Պարսից ծոցի էներգակիրների անվտանգության համար: Այս կապակցությամբ, ՌԴ նախագահը բազմիցս զգուշացրել է, որ տարածաշրջանի համար ԱՄՆ-ի քաղաքականությունը վտանգավոր է հատկապես երբ ԱՄՆ-ի ԱԹՍ-ը խոցվեց Իրանում: Մոսկվան մշտապես ընդգծել է, որ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ողբերգություն կլինեն տարածաշրջանի համար:
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Վաշինգտոնին զգուշացրել է որ մտածի պատերազմի հետևանքների մասին: Նրա ասելով. «Միացյալ Նահանգները, Պարսից ծոցում լարվածությունն ավելի է մեծացնում և փորձում է տարածաշրջանի իրավիճակն ավելի բարդացնել: Մենք ոչ մի կասկած չունենք, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը չի դադարեցնելու այս գործողությունները և փորձելու է վիճակը սրել, ավելի մեծ ճնշում գործադրելով Իրանի վրա»: Տարածաշրջանի հետագա զարգացումները, մասնավորապես գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն Իրաքի տարածքում հաստատեց այդ կանխատեսումները:
ՌԴ ԱԳՆ-ն 2019թ հունիսի 23-ին ներկայացրեց Պարսից ծոցի հավաքական անվտանգության նախագիծը: Դրանով առաջարկվում է կազմակերպել միջազգային կոնֆերանս՝ Պարսից ծոցի անվտնագության վերաբերյալ և ձևավորել կառույց, որը պատասխանտու կլինի դրա համար: Մոսկվան նաև ցանկացել է, որպեսզի սահմանափակվի տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությունը: Իսկ քանի որ Մոսկվան գիտի, որ ԱՄՆ-ը շարունակելու է լարված պահել տարածաշրջանը, Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի ծովուժերը, 2019թ դեկտեմբերին անցկացրեցին համատեղ զորավարժություն՝ Չաբահարի, Օմանի և Հնդկական ծովի հյուսիասյաին ջրերում: Այդպիսով երեք երկրները բացահայտ ուղերձ հղեին ԱՄՆ-ին:
***
Բրիտանան ու Ֆրանսիան նույնպես հետևում են ԱՄՆ-ի քաղաքականությանը: Նրանք արաբական երկրներից նավթի ու գազի հիմնական գնորդներն են: Արաբական երկրներից յուրաքնաչյուրն իր քաղաքականությունը վարում է ըստ իր շահերի: Ֆրանսիան Աբու Դաբիում ունի ռազմակայան, որտեղ տեղակայված է մոտ 500 զինծառայող: Այն 250 կմ հեռավորության վրա է գտնվում Իրանի ափերից: 2007թ Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի ու Էմիրությունների հետ 12 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել՝ նրանց օդային, ցամաքային ու ջրային սահմանները պահպանելու համար: Իսկ 2006թ Փարիզը Քուվեյթի հետ այմանագիր է կնքել՝ այդ երկրի անվտանգությունն ապահովելու համար: Արաբական շատ երկրներ, մեծ քանակությամբ զենք են գնում Ֆրանսիայից: Բրիտանիան հին անցյալ ունի Պարսից ծոցում գուղաթատիրական ներկայության տեսակետից, որը վերաբերում է 19-րդ դարին: Բրիտանիան 19-20-րդ դարերի ընթացքում վարել է «բաժանիր և տիրիր» քաղաքականությունը: Այդպիսով, Բրիտանիան կարողացավ Օսմանյան կայսրությունը տապալվելուց հետո, իր իշխանության տակ առնել Մասկատը, Շարժան, Աբու Դաբին, և Օմանը: Այսօր ևս Բրիտանիան դեմ է Պարսից ծոցում նոր համակարգի ձևավորմանը և տարածաշրջանում անվտանգության ոլորտրի համագործակցությունները հակասում են այդ երկրի ծավալապաշտական քաղաքականությանը:
Թանկագին բարեկամներ, հուսով ենք որ այս հաղորդումը արժանացավ ձեր ուշադրությանը: